Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կել է «Կրկնակի ապրած օր» պատմվածք– ների ժողովածուն, 1972-ին՝ «Երեկո: Պա– տուհաններ: Մարդիկ» հուշագրությունը:

ԿԵՏՈՆՆԵՐ, օրգանական միացություն– ների դաս: Պարունակում են կարբոնիլ– խումբ (CO), որին միացած են ածխաջրած– նային երկու ռադիկալ՝ R–CO–R՝: R-ի և R՝–ի բնույթից կախված, լինում են՝ ալի– ֆաւոիկ (ճարպային), ալիցիկլիկ, արոմա– տիկ և հետերոցիկլիկ շարքի Կ.: Երբ R= = R՝–ի, Կ. կոչվում են համաչափ, օրինակ, դիմեթիլկետոն՝ CH3COCH3, դիֆենիլկե– տոն՝ CeHsCOCeHs: Հակառակ դեպքում, երբ ածխաջրածնային ռադիկալները տար– բեր են, Կ. կոչվում են անհամաչափ, օրի– նակ, ացետոֆենոն՝ CH3COC6H5: Ըստ կարբոնիլ–խմբի թվի, տարբերում են միա–, երկ–, եռ– են Կ.: Մոլեկուլում, կար~ բոնիլ–խմբերի հեռավորությունից կախ– ված, դիկետոնները լինում են՝ a, p, y են Կ.: Ըստ ռացիոնալ անվանակարգման, Կ. անվանում են համապատասխան ած– խաջրածնային ռադիկալների անվանը «կետոն» բառն ավելացնելով, օրինակ, մեթիլէթիլկետոն՝ CH3COC2Hs: Իսկ ըստ ժնևյան (կամ պաշտոնական) անվանա– կարգության, ճարպային շարքի Կ–ի ան– վանումները բխեցնում են համապատաս– խան ածխաջրածինների անուններից, որոնց ավելացնում են «ոն» վերջածանցը և թվով ցույց տալիս CO խմբի տեղը, օրի– նակ, դիէթիլկետոնը՝ CH3CH2COCH2CH3, անվանում են պենտանոն –3: Շատ Կ. ստացել են պատահական անուններ, օրի– նակ, ացետոն, ացետոֆենոն ևն: ճարպա– յին ցածրագույն Կ. դուրեկան հոտով, անգույն հեղուկներ են, լուծվում են ջրում, իսկ բարձրագույնները պիևղ նյութեր են: Բոլոր Կ. լուծվում են օրգ. լուծիչներում: Ստացման եղանակով և քիմ. հատկու– թյուններով Կ. նման են աւդեհիդներին, սակայն դրանք պակաս ռեակցունակ են և ավելի կայուն՝ օքսիդացման նկատմամբ, պձ^£յւնււվո]ված , կարբոնիլ–խմբի բևեռացման աստիճանով: Կ–իե բնորոշ են երկու ռեակցիաներ, որոնք պայմանա– վորված են կարբոնիլ–խմբի առկայու– թյամբ՝ կարբոնիլ–խմբին միացում և դրա թթվածնի ատոմի տեղակալում: Օրինակ, Կ–ին հեշտությամբ է միանում կապտա– թթուն՝ HCN, և առաջացնում օքսինիտրիլ– ներ՝ RC(OH)R՝CN: Կ–ի հետ նույն ձևով է փոխազդում նատրիումի բիսուլֆիտը՝ NaHS03, քլորոֆորմը՝ CHCl3, ևն: Կ. հիդրվելիս առաջացնում են երկրորդային սպիրտներ՝ RCOR՝+ H2 ^RCH(OH)R՝, իսկ մետաղաօրգանական միացություն– ների հետ փոխազդման և հետագա հիդրո– լիզի դեպքում՝ երրորդային սպիրտներ՝ RCOR՝+ R"MgX ^ ^RR՝C(R")OMgXt ^RR՝R"COH: PCls-ի հետ փոխազդելիս Կ–ի թթվածնի ատոմը տեղակալվում է քլորի երկու ատո– մով: Հիդրօքսիլամինի հետ Կ. տալիս են կետօքսիմներ՝ RR՝CO+NH2OH ^RR՝C= NOH: Այս ռեակցիան, ինչպես նաև թթվածևի տեղակալմամբ բյուրեղային այլ նյութերի (հ իդր ա զոնների, 2,4-դինիտրոֆենիլհիդ– րազոնների, սեմիկարբազոնների ևն) առաջացումը կիրառում են Կ. առանձնաց– նելու, իսկ այդ նյութերի հիդրոլիզը՝ մա– քուր Կ. ստանալու համար: Մեծ նշանակու– թյուն ունի կարբոնիլ–խմբի վերականգնու– մը միևչև CH2-]i (Կիժներ–Վուֆի ռեակցիա): Արդյունաբերության մեջ Կ. ստանում են երկրորդային սպիրտների դիհիդրմամբ՝ RCH(OH)R՝ ^RCOR՝ +H2, կարբոնաթթուների կալցիումական աղերի ջերմային քայքայմամբ՝ (RCOO) 2Cat> RCOR+ CaC03, կամ կատալիզատորների (թորիումի, բա– րիումի օքսիդների, կալցիումի կարբո– նատի) վրայով կարբոնաթթուների գո– լորշիներ անցկացնելով: Արոմատիկ և ճարպարոմատիկ Կ. ստանում են ալյու– մինի քլորիդի առկայությամբ արոմատիկ ածխաջրածինների վրա թթուների քլորան– հիդրիդներ ազդելով, օրինակ, CfiHe-f CH3COCl ^C6H5COCH3–h +HC1: Շատ Կ. կարելի է ստանալ կատալիզա– տորների առկայությամբ ածխաջրածին– ներն օդի թթվածնով օքսիդացնելով, օրի– նակ, էթիլբենզոլից ստանում են ացե– տոֆենոն, ցիկլոհեքսանից՝ ցիկլոհեքսա– նոն: Կ. ունեն մեծ կիրառություն: Օրինակ, ցիկլոհեքսանոնը ելանյութ է կապրոնի ստացման համար: Միխլերի կետոնը կի– րառվում է տրիարիլմեթանային ներկա– նյութերի, իսկ որոշ Կ.՝ օծանելիքի ար– տադրության մեջ: ^.HecMeflHOB A.H., H e c m e a- hob H.A., Hanajia opraHHHecKoii xhmhh, kh. 1-2, M., 1969-70.

