Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


որևէ առանձին առարկայական դրսևոր– ման ձևով: Կանտից սկզբնավորվել է և գի– տաբանական ուսմունքներում քարոզվում է այն միտքը, որ Կ–յան հարցը մտահայե– ցողական ու անլուծելի է, և որ գիաելիք են պարունակում ոչ թե «լինելը» պնդող ասույթները, այլ այն ասույթները, որոնց պրեդիկատը որոշակի հատկանիշ է վե– րագրում մտքի առարկային: Սակայն բո– վանդակային տեսակետից այս մոտեցումը սխալ է, այն իմաստ ունի միայն գիտու– թյան տրամաբանական վերլուծության տեսության մեջ: Պատմության մատերիա– լիստական ըմբռնման հիմնական գաղա– փարներից է հասարակական Կ. (տես Հասարակական կեցություն և հասարա– կական գիտակցություն): Տես նաև Գոյա– բանություն: Հ. Գևորգյան.

ԿԶԱՔԻՍՆԵՐ (Martes), կզաքիսազգինե– րի ընտանիքի գիշատիչ կաթնասունների կարգ: Սիջին մեծության (ՀՕ–80 սմ) կեն– դանիներ են, մարմինը ձգված է, ճկուն, փավւուկ աղվամազով ծածկված: Լինում են գորշ և մուգ շագանակագույն: Հայտնի է 6 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում, որից 4-ը հանդիպում է նաև ՍՍՀՄ–ում: ՀՍՍՀ–ում տարածված էկովկասյան քարակզաքիսը (M. foina nehrin- gi), որն ապրում է քարքարոտ և ժայռոտ վայրերում: Սնվում են մանր կրծողներով, թռչուններով, ընկույզով, հատապտուղ– ներով, պտուղներով: Գիշերային կյանք են Քարակզաքիս վարում, լավ մագլցում են: Զուգավորվում են հուլիս–օգոստոս ամիսներին: Հղիու– թյունը 236–274 օր է: Արդյունագործա– կան օբյեկտ են, ոչնչացնում են գյու– ղատնտ. վնասատուներին, մորթին արժե– քավոր է: ԿՋԸԼ (մինչև 1918-ը՝ Բելոցարսկ, 1918–26-ը՝ Խ և մ–Բ և լ դ ի ր), Տուվայի ԻՍՍՀ մայրաքաղաքը: Գտնվում է Տուվայի գոգավորությունում: 59 հզ. բն. (1977): Կ–ում է գտնվում Ասիայի աշխարհագրա– կան կենտրոնը, որը նշված է կոթող հու– շարձանով: Կ. հիմնադրվել է 1914-ին: ԿձԸԼ–ԱՐՎԱՏ, քաղաք, Թուրքմենական ՍՍՀ Կզըլ–Արվաաի շրջանի կենտրոնը: Գտնվում է Կոպետդաղի ստորոտում: Եր– կաթուղային կայարան է Աշխաբադ– Կրասնովոդսկ գծի վրա: 22 հզ. բն. (1970): ԿձԸԼ–ԻՐՄԱԿ, Ալ յ ու ս (թուրք. Kizilir- mak – Կարմիր գետ, անտիկ շրջանում՝ Հալիս), գետ Թուրքիայում: Երկարու– թյունը 1151 կմ է, ավազանը՝ 77,1 հզ. կմ2: Սկիզբ է առնում Կզըլ–դաղ լեռներից: Սահանքավոր է, հոսոէմ է խոր կիրճով, կտրում Անատոլական սարահարթն ու Պոնտական լեռները, թափվում Աև ծով: Սնումը ձնաանձրևային Է, հորդացու– մը՝ գարնանը և աշնանը: Գլխ. վտակ– ներն են Դևրեզը, Գյոկ–Իրմակը, Դիլիջե– Իրմակը: Զուրը դեղնակարմիր Է, պարու– նակում է մեծ քանակությամբ տիղմ և աղեր: Միջին հոսանքում կառուցված Է Ւփրֆանլար հիդրոհանգույցը (ՀԷԿ–ի հզո– րությունը ավելի քան 100 Մվտ է, ամբար– տակի բարձրությունը՝ 80 մ, ջրամբարի երկարությունը՝ մոտ 80 կմ): Ջրերն օգտա– գործվում են նաև ոռոգման համար: Կ–Ի–ի ափին են Ավազ և Բաֆրա քաղաքները: Կ&ԸԼ–ԿԻԱ, քաղաք Կիրգիզական ՍՍՀ Օշի մարզում: Գտնվում ԷՖերգանայի հով– տում: 32 հզ բն. (1970): Ածխի հանույթի հնագույն կենտրոն է: Կ AC ԼԿՈՒՄ (թուրքմ.