Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հերացին առաջարկում էր մրսածին տա քացնել, հոգնածին հանգստացնել, տխրա ծին ուրախացնել, գիրացածին մաշեցնել– թեթեացնել, զայրացածին հանդարտեցնել են: Բժշկության մեջ օգտագործել են բու սական, հանքային և կենդանական ծա գում ունեցող դեղամիջոցներից զուգորդ ված դեղապատրաստուկներ: Միայն Գրի– գորիսի բժշկարանում կան արտաքին U ներքին գործածության 330 բարդ դեղա– տոմսեր (քրտնաբեր, հակաջերմ, խուխui- բեր, միզամուղ, ցավամոք են): Կարեոր տեղ է հատկացվել ջրաբուժությանը (լո գանքներ, թրջոցներ, ջրցանումներ, մա սաժներ են): Մեծ տեղ է հատկացվել ներ շնչման միջոցով բուժական եղանակնե րին, երաժշտության օգտագործմանը:


Փիլիսոփայությունը: Բնական գիտու թյունների (հանքաբանություն, տարրա բանություն, կենսաբանություն, բժշկա գիտություն, երկրաչափություն, աշխար հագրություն, տիեզերագիտություն) առա ջադիմության հիման վրա Կ. Հ–ում հատ կապես նոր զարգացում ապրեց փիլիսո փայական մտքի բնագիտական ուղղությու նը: Փորձնական ճշգրիտ գիտություննե րին սերտորեն կապված փիլիսոփայու թյան մեջ սաղմնավորվեց մատերիալիս տական մտածելակերպը՝ ծնունդ տալով նոմինալիզմի առաջադիմական ուղղու թյանը: Փիլիսոփայության բնագիտական ուղղության խոշոր ներկայացուցիչ է բժըշ– կապետ Մխիթար Հերացին: Քննելով ու նկարագրելով մարդու մարմինը, կազմա խոսությունը, հիվանդությունները, մարմ նում կատարվող փոփոխությունների պատճառները, ընթացքը են՝ Մխիթար Հե– րացին զգալիորեն ձերբազատվեց սխո– լաստիկ–գերբնական պատկերացումներից U հանգեց մատերիալիստական բացատրու թյունների: Մարդու մարմնում տեղի ունե ցող փոփոխությունները նա դիտում է արտաքին միջավայրի և մարմնի առկա փոխհարաբերության մեջ՝ երևույթները չմեկուսացնելով միմյանցից: Ըստ նրա, հոգին մարմնում տեղի ունեցող փոփոխու թյուններին ու օրինաչափություններին չենթարկվող միստիկ զորություն չէ: Մար մինն ու հոգին սերտորեն շաղկապված են՝ կազմելով մի ամբողջություն: Հոգու գոր ծունեության հիմքը նյութական է: Մխի թար Հերացին հոգեկան երևույթները բա ցատրում է նյութական պատճառներով, մարդու մարմնում կատարվող կենսական պրոցեսներով ու արտաքուստ մարդու վրա ազդող հանգամանքներով: Հոգու մասին այդ մտքերի հիման վրա հետագա յում Հովհաննես Երզնկացի Պլուզը կա տարեց հոգեբանական–իմացաբանական նոր ընդհանրացումներ: Ներսես Շնորհաչին նյութական գոյին զուգահեռ ընդունում էր նաև աննյութա կանի գոյությունը: Ըստ նրա, նյութականն ու աննյութականը, ունենալով տարբեր էություն, տարբեր կերպ են ճանաչվում: Ինչ մարմնական է՝ զգալի է, իսկ ինչ անմարմին՝ իմանալի, ըստ որում, վեր ջինս ճանաչվում է առանց զգայարանների միջամտության: Նյութական գոյը (ներառ յալ մարդը) չորս տարրերի միացություն է: Տարրերը հավիտենական են, իսկ նրանց միավորումից առաջացած եզակի իրերն ու առարկաները՝ վերջավոր: Տարրերից յուրաքանչյուրն ունի որոշակի հատկանիշ ու անխախտ կայունություն: Ըստ Ներսես Շնորհալու, հոգին և մարմինը իրենց բնույթով ու էությամբ միանգամայն տար բեր են. մեկը տեսանելի է, մյուսը՝ ան տեսանելի, մեկը՝ ժամանակավոր, մյուսը՝ անմահ, սակայն նրանց միավորությունից հետո մարդը մեկ բնություն է ունենում և ոչ թե երկու: Ներսես Շնորհալին որոշա կիորեն պաշտպանել է մարդու կամքի ազատությունը: Մարդն իր կամքի ար տահայտիչն ու տերն է, քանի որ նա կարող է անել թե՝ բարի գործեր և թե՝՝ չար: Ներսես Շնորհալին խորապես մտա հոգվել է հասարակական կյանքը բար վոքելու խնդիրներով: «Թուղթ ընդհանրա– կան»-ում նա հասարակության մեջ զա նազանում է հետևյալ խավերը, հոգևորա կաններ, իշխանավորներ, զինվորներ, քաղաքացիներ (վաճառականներ ու ար հեստավորներ), երկրագործներ և կա նայք: Թվարկված խմբերից յուրաքան չյուրին նա հասարակական կյանքում յուրովի դեր ու պարտավորություններ է հատկացնում: Այստեղ առկա