ԿԵՏՈՐՍՈՒԹՅՈՒՆ, կետորսական արդյունագործություն, արդյու– նաբերության ճյուղ, զբաղվում է կետերի որսով և հումքի մշակմամբ, ինչպես նաև դրանից ստացվող արտադրանքի թո– ղարկմամբ: Հայտնի է եղել դեռևս IX– X դդ., Կոլա և Պիրենեյան թերակղզիների բնակիչներին: XVI–XVIII դդ. կետեր են սկսում որսալ Հյուսիսային ԱՄէւրիկա– յում, Ավսարալիայում, Հարավային կիսա– գնդի մերձանտարկտիդյան գոտիներում, XVIII–XIX դդ.՝ Ատլանտ յան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների բարեխառն գո– տիներում: Ներկայումս Կ–յամբ զբաղվում են ՍՍՀՄ–ը, ճապոնիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ: Կ. լինում Է առափնյա և ծովային (պելագիկ): Առաջին դեպքում նավերը կայանից հեռանում են մինչև 100 մղոն, իսկ երկրորդի դեպքում արդյունահանումը կատարվում է բաց օվկիանոսում՝ խոշոր նավ–կետաբազայից և կետորս նավերից կազմված նավատոր– միղներով: 60-ական թթ. ստեղծվել են կոմբինացված նավեր՝ որսի և հումքի մշակման համար: 1949-ից գործում է Միջ– ազգային կետորսական հանձնաժողով, որը հրապարակում է կանոններ, որտեղ նշվում են կետերի արդյունահանման շրջանները և ժամկետները, արգելված տե– սակները ևն:

