Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և անկենդան բնության հետ: «Կ.» տերմինը միմյանցից անկախ առաջարկել են ֆրան– սիացի գիտնական ժ. Լամարկը և գերմ. գիտնական Գ. Տրեիրանուսը, 1802-ին: Կ. ծագել է Հին Եգիպտոսում ու Հին Հունաս– տանում և սկսել է զարգանալ բժշկագի– տության վերելքի շնորհիվ: Կ–յան զար– գացմանը մեծապես նպաստել են Հիպո– կրատի, Արիստոտելի, Դալենի հետազո– տությունները: Բուսաբանական առաշին հետազոտությունները նպատակ ունեին պարզելու բույսերի դեղորայքային Tiuiin- կությունները: Կ. առանձնակի վերելք է ապրում մանրադիտակի ստեղծումից հե– տո, որի օգնությամբ կատարված ուսում– նասիրություններով հաստատվեց կենդա– նական և բուսական օրգանիզմների բջջա– յին կառուցվածքը: Նշված աշխատանք– ները սաղմնաբանության մեջ հանգեցրին 2 սխալ ուղղությունների, որոնցից մեկը՝ օվիստները, պնդում էին, թե ապա– գա օրգանիզմի պատրաստի սաղմերը տեղավորված են ձվաբշշում, մյուսը՝ անիմալկուլիստները, առաջ– նությունը տալիս էին սպերմատոզոիդին: XVII–XVIII դդ. կենդանաբանությունը և բուսաբանությունը շարունակում էին զար– գանալ նկարագրական ուղղությամբ, և ան– հրաժեշտություն է առաջանում դասակար– գել կուտակված փաստերը: Վ. Լեյբնիցը կանխագուշակում է կենդանիների և բույ– սերի միշե միջանկյալ փոխանցիկ ձևերի գոյությունը: ժ. Բյուֆոնը փորձում է օր– գանիզմների մոտ ձեերի առկայությունը բացատրել մեկը մյուսից առաջանալու փորձով: Նա հնարավոր էր համարում մի տեսակի վերափոխումը մի այլ տեսակի՝ կլիմայի, հողի, ջրի, սննդի ազդեցու– թյամբ: Բուսական աշխարհի լավագույն արհեստական դասակարգումը կատարեց Կ. Լիննեյը: Գիտնականների մի խումբ այդ ժամանակաշրջանում հայտնագոր– ծեց բույսերի գազափոխանակության ե ֆոտոսինթեզի պրոցեսը: Միաժամանակ ցույց տրվեց, որ բույսերի կողմից ֆոտո– սինթեզի ժամանակ անջատված Օշ–ը ծա– ռայում է կենդանիների շնչառությանը, իսկ անջատված ՇՕշ–ը՝ ֆոտոսինթեզին (Զ. Պրիստլ, 0ա. Ինհենհաուզ, ժ. Սեն– յեբե, Ն. Մոսյուր): ժ. Լամարկը նպատա– կադրվեց ստեղծել էվոսուցիոն ուսմունք, որը շարադրեց «Կենդանաբանության փիլիսոփայություն» աշխատությունում (1809): Մակայն Լամարկը օրգանիզմների պատմական զարգացումը վերագրում էր դեպի պրոգրեսը նրանց ունեցած «ներքին ձգտմամբ»: էվոլյուցիոն մտքի ամրա– պընդման հարցում կարեոր է նաև Թ. Շ վա– նի մշակած բշչային տեսությունը, որը հաստատում է կենդանական և բուսական օրգանիզմների կառուցվածքի ընդհանրու– թյունը: Նշված աշխատանքներին հետևում է Լ. Պաստյորի հայտնաբերած միկրո– օրգանիզմների խմորող ունակությունը, ինչպես նաև անմիջական մասնակցու– թյունը վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման մեջ: Մանրէա– բանության կարեոր նվաճումներից էր Ա. Վինոգրադովի քեմոսինթեզի, ապա Դ. Իվանովսկու կողմից վիրուսների հայտնաբերումը, որոնց հետագա ուսում– նասիրությունները