Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թշնամիների դեմ պայքարում, ամրապընդ– վեց նրա միջազգային դիրքը, առևտրա կան լայն հարաբերությունները խթանե– ցին երկրի տնտեսությունը: 1256–62-ին Հայոց բանակը սանձեց Իկոնիայի սել ջուկների և թուրքմեն–կարամանների ոտնձգությունները, ազատագրեց Հերակ– լեա և Մանիոն սահմանային բերդերը, Կ. Հ–ին միացրեց Կապադովկիայի հվ. շրջանները, ինչպես նաև Մարաշ, Այնթապ, Բեհեստ քաղաքներն ու նրանց շրջակայ քը: 1259-ին հայ–մոնղոլական զորքերը գրավեցին Հյուսիսային Ասորիքը, որի մի մասը՝ Հալեպ կենտրոնով, անցավ Կ. Հ–ին: Բայց Մանգու խանի մահից (1259) և Մոնղոլիայում ծայր առած գահակալա կան կռիվներից հետո, երբ Արևմտյան իլխանության կուսակալ Հուլավու (Հու– լաղու) խանը շտապեց Կարակորում, մամլուքները կրկին նվաճեցին Հալեպը: Մոնղոլական տիրակալության տրոհումից հետո Արևմտյան իլխանությունը շուրջ 15 տարի պատերազմել է Ոսկե Հորդայի դեմ, իսկ վերջինիս հետ ռազմ, դաշինք կնքած Եգիպտոսի սուլթանությունը կըր– կին սպառնացել է Կ. Հ–ին: Բիբարս (Ֆնդխտար) սուլթանը Հուլավու խանի մահից (1265) հետո Հեթում Ա–ից պա հանջեց սահմանային մի քանի կարե– վոր բերդեր, բայց մերժվելով, 1266-ի օգոստոսին խոշոր ուժերով ներխուժեց Կիլիկիա: Սև լեռների շրջանում (Մառի կոչվող վայրում) օգոստ. 23-ին տեղի ունե ցած ճակատամարտում հայկ. ^–հազարա նոց զորամասը, արքայազուններ Լևոնի և Թորոսի հրամանատարությամբ, ժամա նակին օգնություն չստանալով հայ իշ խաններից և մոնղոլներից, պարտվեց ու նահանջեց: Թորոսը մարտում սպանվեց, իսկ Լևոնը գերվեց: Եգիպտական զորքերը գրավեցին ու կողոպտեցին Սիսը և այլ քա ղաքներ, գերության մատնվեցին բազմա հազար բնակիչներ: Հեթում Ա, օգնություն չստանալով դաշնակիցներից, որոշ բեր դեր զիջելով Եգիպտոսի սուլթանությանը, 1268-ի հուլիսին հաշտություն կնքեց և գերությունից ազատեց գահաժառանգ Լևոնին: 1269-ին Տարսոն քաղաքում Լեոն Գ–ին օծելով թագավոր (1269–89)՝ ծերացած Հեթումը մտավ Դրազարկի վան քը՝ որպես «եղբայր Մակար»: Լևոն Գ–ի գահակալման սկզբնական տարիներին Կ. Հ. գտնվում էր արտաքին դժվարին պայմաններում: Հվ–արլ–ից Ապառնում էր Եգիպտոսի սուլթանությու նը, հս–ից՝ Իկոնիայի թուրքերը: Մոնղոլ ների հետ Կ. Հ–ի ռազմ, դաշինքը ձևական բնույթ ուներ, նրանք զբաղված էին իրենց տիրապետության հս. և արլ. սահմանների պաշտպանությամբ: 1275-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժեցին Կիլիկիա, ավերեցին և կողոպտեցին մի շարք բնակավայրեր: Մակայն Միս քա ղաքի մոտ հայկ. բանակը, Սմբատ Սպա րապետի առաջնորդությամբ, ջախջա խեց թշնամուն և ազատագրեց երկիրը: Մամլուքների դեմ կռիվներում հայերը հաղթանակեցին նաև 1276-ին: Այնուհետև Լևոնը հաղթեց Իկոնիայի սուլթանին և թաթար–մոնղոլական օժանդակ ուժերով արշավեց Ասորիք: Փոփոխակի հաջողու թյուններով կռիվները