Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դարյան հուշարձանների վրա: Հայկական լեռնաշխարհում Կ. հանդիպում է դեռևս հնագույն ժայռապատկերներում, այնու– հետև, լինելով բրոնզեդարյան հիմնական զարդամոտիվներից, պատկերվել է զանա– զան առարկաների (կավամաններ, բրոնզե գոտիներ, գնդասեղներ ևն) վրա, հաճախ պատրաստվել մեդալիոնների ձևով (բրոն– զից, ծարիրից)՝ որպես առանձին զարդ (Կիրովական): Հետագայում ենթարկվե– լով ձևափոխությունների՝ Կ. ստացել է բարդ ձևեր: Որոշ Կ–երի ծայրերը ծռված են մի քանի անգամ, երբեմն հանդիպում են եռաճանկ ու բազմաճանկ Կ–եր: Առան– ձին Կ–երի խաչաձևման մասում պատկեր– ված է սկավառակ կամ շրջանակ (Անիի պարիսպների վրա): Ենթադրվում է, որ Կ. խորհրդանշել է արև, կրակ, կայծակ, կյանք, պտղաբերություն և ծննդաբերու– թյուն (օրինակ, հնդ. Մայա դիցուհին պատկերացվում է իգանդամի վրա նկար– ված սվաստիկայով): Հետագայում Կ. գործածվեց որպես ֆաշիստական Գերմա– նիայի դրոշի հորինվածքի կենտրոնա– կան տարր, դարձավ բարբարոսության ու բռնության խորհրդանիշ: Գրկ. Սամուելյան Խ., Հին Հայաս– տանի կուլտուրան, հ. 2, Ե., 1941: ԿԵՌՆ (< գերմ. Kern – միջուկ), ապարի գլանաձև սյունակ: Ստացվում է սյունա– կային հորատման միջոցով: Կարևոր երկ– րաբանական փաստաթուղթ է հատկապես այն դեպքում, երբ նստվածքները կամ օգ– տակար հանածոները չեն մերկանում Երկ– րի մակերևույթի վրա: Կ–ի ճիշտ և ման– րազնին ընտրությունն ու պահպանումը խիստ կարևոր են տվյալ շրջանի երկ– րաբանական կառուցվածքի և օգտակար հանածոյի հանքավայրի ճշգրիտ գնահատ– ման համար:

ԿԵՌՆԵԽՆԵՐ (Turdus), ճնճղուկազգինե– րի կարգի կեռնեխների ընտանիքի թռչուն– ՆՆյփ սնռ; յարՄսի էւրկարությունը 20– 25 սՎ է: Հայտեի 62 տեսակները տարած– ված են Եվրոպայում, Ասիայում և Ամերի– կայում, տարվել են նաև Նոր Զելանդիա: Գետնի վրա շարժվում են ցատկռտելով, ծնկները ծալելով: Բնադրում են միայնակ կամ փոքր գաղութներով՝ ծառերի, թփերի կամ գետնի վրա: Ամառվա ընթացքում թխսում են 1–2 անգամ, դնում՝ 3–5 ձու: Սնվում են միջատներով, սարդերով, փափկամորթներով, հատապտուղներով: ՍՍՀՄ–ում հայտնի է 12, ՀՍՍՀ–ում՝ 8 տեսակ, որից առավել տարածված են ժայռային կապույտ և ժայռային խայտա– բըղետ Կ.: Ապրում են ժայռոտ, քարքա– րոտ վայրերում, ծովի մակերևույթից 1200–2500 Վ բարձրության վրա (Սևան, Արագած, Եղեգնաձոր, Ջերմուկ ևն): Արո– սենու Կ. անտառային թռչուններ են, ՀՍՍՀ–ում չեն բնադրում, լինում են միայն ձմռանը:

ԿԵՍԱՐԻՍ, Կ և ս ա ր ա, գյուղ Թուրքիա– յում, Սեբաստիայի վիլայեթի Թոքատ (Եվ– դոկիա) գավառում: 1915-ին ուներ մոտ 50 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկ– րագործությամբ և անասնապահությամբ, մասամբ՝ արհեստներով: Բնակիչները տե– ղահանվել և կոտորվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Կեսարիայի ընդհանուր տեսարանը

