դերբայավոր ժամանակաձևերի, մյուս կող– մից՝ վերջիններիս ներքին .կերպա–ժամա– նակային տարբերությունները: Առանձ– նացվում են պարզ (գնացի), կատարված (գնացել եմ), կատարվող (գնում եմ) U կատարելի (գնալու եմ) Կ–եր: Գրկ • Ջահուկյան Գ. Բ., ժամանակա– կից հայերենի տեսության հիմունքները, Ե., 1974:
ԿԵՐՊԱՐ, պատկեր, 1. գիտական շրջա– նառության մեջ, լայն առումով «Կ.» տեր– մինը օգտագործվում է. ա. «պատճեն», «արտապատկերում», «գիտելիք», ինչպես նաև «ինֆորմացիա» իմաստներով, բ. որպես զգայական արտացոլման տեսակ (զգայություն, ընկալում, մտապատկե– րում)՝ չտարածելով այն վերացական մտա– ծողության վրա: 2. Մաթեմատիկայում՝ մաթ. օբյեկտ, որը դիտարկվում է որպես այլ մաթ. օբյեկտի (նախատիպի) ձևափո– խության արդյունք: 3. Մատերիալիստա– կան իմացաբանությունում՝ մարդու գի– տակցության մեջ օբյեկտի արտացոլման իդեալական ձև և արդյունք: Կ–ի օբյեկտիվ աղբյուրը իրականության առարկաներն ու երևույթներն են, այս պատճառով Կ. բնօրինակի նկատմամբ երկրորդային է և իդեալական: Տես նաև Կերպար գեղար– վեստական:
ԿԵՐՊԱՐ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, գրական– գեղարվեստական երկի մեջ հանդես եկող անձնավորություն, որն ունի բնավորու– թյան և վարքագծի որոշակի հատկանիշ– ներ: Կ–ի ստեղծումը արվեստագետի կարե– վորագույն խնդիրն է: Կերպարը պատ– կերի հիմնական տեսակն է: Պատկերի մյուս ձևերը (բնության և առարկայական աշխարհի տեսարաններ, դեպքերի նկա– րագրություն ևն) ծառայում են մարդկա– յին վարքագծի ավելի լրիվ ցուցադրմանը; Կ. գ–ի հիմնական յուրահատկությունը մարդուն բնորոշ եզակի գծերի և անհա– տականության զուգակցումն է ընդհանու– րի և տիպականի հետ: Արվեստի տեսակ– ներում (գրականություն, թատրոն, կինո, կերպարվեստ, երաժշտություն) ու ենթա– տեսակներում Կ. գ. մարմնավորվում է արվեստի տվյալ ձևին հատուկ միջոցնե– րով: Կ. գ–ի բնույթը կապված է գեղարվես– տական մեթոդի և ուղղության հետ: Ռեա– լիստական Կ. գ. ամենից ավելի մոտ է ար– տացոլվող կյանքին: Մյուս գեղարվեստա– կան մեթոդներով (կլասիցիզմ, ռոման– տիզմ, նատուրալիզմ ևն) ստեղծած կեր– պարները մեծ մասամբ միակողմանի են և հաճախ չեն համապատասխանում շրջա– պատող կենսական միջավայրին: Կ. գ–ներն իրենց բնույթով լինում են դրական և բացասական, գլխավոր և երկրորդական: Կ. գ–ի համար կան նաև մի շարք այլ տեր– միններ՝ գործող անձ, բնավորություն, հե– րոս, տիպական բնավորություն, տիպ ևն: £. Ջրբաշյւսն
