Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անաեսելով Ռուբեն–Ռայմոնդի իրա վունքը, Տաճարական օրդենի ասպետ ների և Հալեպի ամիրայության զինակ ցությամբ, 1201-ին հափշտակեց Ան տիոքի գահը: Խաղաղ բանակցություն ներով արդյունքի չհասնելով՝ 1203-ի նոյեմբ. 11-ին հայկ. զորքերը մտան Ան– տիոք: Ինքնահռչակ Բոհեմունդ IV փախավ Տրիպոլիս: 1206-ին հայկ. ուժերը ջախջա խեցին նաև Բոհեմունդ Միակնանուն օգ նող Հալեպի ամիրային: Սահմանամերձ որոշ բերդեր (Ամոսոա, Դմբեթփոր, Հա րուն, Սելևկիա, Նորբերդ, Կամարսփաս, ճկեր) ժամանակավորապես շնորհվել էին հայերին զինակցող և Հայոց արքայի ճոր տերը (վասալները) համարվող խաչա կիր ասպետների հոգեոր օրդեններին՝ Հյուրընկալներին (Հիվանդապահներին) և Տաճարականներին: Բոհեմունդ Միակ– նանուն աջակցելու պատճառով Տաճարա կան օրդենի ասպետները շնորհազրկվե ցին և արտաքսվեցին երկրից: Լեոնը Ան տիոքի Ս. Պետրոս մայր եկեղեցում Պետ րոս պատրիարքի ձեռքով պատանի Ռու– բեն–Ռայմոնդին օծեց և բազմեցրեց դքսու թյան գահին՝ Ալիսին կարգելով խնամա կալուհի: Այս առթիվ Լեոն Բ–ի անունով Անտիոքում հատվեց արծաթյա լատինա– գիր շքադրամ: Ռայմոնդի գահակալական իրավունքը 1210-ին ճանաչեցին Գերմա նիայի կայսրը և Հռոմի պապը: 1209-ին և 1211-ին Նիկիայի կայսր Թեոդորոս Լաս– կարիսի դաշնակցությամբ հայկ. բանակը ջախջախեց սպառնալից դարձած Իկոնիա յի սուլթանությանը, պաշարեց և գրավեց Փոքր Հայքի կենտրոն Կեսարիան: Լեոնը դա սուլթանին վերադարձրեց ռազմա տուգանք ստանալուց և ձեռնտու հաշտու թյան պայմանագիր ստորագրելուց հետո: Այդ պայմանագրով Կեսարիայի թեմի վրա հաստատվեց Կ. Հ–ին հպատակվող Ասոր վոց կաթողիկոսի հոգեոր գերիշխանու թյունը: 1216-ի սկզբին, երբ հոդատապով տա ռապող Լեոնը գամված էր անկողնուն, իսկ Կ. Հ–ի ուժերի զգալի մասը զբաղ ված էր Բոհեմունդ Միակնանու դեմ պայքարով, Իկոնիայի սելջուկ թուրքերը, խախտելով հաշտության պայմանագիրը, խուժեցին Կիլիկիա և հունվարի 25-ին պաշարեցին սահմանային Կապան բերդը: Հայկ. հեծելազորի մի մասով թշնամուն ընդառաջ ելած Կոստանդին գունդստաբլը Շողականի դաշտում տեղի ունեցած ճա կատամարտում, ժամանակին օժանդա կություն չստանալով մեծ իշխան և պայլ Ադանի գլխավորած զորաթեից, շրջա պատվեց և մի շարք զորականների հետ գերի ընկավ: Շուտով հայկ. բանակը թշնամուն հարկադրեց վերացնել Կապանի պաշարումը և նահանջել Կ. Հ–ից: Նույն թվականին հայկական բանակը Բոհե– մունդից վերստին գրավեց Անտիոքը և վերահաստատեց Ռուբեն–Ռայմոնդի գահը: 1219-ի սկզբին Անտիոքի ֆրանկները, Գիլյոմ դը Ֆարաբելի գլխավորությամբ, դավադրաբար գրավեցին Անտիոքը՝ 22-ամյա Ռուբեն–Ռայմոնդին մատնելով փախուստի: Իր հովանավորյալի անկա յուն և կրավորական վարքից հիսաթափ ված՝ Լեոն Բ նրան զրկեց գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ հըռ– չակեց իր