ԿԵՐԱԲԱԺԻՆ, կերային ռացիոն, կենդանուն ամբողջ օրվա համար տրվող կերի քանակությունը, բաժինը, որը կազմվում է տարբեր կերերից՝ հաշվի առ– նելով սննդանյութերի նկատմամբ կենդա– նու պահանջը: Մշակվում է կերային նոր– մաների և կերերի կազմի ու սննդարարու– թյան տվյալների հիման վրա: Կ–ի կառուց– վածքը (կերերի հարաբերակցություն) կազմելիս հաշվի է առնվում կենդանու տե– սակը, հասակը, մթերատվությունը, կե– րակրման տիպը: Ամբողջ տարվա ընթաց– քում այն կարող է փոխվել ըստ կենդանու ֆիզիոլոգիական վիճակի (հղիություն, լակտացիա ևն) և պահվածքի համակարգե– րի (ամառային ու ձմեռային) փոփոխու– թյան: Տվյալ տեսակի կենդանուն անհրա– ժեշտ բոլոր տեսակ սննդանյութերը պա– րունակող Կ. կոչվում է լիարժեք կամ հա– վասարակշռված: Տնտեսություններին օգ– նելու նպատակով կենդանիների հիմնա– կան խմբերի համար կիրառվող տիպային Կ–ները մշակում են ԳՀ հիմնարկները:

ԿԵՐԱԲՈՒՅՍԵՐ, միամյա, երկամյա և բազմամյա բույսեր, որոնք մշակվում են գյուղատնտեսական կենդանիների կերա– կըրման համար: Դրանցից են՝ կերախո– տերը, արմատապալարապտուղները, կե– րային, բոստանային, սիլոսային և հատի– կային կուլտուրաները: ՀՍՍՀ–ում տարած– ված հիմնական Կ. են՝ առվույտը, կորնգա– նը, երեքնուկը, գարին, վարսակը, տա– րեկանը, եգիպտացորենը, արևածաղիկը, ոլոռը, վիկը, ճակնդեղը, մասամբ կարտո– ֆիլը, գոնգեղը, գազարը, ինչպես նաև բազմամյա հացազգի և թիթեռնածաղկա– վոր արոտա–մարգագետնային խոտաբույ– սերը:

ԿԵՐԱԼԱ (բառացի՝ Կոկոսյան արմավենի– ների երկիր), նահանգ Հնդկաստանի հա– րավ–արևմուտքում, Արաբական ծովի ափին: Տարածությունը 38,9 հզ. կմ2 Է, բնակչությունը՝ 21,3 մլն (1971), կենտրո– նը՝ Տիրուվանանտապուրամ: Տարածքի մեծ մասը գրավում է Մալաբարյան ափի դաշտավայրը, արլ–ում Կարդամոնյան և Անայմուդի լեռնալանջերն են: Կլիման արևադարձային Է, մուսսոնային, տարե– կան տեղումները՝ 3000 մմ: Ագրարային շրջան Է: Մալաբարյան ափի մեծ մասը զբաղված է; կոկոսյան արմավենու աըն– կարկներով (Հնդկաստանի տնկարկների 70% -ը) և բրնձի ցանքատարածություննե– րով: Մշակում են նաև ընկուզենի, տապիո– կա, պլանտացիոն կուլտուրաներ, համե– մունք, կաուչուկատուներ (հևեյա), թեյ, սուրճ: Զարգացած է ձկնորսությունը: Կան մոնացիտային ավազի խոշոր հանքա– շերտեր: Տեղական հանքային հումքի բա– զայի վրա ստեղծվել է գրաֆիտային նյու– թերի, կղմինդրի, աղյուսի արտադրու– թյուն: Կան ՀԷԿ, ալյումինի և նավթավե– րամշակման գործարաններ, ընկույզի վե– րամշակման և փաթեթավորման, կոկոս– յան յուղի արտադրության ձեռնարկու– թյուններ, բամբակեղենի, փայտամշակ– ման, քիմ., էլեկտրատեխնիկական ար– դյունաբերություն:

ԿԵՐԱԿՐԱՓՈՂ, մարդու և կենդանիների մարսողության համակարգի հատված, կա– տարում է սնունդը ստամոքս անցկացնե– լու ֆունկցիա: Մ ա ր դ ու Կ. մկանային խողովակ է, երկարությունը՝ 25 սմ, ստո– ծանու կերակրափողային անցքով մըտ– նում է որովայնի խոռոչ և վերածվում ստա– մոքսի սրտային մասի: Ունի 3 նեղացում– ներ ըմպանային, շնչափողային և ստոծա– նային: Պատերը կազմված են փուխր– շարակցական հյուսվածքի շերտից, դրա