՝ կարմիր ավազներ), ավազային անապատ Ամուդարյայի և Սիրդարյայի միջագետքում՝ Ուզբեկական, Ղազախական և մասամբ՝ Թուրքմենական ՍՍՀ–ներում: Տարածությունը՝ 300 հզ. կմ2-: Կան պարփակ իջվածքներ և մնացորդա– յին լեռներ (764–922 մ): Մեծ տարածու– թյուններ են գրավում ավազուտային զանգ– վածները և ավազային թմբաշարերը (3– 75 մ), հս–արմ–ում՝ թաքիրները: Կլիման խիստ ցամաքային է: Հուլիսի միջին ջեր– մաստիճանը 26–29°C է, հունվարինը՝ 0–9°C, տարեկան տեղումները՝ 100– 200 մմ: Մակերեսային ջրհոսքը աղքատ է, հարուստ է ստորերկրյա ջրերով: Հողերը գորշ մոխրագույն են, ավազային, կան աղուտներ: Գերակշռում են էֆեմերները, էֆեմերոյիդները, ավազուտային բոշխը, սպիտակ սաքսաուլը, օշինդրը և օշինդրա– թվւուտային բույսերը: Կենդանիներից կան այծքաղ–ջեյրան, ճագարամուկ, գետնա– սկյուռ, բարխանային կատու, գայլ, թըռ– չուններ, սողուններ, միջատներ: Կ–ի էկո– նոմիկայի հիմքն են կազմում ընդերքի արագ աճող շահագործումը և անասնա– պահությունը: Անապատի կենտրոնական և արմ. մասերում հայտնաբերված արտեզ– յան ավազաններն օգտագործվում են: Ջրովի շրջանները դառնում են անասնա– պահական կենտրոններ: Մնացորդային լեռներում արդյունահանում են մարմար, գրաֆիտ, փիրուզ: Մուրինտաու հանքա– վայրերում կա ոսկի: Անապատի հվ–ում են գտնվում ԱՍՀՄ խոշորա գույն՝ Գազլիի գազահանքերը: Կ. հատում են ավտոճա– նապարհները: Կ–ի կենտրոնում է գտնվում Տամդիբուլակ շրջկենտրոնը: Կ&ԸԼՔԵՆԴ, գյուղ Հայկական ՍՍՀ Վար– դենիսի շրջանում, մինչև 1978-ը՝ Բաբա– շան: ԿձԸԼ–ՕՐԴԱՏԻ ՄԱՐՋ, Ղազախական ՍՍՀ կազմում: Կազմվել է 1938-ի հունվա– րի 15-ին: Գտնվում է հանրապետության հվ–ում: Տարածությունը 228,1 հզ. կմ2 է, 566 հզ. բն. (1979): Բաժանվում է 8 վար– չական շրջանի, ունի 3 քաղաք, 9 քտա: Կենտրոնը՝ Կգըլ–Օրդա: 1967-ի օգոստ. 21-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով: Գտնվում է Սիրդարյայի ստորին հոսան– քում (Արալյան ծովից արլ.), հիմնակա– նում Թուրանի դաշտավայրի սահմաննե– րում (50–200 մ բարձրությամբ): Կլիման խիստ ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը –3,5°Շ–ից –19,8°C է, հուլիսինը՝ 25,9°Օից 28,2°C, տարեկան տեղումները՝ 100–175 մմ, վեգետացիոն շրջանը՝ 168–198 օր: Մարզի սահմպն– ներում է Արալյան ծովի հս–արլ. կեսը: Միակ և խոշոր գետը Սիրդարյան է: 1969-ին շարք է մտել Կազալինյան հիդրո– հանգույցը: Մարզում շատ կան աղի լճեր: Տարածքի զգալի մասը զբաղված է