ԿԵՐՊԱՐՎԵՍՏ,աարածական արվեստների մի բաժինը, որը միավորում է գեղանկար– չությունը, քանդակագործությունը, գրա– ֆիկան և Լուսանկարչությունը: Ի տարբե– րություն տարածական արվեստների ոչ պատկերային տարատեսակների, Կ. իրա– կանությունն արտացոլում է ակներև կեր– պարներով: Կ–ի տարբեր տեսակների ար– տահայտչամիջոցներով կարելի է վերար– տադրել տեսողությամբ ընկալվող ռեալ իրականության օբյեկտիվորեն գոյու– թյուն ունեցող այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ծավալը, գույնը, տարածու– թյունը, առարկաների ձևակազմությունը, լուսա–օդային միջավայրը, շարժման և փոփոխության պատրանքը: Սակայն Կ. արտացոլում է ոչ միայն տեսողությամբ անմիջականորեն ընկալվող երևույթնե– րը. շատ ստեղծագործություններ բովան– դակում են իրադարձությունների ժամա– նակային–տարածական զարգացում, որո– շակի ֆաբուլա, պատում, դինամիկ գոր– ծողություն. նրանով կարելի է բացահայ– տել մարդու հոգևոր կերպարը, այլ մարդ– կանց հետ փոխհարաբերությունների բնույթը, հուզական, հոգեբանական իրա– վիճակները ևն: Կ–ի բովանդակություն է դառնում ոչ միայն տվյալ ժամանակա– շրջանի հուզական նկարագիրը, այլև նրա հոգևոր էությունը, քաղ., փիլ., գեղագի– տական, բարոյական հրատապ գաղափար– ները, մարդկային երևակայության արգա– սիքը հանդիսացող մտապատկերները: Գեղագիտորեն յուրացնելով իրականու– թյան տարբեր կողմերը, լինելով աշխար– հի ճանաչողության ձևերից մեկը՝ Կ. կա– րևոր դեր է խաղում սոցիալական կյան– քում և հանդիսանում է հասարակության գաղափարական դաստիարակության հը– գոր միջոց: Ստեղծված կերպարի ակնե– րևությունը արվեստագետին հնարավո– րություն է ընձեռում անմիջականորեն ներգործելու դիտողի վրա: Աշխատավոր մասսաների ինքնագիտակցության և աշ– խարհայացքի ձևավորումով Կ. դառնում է համաժողովրդական իդեալների և սո– ցիալական բողոքի արտահայտման ձև: ժամանակակից պայմաններում Կ. սո– ցիալիստական և կապիտալիստական եր– կու հակադիր սիստեմների գաղափարա– կան պայքարի միջոցներից է:
ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ Ա. Ս. Պ ու շ. կ ի ն ի ա ն վ, Մոսկվայի, արտասահմանյան արվեստի ստեղծագոր– ծությունների հավաքածուի հարստու– թյամբ երկրորդ թանգարանը ՍՍՀՄ–ում (Լենինգրադի էրմիտաժից հետո): Բաց– վել է 1912-ին: Ձեռք են բերվել արվեստի հանրահայտ նմուշների պատճեններ ու կրկնօրինակներ, եգիպտագետ Վ. Գոլե– –նիշչևի համաշխարհային հռչակ վայելող եգիպտական հուշարձանների հավաքա– ծուն, արևմտա–եվրոպական գեղանկար– չության բնօրինակներ: Սովետական շըր– ջանում համալրվել է նախկին Ռումյան– ցևյան թանգարանի, էրմիտաժի, Տրետյա– կովյան պատկերասրահի, մասնավոր հա– վաքածուների արվեստի ստեղծագործու– թյուններով: Կ. թ–ում պահպանվում են Հին Արևելքի (այդ թվում՝ ուրարտ; էրե– բունի ամրոցի) և Հին Հունաստանի, Հին Հռոմի, Բյուզանդիայի, Արևմտյան Եվրո– պայի երկրների արվեստի հուշարձան– ներ, XVII