հիմք հանդիսացան նոր գիտության՝ վիրուսոչոգիայի համար: XIX դ. առավել նշանավոր է դառնում Կ–յան մեջ մեծ հեղաշրջում առաջացնող նոր ուսմունքի՝ դարվինիզմի ձևավորու– մով: Չ. Դարվինն իր էվոլյուցիոն ուսմուն– քը շարադրեց «Տեսակների ծագումը» մե– նագրության մեջ, որտեղ որպես զարգաց– ման ներքին գործոն ընդունում էր բնա– կան ընտրությունը: Այս տեսությունը հե– տագայում ամրապնդվեց Կ–յան նորա– գույն ուղղությունների՝ համեմատական անատոմիայի (Կ. Հեգենբաուեր), էվո– լյուցիոն սաղմնաբանության (Ա. Կովա– լեսկի), հնէաբանության (Վ. Կովալեսկի) տվյալներով, որոնք հարուստ փաստական նյութ կուտակեցին օրգանիզմների էվո– լյուցիոն զարգացման մասին: XX դ. դառ– նում է էվոլյուցիայի դրսևորման մյուս կողմի՝ ժառանգականության բնույթի պարզաբանման ժամանակաշրջան: Գ. Մենդելի և Թ. Մորգանի հետազոտու– թյունները գենետիկայի բնագավառում, ապա ԴՆԹ–ի հայտնագործումը քրոմոսոմ– ներում, հաստատեցին ժառանգականու– թյան գենային բնույթը, ինչպես նաև քրո– մոսոմների, վիրուսների և ֆազերի նուկ– լեոպրոտեիդային բնույթը: Մեծ թափ են ստանում կենսաքիմիան, բույսերի, կեն– դանիների ֆիզիոլոգիան, որոնք հնարա– վորություն են ստեղծում պարզելու ֆո– տոսինթեզի քիմ. բնույթը, կենսական պրոցեսների կարգավորիչների՝ հորմոն– ների հայտնաբերումը և օրգանիզմի վրա նրանց ունեցած ազդեցության մեխանիզ– մը: Նոր հիմքերի վրա են դրվում օրգա– նիզմների անհատական զարգացման պրոցեսների, նրանց ղեկավարման և ուսումնասիրության հարցերը: Երկրի վրա կենսաձևերի և նրանցում իրականացվող պրոցեսների բազմակողմանի դրսևոր– ման պատճառով ժամանակակից Կ–յան մեշ առանձնանում են բազմաթիվ գիտու– թյուններ, որոնք ձևավորվել են պաւու/ա– կան որոշակի հաջորդականությամբ: Առաջինը ծագել և զարգացել են բուսա– բանությունն ու կենդանաբանությունը: Կենսբ. գիտությունները դասակարգվում են ըստ օրգանիզմի ձևի (մորֆոլոգիա), վարքի և միջավայրի հետ փոխհարաբե– րության (էկոլոգիա), կենսական ֆունկ– ցիաների (ֆիզիոլոգիա), ժառանգականու– թյան (գենետիկա), անհատական զար– գացման օրինաչափությունների (զարգաց– ման կենսաբանություն), կառուցվածքի (ա– նատոմիա, հյուսվածաբանություն), բջիջ– ների (բջջաբանություն) ևն: Վերջին տաս– նամյակներում ձևավորվել են նաև մոլե– կուլային Կ., տիեզերական Կ., կենսա– ֆիզիկական Կ. են: ժամանակակից Կ–յան առջև դրված են այնպիսի հանգուցային պրոբլեմներ, որոնց լուծումը կարող է հե– ղաշրջող ազդեցություն ունենալ բնագի– տության և ամբողջ առաջավոր մարդկու– թյան համար: Ամենից առաջ մեծ հետա– քըրքրություն է ներկայացնում կյանքի ծագման հարցը, ինչպես նաև ժառանգա– կան հիմքի՝ ԴՆԹ–ի ինքնակրկնապաակ– ման հատկության դրսևորումը, որով ապա– հովվում է կյանքի անընդհատությունը Երկրի վրա: Մոլեկուլային Կ–յան նվաճում– ներից մեկը պոլիմերային մակրոմոլեկուլ– ների