Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ձմեռային առողջարաններ: Գլխավոր քա– ղաքը և նավահանգիստը Կերկիրան է:

ԿԵՐՃԱՆԻՍ, գյուղաքաղաք Արեմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Կա– մախ գավառում: 1909-ին ուներ 225 (38 ընտանիք) հայ բնակիչ, որոնք բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:

ԿԵՐՈՆ, կեռոն (հուն. XT)po<;, լատ. cerone), ծիսական մեծ մոմ: Կ–ները եկե– ղեցում սովորաբար գործածում են Ավե– տարանի ընթերցման կամ հանդիսավոր այլ արարողությունների ժամանակ:

ԿԵՐՈՍԻՆ (անգլ. kerosene, < հուն. y.x- ց6գ – մոմ), ածխաջրածինների խառ– նուրդ. ստացվում է նավթի ուղղակի թոր– մամբ կամ նավթամթերքների կրեկինգով: Եռում է 140–330°Շ–ի տիրույթում: Թա– փանցիկ, անգույն կամ դեղնավուն հե– ղուկ է՝ կապույտ երանգով: Լուսավորման նպատակով թողարկվող Կ. լինում է թեթե և ծանր՝ հրանավթ: Թեթե Կ. (խտությունը՝ 830 կգ/մ3, բռնկման ջերմաստիճանը՝ 40°C) օգտագործվում է կենցաղում, ծանրը (խտությունը՝ 860 կգ/մ3, բռնկման ջեր– մաստիճանը՝ 90°C)՝ կաթսայատները, հանքահորերը, փոքր նավերը, փարոս– ները են լուսավորելու համար: Մշակվում է նաև Կ–ի հատուկ տեսակ (բռնկման ջեր– մաստիճանը՝ 40°C), որն օգտագործվում է քարածուխը հարստացնելու և որպես հումք ջերմաքայքայման համար: Կ. կի– րառվում է նաև ապակյա և ճենապակյա իրերի թրծման, դետալների մաքրման, շենքերի ջեռուցման համար, որպես տրակ– տորների և հրթիռների վառելանյութ: ԿԵՐՁ, հերոս քաղաք Ուկրաինական ՍՍՀ Ղրիմի մարզում: Նավահանգիստ և երկա– թուղային կայարան է: 157 հզ. բն. (1979): Կ–ում են Կամիշ–Բուրունի երկաթահանքի կոմբինատը, մետալուրգիական, նավա– նորոգման, խողովակաձուլման, շինանյու– թերի, ապակետարայի գործարանները, թեթե ու սննդի արդյունաբերության ձեռ– նարկությունները: Գործում են Ազով– սեծովյան ծովային ձկնատնտեսության և օվկիանոսագիտության ԳՀԻ, Սեաստո– պոլի սարքաշինական ինստ–ի ընդհանուր տեխ. ֆակուլտետ, մետալուրգիական, լեռնա–մեխանիկական, երեկոյան նավա– մեխանիկական տեխնիկումները, բժշկ. ուսումնարան, դրամատիկական թատրոն, պատմահնագիտական թանգարան: Կ. հիմ– նադրվել է մ. թ. ա. VI դ., կոչվել՝ Պանտի– կապեոն: Եղել է Բոսպորի թագավորու– թյան մայրաքաղաքը: X–XI դդ. եղել է ռուս. Տմաաարականի իշխանության կազ– մում: IX դարից հայտնի է հին ռուսական Կորչե անվամբ: Թաթար–մոնղոլական ար– շավանքների շրջանում Կ. (այն ժամա– նակ՝ Չերկիո) ենթարկվել է Զենովային, 1475-ից դարձել թուրք, տիրապետության հենակետ Ղրիմում: 1774-ի Քյուչուկ–Կայ– նարջիի պայմանագրով Ենիկալե բերդով անցել է Ռուսաստանին: Ղրիմի պատերազ– մի ժամանակ (1855) ավերվել է: 1889-ից՝ Կ–Ենիկալե քաղաքապետություն: XIX դ. վերջին, XX դ. սկզբին Ռուսաս– տանի խոշոր նավահանգիստներից էր: 1898-ին Կ–ում ստեղծվել է ՌՍԴԲԿ կազմա– կերպություն: 1900-ական թթ. տեղի են ունեցել գործադուլներ: Սովետական իշ– խանություն է հաստատվել 1918-ի հուն– վարի 6(19)-ին: 1918–20-ի քաղաքացիա– կան պատերազմի ժամանակ Կ. գրավել են ավստրո–գերմ., ապա անգլո–ֆրանս. զոր– քերը և սպիտակգվարդիականները: Ազա– տագրվել է 1920-ի նոյեմբ. 16-ին: 1941– 1945-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին երկու անգամ ընկել է ֆա– շիստների ձեռքը և ազատագրվել (տես Կերչ–Թեոդոսիայի դեսանտային օպերա– ցիա 1941–1942 և Ղրիմի օպերացիա 1944): Կ–ի մարտերում աչքի ընկան 390-րդ և 89-րդ հայկ. դիվիզիաները (տես Հայկա– կան դիվիզիաներ Հայրենական մեծ պատերազմ ու մ): Քաղաքում կանգուն է Հովհաննես Կա– րապետի եկեղեցին (X–XIII դդ.): Միհր– դատ լեռան վրա ազատարար մարտիկնե– րի հուշարձանն է (1944, ճարտ. Մ. Գինզ– բուրգ): ԿԵՐՁ–ԷԼՏԻԴԵՆԻ ԴԵՍԱՆՏԱՅԻՆ ՕՊԵ–

