Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


չությունն այնքան էր ստվարացել, որ Հայոց կաթողիկոս խաչիկ Ա Արշարունին (973–992) այնտեղ ստեղծեց հայ նոր եպիսկոպոսություններ: Հայերին վերա բնակեցնելով Բյուզանդիայի փոքրասիա կան սահմանային նահանգներում՝ կայս րությունը փորձում էր ոչ միայն քրիստոն յա հուսալի պատվար ստեղծել մահմե դական Արևելքի դեմ, այլև վարում էր Հայաստանը ջլատելու, ինքնուրույն պե տական կյանքից զրկելու և հայերին քաղ կեդոնականություն պարտագրելու քաղա քականություն: Հայերն այդ շրջաններում ստեղծում էին զարգացած տնտեսություն, իսկ կայսերական բանակին մատակարա րում մարտունակ ու փառաբանված ռազ միկներ: Հայերի վերաբնակեցման քաղա քականությունն ընդհանուր բնույթ ստա ցավ XI դ.՝ սելջուկյան թուրքերի ներխու ժումների ժամանակ: Վասիլ II կայսրը 1021–22-ին Վասպուրականից գաղթեցրեց շուրջ 14–15 հզ. ընտանիք, որոնց մի մասը հաստատվեց Կիլիկիայում: , Բյու զանդիայի միջամտությամբ հայ Բագրա– տունիների և մյուս տեղական թագավո– րությունների կործանումից հետո սել ջուկյան հրոսակների կոտորածներից ու բռնություններից խուսափող բազմաթիվ իշխանական տներ, իրենց զինվորական ուժերի, վասալների ու հարկատու բնակ չության հետ, տեղափոխվեցին Կիլիկիա և մերձակա փոքրասիական երկրներ: Այդ շրջաններում տիրելով ընդարձակ կալվածքների, քաղաքների, բերդերի՝ հա յերն աստիճանաբար իրենց ձեռքում կենտ րոնացրին նաև ռազմ., քաղ., տնտ. և մշա կութային կյանքը: 1042–80-ին Դաշտա յին Կիլիկիայի կառավարիչն էր հայ իշ խան Աբչղարիբ Արծրունին, 1073-ից Լամբրոն բերդաքաղաքը և շրջակա գա վառները տիրեց Աբլղարիբի փեսան՝ գան– ձակեցի իշխան Օշինը, Պապեռոն բերդա քաղաքը և շրջակայքը՝ Նաթանայելյաննե– յւը junl ՝ՆատտլրււյաՆՆևրը, Քարուտ Կիլի– կիան՝ իշխան խաչատուրը, Կիլիկիայի արլ. շրջանները՝ Փիւարաոս Վարաժնու նին: 1071-ին Մանազկերտ քաղաքի մոտ սելջուկների դեմ ճակատամարտում բյու գանդական բանակի պարտությունից հե տո Փիլարտոս Վարաժնունին ստեղծեց ընդարձակ1 և ինքնավար հայկ. իշխանու թյուն՝ Մարաշ կենտրոնով, որի սահման ները Մեծ Հայքի Ծոփք նահանգից տա րածվում էին* մինչև Կիւիկիայի արլ. գա վառները, Հայկական Տավրոսի լեռնա շղթայից մինչև Անտիոք և Եդեսիա: Հա մախմբելով հայկ. ռազմ, ուժերը և հաջո ղությամբ պայքարելով բյուզանդացինե– րի ու սելջուկյան թուրքերի դեմ՝ Փիլար– տոս Վարաժնունին ձգտում էր հիմնել անկախ և կայուն հայկ, պետություն: Մա կայն սելջուկյան թուրքերի նոր արշա վանքները 1086-ին անկման հասցրին այդ ընդարձակ իշխանությունը: Ապարդյուն անցան նաև Փիլարտոս Վարաժնունու ծրագիրը շարունակող իշխան Գող վա– սիփ ջանքերը: Հիշյալ տարածքում գո յատևող հայկ. մանր իշխանությունները XI դ. վերջին և XII դ. սկզբին խարդախո րեն կործանեցին խաչակիր ասպետները: Կ. Հ. Մեծ իշխանապետության ժա մանակաշրջանում (1080–1198): Շրջակա թշնամիներին հաջողությամբ դիմակա յեց միայն Լեռնային Կիլիկիայում հաս տատված Ռուբեն W-ի (1080–95) իշխա նությունը: Գագիկ Բ արքայի թիկնապահ իշխան Ռուբենը (հայ պատմիչները նրան անվանում են Բագրատունիների և Արծրու– նիների ազգական), Լեռնային Կիլիկիայի հայերի աջակցությամբ, ապստամբեց Բյու զանդիայի դեմ և ամրանալով Բարձր– բերդ, Կոպիտառ ու Կոռոմոզոլ բերդերում՝ 1080-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշ խանությունը, հիմնեց անկախ և ընդար ձակ տիրույթ, որը նրա անունով պատ մագիտության մեջ կոչվում է Ռուբինյան– ների իշխանություն (1080–1198): Ռու– բեն Ա իր ավագ որդի Կոսաանդին tt-ին (1095–1100) ժառանգություն թողեց կա յուն իշխանություն: Վերջինս սելջուկյան թուրքերից և բյուզանդացիներից ազատա գրեց մի շարք հայաբնակ գավառներ, քա ղաքներ ու բերդեր: Գրավելով ռազմավա րական կարեոր նշանակություն ունեցող Վահկա բերդը՝ Մեծ իշխան Կոստանդինն այն դարձրեց իշխանանիստ կենտրոն: Շա րունակելով հոր քաղաքականությունը՝ Թորոս Ա իշխանը (1100–29), 1104-ին պարտության մատնելով բյուգանդական զորքերին, ազատագրեց Աիս և Անարզա– բա քաղաքները, իր իշխանությանը միաց րեց Դաշտային Կիլիկիայի զգալի մասը: 1107-ին Թորոսի և Գող Վասիլի զորքերը Բերդուսի մոտ ջախջախեցին Կիլիկիա ներխուժած սելջուկյան թուրքերին: Թո– րոսը 1111-ին կամ 1113-ին մահապատժի ենթարկեց հույն իշխան Մանդալեի որ դիներին, որոնք նենգաբար սպանել էին Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագա վորին, բռնագրավեց նրանց կալված ներն ու Կնդռոսկավիս (Կիզիստրա) բեր դը: Աիս քաղաքի մոտ հիմնեց Դրազարկի և Մաշկևորի հռչակավոր վանքերը, որոնք դարձան ուսման և գրչության կենտրոն ներ : Դրազարկն այնուհետև դարձավ Ռու– բինյանների տոհմական դամբարանը: Թորոս Ա–ին հաջորդած եղբայրը՝ Լեոն Ա (1129–37), ջախջախեց սելջուկյան թուր քերին ու խաչակիրներին, անխախտ պա հեց երկրի սահմանները: 1132-ին բյու գանդական տիրապետությունից ազատա գրեց Մամեստիա, Ադանա, Տարսոն քա ղաքները և ծովեզրյա հայաշատ գավառ ները: 1135–36-ին Լեոն Ա հաջողությամբ կռիվներ մղեց Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ազա տագրեց Կիլիկիայի հվ–արլ. հայաբնակ շրջանները: 1137-ին Բյուզանդիայի Հով հաննես Կոմնենոս կայսրը խոշոր բանա կով ներխուժեց Կիլիկիա: Ամրանալով Անարզաբա քաղաքի բերդում՝ հայկա կան զորքերն ավելի քան 35 օր հերոսա բար դիմադրեցին թշնամուն (տես ևնար– զաբայի պաշտպանություն 1137): Թշնա– մուն հերոսաբար դիմադրեց նաև Վահկա բերդի կայազորը՝ Կոսաանդին զորավա րի գլխավորությամբ: Վահկայի բերդա պահների մասին բյուգանդական պատմիչ Նիկիտաս Քոնիատը գրում է, որ նրանք չերկնչելով դաժան մարտերից, մերժում էին բյուզանդացիների հաշտության առա ջարկները: Ի վերջո, բյուգանդական զոր քերը կարողացան