Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տակ գտնվող մկանային, ենթալորձաթա– ղանթային և լորձաթաղանթային շերտե– րից: Նյարղավորվում է սիմպաթիկ, թա– փառող և ողնուղեղային նյարդերով: Մկա– նունքը կծկվում է ռեֆլեկտոր, յուրաքան– չյուր կլման ժամանակ: Հեղուկ սննդանյու– թերը Կ–ով անցնում են 1–2 վրկ–ում, պինդը՝ 8–9 վրկ–ում: Տես նաև Մարսողա– կան օրգաններ:

ԿԵՐԱԿՐԻ ԱՂ, տես Նաարիոււէի քչորիդ:

ԿԵՐԱԿՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆ–

ԴԱՆԻՆԵՐԻ, 1. անասնաբուծության մեջ կարեորագույն արտադրական պրոցես, որի դեպքում բուսական և կենդանական ծագումով կերերն օգտագործվում են անասնաբուծական մթերքներ ստանալու համար: 2. Անասնաբուծական գիտության (զոոտեխնիա) բաժին, որը մշակում է գյու– ղատնտ. կենդանիների արդյունավետ կե– րակրման գիտական հիմունքները, մեթոդ– ները և ձեերը՝ ապահովելով դրանց բնա– կանոն աճը, զարգացումը, բարձր մթե– րատվությունը, ինչպես նաև եղած ցեղերի և նորերի կատարելագործումը: Կ. գ. կ. գիտության գլխավոր խնդիրներն են՝ կեն– դանիների համար անհրաժեշտ սննդա– նյութերի ուսումնասիրումը, կերերի սնըն– դարարության արժեքի որոշումը, կերա– կըրման նորմայի սահմանումը, կերային ռացիոնի կազմումը, կերակրման ճիշտ տեխնիկայի ու կազմակերպման հարցերի մշակումը: Այն սկսել է զարգանալ XIX դ. սկզբին: Գերմանացի գիտնական Ա. Թեերն առաջինը ուսումնասիրեց կերի սննդա– րարությունն ու կազմը, իսկ XX դ. սկըզբ– ներին Օ. Կելներն առաջարկեց կերերի գնահատման օսլայի համարժեքը: Ռու– սաստանում արժեքավոր աշխատանքներ են կատարել Ա. Ռուբեցը, Ն. Լունինը և այլք, իսկ ՍԱՀՄ–ում՝ Ե. Բոգդանովը, Մ. Ֆ. Իվանովը, Ե. Լիսկոնը, Ի. Պոպովը և ուրիշներ: Հայաստանում կենդանիների կերակըր– ման տարբեր հարցեր հայտնի են եղել դեռես հնագույն ժամանակներից: Այդ շրջանում կենդանիների համար որպես կեր օգտագործվել է արոտավայրերի ու մարգագետինների կանաչը, իսկ ձմռանը՝ կուտակված խոտը, հարդը, ծառի չորա– ցած տերեները են: Առանձին հայ գիտնա– կաններ (Ղ. Փարպեցի, Փ. Բուզանդ, Ղ. Ալիշան և այլք) իրենց մենագրություն– ներում նկարագրել են կերաբույսերը, իսկ XII դ. կամ XIII դ. արաբերենից թարգ– մանված «Գիրք վաստակոց» աշխատու– թյան (հայերեն հրտ. 1877) մեջ ընդգրկված են կենդանիների կերակրման տարբեր հարցեր: Այս կապակցությամբ ուշագրավ են նաև Ն. Տաղավարյանի «Կենդանաբու– ծություն» (անտիպ), Ս. Երեմյանի «Բառ– գիրք գործնական գիտութեանց» (Վենե– տիկ, 1900) և այլոց աշխատությունները:

ԿԵՐԱՄ&ԻՏ, տես Լցանյութեր:

ԿԵՐԱՄ&ԻՏԱԲԵՏՈՆ, տես Թեթն բետոն;

ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿՈՄԲԻ– ՆԱՏ Երեանի, ՀՍԱՀ շինանյութերի արդյունաբերության մինիստրության ձեռ– նարկություն: Հիմնադրվել է 1938-ին՝ Երե– վանի աղյուսի գործարանի բազայի վրա: Արտադրում է երեսպատման, հատակա– պատման և միջնորմային սալիկներ, սա– նիտարա՜տեխնիկական իրեր, խեցե խո– ղովակներ, պեմզաբլոկ: Ունի սալիկների, սանիտարա՜տեխնիկական և շինարարա– կան իրերի, խեցե խողովակների արտա– դրամասեր: 1Տ76-ին թողարկել է 4,250 մլն ռ. համախառն արտադրանք: Արտադը– րանքն իրացվում է ՀԱՍՀ–ում, առաքվում՝

ՌՍՖՍՀ, Ուկրաինա, Բելոռուսիա, Մոլդա– վիա, Վրաստան, միջինասիական հանրա– պետություններ: Կոմբինատի թողարկած երեսպատման սալիկը 1977-ին ՍՍՀՄ ԺՏՆՑ–ում արժանացել է բրոնզե մեդալի:

ԿԵՐԱՅԻՆ ԲԱձԱ, տնտեսության, շրջանի, մարզի կամ երկրի կերի պաշարները և դրանց ստացման աղբյուրները: Կ. բ. ընդգրկում է բնական և ցանովի խոտհարք– ներից և արոտավայրերից, կերային կուլ– տուրաների ցանքերից ստացված կերերը, թարմ, կանաչ և չոր խոտը, սենաժը, սի– լոսը, հատիկները և արմատապտուղները, արդ. կերերը (համակցված, վիտամինա– սպիտակուցային և հանքային), դաշտա– վարության և սննդարդյունաբերության արտադրանքի մնացորդները: Կ. բ–ի զար– գացման նախապայմաններից են՝ դաշ– տային կերարտադրության ինտենսի– վացումը, կերաբույսերի բերքատվու– թյան բարձրացումը, արոտավայրերի և խոտհարքների բարելավումը, կերային ցանքաշրջանառությունների կիրառումը, կերերի մթերման, պահպանման առաջա– դեմ եղանակների ներդրումը, ոռոգումը, կուլտուր–ջրարբի արոտավայրերի ստեղ– ծումը են: ՀՍԱՀ–ում Կ. բ–ի հիմք են՝ արո– տավայրերն ու խոտհարքները, ցանովի կերային կուլտուրաները, զարգացած է նաե համակցված կերերի արդյունաբե– րությունը:

ԿԵՐԱՏԻՆ ՑԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ, միևնույն հողատարածության վրա գյու– ղատնտեսական կուլտուրաների հաջոր– դական ցանք, հիմնականում կերային բազան ապահովելու նպատակով: Կ. ց–յան մեջ գերակշռում են պտղափոխային, շա– րահերկային, խոտաբույսաշարահերկա– յին տեսակները: Կ. g-ները լինում են ֆեր– մայամերձ և մարգագետնա–արոտային: Ֆերմայամերձ ցանքաշրջանառություննե– րում մեծ տեսակարար կշիռ ունեն կերա– յին շարահերկ բույսերը, ինչպես նաև միա– մյա և բազմամյա խոտաբույսերը: Այս ցանքաշրջանառությունները տեղադըր– վում են ֆերմաներին մոտ, որպեսզի հյու– թալի և կանաչ կերի փոխադրումը հեշտ լինի: Մարգագետնա–արոտային ցանքա– շրջանառությունները կիրառվում են անասուններին կանաչ զանգվածով ապա– հովելու, ինչպես նաև արածեցնելու նպա– տակով: Սովորաբար տեղադրվում են սա– կավաջուր, էրոզիայի ենթակա կամ տա– րածքի հեռավոր հատվածներում: Այս ցանքաշրջանառություններում բազմամ– յա խոտաբույսերը թողնվում են 5–6 տարի և ավելի, ըստ որում առաջին 2–3 տարում (մարգագետնային ժամանակա– շրջան) դաշտն օգտագործվում է որպես խոտհարք, իսկ հետագա տարիներին՝ որպես արոտավայր: 4–6 տարի հետո, երբ դաշտը հարստանում է օրգ. նյութե– րով, ճմուտը վարում են (դաշտային ժա– մանակաշրջան) և 2–3 տարի այդտեղ մշակում միամյա բույսեր: Ն. Կարապետյան

