մյուս կարևոր լեռնանցքը, որով Կիլիկիան կապվում էր Իսավրիային, գտնվում է Կալիկադնոս գետի վերին հոսանքի շըր– ջանում: Երրորդ կամ արլ. լեռնանցքը Կապանն էր, որով Կիլիկիան կապվում էր Կապադովկիային և Հյուսիսային Ասո– րիքին: Այդ լեռնուղին հնում մտել է Հռո մեական կայսրության ռազմ. ճանա պարհների համակարգի մեջ: Կիլիկիան Ասորիքից պատնեշող Սև կամ Ամանոսի լեռնաշղթայի գլխավոր լեռնանցքը կոչ վում էր Դուռն Ասորւոց–(Ալեքսանդրետից մոտ 30 կմ հս.): Կիլիկիան հվ–ից շուրջ 500 կմ երկարությամբ ողողվում է Միջերկ րականի ջրերով: Իր հզորության ժամա նակ (XIII դ.) Կ. Հ. դուրս էր եկել հիշյալ բնական սահմաններից՝ ընդգրկելով ավե լի քան 40 հզ. կմ2 տարածություն: Կիլի– կիայով հոսող բազմաթիվ գետերից նշա նավոր են Պիռամոսը (Զահան, Ջիհուն), Սարոսը (Սիհուն), Կյուդնոսը (Տարսուս– չայ), Կալիկադնոսը (Սելևկիա), Լամոսը (Լամաս): Սկզբնավորվելով հս. լեռներից և ոռոգելով երկրի դաշտերն ու անդաս տանները՝ այդ գետերը թափվում են Մի ջերկրական ծովը: Լեռնային շրջանները ծածկված են մայրու, ձիթենու, եղևնու, սոճու, կաղնու անտառներով ու ծաղկա վետ մարգագետիններով: Հին և միջին դարերում Կիլիկիան առատ անտառա նյութ էր մատակարարում շրջակա երկըր– ներին: Անտառներն Ու լեռները հարուստ են վայրի զանազան կենդանիներով (վիթ, եղնիկ, այծյամ, ոչխար, քարայծ, հովազ, արջ, բորենի, շնագայլ, լուսան, վարազ ևն) և հավքերով (արագիլ, արոս, արծիվ, անգղ, բու, բազե, սալամ, կաքավ, լոր, սիրամարգ, փասիան, սարեկ ևն): Լեռնանտառային շրջանները նպաստա վոր են անասնապահության, հացահատի կային բույսերի և փայտի մշակման հա մար: Կիլիկիայում միջին ջերմաստիճանը ձմռանը հասնում է + 13°C, գարնանը՝ + 21°C, ամռանը՝ +23°C, աշնանը՝ +20°C: Բարենպաստ կլիմա ունեցող (գրեթե ան ձյուն) և արգասաբեր Դաշտային Կիլի– կիայում աճում են բամբակ, բրինձ, խա ղող, կիտրոն, նարինջ, շաքարեղեգ ևն: Կիլիկիան հարուստ է արծաթի, արջասպի, երկաթի, պղնձի, կապարի, ծծմբի, աղի, բորակի և այլ հանքերով, բուժիչ ջերմուկ ներով: Կիլիկիայում հնագիտական պեղումներ գրեթե չեն կատարվել, և տակավին ան մատչելի են քաղաքակրթության այդ հնա– գույն օրրանի նյութական մշակույթի վաղ հուշարձանները: Հնագույն Կիլիկիայի մա սին կցկտուր տեղեկություններ են պահ պանվել հին եգիպտական, խեթական, ասորեստանյան, հուն, և հրեական գրա վոր աղբյուրներում: Մ. թ. ա. II հազա րամյակի կեսից Կիլիկիան եղել է խեթա կան տիրապետության տակ, սակայն կառավարվել է սեփական թագավորական տան կողմից: Եգիպտոսի Նոր թագա վորության փարավոնները (մ. թ. ա. մոտ 1580–1070) տևաբար պայքարել են խե թերի դեմ՝ Հյուսիսային Ասորիքի և Կի– լիկիայի համար: Ըստ Հոմերոսի «Իլիա կանի», կիլիկեցիները Տրոյական պատե րազմում կռվել են հույների դեմ: Հին հունական մի առասպելի համաձայն՝ եր կիրը Կիլիկիա է կոչվել