միջոցով հսկելով շուկաները, հետևել կարգ ու կանոնի կենսագործմանը՝ ձգտե լով կանխել կամայականությունները: Հայրենական կալվածը իրավաժառան– գին անցել է անբաժան: Թագավորա կան գահի ժառանգման հարցում «Դա տաստանագիրքը» չի կառչել հայկ. այն հնամենի օրենքին, ըստ որի գահն ան վերապահորեն ժառանգում էր ավագ որ դին: Կ. Հ–ում օրենքը սահմանել է, որ թագավորական գահը պիտի ժառանգի արքայորդիներից ամենաշնորհալին: Կ. Հ–ում հատուկ կարևորությամբ են վերաբերվել ամուսնա–ընտանեկան հա րաբերություններին, որովհետև, ըստ Սմբատ Սպարապետի, եթե առողջ ու ամուր չեն ընտանեկան բջիջները, հետե– վաբար առողջ ու հաստատուն չէ նրանցից բաղկացած պետությունը: «Դատաստա նագիրքը» ջանացել է կայունացնել հայ ընտանիքը, ամրապնդել հոր իշխանու թյունը, բայց միաժամանակ՝ մեղմացնել ամուսնալուծության հնավանդ ու կաշ կանդիչ պայմանները: Օրենքը չի ճանա չել առանց փոխադարձ համաձայնության, անչափահասների և առևանգումով ամուս նությունները: Անառողջների ամուսնու թյունը դիտվել է ազգի ապականություն և արգելվել բժշկական զննումից հետո: Արգելվել է նաև կույրերի ու խուլհամրերի միմյանց հետ ամուսնությունը՝ պատճա ռաբանելով, որ նրանք ընդունակ չեն զբաղվել իրենց զավակների դաստիարա կությամբ ու խնամքով (նման դեպքերում ամուսիններից մեկը պիտի լինի առողջ): Մերձավորների և արյունակից սերնդի (7–11 պորտ) ամուսնությունը ևս արգել վել է: Ծնողները պարտավոր էին զավակ ներին խնամել, կրթել ու դաստիարակել մինչև նրանց չափահաս դառնալը: Քրեական հանցագործությունները պատժելու իրավունքը վերապահվել է միայն պետությանը, նրա դատական մար միններին: Հանցագործի անհատական պատասխանատվությունը Կ. Հ–ում հռչակ վեց քրեական–իրավական սկզբունք: Լիա կատար պատասխանատվություն է սահ մանվել 12-ից բարձր տարիքի համար: Հարբած վիճակում կատարած հանցա գործությունը պատժվել է առավել խիստ, որովհետև հարբեցողությունը ևս դիտվել է հանցագործություն: Կանխամտածված կամ դիտավորյալ հանցագործությունը, հայրենիքի դավաճանությունը, եկեղեցու, կյանքի ու առողջության, նյութական բա րիքների դեմ ուղղված հանցագործու թյունները պատժվել են առավել խստու թյամբ: Գործադրվել են պատիժների զա նազան տեսակներ՝ մահապատիժ, հաշ մություն, գանահարություն, ազատազըր– կում, գույքի բռնագրավում, արտաքսում ևն:
Բժշկագիտությունը: Հայ միջնադարյան
մշակույթի ընդհանուր վերելքի պայման
ներում Կ. Հ–ում XII – XIV դդ. նոր զար
գացում է ապրել բժշկագիտությունը: Հա
յոց արքունիքը խրախուսել և հովանավո
րել է բժիշկներին, երկրի տարբեր շրջան
ներում ու քաղաքներում բացել հիվանդա
նոցներ ու խնամատներ: Երկրում հիվան
դություններն ու համաճարակները կան–
խելու, առողջապահությունը բարելավելու
համար բազմաթիվ կանոնէեր է սահմանել
պետական օրենսդրությունը: «Դատաս
տանագիրքը» արգելել է հիվանդների,
անչափահասների ու մերձավորների
ամուսնությունը: Բժշկական հսկողության
են ենթարկվել նորապսակները, խիստ
միջոցներ են ձեռնարկվել անառակու
թյան, սեռական սանձարձակության, հար
բեցողության դեմ, խրախուսվել է մանկա
ծնությունը, հիվանդներին ազատել են
ծոմերից ու հարկերից, պատժել թերուս
և հիվանդների նկատմամբ անտարբեր
բժիշկներին՝ նրանցից պահանջելով հմուտ
ու բազմակողմանի գիտելիքներ: Նույնիսկ
առանձին հոդվածով սահմանվել է առող
ջապահությանը նպաստող բույսեր աճեց
նել երկրի բոլոր բնակավայրերում: Կ. Հ–ի
հռչակված հիվանդանոցներում, առողջա
րաններում, ջերմուկներում ու հանքա
յին այլ ջրերում բուժվել են ոչ միայն հա–
յեր, այլև շատ օտարերկրացիներ: XII դ.
