Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ԿԵՊԼԵՐԻ ՕՐԵՆՔՆԵՐ, մոլորակների շարժման երնք օրենք: Հայտնագործել է 6ո. Կեւզչերը XVII դ, սկզբին՝ Տ. Րրահեի դիտումների հիման վրա: Առաջին օրենք, յուրաքանչյուր մոլորակ շարժ– վում է էլիպսով, որի կիզակետերից մե– կում գտնվում է Արեգակը: Այս օրենքից բխում է, որ շարժման ընթացքում փոփոխ– վում է մոլորակի հեռավորությունը Արե– գակից: Երկրորդ օրենք, մոլորա– կի շառավիղ–վեկտորը (մոլորակը Արեգա– կին միացնող ուղղի հատվածը) հավա– սար ժամանակամիջոցներում գծում է հա– վասարամեծ մակերեսներ, այսինքն՝ մո– լորակի գծային արագությունը կախված է Արեգակից ունեցած հեռավորությունից: Ուղեծրի արևամերձ մասերում մոլորակն ավելի արագ է շարժվում, քան արևահեռ մասերում: Երրորդ օրենք, յու– րաքանչյուր երկու մոլորակի պտտման (Արեգակի շուրջը) պարբերությունների քառակուսիների հարաբերությունը հա– վասար է Արեգակից նրանց ունեցած մի– ջին հեռավորությունների (կամ էլիպսների մեծ կիսառանցքների) խորանարդների T2 օ3 if at հարաբերությանը՝ t=t , որտեղ T! Վ Ti-ը և 72-ը մոլորակների պտտման պար– բերություններն են, իսկ ai-ը և a2-^ ուղեծրերի մեծ կիսառանցքները: Հետևա– բար, Արեգակին մոտ գտնվող մոլորակ– ները նրա շուրջը պտտվում են ավելի կարճ ժամանակամիջոցում, քան հեռու գտնվողները: Ի. Նյուտոնը Կ. օ–ի հիման վրա հանգեց այն հետևությանը, որ մոլորակի ու Արե– գակի միջև գործող ուժը ձգողության ուժն է (տես Տիեզերական ձգողության օրենք): Նյուտոնը լուծեց նաև հակառակ խնդիրը, հիմք ընդունելով տիեզերական ձգողու– թյան օրենքը, նա ստացավ երկնային մար– մինների շարժման Կեպլերի օրենքներն ավելի ընդհանուր տեսքով, որոնք կոչ– վեցին Կեպլերի ընդհանրացված օրենք– ներ: Կեպլերի ընդհանրաց– ված առաջին օրենք, տիեզե– րական ձգողության ուժի ազդեցությամբ երկնային մարմինը Արեգակի շուրջը կշարժվի կոնական հատույթով՝ էլիպսով (մասնավորապես, շրջանագծով), պարա– բոլով կամ հիպերբոլով: Հետագայում պարզվեց, որ իրոք, փոքր մոլորակների մի մասը Արեգակի շուրջը պտտվում է գրեթե շրջանագծով, իսկ գիսավորների մի մասն էլ՝ պարաբոլով ու հիպերբոլով: Կեպլերի ընդհանրացված երկրորդ օրենքն ամբողջու– թյամբ համընկնում է Կեպլերի երկրորդ օրենքի հետ: Կեպլերի ընդհան– րացված երրորդ օրենքն ունի (M+nii) aj հետևյալ տեսքը՝ - =t––, ՈՐ– ՝ :* (M+աշ) վ տեղ M-ը Արեգակի, իսկ աւ–ը և ւոշ–ը առաջին ու երկրորդ մոլորակների զանգ– վածներն են: Արեգակնային համակարգու– թյան համար Կեպլերի երրորդ օրենքը կիրառելի էր, քանի որ մոլորակների զանգվածները Արեգակի զանգվածի նկատմամբ չափազանց փոքր են, սակայն այն համակարգերի դեպքում, որոնց բա– ղադրիչների զանգվածները գրեթե նույն կարգի են (օրինակ, բազմակի աստղերի– նը), պետք է օգտվել միայն Կեպլերի ընդ– հանրացված երրորդ օրենքից: Վերջինս կիրառվում է մոլորակների զանգվածները հաշվելիս, իսկ աստղերի զանգվածների որոշման միակ անմիջական մեթոդն է: Բ. Թոււհսնյւսն

ԿԵՌԱՆ ԹԱԳՈՒՀՈՒ ԱՎԵՏԱՐԱՆ», հայ– կական ձեռագիր մատյան: Պահպանվում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքում (ձեռ. N« 2563): Գրվել և պատկերազարդ– վել է 1272-ին, Սսում, Կիլիկիայի Կեռան թագուհու պատվերով: Գրիչն է հռչակա– վոր Ավետիսը: Մանրանկարչի անունն ան– հայտ է: «Կ. թ. Ա.»-ում ուշագրավ է Լեոն Գ թագավորին ու Կեռան թագուհուն ժա– ռանգների հետ պատկերող մանրանկարը, որը, բարձրարվեստ կատարումից բացի, ունի նաև պատմական նշանակություն: Քրիստոսի կյանքի դրվագները պատկերող բազմաթիվ մանրանկարները («Ավետում», «Ծնունդ», «Տեառն ընդառաջ», «Ղագա– րոսի հարությունը», «Այլակերպություն», «Խաչելություն», «Համբարձում» ևն), հիմ– նականում պահպանելով պատկերագրա– կան կանոնացված համակարգերը, ամ– բողջացնում են XIII դ. 2-րդ կեսի կիլիկ– կյան մանրանկարչության լավագույն ավանդույթները: Նրբագեղությամբ, կա– տարողական բարձր վարպետությամբ, պարզ կառուցվածքով, գծանկարի հստա– կությամբ ու ներդաշնակ գունաշարով աչքի ընկնող մանրանկարները ձեռպգիրը դարձնում են հայկ. միջնադարյան ար– վեստի պատմության ծաղկուն շրջանի նշանավոր նմուշներից: Պատկերազարդումը տես 385-րդ էջից առաջ՝ ներդիրում: Գրկ. Տ և ր–Մ ովսիսյան Մ., Հայկա– կան մանրանկարներ, «ԱՀ», 1910, հ. 20, JSTs 2: Ազարյան Լ., Կիլիկյան մանրանկարչու– թյունը XII–XIII դդ., Ե., 1964: Լ. ԱզարյաԱ