շարունակվեցին շուրջ մեկ տասնամյակ: 1285-ին Եգիպտո սի սուլթանի հետ ստորագրվեց 10-ամյա հաշտության պայմանագիր, որով կող մերը կատարեցին գերիների փոխանակու թյուն, ազատ առևտրի իրավունք շնորհ վեց վաճառականներին երկու պետություն ներում: 1271-ին վերանորոգվեցին վենե– տիկցիների, իսկ 1288-ին՝ ջենովացիների հետ կնքված առևտրական պայմանագը– րերը, հատվեցին ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ: Լևոն Գ–ի հովանավո րությանն ու մեծարանքներին են արժանա ցել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վարդան Մեծը, Մտեփանոս Օրբելյանը, Հովհաննես Երզնկացին, Վահրամ Րաբու նին և ուրիշներ: Հեթում Բ թագավորը (1289–1303), թուլացած և իսլամացած մոնղոլների հետ դաշինքից հիասթափված, դիմեց պապի և Արևմուտքի պետություննե րի օգնությանը՝ ավելի սրելով մահմեդա կան հարևանների թշնամանքը: 1292-ին եգիպտական զորքերը գրավեցին Հռոմ– կլան և գերեցին Մտեփանոս Դ Հռոմկլա– յեցի կաթողիկոսին: Նոր կաթողիկոս Գրի գոր է Անավարզեցին (1293–1307) հար կադրված եղավ աթոռը տեղափոխել Աիս: Դժգոհելով Հեթում Բ–ի ապաշնորհ քաղա քականությունից՝ նրա եղբայր Մմբատը 1296-ին գրավեց գահը և բանտարկեց Հե– թումին: Իսկ 1298-ին սրանից գահը խլեց մյուս եղբայրը՝ Կոստանդինը: Օգտվելով Կ. Հ–ում տիրող երկպառակությունից ու գահակալական կռիվներից՝ նույն թվակա նի գարնանը եգիպտական սուլթանության և հարևան ամիրայությունների զորքերը ավերեցին ու կողոպտեցին երկրի արլ. շրջանները: Կ. Հ. կորցրեց Զահան գետից հվ. տարածվող հողերը՝ Համուս, ԹիլՀամ– դուն, Կվայրան, Նողայր, Հաջար Շաղլուն, Մարւիսնդիքար, Մարաշ բերդաքաղաքնե րով: 1299-ին հայ իշխանների ցանկու թյամբ Կոստանդինը գահը հանձնեց Հե թում Բ–ին: վերջինս 1299-ին, մասնակցելով մոնղոլ Ղազան խանի Ասորիք կատարած արշավանքին, ոչ միայն ետ գրավեց վերո հիշյալ բերդաքաղաքները, այլև ընդար– ձակեց արլ. սահմանները: 1300-ին և 1303-ին պարտության մատնելով մոնղոլ ներին՝ Եգիպտոսի մամլուքները գրավե ցին Թիլ Համդուն ամրոցը և մտան Դաշ տային Կիլիկիա: Մակայն Այասի մոտ պարտվեցին հայկ. բանակից և նահանջե ցին: 1305-ին նոր պարտություն կրելով՝ Եգիպտոսը ստիպված եղավ հաշտություն կնքել Կ. Հ–ի հետ: Հեթում Բ 1301-ին թա գավոր օծեց մանկահասակ եղբորորդուն՝ Լեոն Դ–ին, իսկ ինքը դարձավ նրա խնա մակալը՝ «թագավորահայրը», և շարունա կեց վարել լատինամոլ քաղաքականու թյուն: 1305-ից պաշտոնապես գահակա լող Լևոն Դ նոր պատվիրակություն ուղար կեց Արևմուտք՝ օգնական ուժեր խնդրելու և մահմեդական պետությունների նոր սպառնալիքներին դիմակայելու համար: Մակայն Կղեմես V պապը օգնության փո խարեն պահանջեց, որպեսզի Հայոց եկե ղեցին ընդունի կաթոլիկություն և հպա տակվի պապի իշխանությանը: Հեթում «թագավորահոր» հորդորով Լևոն Դ 1307- ին մայրաքաղաք Մսի Մ. Սոփիա մայր տաճարում հրավիրեց ժողով և