առաջնային, երկրորդային, երրոր– դային և չորրորդային կառուցվածքների բացահայտումն է: Պարզված է, որ մակրո– մոլեկուլը կազմված է բազմաթիվ միասեռ, բայց ոչ միանման մոնոմերներից: Մպի– տակուցներն առաջանում են ամինաթթու– ներից, նուկլեինաթթուները՝ նուկլեոտիդ– ներից ևն: Բացահայտված է շատ սպիտա– կուցների առաջնային կառուցվածքը: Մակայն դեռ հայտնի չէ, թե ինչպես է առաջնային կառուցվածքով պայմանա– վորվում երկրորդային և երրորդային կա– ռուցվածքը: Պարզաբանված չէ նաև բարձ– րակարգ բույսերի կամ կենդանիների բջիջների կենսագործունեության բազմա– թիվ օղակների կարգավորումը, հաջորդա– կանությունը, որին մասնակցում են նաև կենսաբանական թաղանթները: Երկրա– գնդի բնակչության ներկա աճի պայման– ներում, երբ լայն մասշտաբներով օգ– տագործվում են բնական ռեսուրսները, մարդկությանը սննդով, ջրով և շնչառու– թյանը անհրաժեշտ թթվածնով ապահովե– լու համար առաջին հերթին պետք է բարե– լավել կենսոչորտը, պահպանել բնությու– նը, ստեղծել գյուղատնտ. առավել բերքա– տու բույսեր, ավելացնել ցանքատարածու– թյունները: Նշված հարցերի լուծմանն է նվիրված ամբողջ աշխարհի առաջադեմ կենսաբանների, կենդանաբանների, բու– սաբանների, գենետիկների, էկոլոգների, ֆիզիոլոգների, կենսաքիմիկոսների ուշա– դրությունը, և նրանց գործունեությունն այդ ուղղությամբ կոորդինացվում է Մի– ջազգային կենսաբանական ծրագրով: Կենսբ. միտքը հայ մտավորականների միջոցով հին Հայաստան է թափանցել արևմուտքից, հելլենական երկրներից: Հայ նշանավոր մտածողներ Եզնիկ Կող– բացին, Ագաթանգեղոսը, Ղազար Փարպե– ցին, Մովսես Խորենացին դեռ V դ. իրենց աշխատանքներում արտացոլել են կեն– դանաբանության, անատոմիայի, սաղմնա– բանության, ֆիզիոլոգիայի, բուսաբանու– թյան և բժշկագիտության հիմունքները: Եզնիկ Կողբացուն հայտնի էր կենդանի– ների բնազդը, Ագաթանգեղոսը բույսերը խմբավորել էր ըստ նրանց մորֆոլոգիա– կան նմանության, իսկ Ղազար Փարպեցին ճշգրտորեն նկարագրել է Հայաստանում տարածված բույսերի ու կենդանիների հայտնի տեսակները: Կ. ավելի մեծ զար– գացում է ստանում XII–XIII դդ.: Նշանա– վոր հայ բժիշկ Մխիթար Հերացին իր ժամանակ արդեն գիտեր շատ հիվանդու– թյունների վարակիչ բնույթը: Ամիրդով– լաթ Ամասիացին լավ տիրապետում էր մարդու անատոմիային, ֆիզիոլոգիային, սաղմնաբանությանը, բժշկագիտության տարբեր բնագավառներին, հատկապես ժող. բժշկությանը: Հայաստանի ֆլորայի առաջին խորը ուսումնասիրությունը կա– տարել են Ղ. Ալիշանը և Մ. Շահրիման– յանը: Վերջինս 1818-ին հրատարակել է «Հայաստանի ֆլորան» մենագրությունը, որտեղ ընդգրկված են ավելի քան 800 բույսեր: Միաժամանակ տրվել է այդ բույսերի կիրառությունը ժող. բժշկության մեշ: XVI – XVII դարերի նշանավոր կեն– սաբաններից է եղել Աբըահամ Կոստանդ– նուպոչսեցին: Նորագույն շրջանի կենսբ. հայ մտքի լավագույն ներկայացուցիչնե– րից էր Մ. Նալբանդյանը, որը, բժշկ.