ՐԱՑԻԱ 1943, Հայրենական մեծ պատերազ– մի ժամանակ Հյուսիս–Կովկասյան ռազ– մաճակատի զորքերի, Սեծովյան նավա– տորմի և Ազովյան ռազմական նավատոր– միկի՝ Կերչի թերակղզին ազատագրելու համատեղ օպերացիան հոկտեմբերի 31– դեկտեմբերի 11-ը: Գլխավորում էր Հյու– սիս–Կովկասյան ռազմաճակատի հրամա– նատար, գեներալ–գնդապետ Ի. Պետրովը: 1943-ի նոյեմբերի սկզբին Սեծովյան նա– վատորմի (հրամ՝. դեր՜ծովակալ Լ. Վլա– դիմիրսկի) նավերը Կերչից հվ.՝ էլտիգենի շրջանում ցամաք հանեցին 18-րդ բանակի, իսկ Ազովյան նավատորմիկի (հրամ.՝ դեր– ծովակալ Ս. Գորշկով) նավերը, Կերչից հս–արլ.՝ 56-րդ բանակի զորքերը: 18-րդ բանակի զորքերը, առափնյա հրետանու և նավատորմի ավիացիայի աջակցու– թյամբ, ճեղքեցին հակառակորդի մարտա– կարգերը և միացան 56-րդ բանակի զոր– քերին, որոնք մոտեցան Կերչի հս–արլ. մատույցներին և անցան պաշտպանու– թյան: Կերչի հենակետի զորքերը շուտով վերածվեցին Մերձծովյան առանձին բա– նակի, որը սկսեց ուժեր կուտակել հար– ձակման համար (տես Ղրիմի օպերացիա 1944): Կերչի և էլտիգենի շրջանում գործող զորամասերի թվում էր Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիան (տես Հայկական դիվիզիաներ Հայրենական մեծ պատերազմ ու մ): էլտիգենում իջած առաջին դեսանտայինների մեջ էր փոխ– գնդապետ Գ. Բուլբուլյանի հրամանատա– րությամբ գործող հրաձգային գունդը: ԿԵՐՉ–ԹԵՈԴՈՍԻԱՅԻ ԴԵՍԱՆՏԱՅԻՆ ՕՊԵ–

