Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ժանումը իրարից անկախ մասերի և դրանց բաշխումը հաշվողական մեքենաներին, նախնական ծրագրի ձևափոխումն ըսա մեքենաների ներքին լեզուների, բոլոր մեքենաների կառավարումն ու աշխատան– քի հսկումը, հաշվողական մեքենաների հետ ինֆորմացիայի փոխանակումը (սա կարող է իրագործել նաև ընդհանուր հի– շողության սարքը), ինչպես նաև վերջնա– կան արդյունքի ստացումը: Կ. հ. հ–երը լինում են սինքրոն (խնդրի լուծումը ին– ֆորմացիայի փոխանակման հետ չի համ– ընկնում, իսկ ինֆորմացիայի նախապատ– րաստման հետ կարող է համընկնել) և ասինքրոն (այս բոլորը կարող են համ– ընկնել): Կ. հ. հ–երի հետագա զարգա– ցումը հանգեցրեց բազմաստիճան Կ. հ. հ–երի ստեղծման: Դրանք կազմված են տարբեր աստիճաններում գտնվող հաշ– վողական մեքենաներից, որոնցից յու– րաքանչյուրը կառավարում է իրենից ցածր գտնվողներին: Այս համակարգի արտա– դրողականությունը մեծ է մի քանի անգամ: Կ. հ. հ–ի հիմնական թերությունն այն է, որ կենտրոնական մեքենայի անաշխա– տունակությունը բերում է ամբողջ համա– կարգի անաշխատունակության:

ԿԵՆՏՈՒՔԻ (Kentucky), նահանգ ԱՄՆ–ի հարավում: Տարածությունը՝ 104,6 հզ. կմ2, բնակչությունը՝ 3,2 մլն (1970): Վարչական կենտրոնը՝ Ֆրանկֆուրտ: Մեծ մասն զբա– ղեցնում է կրաքարային Քամբեռլենդ սա– րավանդը: Բնորոշ են ռելիեֆի կարստային ձևերը (հայտնի է Մամոնտի քարայրը): Ինդուստրիալ–ագրարային նահանգ է: Զարգացած են քիմ., էլեկտրատեխ., սնըն– դի, ծխախոտի արդյունաբերությունը, մե– քենաշինությունը: Արդյունահանվում է քարածուխ, նավթ, շինաքար, ֆլուորական սպաթ, բնական գազ: Մշակում են ծխախոտ (համախառն բերքով 2-րդը՝ ԱՄՆ–ում), եգիպտացորեն, կերային կուլտուրաներ, ցորեն: Զարգացած է անասնապահությու– նը:

ԿԵՆՑԱՂ, հասարակության կյանքի ոլորտ, ընդգրկում է արտադրական և հասարա– կական–քաղաքական գործունեությունից դուրս այն միջավայրը, որտեղ կատարվում է մարդկանց սննդի, հագուստի, բնակա– րանի, առողջության պահպանման պա– հանջների, հոգևոր բարիքների, մշակույ– թի յուրացման, հանգստի, զվարճություն– ների բավարարումը: Լայն առումով Կ. առօրյա կյանքի կենսաձև է: Տարբերում են հասարակական, քաղաքային, գյուղական և անհատական Կ.: Կ–ի ձևավորմանը նպաստում են ժողովուրդների սովորույթ– ները, բարքերը, ավանդույթները, ինչ– պես նաև տվյալ հասարակարգի սոցիալ– տնտեսական պայմանները, դասակար– գային հարաբերությունները: Հակամարտ հասարակարգերում դասակարգերին և սոցիալական խմբերին հատուկ են տվյալ հասարակության սոցիալական հակասու– թյունները արտահայտող Կ–ի ձևեր: Ար– տադրաեղանակների հաջորդափոխմանը զուգընթաց փոփոխվում է Կ–ի տարրերի բնույթը և կառուցվածքը: Կ–ի ինտերնա– ցիոնալացման պրոցեսի հետ միաժամա– նակ տարբեր ժողովուրդներ և սոցիալա– կան խմբեր պահպանում են ազգային և սոցիալական առանձնահատկություննե– րը: Անձնական Կ–ի կազմակերպման կա– րևոր ձևը ընտանիքն է: Սոցիալիստական հասարակարգում նյութական և հոգեոր արտադրության մակարդակի բարձրա– ցումը հանգեցնում է Կ–ի արմատական բարեփոխման: Իրականանում է Կ–ի տեխ– նիկական վերազինումը, բարձրանում է նյութական և հոգևոր սպառման ընդհա– նուր մակարդակը: Մեծ նշանակություն են ձեռք բերում մարդկանց պահանջմունք– ների բավարարման հասարակական ձևե– րը (անվճար կրթությունը և բուժսպա– սարկումը, գրադարանների, ակումբնե– րի, հանգստյան տների մատչելիությունը): Աստիճանաբար հաղթահարվում են մտա– վոր և ֆիզիկական աշխատանքով զբաղ– վող մարդկանց ապրելակերպի, քաղաքի և գյուղի Կ–ի էական տարբերությունները: ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրնե– րի ժողտնտեսության զարգացման պլան– ները ժամանակակից պահանջմունքներին համապատասխան նախատեսում են Կ–ի բարեփոխումներ: Մշտապես աճում են բնակարանային շինարարության, քա– ղաքների և գյուղերի բարեկարգման, հի– վանդանոցային ցանցի ընդարձակման, մանկական հիմնարկների, գրադարաննե– րի, ակումբների, առողջարանների և հան– գըստյան տների պետ. հատկացումները:

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԺԱՆՐ, կերպարվեստի ժանր, որ պատկերում է անձնական և հա– սարակական առօրյա կյանքը (սովորա– բար՝ նկարչին ժամանակակից): Կ. ժ–ում առաջատար է կենցաղային (ժանրային) գեղանկարչությունը, մասամբ՝ գրաֆիկան և քանդակագործությունը: Կ. ժ–ի զարգա– ցումը ընթացել է կենցաղի փաստական վավերացումից դեպի առօրյա կյանքի երևույթների ներքին իմաստի և հասարա– կական–պատմական բովանդակության հոգեբանական բացահայտումը: Կենցա– ղային պատկերները հայտնի են հնուց (նախնադարից՝ որսի, ծեսերի տեսարան– ներ), սակայն որպես արվեստի հատուկ ժանր առանձնացել է ֆեոդալական դարա– շրջանում (Հեռավոր Արևելք) և բուրժուա– կան հասարակարգի ձևավորման շրջա– նում (Եվրոպա): Միջին դարերում ժան– րային տեսարանները հաճախ միահյուս– վել են կրոնական և այլաբանական կոմ– պոզիցիաներին: VII–XIII դդ. Չինաստա– նում կազմավորվել և գործել են ժանրա– յին գեղանկարչության դպրոցներ: Վե– րածննդի դարաշրջանում եվրոպական գե– ղանկարչության մեջ մեծ տեղ է տրվել կենցաղային մանրամասներին:tXVItդ. Կ. ժ. հետզհետե անջատվել է կրոնական, այլաբանական ժանրերից և վերջնակա– նապես ձևավորվել XVII դ.: Կ. ժ–ի առաջա– դիմական զարգացումը կապված է դեմո– կրատական և ռեալիստական միտում– ների աճի, սոցիալական խնդիրների լայն ընդգրկումով աշխատավոր ժողովրդի կյանքն ու աշխատանքը պատկերող ար– վեստագետների (Պ. Բրեյզել, 6ա. Վերմեր, Դ. Վելասկեզ, Լ. Լենեն, ժ. Բ. Մ. Շար– դեն, Ֆ. Դոյա, Դ. Կուրբե, Ա. Մենցել, Ա. Վենեցիանով, Պ. Ֆեդոտով, պերե– դվիժնիկներ՝ Վ. Պերով, Ի. Ռեպին, Ն. Կա– սատկին) գործունեության հետ: Կ. ժ. կա– րևոր տեղ է գրավում սովետական արվես– տում (6ու.Պիմենով, Ա.Պլաստով, Մ. Չույ– Պ. դ և Հ ո ո խ. «Թղթախաղ» (1658, Բեկին– հեմյան պալատ, Լոնդոն) U. Գ. Վենեցիանով. «Վարատեղում: Գարուն» (1820-ական թթ., Տրնտյակովյան պատկերասրահ, Մոսկվա) •<տ. Կոջոյան. «ճաշարան Թավրիզում» (1922, Հայաստանի պետական պատկերա– սրահ, Երեան) կով, Տ. Տաբլոնսկայա): ժանրային պատ– կերին մեծ տեղ է տրվում նաև քանդակա– գործության և գրաֆիկայի մեջ: Կենցաղային տեսարաններով և մանրա– մասներով հարուստ են Հայկական լեռ– նաշխարհում հայտնաբերված ժայռապատ– կերները, միջնադարյան տապանաքարերը, Աղթամարի և այլ ճարտ. հուշարձանների բարձրաքանդակները, ձեռագիր մատ– յանների մանրանկարները: Կ. ժ–ի ուշա– գրավ գործեր են ստեղծվել ինչպես նա–