Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նում է մարմինների կշիռները: Փոր– ձերը ցույց են սալիս, որ մարդը կարող է դիմանալ իր կշռի 10 անգամից ոչ ավելի մեծացմանը: Դրա համար էլ թռիչքից առաջ օրգանիզմը վարժեցվում է կենտրո– նախույս սարքերի (ցենտրիֆուգ) վրա, որոնք ուժեղ պտույտներ են կատարում միաժամանակ երեք առանցքների շուրջը: Տես նաև Տիեզերական բժշկագիտություն:

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՂԱՆԹՆԵՐ, մոլե– կուլային չափսի բարակ, սահմանային կառուցվածքներ, որոնք տեղադրված են բջիջների, ենթաբջջային մասնիկների մա– կերևույթում: Կ. թ–ի հաստությունը մինչև 100A է: Հիմնական ֆունկցիան իոնների, շաքարների, ամինաթթուների և նյութա– փոխանակության այլ արգասիքների տե– ղաշարժման կարգավորումն է (տես Կեն– սաբանական թաղանթների թափանցն՜ չիություն): Կ. թ. զբաղեցնում են մեծ մա– կերես (օրինակ, մարդու օրգանիզմում միայն մակերևութային թաղանթները տասնյակ հզ. մ2 են) և նյութափոխա– նակության պրոցեսում խաղում են բազ– մակողմանի դեր: Բջիջը ծածկելով և առանձնացնելով շրշապատող միջավայ– րից՝ Կ. թ. ապահովում են բշիշների և են– թաբշշային մասնիկների ամբողջականու– թյունը, ամրությունը և առաձգականու– թյունը: Կ. թ. պահպանում են կալիումի, նատրիումի, քլորի ևն իոնների անհավա– սարաչափ տեղաբաշխումը պրոտոպլազ– մայի ու շրշապատող միջավայրի միջև և նպաստում կենսաբանական պոտենցիալ– ների առաջացմանը (տես Կենսաէչեկտրա– կան պոտենցիաՀևեր)՝. Կ. թ–ի հատկու– թյունները պայմանավորում են գրգռի ա– ռաջացումն ու հաղորդումն ինչպես նյար– դային ու մկանային բջիջներում, այնպես էլ սինապտիկ վերջավորություններում: Միտոքոնդրիաների Կ. թ–ում գտնվում են էներգիայով հարուստ միացությունների սինթեզին մասնակցող խիստ կանոնավոր դասավորված ֆերմենտներ: էլեկտրոնա– յին միկրոսկոպով, ռենտգենակառուցված– քային անալիզով, օպտիկական և կենսա– քիմիական մեթոդներով պարզվել է, որ էրիթրոցիտների, նյարդային և մկանային բջիջների, բակտերիաների ևն բջիջների մակերևույթի ու ենթաբջջային մասնիկների (էնդոպլազմատիկ ցանց, միտոքոնդրիա– ներ, բջջի կորիզ, լիզոսոմներ ևն) թաղանթ– ներն ունեն նման կառուցվածք: Կազմված են բիմոլեկուլային լիպիդային շերտից, որի հաստությունը 35A է, և երկու ոչ լիպիդային շերտից (յուրաքանչյուրի հաս– տությունը՝ 20A): Շատ Կ. թ–ի արտաքին մակերևույթը պատված է մուկոբազմա– շաքարներով, ներքինը՝ կառուցվածքա– յին կամ ֆերմենտային սպիտակուցով: Ենթադրվում է, որ ֆոսֆոլիպիդների և սպիտակուցի մոլեկուլների միջև գոյու– թյուն ունի էլեկտրաստատիկ ձգողություն: Ստացվել են արհեստական ֆոսֆոլիպի– դային թաղանթներ, որոնք հատկություն– ներով մոտ են բնական թաղանթներին, և որոնց վրա կատարված հետազոտություն– ները նպաստում են Կ. թ–ի կառուցվածքի և ֆունկցիաների դեռևս չպարզաբանված հարցերի լուծմանը: Գրկ .PodepTHc 3. քյշ, Hobhh- ckhh B., Caac Փ., 5աաօոա kjictkh, nep. c aHrji., M.,1967; PodepTcoH Jl hcm MeM6paHa skhboh kjictkh, b c6.; CTpyKTypa h yHKii,HH KfleTKH, nep. c amvi.i M., 1964.