ասորերենից, արաբերենից, հունարենից
թարգմանվել են մի շարք բժշկագիտական
կարևոր երկեր: Հայ բժիշկները քաջածա
նոթ են եղել համաշխարհային բժշկա
գիտության դասական հեղինակներ Հի–
պոկրատեսի, Կղավդիոս Գաղենոսի,
Փիլիպոսի, Պաւղոս Եգինացու, Իբն Սի–
նայի (Ավիցեննա) և այլոց երկերին,
քննադատաբար օգտագործել դրանք:
Կ, Հ–ի բարձրագույն դպրոցներում բժըշ–
կա գիտությունն ուսուցանել են բազ
մաթիվ հանրագիտական առարկաների
տիրապետելուց հետո: Բժշկագիտական
կրթություն ստացողներն ուսումնասի
րել են մարդու մարմնակազմություն, բնա
խոսություն, հիվանդությունների պատ
ճառագիտություն ու ախտածնություն,
բուժման ձևեր ու եղանակներ, դեղա
գիտություն ևն: Ուսուցումն ընթացել է
գործնական ցուցադրման եղանակով:
Ներքին օրգանների բնակազմությանն ու
տեղադրությանը ծանոթանալու համար
մահապարտներին ենթարկել են կեն
դանի հատումների, կատարել դիահեր
ձումներ, փորձի, դիտողականության հի
ման վրա հանգել ստույգ գիտելիքների:
Կ. Հ–ում մեծ հռչակ են վայելել Մխիթար
Հերացին, Աբու–Սաիղը, Գրիգորիսը, Սի–
մեոնը, Միքայելը, Ահարոնը, Ստեփանոսը,
ճոսլինը, Սարգիսը, Հակոբը, Դեղինը,
Սիմավոնը, Վահրամը և ուրիշ բժիշկներ:
Հայ բժիշկները լավատեղյակ են եղել ոչ
միայն գլխուղեղի, ողնուղեղի և ծայրա
մասային նյարդերի միջև եղած անատո–
միական կապին, այլև դրանց բնախոսա
կան համագործակցությանը: Գրիգորիսը
գրում է, որ գլխուղեղն է ղեկավարում
մարմնի կենսական, բնախոսական գոր
ծողությունները: Զննելով համրության
պատճառները՝ նա եզրակացրել է, որ գըլ–
խուղեղում գոյացած ուռուցքը նույնպես
կարող է առաջացնել համրություն; Դրա
նով հայ բժշկագիտությունը հասել էր այն
կարևոր եզրակացությանը, որ գլխուղեղն
օժտված է կենսական բնախոսական բազ
մաթիվ կայան–կենարոններով: Հայ
բժիշկները մի շարք հիվանդությունների՝
մարմնի մի կողմի կաթվածի, դիմային
նյարդի բորբոքման և այլ ախտերի առա
ջացումը մեկնաբանել են գլխուղեղի հա
մապատասխան հատվածներում տեղի
ունեցող ախտահարումներով: Հովհան
նես Երզնկացի Պլուզը գլխուղեղին վե
րագրել է ոչ միայն տեսողական և այլ
զգայարանների միջոցով հաղորդում
ներ ընդունողի, այլև դրանք մշակման
ենթարկողի, վերարտադրողի և ընկա
լողի հատկություններ: Հայ բժիշկները
հիվանդությունների առաջացումը սերտո
րեն կապել են աշխարհագրական ու կլի
մայական պայմանների, սննդանյութե
րի, աշխատանքի բնույթի, մարդու տա