ԿԵՌԱՇԵՐԵՓ, ինքնագնաց կամ կցորդվող հողափոր–փոխադրալ մեքենա, նախատես– ված է հողաշերտեր անջատելու միջոցով շերեփը հողով լցնելու, տեղավւոխելու և բեռնաթափելու համար: Կ–ի աշխատող Հարկադրական բեռ– նաթափումով կցորդվող կեւաշե^ րեֆ օրգանը շերեֆն է, որի հատակի եզրն իր լայնությամբ կատարում է կարող դանակի դեր: Կ–ներն ըստ մեխանիկական հաղոր– դակի լինում են հի դրա վլի կական և մեխա– նիկական (ճոպանա–ճախարակային), ըստ ընթացամասի՝ թրթուրավոր և անվավոր, ըստ շերեփի դատարկման (բեռնաթափ– ման) եղանակի՝ հարկադրական, կիսա– հարկադրական և ազատ, ըստ շերեփի երկրաչաֆական ձևի՝ ծնոտաշերեփավոր, միա– և երկշերեփանի ու ռոտորավոր:

ԿԵՌԱՍԵՆԻ (Cerasus avium), վարդազգի– ների ընտանիքի կեռասենու ցեղի պտղա– տու բույս: Բարձրությունը՝ մինչև 15 ւէ: Երկարակյաց է (մինչև 100 տարի և ավելի): Կեռասենի. /. ճյուղը ծաղիկներով, 2. ճյուղը տերևներով, 3. պտուղները Տերևները խոշոր են, երկար, ձվաձև, սուր ծայրամասով: Ծաղիկները սպիտակ են՝ հավաքված ծաղկաբույլում: Պտուղը հյու– թալի, կլոր, երբեմն՝ բութ, սրտանման կորիզապտուղ է, կարմիր, վարդագույն, դեղին, սե գույնի: Պտղահյութը՝ անգույն, երբեմն մուգ կարմրավուն, քաղցր, քաղց– րաթթվաշ, թույլ տտիպությամբ: Պտուղ– ներն օգտագործվում են թարմ, չորացած և վերամշակված (կոմպոտ, մուրաբա, ջեմ, զովացուցիչ ջրեր): Կ. բազմանում է պատ– վաստներով և մացառներով: Բերքատվու– թյունը 70–80 ց/հաէ: Մշակվում է Ուկրաի– նայի հվ–ում, Մոլդավիայում, Կովկասում, միջինասիական հանրապետություննե– րում: ՀՍՍՀ–ում մշակվում է հս. և հվ–արլ. շրջաններում, Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում: Մշակվող սոր– տերից են՝ Դրոգանա դեղինը, Դենիսենի դեղինը, Մե թաթարականը, Սև Նապոլեո– նը: ՀՍՍՀ տեղական սորտերից են Քանա– քեռի կեռասը, Սպիաակենին, Կարմիրկե– նին:

ԿԵՌԼԻՃ, փոքրիկ լիճ Հայկական լեռնաշ– խարհի Բյուրակն (Բինգյոլ) բարձրավան– դակում,Հավաաամք լեռան լանջին, 3600 Ա բարձրության վրա: Անունն ստացել է կեռ (աղեղնաձև է) լինելու պատճառով: Ջուրը սառնորակ է, խորությունը հասնում է 70 ւ/՚–ի: Լճում աճում է տառեխ ձուկը: Այս լճի հետ կապված են բազմաթիվ ավանդություններ ու ժողովրդական զրույցներ: Տեղի հայ բնակիչները համոզ– ված էին, թե Կ–ի ջրերը ստորերկրյա ան– ցուղիով հոսում են դեպի Վանա լիճը, այնտեղ հասցնելով նաև տառեխ ձուկը: Ըստ ավանդության Հայկ Նահապետը այս լճին է պահ տվել իր լայնալիճ աղեղը, որով սպանել է բռնակալ Բելին:

ԿԵՌԽԱՉ, սվաստիկա (սանսկրիտ. su asti – լավ լինել), թևերի ծայրերն ուղիղ անկյան տակ, երբեմն՝ կորությամբ աջ կամ ձախ ծռված խաչ: Հանդիպում է Եվրոպայի, Ասիայի, հազվադեպ՝ Աֆրի– կայի հնագույն մշակույթների արվեստի ստեղծագործություններում: Անտիկ ժա– մանակներում պատկերվել է հին հուն․ սկահակների, հուն․ և սիցիլիական դրամ– ների, հետագայում՝ եվրոպական միջնա–