ՐԱՑԻԱ 1941–1942, Անդրկովկասյան ռազմաճակատի (հրամանատար՝ գենե– րալ–լեյտենանտ Դ. Կոզլով) 51-րդ և 44-րդ բանակների զորքերի, Սեծովյան նավա– տորմի (հրամանատար՝ դեր՜ծովակալ Ֆ. Օկտյաբրսկի) և Ազովյան ռազմական նավատորմիկի (հրամանատար՝ դեր՜ծո– վակալ Ս. Գորշկով) ռազմանավերի ափ– հանումը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1941-ի դեկտ. 26-ից 1942-ի հունվ. 2-ը: Ձեռնարկվել է Կերչի թերա– կղզին գրավելու, հակառակորդի ուժերը պաշարված Սեաստոպոլից հեռացնելու և Ղրիմի հետագա ազատագրման համար պայմաններ ստեղծելու նպատակով: Ափ– հանումը նախատեսվում էր 250 կմ ճակա– տով՝ Կերչի թերակղզու հս., արլ. և հվ. ծո– վավփ մի շարք կետերում և Թեոդոսիա– յում: Դեկտ. 26–29-ին Ազովի նավատոր– միկի և Կերչի ռազմածովային բազայի ռազմանավերը, ուժեղ մրրիկի ժամանակ, թերակղզու հս. և արլ. ծովափ իջեցրին 51-րդ բանակի (հրամ.՝ գեն–լեյտ. Վ. Լվով) շուրջ 20 հզ. զինվոր: Հակառակորդի 2 դի– վիզիաների կատաղի դիմադրության հե– տևանքով դեսանտային առանձին խմբերի չհաջողվեց միավորվել: Դեկտ. 29-ին Սե– ծովյան նավատորմի ռազմանավերը, 44-րդ բանակի (հրամ.՝ գեն–մայոր Ա. Պերվուշին) դեսանտային զորքերով մոտեցան Թեոդո– սիային: Ափ դուրս եկած գրոհայինները գրավեցին ծովապատնեշն ու փարոսը: Նախ «Շահումյան», ապա «Նեզամոժնիկ» ե«ժելեզնյակով» էսկադրային ականակիր– ներն ու «Կրասնի Կավկազ» հածանավը մտան նավահանգիստ և թշնամու օդային ուժերի գրոհների ու հրանոթային–ակա– նանետային կրակի տակ 4,5-հազարանոց դեսանտ իջեցրին: Դեկտ. 26–31-ին Կեր– չի թերակղզի և Թեոդոսիայի ափ հանվեց ավելի քան 40 հզ. մարդ, 236 հրանոթ և ականանետ, 43 տանկ: Դեկտ. 30-ի առա– վոտյան սովետական զորքերը գրավեցին Թեոդոսիան և հարձակման անցան հս., հս–արլ. և հս–արմ. ուղղություններով: Թըշ– նամու զորքերը հարկադրված դեկտ. 30-ի գիշերը թողեցին Կերչը և Աեաստոպոլի շրջանից վերցված 2 դիվիզիաների օգնու– թյամբ Կիետ–Նովայա Պոկրովկա–Կոկ– տեբել գծի վրա պաշտպանական նոր դիր– քեր գրավեցին: Դրանով օպերացիան ավարտվեց: Սովետական զորքերը Կերչի թերակղզու արլ. ավփց դեպի արմ. ընդ– հանուր առմամբ առաջ գնացին 100– 110 կմ և ազատագրեցին Կերչն ու Թեոդո– սիան:

ԿԵՐՉԻ ԹԵՐԱԿՂԶԻ, Ղրիմի թերակղզու արեելյան մասը Սե և Ազովի ծովերի միջե: Տարածությունը՝ մոտ 3 հզ. կմ2: Հս–արլ. մասը բլրապատ է, հվ–արմ–ը՝ հարթա– վայրային: Շատ են ցեխաբուխներն ու լճերը: Կլիման չափավոր ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը • –1,5°C է, հուլիսինը՝ 23,5°C, տարեկան տեղում– ները՝ 500 մմ: Տարածված են սեահողերը, շագանակագույն և աղուտային հողերը: Մեծ մասը հերկված է: Կ. թ–ում է Կերչի երկաթահանքային ավազանը:

ԿԵՐՉԻ ՆԵԴՈԻՑ, գտնվում է Կերչի և Թա– մանյան թերակղզիների միջե: Միացնում է Աե և Ազովի ծովերը: Երկարությունը՝ մոտ 41 կմ, լայնությունը՝ 4–15 կմ: Կ. ն–ի արմ. ափին Կերչ նավահանգիստն է: ԿԵՐՊ, բայի քերականական կարգ, որ ընդհանրացած ձեով արտահայտում է գործողության ընթացքի տեսակները՝ տե– վականությունը, բազմակիությունը, ա– վարտվածությունը են: հայերենում կեր– պային բնույթ ունեն, օրինակ, անցյալ ան– կատարի և կատարյալի (գնում եմ–գնա– ցի), վիճակացույց բայերի ներկայի և հա– րակաաարի ձեերի (քնում եմ–քնած եմ), բայական բուն և հավելավոր ձեերի (եմ– լինում եմ, կարող եմ–կարողանում եմ) հակադրությունները: Սակայն հայերենի քերականության մեջ, Աբեղյանից սկսած, Կ. են համարվում մի կողմից պարզ ե