բուսա– կանությունից համարյա զուրկ ավազուտ– ներով: Ամրացված ավազուտներում աճում են օշինդրա–շյուղախոտային, գորշ, մոխ– րագույն կավավազային ու աղուտային հողերում՝ էֆեմերային բույսեր, Սիրդար– յայի ողողատի ալյուվիալ մարգագետնա– յին, հաճախ աղակալած հողերում՝ մար– գագետնային բույսեր, նոսրանտառներ, թփուտներ, գետաբերանում և ափերին՝ եղեգնուտներ: Կենդանական աշխարհը ներկայացված է գիշատիչներով, կճղա– կավորներով, կրծողներով, թռչուններով: Բարսակելմես կղզում կա արգելանոց: Բնակչության 70% –ը ղազախներ են, բնակ– վում են նաև ռուսներ, կորեացիներ; խտու– թյունը 1 կմ2 վրա 2,4 մարդ է, քաղաքա– յին բնակչությունը՝ 61,7% (1977): Քաղաք– ներն են Կզըլ–Օրդան, Արալսկը, Կազա– լինսկը: Գերակշռում են գյուղատնտ. հում– քի և ձկնամթերքի մշակման հետ կապված սննդի ու թեթև արդյունաբերության ճյու– ղերը: Զարգացած է ոռոգովի հողագոր– ծությունն ու արոտային անասնապահու– թյունը: Ղազախական ՍՍՀ–ի բրնձի 80% –ը տալիս է Կ–Օ. մ.: ՍՍՀՄ–ում բրնձի ամենա– բարձր բերքն ստացվում է այստեղ (հեկ– տարից 60 և ավելի ց): Զարգացած է կա– րակուլաբուծությունն ու նրբագեղմ ոչ– խարաբուծությունը: Երկաթուղիների եր– կարությունը 728 կմ է (1971), ավտոճանա– պարհներինը՝ 3376 կմ, Արալյան ծովով կատարվում է նավարկություն: Մարզն ունի դրամատիկական թատրոն, հայրե– նագիտական թանգարան: Լույս է տեսնում մարզային 3 թերթ: Քարտեզը տես 396-րդ էջում: ԿձԸԼ–ՕՐԴԱ (ն. Ակ–Մեչետ, Պերովսկ), քաղաք, Ղազախական ԱՍՀ Կզըլ–Օրդայի մարզի վարչական կենտրոնը: Գտնվում է Սիրդարյայի աջ ափին: Երկաթուղային կայան է Օրենբուրգ–Տաշքենդ գծի վրա: 156 հզ. բն. (1979): ԿԷՎ, էներգիայի միավոր, օգտագործվում է միջուկային և տարրական մասնիկների ֆիզիկայում: 1 կէվ= 103 էվ:

ԿԸԶԸԼԲԱՇՆԵՐ, ղզլբաշներ (թուրք, կարմրագլուխներ, կըզըլ – կարմիր և բաշ – գլուխ բառերից), Արդաբիլի շեյխ Սաֆիի (Սեֆի) շիա դերվիշների դա– վանանքին հետևող թրքախոս քոչվոր ցեղերի ռազմիկներ, որոնք հաստատվել էին Փոքր Ասիայում, Հայաստանում և Ադրբեջանում: Գլխարկներին փաթաթել են 12 շարք կարմիր կտոր՝ ի պատիվ շիա– ների 12 իմամների:tXVtդ. վերջին – XVI դ. սկզբին շեյխ Սաֆիի ժառանգնե– րին, մասնավորապես՝ Իսմայիլին (տես Իսմայիչ /), հավատարմություն հայտնե– ցին և իրենց Կ. հայտարարեցին Ռումլու, Շամլու, Ուսթաջլու, Թաքալու, Աֆշար, Բայաթ, Զուլկադար ցեղերը, որոնց միա– ցան Հայաստանի կենտրոնական նա– հանգներում հաստատված Բայբուրթլու, Ւ4ւուսլու, Սաադլու, Շամսադինլու և այլ ցեղեր: Իսմայիլ I գլխավորելով Կ–ին, պարտության է մատնել ակ–կոյունչունե– րին, հիմնել Սեֆյանների կիսաթեոկրա– տիկ պետությունը՝ անվանելով Կ–ի պե– տություն (դովլաթ–ե կըզըլբաշ): Թուրք– իրանական պատերազմների ժամանակա–