դ. հոլանդական, ֆլամանդա– կան, XVII– XIX դդ. ֆրանս. գեղանկա– րիչների մեծ թվով աշխատանքներ, Բար– բիզոնի դպրոցի և ֆրանս. իմպրեսիոնիստ– ների՝ աշխարհում ամենախոշոր հավաքա– ծուներից մեկը, ինչպես և Պ. Սեզանի, Պ. Գոգենի, Վ. Վան Գոգի, Ա. Մատիսի, Պ. Պիկասսոյի երկերը: Կ. թ. ունի գրա– վյուրայի բաժին (այդ թվում՝ է. Շահինի և հայ սովետական գրաֆիկների աշխա– տանքներ):
ԿԵՏԱՆ, Կեծ ան (այժմ՝ Մյուկյուս), գետ Հայկական լեռնաշխարհում, Արևել– յան Տիգրիսի աջ վտակը; Երկարությունը մոտ 73,5 կԱ է: Սկիզբ է առնում Ռշտուն– յաց լեռների վրա գտնվող Գյոլլու լճից (շամբուտ): Սնումը խառն է, հորդացումը՝ հունիսին: Վ. Զ. Կեցխովելի ԿԵՑԻ»ՌՎԵԼԻ Վլադիմիր Զախարի (Լա– դո) [2(14).1.1876, գ. Թլիա (այժմ՝ Հարավ– Օսեթական ԻՄ–ի Ջավաի շրջանում)– 17(30).8.1903, Թիֆլիս], Ռուսաստանի հե– ղափոխական շարժման գործիչ, բոլշևիկ: Նախնական կրթությունն ստացել է Գո– րիում, ապա՝ Թիֆլիսում: 1894–96-ին սո– վորել է Կիևի հոգևոր սեմինարիայում: Եղել է ս–դ. խմբակների գործուն մասնա– կից: 1896-ին ձերբակալվել և արտաքսվել է հայրենիք, որտեղ 1897-ի սեպտեմբե– րին ընդունվել է «Մեսամեդասի» ս–դ. կազ– մակերպության մեջ; 1898–1901-ին Թիֆ– լիսում եղէլ է ցույցերի գործադուլների կազմակերպիչ, ՌՍԴԲԿ Թիֆլիսի ու Բաք– վի կոմիտեների, ինչպես և <Բրձոչա> թեր– թի ղեկավարներից: Բաքվում կազմակեր– պել է «Նինա» ընդհատակյա տպարանը: 1902-ի սեպտեմբերին ձերբակալվել է: Սպանվել է Թիֆլիսի Մետեխի բանտում: Գբկ,rereraHfl3e 3. ., JIaflo Keuxo- BejiH, Mf, 1959; JIaflo Kei;xoBeJiH. C6. flOKy- MeHTOB h MaTepnajiOB, T6., 1969.
ԿԵՑՈՒԹՅՈՒՆ, գոյ, փիլիսոփայական տերմին, գործածվել է աշխարհի նախա– հիմքի, սուբստանցի ու նրա դրսևորման ձևերի հարցը քննելիս: Արտահայտել է տարբեր, թեպետ իմաստով մոտ, հասկա– ցություններ. պարզագույն իմաստը «լի– նելն» է: Տարբերել են իսկական (ոչնչով չպայմանավորված՝ բացարձակ, ինքնա– բավ, սուբստանցային) Կ. և անիսկական (կախյալ՝ հարաբերական) Կ.: Իդեալիս– տական–պլատոնիստական և ռեալիստա– կան ավանդույթն իսկական գոյ է համարել մտահասու հավիտենական էությունները՝ «գաղափարները», իսկ զգայաբար տրվող աշխարհի առանձին իրերը՝ անիսկական գոյ: Հեգելը «մաքուր»՝ որակական ու քանակական որոշակիությունից զուրկ Կ–ից սկսում է կատեգորիաների ամբողջ համակարգը: Նոմինալիստական և մա– տերիալիստական ավանդույթը Կ. նույ– նացրել է իրական առարկայական աշ– խարհի՝ զգայաբար տրվող բնության հետ: Դիալեկտիկական մատերիալիզմը սուբս– տանցային Կ–յանը չի հակադրում երևու– թական Կ. իբրև անիսկական, այլ գտնում է, որ «լինել» նշանակում է լինել ոչ այլ նեոա, քան մատեոհանան սոսաւոանօհ