Փյունիկիայի Ագե– նովրոս թագավորի որդի Կիլիքսի անու նով, որը քրոջը՝ Զևսի առևանգած Եվրո պային, ապարդյուն որոնելուց հետո, իբր հաստատվել է այնտեղ: Այդ առասպելը Կիլիկիայում փյունիկյան գաղութների հաստատման արձագանք է: «Հերոսա կան» դարաշրջանում Կիլիկիայում հիմնը– վել են նաև հուն, գաղութներ: Առասպե լական տեղեկությունները Կիլիկիայի մի շարք հին քաղաքների (Տարսոն, Մոպ– սուեստիա ևն) հիմնադիրներ են համա րում հույն հերոսների: Բերոսոս պատմի չի մի վկայության համաձայն՝ Ասորես տանի Սինախերիբ թագավորը (մ. թ. ա. 705–681) Կիլիկիայում կռվել է այնտեղ հաստատված հոնիական ցեղերի դեմ: Ասորեստանի կողոպտչական արշավանք ներին Կիլիկիան ենթարկվել է մ. թ. ա. IX դարից:tVIII–VII դդ. Ասորեստանի դեմ պայքարում Կիլիկիան հաճախ դաշ նակցել է Ուրարտուի, Կումմուխայի (Կոմ– մագենե), Ասորիքի և Փյունիկիայի քա– ղաք–պետությունների հետ: VII դ. 2-րդ կեսին հզորացած Ասորեստանն ի վեր ջո նվաճեց Կիլիկիան:tVI–IV դդ. Կի– լիկիան Աքեմենյան աշխարհակալու թյան 4-րդ սատրապությունն էր, որն ընդգրկում էր նաև Կապադովկիայի հվ. շրջանները և Կոմմագենեն (ըստ Հերո– դոտոսի՝ Կիլիկիայի սատրապությունը Եփ րատ գետով սահմանակից էր Հայաստա նին): Աքեմենյաններին վճարած հարկի չափը (500 տաղանդ արծաթ) վկայում է Կիլիկիայի սատրապության հարուստ և զարգացած տնտեսության մասին: Կի– լիկիայի տնտեսության զարգացմանը մեծ չավւով նպաստել է նաև այնտեղով 15,5 փարսախ (96 կմ) երկարությամբ և 3 իջևա նով անցնող Դարեհ I-ի Արքայական ճա նապարհը: Հույն–պարսկական պատե րազմների ժամանակ (մ. թ. ա. V դ.) կիլիկեցիները պարսկ. բանակում կռվել են առանձին զորամասով և հարյուրավոր ռազմանավերով: Մ. թ. ա. IV դ. վերջին քառորդին Կիլիկիան նվաճեցին մակե դոնացիները: Ալեքսանդր Մակեդոնացու մահից և նրա զորավարների մրցապայ քարից հետո Կիլիկիան անցավ Սելև– կյաններին, որոնց օրոք (մ. թ. ա. IV դ. վերջ–մ. թ. ա. II դ.) հիմնվեցին նոր քա ղաքներ, ծաղկեցին հելլենիստական մշա կույթը, առևտուրը, արհեստները: Սելև– կյան պետության քայքայումից հետո Կի– լիկիան դարձել էր ծովահենության ահեղ կենտրոն: Ծովահենների դեմ պայքարե լու պատրվակով Հռոմը մ. թ. ա. II դ. վերջին նվաճեց Կիլիկիան և դարձրեց հռոմ. նահանգ (պրովինցիա): Ցուստինոս պատմիչը վկայում է, որ մ. թ. ա. 83-ին Հայոց Տիգրան Բ Մեծ թագավորը տեղի բնակչության աջակցությամբ Դաշտային Կիլիկիան միացրեց իր տերությանը, իսկ Լեռնային Կիլիկիան անցավ նրա դաշ նակից Միհրդատ YIՊnնտաgnւն: Հյուսի սային Ասորիքի և Դաշտային Կիլիկիայի կառավարիչ կարգվեց Հայոց Բագրաա զորավարը: Մ. թ. ա. 66-ին հռոմեացի զորավար Դնեոս Պոմպեոսը պարտության մատնեց կիլիկեցիների 1000 նավից բաղ կացած նավատորմիղը և Կիլիկիան կըր– կին վերածեց Հռոմի նահանգի: Նա Կիլի– կիային միացրեց նաև Իսավրիան, Պիսի– դիան, Պամփիլիան, Լիկաոնիան, վերա