մանկահասակ դուստր Զաբելին: Ապա Լուլուա և Լավզատ ամրոցների (Իսավրիայի գետահովտում) զիջումով հաշտվեց սուլթանի հետ, ազատեց Կոս տանդին գունդստաբլին և 1216-ի մյուս հայ գերյալներին: Լևոն Բ–ի օրոք Կ. Հ–ի սահմանները տարածվում էին Սելևկիա– յից մինչև Անտիոք, Միջերկրական ծովե զերքից մինչև Տավրոսի ու Անտիտավրոսի լեռները: Բուն Կիլիկիայից բացի, Հայոց թագավորության մեջ էին մտնում Պամփի– լիան, Իսավրիան, Լիկաոնիան, Կադառ– նիան և Գերմանիկեն: Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար վերաշին վեցին հին բերդերը, հիմնվեցին նոր ամ րություններ, կառուցվեցին բազմաթիվ հսկիչ դիտանոցներ, հզորացվեց Հայոց բանակը, հաստատվեց ռազմ, ուսուցման որոշակի կարգ ու կանոն: Հայաստանի պետ. կարգի դարավոր ավանդույթների հիման վրա կանոնավորվեցին կառավար ման մարմինները՝ արքունի գործակալու թյունները, սահմանվեցին վասալների տե ղերն ու պարտականությունները: Տնտ. կյանքը խթանելու համար բարեկարգվե ցին քաղաքները, բանուկ ճանապարհները, առևտրական արտոնյալ պայմանագրեր կնքվեցին (1201, 1212) Վենետիկի, Զե– նովայի, Պիզայի և ուրիշ վաճառաշահ քաղաքների ու երկրների հետ, կազմա կերպվեց առևտրական նավատորմիղ, հատվեցին արծաթյա և ոսկյա դրամներ: Պետ. կայուն հարկեր սահմանելու հա մար հաշվարկվեցին երկրի գյուղերը, ագարակները, այգիները, անդաստաննե րը: Պետական թոշակով հիմնվեցին աղ քատանոցներ ու գոդյաց տներ: Նորոգվե ցին հին վանքերը, հիմնվեցին նորերը (Ակների, Գայլու ևն), և նրանց կից բաց վեցին վարժարաններ, դպրատներ: Մա հից առաջ Լևոն Բ պետության խնամակալ ներ կարգեց Կոստանդին սպարապետին, Գաստոնի տեր Ադանին և Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսին՝ գահը հանձնելով իր անչափահաս դսաեր հեա պսակված Հունգարիայի արքայազն Անդրեին: Սա կայն վերջինս հրաժարվեց Հայոց գահից: Օգտվելով պատեհ իրադրությունից՝ Ռու– բեն–Ռայմոնդը փորձեց գրավել գահը, բայց Կոստանդինը պարտության մատնեց նրան և բանտարկեց Տարսոնում: 1222-ին խնամակալները Զաբելին պսակեցին Ան տիոքի դուքս Բոհեմունդի 16-ամյա որդի Ֆիլիպի հետ և նրան հանձնեցին գահը, պայմանով, որ վերջինս հավատարմորեն հետևի հայոց կրոնին ու աշխարհիկ սո վորություններին: Սակայն Ֆիլիպը հոր սադրանքով չկատարեց իր պարտականու թյունները, որի համար Կոստանդինը 1225-ին ձերբակալեց և մահապատժի են թարկեց նրան: Որովհետև 1221-ին կա թողիկոսը մահացել էր, իսկ Ադանը սպան վել, Կոստանդինը իշխանությունը կենտ րոնացրեց իր ձեռքում: 1226-ին նա 62 իշխանների (այլ աղբյուրներով՝ 70) հետ խորհրդակցություն գումարեց, որը վճռեց Կոստանդինի 13-ամյա որդի Հեթումին պսակել Զաբելի հետ և հռչակել Հայոց թագավոր: 1226-ի հունիսի 14-ին կաթո ղիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցին Հեթումին օծեց թագավոր: Մինչև թագա