ԿԵՍԱՐԻԱ (Kayseri), Մաժաք, Կ ա յ– սերի, Գ ա յ ս և ր ի, Ղայսերի, քաղաք Կապադովկիայում (այժմ Թուր– քիայում՝ Կայսերի), համանուն վիլայե– թում, Ալիս (Կզըլ–Իրմակ) գետի Կարա– սու վտակի ձախ ափին, Արգեոս լեռան հյուսիսային լանջին: Կայսերի վիլայեթի վարչական կենտրոնն Է: 168 հզ. բնակիչ (1970): Երկաթուղային կայարան, ավտո– ճանապարհների հանգույց: Կ–ում է գտնը– վում Թուրքիայի ամենախոշոր բամբակա– մշակման կոմբինատը, որը կառուցվել Է 1934–35-ին՝ ՍՍՀՄ–ի տնտեսական և տեխ– նիկական օգնությամբ: Կ–ում կան նաև ալրաղաց, շաքարի, մսակաթնային, փայ– տամշակման ձեռնարկություններ, ինք– նաթիռների հավաքման գործարան: Երկ– րի գորգագործության հիմնական կենտ– րոններից Է: Կ. հնագույն բնակավայր է պատմական Կաաադովկիայում: Մովսես Խորենացու վկայությամբ, Հայոց ավանդական թագա– վոր Արամը Կապադովկիայում կուսակալ է նշանակել Մշակին: Վերջինս այստեղ՝ հետագա Կ–ի տեղում, կառուցել է դաստա– կերտ, պատել պարիսպներով և այն ան– վանել իր անունով, որը հետագայում աղավաղվելով դարձել է Մաժաք (ըստ հուն, աղբյուրների, Մաժաքը հիմնադրել Է Արիարաթ IV, մ. թ. ա. II դ. սկզբին): Մ. թ. ա. VI դ. սկզբին Կ. նվաճել ԷՄարաս– տանը, իսկ նույն դարի երկրորդ կեսից՝ Աքեմենյանները, մ. թ. ա. IV դ. վերջից ենթարկվել Սելևկյաններին, իսկ մ. թ. ա. III դ. կեսից դարձել անկախ պետության մայրաքաղաք, որտեղ կառավարել են կապադովկյան Արիարաթ դինաստիայի կառավարիչները: Որոշ ժամանակ Մաժա– քը կոչվել է նաև Եվսեբիա: Մ. թ. 17-ից Կապադովկիան դարձել է հռոմեական պրովինցիա, իսկ Մաժաք մայրաքաղաքը, ի պատիվ հռոմեական Գայոս Հուլիոս Կե– սար Օկտավիանոս կայսեր, վերանվան– վել Կեսարիա: 1022-ին Բյուզանդիայի Վասիլ II կայսրը Կ. շնորհել է Սեբաստիա– յի իշխան Գավիթ Արծրունուն, իսկ 1045-ից հետո՝ վերջինիս փեսայացած՝ Գագիկ Բ Բագրատունուն: 1065-ին Կարսի հայոց թագավոր Գագիկ Աբասյանը, խուսափելով սելջուկ–թուր– քերի հետագա հարձակումներից ու ավե– րածություններից, երկիրը հանձնեց բյու– գանդական Դուկաս կայսրին (1059– 1067) և փոխարենն ստացավ Կապադով– կիան՝ Կ. քաղաքով: Նրա հետ բազմաթիվ հայեր գաղթեցին և բնակություն հաստա– տեցին Կ–ում: 1073-ին Կ. անցավ սելջուկ– ներին: XI դարում Կ–ում հայերը այնքան բազմամարդ էին, որ քաղաքում բացվեց հայոց հոգևոր թեմական առաջնորդա– րան: Կ. այս ժամանակ Առաջավոր Ասիա– յի առևտրաուղիների կարևոր հանգույց էր, որտեղով անցնում էին Կիլիկիայից, Ասորիքից դեպի Կ. Պոլիս, Սեբաստիա, էրզրում, Տրապիզոն, ապա Թավրիզ տա– նող ուղիները: 1243-ին մոնղոլները ավե– րեցին քաղաքը: 1471-ից Կ. միացվել է Թուրքիային: Կ–ում հնագույն ժամանակներից եղել է հայ հոծ բնակչություն, որն նսվելի բազ– մամարդ դարձավ XII – XIII դարերում: IV դ. սկզբին հայոց աոաջին կաթողիկոս– ները ձեռնադրվում էին Կ–ում: 1915-ին Կ. ուներ 60–70 հզ. բնակչու– թյուն, որոնցից 20 հզ. հայ: Նրանք զբաղ– վում էին արհեստներով (կաշեգործու– թյամբ, գորգագործությամբ, կտավագոր– ծությամբ, ոսկերչությամբ, ապխտագոր– ծությամբ և առևտրով): 1856–57-ին Գա– սըրճյան եղբայրները Կ–ում կառուցել են տեքստիլ խոշոր գործարան, որտեղ տե– ղադրված էին 300-ից ավել դազգահներ: Այդ գործարանում աշխատում էին մոտ 3000 վարպետ և բանվոր: Հայտնի էին Կ–ի հայերի պատրաստած գեղեցիկ, մեծ գոր– գերը (գորգագործությունը Կ–ի հայերի մենաշնորհն էր), վարագույրները ևն, որոնք վաճառքի էին հանվում Մերձավոր Արևելքի շուկաներում: Կ–ի հայ առևտրա– կանները կապված էին եվրոպական մի շարք երկրների հետ և Թուրքիա էին բե– րում հիմնականում անգլիական ապրանք– ներ: Կ–ից էին խոշոր գործատերեր Գրիգոր և Կարապետ Մելքոնյանները, որոնց նվի– րատվությամբ (մոտ 600.000 անգլիական ոսկի) հիմնադրվել է Մելքոնյան կրթա– կան, մշակութային հաստատությունը: Կ–ի լուսավորչական հայերն ունեին երեք եկեղեցի (Ս. Աստվածածին, Ս. Լու– սավորիչ, Ս. Սարգիս): Երկու եկեղեցի