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԹԱՂԱՆԹՆԵՐԻ ԹԱ– ՓԱՆՑէԼԻՈՒԹՅՈՒՆ, կենսաբանական թաղանթների կարևորագույն հատկու– թյուն. բնորոշվում է բջջից դուրս և դեպի բջիջ տարբեր նյութեր (ամինաթթուներ, շաքարներ, իոններ ևն) անցկացնելու ունակությամբ: Կարևոր է բջջի բաղա– դրության կայունության և օսմոկարգա– վորման, ֆիզիկա–քիմիական հոմեոստա– զի պահպանման համար: Մեծ դեր է խա– ղում նյարդային ազդակի (իմպուլս) առա– ջացման և հաղորդման, բջջի էներգիայի ապահովման և կենսագործունեության այլ պրոցեսներում: Կախված է բջջի և միջա– վայրի միջև օսմոտիկական պատնեշ հան– դիսացող թաղանթների կազմության առանձնահատկություններից: Կենսբ. թա– ղանթներն անց են կացնում ոչ մեծ քա– նակությամբ ցածրամոլեկուլային ճարպա– լայծ նյութեր (գլիցերին, սպիրտներ, մի– զանյութ ևն): Դա հասարակ դ ի ֆ ու– զ ի ա է և փոքր դեր է խաղում թաղանթ– ներով նյութերի անցման ժամանակ: Նյու– թերի բարդ և կարևոր տեղափոխումը՝ տրանսլոկացիան, կատարվում է հատուկ համակարգերի մասնակցությամբ: Ենթադրում են, որ այդ համակարգերը պարունակում են փոխադրիչներ (սպիտա– կուցներ կամ լիպոպրոտեիդներ) և հնա– րավոր այլ բաղադրամասեր (օրինակ՝ ռեցեպտորներ), որոնք իրականացնում են տեղափոխման հետ կապված ֆունկցիա– ները: Կ. թ. թ. կարգավորվում է հորմոն– ներով և կենսբ. այլ ակտիվ նյութերով, օրինակ, որոշ հորմոններ (ինսուլին ևն) մեծացնում են էրիթրոցիտների, մկանա– յին և ճարպային բջիջների թաղանթ– ների թափանցելիությունը: Գրգռվող բջիջ– ների (օրինակ՝ նյարդային) Կ. թ. թ. պայ– մանավորված է հատուկ նյութերով՝ մե– դիատորներով (ացետիլխոլին ևն): Իոն– ների համար Կ. թ.թ–յան վրա խիստ ազ– դում են անտիբիոտիկները (վալինոմի– ցին, գրամիցիդին, նոնակտին), ինչպես նաև որոշ սինթետիկ բազմաէսթերներ: Կ. թ. թ–յան հետազոտումը մոչեկոււային կենսաբանության կարևորագույն պրոբ– լեմներից է, որտեղ մեծ նշանակություն ունեն նաև մոդելային արհեստական թա– ղանթները: Կ. թ. թ–յան ուսումնասիրման համար լայնորեն կիրառվում են էլեկտրա– քիմիական, ֆիզիկական և քիմ. մեթոդ– ները:

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՌԻԹՄԵՐ, բիոլո– գիական ռիթմեր, կենսաբանա– կան պրոցեսների, երևույթների բնույթի ու ինտենսիվության ցիկլային փոփոխու– թյուններ: Կ. ռ. բնորոշ են միաբջիջ և բազմաբջիջ բուսական ու կենդանական օրգանիզմներին, ինչպես նաև առանձին բջիջների ու մեկուսացած օրգանների: Տարբերում են էկոլոգիական, տիեզերա– կան, լուսնային, օրական, սեզոնային Կ. ռ., որոնցից առավել տարածված են վերջին երկուսը: Բուսական աշխարհում սեզոնային ռիթմի օրինակներ են բույսե– րի կանաչ ծածկույթի առաջացումը, ծաղ– կումը, պտղաբերումը, տերևաթափը, կեն– դանական աշխարհում՝ ձմեռային և ամա– ռային քունը, սեռական ցիկլը, որը կապ– ված