կառուցեց Սոլի քաղաքը և վերանվանեց Պոմպեոպոլիս: Իր դիրքի, նավահանգըս– տային կենտրոնների և լեռնային ամուր բերդերի շնորհիվ Կիլիկիան այնուհետև դարձավ Հռոմի կարևոր ռազմակայաննե րից մեկը Արևելքում: Մ. թ. ա. 51–50-ին Կիլիկիա նահանգին կցվեց Կիպրոս կղզին, և նրա հյուպատոս կարգվեց հռչակավոր հռետոր Կիկերոնը: Մ. թ. 70-ական թթ. Վեսպասիանոս կայսրը Կիլիկիան հըռ– չակեց կայսերական նահանգ՝ նրան միաց նելով նաև Կոմմագենեն: Կիլիկիան բազ միցս ենթարկելով վարչական փոփոխու թյունների ու բաժանումների՝ Հռոմը նպատակ ուներ ճնշել բնիկների հակա– կայսերական դժգոհությունները, ամրա– պնդել իր տիրապետությունը: Հռոմը գըլ– խավորապես մտահոգված էր Կիլիկիա– յում ռազմ, ճանապարհների, կամուրջնե րի, բերդերի կառուցումներով, պակաս ուշադրություն դարձնելով տնտեսության ու մշակույթի զարգացմանը: Սակայն Հռոմի տիրապետության սկզբին Կիլիկիայի քա ղաքներում պահպանվում և զարգանում էին հելլենիստական մշակույթի ավան դույթները: Մինչև IV դ. Կիլիկիան ուներ 18 ինքնավար քաղաք: Ստրաբոնը գրում է, որ Տարսոն քաղաքի բնակիչները փի լիսոփայության և գիտության այլ ճյուղե րի հանդեպ ունեցած սիրով գերազանցում էին Աթենքին և Ալեքսանդրիային: Իրենց դպրոցներով, թատրոններով, տաճարնե րով, մրցահրապարակներով հռչակված էին Անարզաբա, Ադանա, Անեմուռ, Եգի, Կոռիկոս, Մոպսուեստիա, Սելևկիա, Պոմ– պեոպոլիս, Հիերապոլիս, Փլավիա (Սիս) քաղաքները: Հռոմի կայսրության երկա տումից (IV դ. վերջ) հետո Կիլիկիան մնաց Արևելյան կամ Բյուզանդիայի կայսրու թյանը՝ պահպանելով իր ռազմ, և տնտ. կարևոր դերը: VII դ. 2-րդ կեսին Դաշտա յին Կիլիկիան գրավեցին արաբները: Այնուհետև Կիլիկիայի համար արաբա– բյուգանդական պայքարը փոփոխակի հա ջողություններով շարունակվեց մինչև X դ. կեսը, երբ Բյուզանդիան վճռական հար վածներով Բաղդադի արաբ, խալիֆայու թյանը վերջնականապես վտարեց Կիլի– կիայից և այստեղ իշխեց ևս մեկ դար: Հնագույն ժամանակներից Կիլիկիայի հիմնական բնակիչներն էին ասորիները, հայերը, հրեաները, հույները: IV դ. պատ միչ Ամմիանոս Մարկելինոսը հաղոր դում է, որ Իսոսի կամ Ալեքսանդրետի ծոցը կոչվում էր Հայոց ծոց: Հովհաննես Ոսկեբերանը Կիլիկիա աքսորված ժա մանակ (405) այնտեղ հանդիպել է հայ հոծ զանգվածների, որոնք ունեին իրենց ազգային իշխանները, եկեղեցին և հոգե– վոր առաջնորդը: Իսկ Կոկիսոնի խստա շունչ ձմեռը Ոսկեբերանն անվանում է «հայոց ձմեռ»: Արաբական նվաճողները VII դ. կեսին Կիլիկիայում հանդիպել են հայ բնակչության համառ դիմադրությա նը:tVIII–X դդ. արաբա–բյուզանդական պատերազմների ժամանակաշրջանում բազմահազար հայեր, ենթարկվելով կըռ– վող կողմերի հալածանքներին ու բռնա– գաղթեցումներին, հաստատվեցին նաև Կի– լիկիայում: X դ. Կիլիկիայում հայ բնակ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/407
Արտաքին տեսք