գրավել Վահկան և գերեվարել հայ ռազմիկներին: Նույն պատմիչը վկայում է, որ Կոստանդինն իր ծառաների օգնությամբ ձերբազատվելով շղթակապերից (նրան նավով ուղարկում էին Կոստանդնուպոլիս), մի գիշեր հար ձակվեց պահապան զինվորների վրա, շատերին սպանեց և լողալով ափ՝ փախավ իր երկիրը: 1143-ին Լեոն Ա–ի որդի Թո րոս Բ իշխանը (1145–>69) նույնպես կա րողացավ փախչել գերությունից և եղ բայրների՝ Մտեփանեի ու Մլեհի օգ նությամբ, համախմբելով հայկ. ուժերը, ազատագրեց երկիրը բյուգանդական և սելջուկ–թուրքական զավթիչներից, վերա կանգնեց 1137-ից ընդհատված Հայոց պե տականությունը: 1152-ին վերստին Կի– լիկիա ներխուժեցին բյուգանդական զոր քերը՝ Անդրոնիկոս Կոմնենոսի հրամա նատարությամբ: Մակայն հայկ. բանակը հանկարծակի գրոհով ջախջախեց թշնա մուն: Լքելով բանակը՝ Անդրոնիկոս Կոմ– նենոսը ապաստանեց Անտիոքի դքսի մոտ: 1155-ին Մտեփանեի զորամասը Ամանոսի լեռներում դարանակալեց և ոչնչացրեց Բյուզանդիայի սադրանքով Կիլիկիա ներ խուժած սելջուկյան թուրքերին: Իսկ Հա յոց բանակի հիմնական ուժերը, Թո րոս Բ–ի առաջնորդությամբ, մտան Իկո– նիա և սուլթանին հարկադրեցին հաշտու թյան: 1156-ին բյուգանդական զորքերը՝ Կալամանոս Կոմնենոսի հրամանատարու թյամբ դարձյալ ներխուժեցին Կիլիկիա: Մակայն հայկ. բանակը Տարսոն քաղաքի մոտ շրջապատեց և ջախջախեց նրան: Շրջակա հույների թշնամությունները վե րացնելու համար հայկ. զորամասերը հաղ թական արշավով հասան մինչև Իսավրիա: Այդ դեպքերից հետո Անտիոքի դքսությու նը հարկադրված եղավ հրաժարվել Բյու զանդիային օգնելուց և դաշնակցեց հայե րի հետ: Կիլիկիան նվաճելու բյուգանդա կան փորձերն անհաջողությամբ ավարտ վեցին նաև 1159-ին և 1165-ին: Ի վերջո, կայսրը ստիպված եղավ Թորոս Բ–ին պատ վել «Պան Սեբաստոս» բարձրագույն տիտ ղոսով ն հաշտություն կնքել նրա հետ: Ստեղծելով 30-հազարանոց մշտական բա նակ՝ Թորոս Բ ընդարձակեց և ամրապնդեց երկրի սահմանները, իր գահի շուրջը հա մախմբելով հայ ավատատիրական ան– ջատամետ տները: Թորոս Բ–ի գործու նեությունը նշանավորվեց Կիլիկիայի հայկ. հողերի միավորման և պետակա նության ամրապնդման հետևողական քա ղաքականությամբ: Թորոս Բ–ին հաջոր դած Մւեհ իշխանը (1169–75) բյուզանդա– ցիներից և խաչակիրներից վերջնականա պես ազատագրեց երկրի ծովեզրյա մի շարք շրջաններ: Հզորացած Ասորիքի (Հալեպի) ամիրայության հետ ռազմ, և բարեկամական սերտ հարաբերություն ներ հաստատելով՝ Մլեհը երկրից վտա րեց խաչակիր ասպետներին ու ֆրանկ հոգևորականներին, բռնագրավեց նրանց հատկացված կալվածները, պատժեց լա տինամոլ հայ ավատատերերին: Հալեպի ամիրա Նուր ադ–Դինի օգնությամբ ջախ ջախեց ֆրանկ ասպետներին, որոնք Ան տիոքի դքսության և Երուսաղեմի թագա վորության զինակցությամբ փորձում էին ներխուժել Կիլիկիա: Բյուզանդացիներից ազատագրվեց Տարսոնը, Ադանան, Պոմ– պեապոլիսը, կայսրը ստիպված եղավ