է ներքին սեկրեցիայի գեղձերի (հի– պոֆիզ, սեռական ևն) ակտիվության տա– տանումների հետ: Առավել հայտնի և բարդ սեզոնային Կ. ռ–ի արտահայտու– թյուն է թռչունների չուն: Կ. ռ. են նաև այն ռիթմերը, որոնք առաջանում են արտաքին միջավայրի անբարենպաստ (շոգ, չոր ամառ, խիստ սառնամանիք) պայմաններում և արտահայտվում են դիապաուզայով, այսինքն՝ ձվից մինչև հասուն օրգանիզմ դառնալը զարգաց– ման որևէ փուլում առաջանում է ժա– մանակավոր դադար, որը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև 5–7 տարի: Վերջին տասնամյակներում մեծ հետա– քըրքրություն է ներկայացնում օրական ռիթմերի ուսումնասիրությունը: Ըստ օրա– կան ռիթմի բնույթի կենդանիները բա– ժանվում են ցերեկային (հավ, կատու, ճագար ևն), գիշերային (մուկ, առնետ, սև խավարասեր ևն) խմբերի: Կան նաև մթնշաղային (չղջիկ, ծիծեռնակ ևն) և խառն ակտիվության (շուն ևն) կենդանի– ներ: Որոշ ռիթմեր պայմանավորված են միջավայրի գործոններով և կոչվում են «ձեռքբերովի», մնացածները բնածին են, միջավայրի պայմաններից անկախ: Վեր– ջիններս ունեն էնդոգեն ծագում, կարող են առաջացնել 22–26-ժամյա շեղումներ, որոնք կոչվում են ցիրկադային ռիթմեր: Բնականոն լուսավորության և ջերմաս– տիճանի կայունության պայմաններում մո– տավոր օրական ռիթմը պահպանվում է: Դա վկայում է, որ օրգանիզմներում բջիջ– ներն ունեն ժամանակը ճիշտ հաշվելու ընդունակություն, հետևաբար՝ կենսա– բանական ժամացույց: Օրի– նակ, մեղուները ծաղիկներին այցելում են, ծաղիկների տարբեր տեսակներ բացվում և նեկտար արտադրում են օրվա որոշակի ժամերի: Լույսը բուսական և կենդանական օրգանիզմների վրա մշտապես ազդող ամենակարևոր գործոնն է, Կ. ռ–ի առա– ջացման, ընթացքի և փոփոխության որո– շիչը: Դրա հետ է կապված ֆոաոսքե– րիողիզմի երևույթը: Կ. ռ–ի կարգավոր– ման հարցում մեծ և որոշիչ դերը նյարդա– յին համակարգությանն է: Բազմաթիվ տվյալներ վկայում են անալիզատորների նշանակությունը կենդանիների ֆունկ– ցիաների օրական ռիթմի իրականացման գործում: Կ. ռ. ունեն հարմարվողական ռեակցիաների նշանակություն արտա– քին միջավայրի տարբեր պայմանների (լույս, ջերմություն, խոնավություն, մթնո– լորտային ճնշում ևն) փոփոխությունների նկատմամբ: Ֆունկցիաների ռիթմիկակա– նության խանգարումը առաջացնում է առանձին համակարգերի փոխներգոր– ծություն, որը կարող է ախտաբանական երևույթների պատճառ դառնալ: Գրկ .B»HHHHr 3., Phtmh Փ^Յ^օ/ւօա– ^ecKHX npoijeccoB, nep. c HeM», M., 1961; BnoJiornqecKHe nacM. C6, ct., nep. c aHra., M., 1964.

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, բիոլոգիա, կենդանի բնության մասին գիտություն– ների ամբողջություն: Ուսումնասիրում է կենդանի էակների կառուցվածքն ու ֆունկ– ցիան, տարածվածությունը, ծագումն ու զարգացումը, ինչպես նաև կապը միմյանց