վորի չափահաս դառնալը Կոստանդին սպարապետը մնաց թագավորության խնա մակալը: Հեթում Ա (1226–69) դարձավ նոր արքայատոհմի՝ Հեթումյանների հիմ նադիրը: Այնուհետև Հեթումյան և Ռու– բինյան տոհմերի արյունախառնությունից սերած արքաները կրում էին գլխավորա պես Ռուբինյան անուններ (Ռուբեն, Կոս տանդին, Թորոս, Լևոն): Կ. Հ–ի արքունի գլխավոր գործակալությունները սկսեցին վարել նորընծա թագավորի տան ներկա յացուցիչները՝ երկրի կառավարումը կենտրոնացնելով իրենց ձեռքում: Հեթում Ա–ի ավագ եղբայր Սմբատը նշանակվեց սպարապետ (գունդստաբլ) և Հայոց բա նակը մեծ հմտությամբ վարեց շուրջ 50 տարի: Հեթում Ա–ի եղբայրներից Լևոնը կարգվեց բանակի սպառազինման և մա տակարարման հրամանատար՝ մարա ջախտ, Օշինը՝ պայլ, Բարսեղը՝ Սիս մայ րաքաղաքի արքեպիսկոպոս և Դրազարկի վանահայր: Հեթումյանների ամրոց Լամբ– րոնը հանձնվեց Հեթում Ա–ի քեռուն՝ Կոստանդին իշխանին, որը վարում էր նաև թագադրության գործակալությունը, իսկ Կոռիկոս ամրոցը վերադարձվեց նախ կին մարաջախտ Վահրամի որդիներին: Հեթում Ա–ի գահակալման ժամանակ թաթար–մոնղոլական վաչկատուն ցեղերը, նվաճելով Միջին Արևելքի - երկրները, 1243-ին պարտության մատնեցին Փոքր Ասիայում հաստատված սելջուկյան թուր քերին և սկսեցին սպառնալ Կ. Հ–ին, որ տեղ ապաստանել էր Իկոնիայի սուլթանի ընտանիքը: Հեթումի բանագնացները, Կոստանդին թագավորահոր գլխավորու թյամբ, կարողացան հաշտություն կնքել մոնղոլ զորավար Բաչոլ Նոյինի հետ՝ սուլթանի ընտանիքը մոնղոլներին հանձ նելու, Իկոնիայի սելջուկյան թուրքերի և Եգիպտոսի մամլուքների դեմ ռազմ, դա շինք կնքելու պայմանով: 1248-ին Սըմ– բատ գունդստաբլը Բաչու Նոյինի խոր– հըրդով մեկնեց Կարակորում, պայմանա վորվեց Գոյուկ (Խայուխ) խանին Հե թում Ա–ի այց հլության և դաշինքի հաս տատման շուրջը: Հաջողությամբ ետ մղե լով Անտիոքի դքսության և սելջուկյան թուրքերի հարձակումները, ապահովելով երկրի պաշտպանությունը՝ 1254-ի գար նանը Հեթում Ա ուղևորվեց նախ մայր Հայաստան, տեսակցեց հայ իշխանների հետ, ծանոթացավ երկրի ներքին կյանքին, ապա Ոսկե Հորդայի վրայով հասավ Կա– րակորում: Այնտեղ ստորագրած բարեկա մության և փոխօգնության պայմանագրով մոնղ. մեծ խան Մանգուն պարտավորվեց օգնել Կ. Հ–ին՝ Իկոնիայի թուրքերի և Եգիպտոսի մամլուքների դեմ, հայերին իրավունք վերապահվեց արտոնյալ և ազատ առևտուր կատարել մոնղ. լայնա ծավալ տիրապետության մեջ, երաշխա վորվեց Կ. Հ–ի անկախությունն ու սահ մանների անխախտությունը, մայր Հա յաստանի եկեղեցուն և հոգևորականու թյանը շնորհվեցին որոշ արտոնություն ներ, չափավորվեցին Հայաստանի հար կերը: Կ. Հ. պարտավորվեց օգնել մոնղոլ ներին՝ Հյուսիսային Միջագետքը, Ասո– րիքը և Պաղեստինը գրավելու ժամանակ: Հայ–մոնղոլական պայմանագիրը սկըզ– բում դրական նշանակություն ունեցավ Կ. Հ–ի համար՝ մահմեդական հարևան