ԿԵՐԱՍՈՒՆ, Գ ի ր և ս ու ն, ծովափնյա հնագույն քաղաք Թուրքիայում: Եղել է Պոնտոսի կարեոր քաղաքներից: XX դ. սկզբին ուներ 18500 (2000 ընտանիք) խառը բնակչություն, որից 200 ընտանիք՝ հայ, 1000-ը՝ թուրք, 800-ը՝ հույն: Հայերն զբաղվում էին պտղաբուծությամբ (հատ– կապես կաղնու և կեռասենու մշակու– թյամբ), արհեստներով և առետրով, ու– նեին երկու եկեղեցի՝ Ս. Լուսավորիչ (որի զավթում գործում էին արական ու իգական վարժարաններ) և Ս. Սար զիս (ժայռի մեջ կառուցված): Կ–ում պահպան– վել են բազմաթիվ հին շենքերի ավերակ– ներ: Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է:

ԿԵՐԱՏԻՆՆԵՐ (< հուն, xepag, Kepatog– եղջյուր բառի սեռ. հոլովը), թելիկային սպիտակուցներ, որոնք մտնում են մաշկի, մազերի, բրդի, փետուրների, թեփուկնե– րի, եղունգների, եղջյուրների, կտուցի և կճղակների եղջերային թաղանթների մեջ: Կ. չեն լուծվում ջրում և օրգ. լուծիչներում, կայուն են պրոտեոլիտիկ ֆերմենտների նկատմամբ: Կ–ի պոլիպեպտիդային շըղ– թաները կարող են լինել ոլորված և ձըգ– ված ձեով: Ոլորված թելիկները բնորոշ են կաթնասուններին, սողունների և թըռ– չունների մոտ հանդիպում է նաև ձգված ձեը:

ԿԵՐԱՏՈՖԻՐ (< հուն. HEpag, սեռա– կան հոլովում՝ xspatog – եղջյուր և պորֆիր), էֆուզիվ, երբեմն մերձհրա– բխային նատրիումով հարուստ պւսլեո– տիպ ապար: Կազմված է հրաբխային ապակուց, ալբիտի բյուրեղիկների ներ– փակումներից, սակավ՝ քվարցից: Ներկա– յումս Կ. են անվանում ալբիտիզացման ենթարկված դացիտները, պլագիոլիպա– րիտները և տրախիտները: Կ–ները հաճախ հանդիպում են սպիլիտների" հետ՝ առա– ջացնելով կերատոֆիլ–սպիլիտ–դիաբա– զային ֆորմացիան: ՍՍՀՄ–ում հայտնի են Ուրալում, Ղրիմում, Կարպատներում, Կովկասում: ՀՍՍՀ–ում լայնորեն տարած– ված են Ալավերդու և Ղափանի հանքային շրջաններում:

ԿԵՐԱՐԳԻՐԻՏ (< հուն, xepag – եղջյուր և apyupOQ – արծաթ), քլորարգի– ր ի տ, միներալ: Քիմ. կազմը՝ AgCl (Ag–75,26%): Խառնուրդների ձեով պա– րունակում է բրոմ, սակավ՝ սնդիկ: Բյու– րեղագիտական համակարգը խորանար– դային է: Բյուրեղները հազվադեպ են: Սովորաբար առաջացնում է հոծ մոմա– նման զանգվածներ: Գույնը՝ գորշ, դեղ– նավուն: Կարծրությունը՝ 1 –1,5, խտու– թյունը՝ 5556 կգ/մ3: Հանդիպում է արծաթի հանքավայրերի օքսիդացման զոնայում: Արծաթի հարուստ հանքանյութ է:

ԿԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈԻՆ, գյուղատնտեսա– կան արտադրության ճյուղ, զբաղվում է անասնաբուծության պահանջը կոպիտ, հյութալի, խտացրած և արոտային կերով ապահովելու խնդիրներով: Կ–յան հիմնա– կան աղբյուրներն են. 1. դաշտային Կ.՝ վարելահողերի վրա բազմամյա և միա– մյա խոտերի, հատիկակերային և հատի– կաընդեղեն, սիլոսային, բոստանային կե– րային կուլտուրաների և արմատապտուղ– ների մշակում: ՀՍՍՀ–ում վարելահողե–