քննեց կա թոլիկ եկեղեցուն միանալու հարցը: Թե պետ արքունիքի ճնշմամբ ժողովն ընդունեց պապի առաջարկը, սակայն ժողովուրդը մերժեց և պայքար ծավալեց լատինասեր հոսանքի ունիթորների դեմ: Ուժեղացան ներքին գժտություններն ու երկպառակու թյունները: Կ. Հ–ի հանդեպ ավելի սրվեց շրջակա մահմեդական պետությունների թշնամանքը, որոնք Լևոնի արարքը դի տում էին խաչակիրներին Արևելք հրավի– րելու նոր փորձ: Թաթարական զորավար Փիլարղուն, որը համարվում էր Կ. Հ–ի զի նակիցը և իր ջոկատով գտնվում էր Անար– զաբա քաղաքում, օգտվելով իրադրությու նից, Լևոնին հրավիրեց իր մոտ, նենգորեն սպանեց նրան և ուղեկցող 40 ականավոր հայ իշխաններին, որոնց թվում էին Հե թում «թագավորահայրը», Օշին սպարա պետը, Հեթումի եղբորորդի Թորոսը: Երբ այդ ոճրագործության բոթը հասավ Միս, Հեթումի եղբայրներ Օշինն ու Ալինախը շրջապատեցին և ոչնչացրին Փիլարղուին՝ իր ջոկատով հանդերձ, փաստորեն վերջ դնելով հայ–մոնղոլական զինակցությա նը: Լևոն Դ–ին հաջորդած Օշին թագավորը (1308–20) շարունակեց Արևմուտքի պե տությունների և պապի հետ բանակցու թյունները: Պապի պահանջով 1309-ին նա Ադանայում նոր ժողով հրավիրեց՝ Մսի ժողովի որոշումները վերաքննելու և կենսագործելու համար: Հանդիպելով ազգային ուժերի համառ դիմադրությա– Օշինը հարկադրված եղավ առժամա նակ դադարեցնել կրոնական վեճերը և զբաղվել երկրի սահմանների ամրապընդ– մամբ ու շինարարական աշխատանքնե րով: Մահմեդական պետությունների նոր սպառնալիքների և Ավինյոնում նստող Հովհաննես XXII պապի ճնշման ներքո Օշինը և Կոսաանդին Գ Կեսարացի լա տին ա մետ կաթողիկոսը 1316-ին Ադանա– յում նոր ժողով գումարեցին և ընդունե ցին կաթոլիկ եկեղեցուն միանալու որո շում: Մակայն ժողովրդական տարբեր խա վերի դիմադրությամբ այդ որոշումը ևս մնաց անիրագործելի: Արքունիքի արև– մըտամոլ վարքագիծը սրեց պառակտում ները երկրի ներսում, թուլացավ պետու թյան դիմադրողականությունը: 1318-ին Եգիպտոսի մամլուքները և թուրքմեն կա րամանները ներխուժեցին Կիլիկիա և ասպատակեցին Տարսոնի շրջակայՔԱ: Հայկ. զորքերը, Կոռիկոսի տեր Օշին պայլի առաջնորդությամբ, զգալի կո րուստների գնով ետ մղեցին թշնամուն: Օշինին հաջորդեց նրա 10-ամյա որդի Լեոն և (1320–42): Թագավորի անչա փահասության պատճառով սկզբում եր կիրը կառավարեցին նրա խնամակալ իշխանները, հատկապես Կոռիկոս բերդի տեր Օշինը, որը Լևոնի մայր Զաբլունի եղբայրն էր, Հեթում Պատմիչի որդին: Օշինն իր դուստր Ալիսին պսակելով Լևո նի հետ, իսկ ինքը ամուսնանալով նրա խորթ մայր Հովհաննայի (Իռինեի) հետ՝ հռչակվեց «թագավորահայր» (պայլ): Արև մուտքի պետություններից օգնություն ակնկալող ունիթորները շուտով խռովու թյուն բարձրացրին՝ փորձելով ձախողել Օշինի ինքնուրույն քաղաքականությունը: Մակայն խռովությունը ճնշվեց, իսկ պա րագլուխներ Զաբլունը (Կիպրոսի Ամորի թագավորի այրին և Լևոնի հորաքույրը,