րիքի, խառնվածքի, սովորություննե
րի, նյարդա–հոգեկան վիճակի, ժառան
գականության հետ ևն: Մխիթար Հերացին
իր «Զերմանց մխիթարություն» գրքում
գրել է, որ հիվանդության պատճառ կա
րող են դառնալ «սուգն և հոգսն և մտավար–
ժութիւնն, ահն և երկիւղն, ցանկութիւնն և
դիպն, տաքութիւնն և շատ կարդալն և
ցորեկին անոթի կենալն և պակաս կերակ–
րիլն, և որ սոցին նման են» («Զերմանց
մխիթարութիւն», Վնտ., 1832, էջ 35): Մխի
թար Հերացին և նրա հետևորդները առա–
ջադրեցին և զարգացրին «բորբոսային
ջերմեր» ախտածնության նոր տեսությու
նը, որի համաձայն հիվանդությունների
ժամանակ մարմնի հեղուկները (արյուն,
լորձ, դեղին և սև լեղիներ) ենթարկվում են
որակական փոփոխության՝ «բորբոսաց–
ման»: Սուր վարակիչ հիվանդություններից
բացի Գրիգորիսը «բորբոսային» երևույ
թով էր մեկնաբանում նաև սովորական,
վարակիչ չհամարվող շատ հիվանդու
թյունների ախտածնությունը: Հայ բժիշկ
ները վարակի փոխանցման աղբյուր են
համարել հիվանդի հետ շփումը, վարակ
ված օդը, իրերը, ուտեստն ու ըմպելի–
PH» միջատներն ու կենդանիները: Ախ
տորոշման համար բժիշկները կիրառել
են հիվանդին զննելու, շոշափելու, հար
ցուփորձի, արտաթորանքների հետազոտ
ման եղանակներ: Մխիթար Հերացին
պաշտպանել է այն նոր և առաջավոր
տեսակետը, ըստ որի, հիվանդությունն
անհրաժեշտ է բուժել սկզբից, «զի սակաւ
հիւանդութիւնն յորժամ անփոյթ լինի և
յամէ, զօրացեալ բազմանայ և յաղթէ
մարմնոյն»: Կ. Հ–ի բժիշկները կատարել
են վիրաբուժական գործուն միջամտու
թյուններ: Բարդ վիրահատական գործո
ղությունները կատարել են հիվանդին
անզգայացնելուց հետո: Անզգայացում
առաջացնող դեղամիջոցը պատրաստել են
բույսերից: Որպես կարելանյութ օգտա
գործել են մետաքսաթելը: Ի»որ և թարա
խային արտադրանք ունեցող վերքերը
բուժել են բաց եղանակով՝ դրանց հատակն
իջեցնելով հականեխիչ «պատրույգ»: Հայ
բժիշկները կատարել են մանկաբարձա
կան բարդ վիրահատումներ՝ պտղաշըր–
ջում, պտղահատում, կեսարյան հատում
ևն: Խիստ զգուշորեն են կիրառել հիվան
դից արյուն բաց թողնելու սովորությունը:
«Չէ պատեհ՝ յորժամ հիւանդն վատուժ
լինի, արիւն հանել»,–խորհուրդ է տվել
Մխիթար Հերացին: Գլխացավերի, լուծի,
հազի, ջերմության, փորկապության և
ախտաբանական այլ երևույթների դեմ
կիրառել են դեղորայք, ֆիզիոթերապև–
տիկ և սննդի կանոնավորման միջոցներ:
Ելնելով «զամէն մէկի պատճառն իր հա–
կառակաւն բժշկէ» սկզբունքից՝ Մխիթար