Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/387

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ունեին բողոքական հայերը և մեկ՝ կաթո– լիկ հայերը: Կ–ի հայերն ունեին մի քանի դպրոցներ, որոնք գործում էին եկեղեցի– ներին կից՝ Հայկյան (230 աշակերտ, Ս. Աստվածածին եկեղեցուն կից), Հակոբ– յան (140 աշակերտ, Ս. Սարգիս եկեղե– ցուն կից), Կյումուշյան (հիմնվել է նույ– նանուն բարերարի նվիրած դրամով, 680 աշակերտ, Ս. Լուսավորիչ եկեղեցուն կից), Արամյան (Բաղչե թաղում), ժառան– գավորաց վարժարան և որբանոց (Ս. Կա– րապետ վանքին կից): Կ–ում եղել են նաե մասնավոր վարժարաններ [(Տիկնյաց– Պարզասիրյաց, Մարկոսյան, Մ. Նիկողոս– յանի ճեմարան (1847–1850)], հայ կաթոլի– կական և բողոքական վարժարաններ են: 1908-ին Կ–ում լույս են տեսել «Տիգրիս» խմորատիպ շաբաթաթերթը, 1912-ին՝ «Նոր սերունդ» խմորատիպ թերթը, 1910– 1913-ին՝ ըստ Գ. Լևոնյանի, «Հայեկ» տպա– գիր թերթը, որը շարունակվել է մինչե 1914-ը, «Մաժաք»-ը են: XIX դ. վերջին և XX դ. սկզբին Կ–ում գործել են թատերա– կան խմբեր և հայկական մանկապարտեզ– ներ: Կ–ի հայության տնտեսական արդյունա– վետ գործունեությունը և մշակութային– կրթական կյանքը խաթարվեց 1915-ի Մեծ եղեռնի պատճառով: Դեռ 1895-ին համիդ– յան ջարդարարների զոհ դարձան 1000 հոգուց ավելի անմեղ հայեր: 1915-ին բըռ– նությամբ տեղահանվեց՝ Կ. քաղաքի մոտ 20 հզ. և գավառի հայաբնակ գյուղերի մոտ 50 հզ. հայությունը: Նրանց մեծ մասը զոհվեց բռնագաղթի ճանապարհին: 1938-ին Կ–ում ապրում էին Մեծ եղեռնից փրկված մոտ 2000 հայ: Ընդառաջելով Կ–ից տարագրված հայության ցանկությանը, Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի 1969-ի հունվարի 14-ի հրամանագրով Հոկտեմբերյանի շրջանում հիմնվեց Նոր Կեսարիա ավանը: 1915-ին Կեսարիայի գավառում կային հետեյալ հայաբնակ գյու– ղերը՝ Ագսարա, Ազիզե, Գըրշեհիր, Դերե վանք, Ենիճե, էյւիզլի, էվերեկ, էվքերե, էրեգիլ, էրքիլեթ, Թալաս, Թաշճի, Թավ– լուսան, Թոմարզա, Ինճեսու, Իսպիլե, Կա– րաճավերան, Կարմրակ, Կեոսի, Կեմերեկ, Ղազըլ Կեոմադի, Ցաղտ Պրուն, Մասոն, Մատասլն, Մունճուսուն, Մուսա Հաճըլ, Նեշեհիր, Նիրզե, Նիյտե, Չայիր Օլուգ, Չոմայլ, Պալակեսի, Պոռ, Սարմասագըլ, Սեյտլի, Սվազն, Տարսիեախ, Տենգիլ, Տենեք–Մադեն, Ուրկուպ: Կ. եղել է հայ գրչության նշանավոր կենտրոններից մեկը, որտեղ ընդօրինակվել են բազմա– թիվ արժեքավոր ձեռագրեր: Գրկ.Ալպոյաճյան Ա., Պատմություն հայ Կեասրիո, հ. 1–2, Կահիրե, 1937: Ծո– ցի կ ] ա ն Ս. Մ., Արևմտահայ աշխարհ, Նյու Ցորք, 1947: Մ. Դարբին յան

ԿԵՍԱՐԻԱՅԻ ԲԱՐԲԱՌ, հայերենի բար– բառ: Ըստ հայերենի բարբառների ձևա– բանական դասակարգման պատկանում է «գա» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ Փոքր Ասիայի կամ արմ. բարբառախմբին: Խոս– վել է Կեսարիայում, ապա՝ Մունճուսուն, Նիզե, Պալակեսի, Էվերեկ–Ֆենեսե, Թո– մարզա և այլ բնակավայրերում: Կ, բ. ունի ա, է, ը, ի, ու, օ, օ, ու, ա ձայնավոր– ները: Բաղաձայնական համակարգը եր– կաստիճան է (ձայնեղ–շնչեղ խուլ): Գրա– բարի այ>ա (վւայտ>փադ), ոյ և ի>ու (լոյս>լուս, ալիւր>ալուր), ութիւն վեր– ջածանցի իւ>ը (զօրութիւն>զօրըթըն): Անվանական հոլովման մեջ առկա է 4 հոլովաձև, 7 հոլովում՝ ի(ն), ու(ն), ան(ը), °չ(օ)ւ վաե, ց, ա. բացառականն ընդունում է էն || մէն || էմէն), գործիականը՝ օվ վեր– ջավորություն: Անձ ցույց տվող գոյական– ների գործիականը կազմվում է սեռակա– նով և հէդ(ը) կապով: Հոգնակիի վերջավո– րություններն են էր, նէր, անք || վանք, դիք II վըդիք, անդիք, նի: Դերբայները 4 են՝ անորոշ, կատարելի, հարակատար, ենթակայական, որոնցից ժամանակային ձևեր է կազմում հարակատարը: Ունի է, ի, ա և ու խոնարհումները (վերջինը միայն սոսկածանցավոր բայերի համար): Բա– ղաձայնով սկսվող բայերի սահմանական եղանակի ներկան կազմվում է գա (որը շարունակականի իմաստ չունի) մասնի– կով (գա գիրէմ= գրում եմ), դրանց ժխտա– կանի կազմությունը յուրահատուկ է (չի– քամ գիրէմ): Անորոշ դերբայի սեռականը կազմվում է կրկնակի՝ ու և ի վերջավորու– թյամբ (մընալույի, վասդըգէլույի): Գրկ. Անթոսյան Ս. Մ., Կեսարիայի բարբառը, Ե., 1961: Ս.ԱԱթոսյաԱ

ԿԵՍԱՐԻԱՅԻ ՎԵՐԱՇԻՆԱԿԱՆ ՄԻՈՒ–

ԹՅՈՒՆ, հայրենակցական միություն: Հիմ– նադրվել է 1905-ի հունվ. 8-ին, Նյու Չոր– քում՝ Աբրահամ Կյուրյունլյանի, Արմե– նակ Մեծյանի, Ավետիս Մերտինյանի և ուրիշների նախաձեռնությամբ: Մասնա– ճյուղեր ունի Ֆրանսիայում, Միրիայում, Լիբանանում և այլուր: Մինչև 1929-ը կոչվել է «Կեսարիո աղքատախնամ ընկե– րություն», ապա «Կեսարիայի վերաշինա– Կեսարիայի ոսկերիչ– ների գործերից կան միություն»՝ նպատակ ունենալով առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրած Կեսարիայի փոխարեն Սովետական Հայաստանում հիմնադրեյ համանուն բնակավայր և այնտեղ փոխա– դրել տարբեր երկրներում ապաստանած կեսարացիներին: Սովետական Հայաստանի կառավարու– թյունը, ընդառաջելով կեսարացիների խնդրանքին, 1934-ի հուլիսի 12-ին որոշում ընդունեց Նոր Կեսարիա ավանի հիմնա– դըրման մասին: 1934-ի նոյեմբերից միու– թյունը հրատարակել է «Նոր Կեսարիա» ամսագիրը (խմբագիր՝ Արշավիր Քաղցրու– նի, լույս է տեսել մինչե 1937-ը), որի էջե– րում կեսարահայերին կոչ է արվել համա– խմբվել կառուցվելիք Նոր Կեսարիայում: 1935-ի հունվարին Կ. վ. մ. և ֆենեսեցի– ների «Ռուբինյան ուսումնասիրաց ընկե– րությունը» կազմեցին «Նոր Կեսարիայի համագործակցական միություն»-ը, որի կանոնադրության մեջ նշվեց. «Միությանս նպատակն է շինել Խ. Հայաստանի մեջ արդեն հիմնարկված Նոր Կեսարիան և հոն համախմբել միությանս անդամակցող քաղաքների ու գյուղերի տեղացի ժողո– վուրդը»: Համագործակցական միության անդամ կազմակերպություններ դարձան նաե Թոմարզայի, էվերեկի, էֆքերեի, Պելեկեսիի, Թաշխանի հայրենակցական միությունները: Մովետական Հայաստանի քարտեզի վրա 1969-ի հունվարին երևաց Նոր Կեսարիա անունը, երբ ՀՍՍՀ Գերա– գույն սովետի հրամանագրով Հոկտեմբեր– յանի շրջանի խորդենու արտադրության պետ. տնտեսության քաղաքատիպ ավանը անվանակոչվեց Նոր Կեսարիա (ավանի փողոցները կոչվեցին Արգեոս լեռան և Թո– մարզա, էվերեկ, Թալաս բնակավայրերի անուններով): Կ. վ. մ. (կենտրոնական վարչության ատենապետ՝ Հարություն Հա– զար յան, քարտուղար՝ Արամ Բագրատունի) սերտ կապերի մեջ է Նոր Կեսարիայի հետ: Պ, Մարաիրոսյան

ԿԵՍԱՐՅԱՆ ՀԱՏՈՒՄ (<sectio caesarea, լատ. sectio – հատում և caedo – կտրել), արհեստական ծննդաբերության վի– րահատություն, որի ընթացքում պտուղն ու ընկերքը հեռացնում են կնոջ որովայնի առջեի պատի կամ հեշտոցի կտրվածքի միջով: Որովայնային Կ. հ. կատարում են ողջ պաղի դեպքում, երբ կինը չի կարող ինքնուրույն ծննդաբերել (նեղ կոնքի, ընկերքի վաղաժամ անջատման, առաջա– դիր ընկերքի, ուռուցքների, սպիների հե– տևանքով, հեշտոցի խիստ նեղացման ևն դեպքերում): Ուժեղ արյունահոսություն– ների ժամանակ, մոր կյանքը փրկելու նպատակով Կ. հ. կատարվում է նաև մա– հացած պտղի դեպքում, եթե անհնար է շտապ ազատել կնոջը բնական ճանա– պարհով (փակ պարանոցի, հեշտոցի ուռուցքների պատճառով): Որոշ դեպքե– րում Կ. հ. կատարվում է նաև ոչ կենսու– նակ պտղի դեպքում (28 շաբաթից շուտ՝ Փոքր Կ. հ.): Նախկինում «Կ. հ.» անվա– նումը սխալմամբ կապում էին առասպելի հետ, ըստ որի, իբր Հուլիոս Կեսարը ծնվել է այդպիսի վիրահատությամբ: Պ. Մարգարյան.

ԿԵՍՈՆ (ֆրանս. caisson, < լատ. capsa – արկղ), ճարտարապետ ու թյան