է մարդ կանց՝ դասերի բաժանելու ֆեոդալական– հիերարխիկ գաղափարախոսությունը: Մակայն այդ սահմաններում նա արտա հայտում է խոր մարդասիրություն ու ժո ղովրդասիրություն, որը ցայտունորեն ար տացոլվում է այն պահանջների մեջ, որոնք նա, որպես կաթողիկոս, առաջա դրում էր իշխող և ունևոր խավերին: Ներսես Շնորհալու սկզբունքները պաշտպանել ու զարգացրել է Ներսես Լամբրոնացին: Ըստ նրա, աստծո ստեղ ծած ողջ բնությունը չորս տարրերի՝ հողի, օդի, ջրի և կրակի միացություն է: Մարդու իմացական կարողությունը նա կապում էր մարմնի մեջ հոգու առկայության հետ: Տիեզերքի և բնության մասին մեր գիտե լիքներն անբավարար համարելով՝ նա թե րահավատ էր այդ բնագավառում մարդու իմացության հետագա հաջողությունների նկատմամբ, գտնելով, որ մարդը չի կարող զգայարաններով անմիջապես ընկալել բնության, տիեզերքի շատ իրեր ու երե վույթներ, փորձնական եղանակով հասու լինել դրանց որակական ու քանակական էությանը: Ներսես Լամբրոնւսցին մարդ կության պատմությունն ընկալում էր որ պես կեցության համար անհրաժեշտ հիմ նական գործողությունների կրկնություն՝ չնկատելով, որ դարերի ընթացքում փոխ վում են նյութական ու հոգևոր կարիքները հոգալու ձևերն ու եղանակները, համա պատասխանաբար նաև մարդկանց հարա բերությունների ձևերն ու եղանակները: Միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի ականավոր ներկայացուցիչներից է Վահրամ Րաբունին: Նա նոմինալիստա կան ուղղության սկզբնավորողն է հայ իրականության մեջ, առաջինը, որը «ունի– վերսալիաների» բնույթի հարցը քննել է առավել համակողմանիորեն, դրսևորել իր վերաբերմունքը նրա տարբեր լուծումների նկատմամբ՝ հետևողականորեն մերժելով ընդհանուր հասկացությունների՝ եզակի իրերից ու առարկաներից առաջ և նրան ցից անկախ գոյություն ունենալու տեսա կետը: Ըստ նրա, ընդհանուրը սոսկ անուն չէ, որին իրականում ոչինչ չի հա մապատասխանում. ընդհանուրն առաջա նում է գիտակցության մեջ՝ գոյություն ունեցող եզակիների ընդհանուր կողմերի հիման վրա և առանց ոչնչանալու մնում է այնտեղ: Այս հարցում Վահրամ Րաբունու հայացքները նման են միջնադարյան Եվրո պայի նշանավոր կոնցեպտուալիստ Պիեր Աբելյարի (1079–1142) հայացքներին: Վահրամ Րաբունու նոմինալիզմը հիմք է ծառայել իմացաբանական և տրամաբա նական շատ խնդիրների մատերիալիս տական լուծման համար: Վահրամ Րաբունին գտնում էր, որ տա րածությունն անբաժանելի է մարմնից և դրսևորվում է նրա միջոցով, մարմնով է, որ մենք կարողանում ենք գաղափար կազմել տարածության և նրա մասերի մասին: Մարմինն ու տարածությունը, ըստ էության, դրսևորվում են միասնու թյան մեջ և անհնարին է դրանք միմյան ցից անջատել: Վահրամ Րաբունին այս պես էր հարցը լուծում, երբ այն վերաբե րում էր որոշակի վերջավոր իրերին, մինչ դեռ տիեզերքը նա դիտում էր որպես մի մեծ տարածություն, որում զետեղված են տիեզերական մարմինները, այսինքն՝ ըն դունում էր միաժամանակ մարմնից ան կախ տարածություն–զետեղարանի, ան մարմին տարածության գոյությունը: Ըստ Վահրամ Րաբունու, ժամանակը որևէ առարկայի, երևույթի գոյության, շարժ ման ու փոփոխության տևողության քանա կական բնորոշման չափ է: ժամանակը գոյություն ունի ոչ թե շնորհիվ հենց առար կաների շարժման, այլ անկախ նրանցից, որպես նրանց շարժման տևողությունը չափելու միջոց: Գ. Գրիգորյւսն


Գեղարվեստական գրականությունը: XII–XIV դդ. Կ. Հ–ում նոր վերելք ապրե ցին հայ գրական ավանդույթները, ար մատավորվեցին ու զարգացան գրա կան ստեղծագործության նոր տեսակներ, գրականության մեջ մուտք գործեց ժողո– վըրդի խոսակցական լեզուն (գրաբարը մեղմանալով՝ մոտեցավ հանրությանը հասկանալի միջին հայերենին): Կ. Հ–ի գեղարվեստական գրականությունը բնո րոշվում է հասարակական–քաղաքական տրամադրություններով, հայրենասիրու թյամբ և հոգևոր թեմաների աշխարհակա նացումով: Դրսևորվեցին մարդու և բնու թյան, հոգու և մարմնի, հայրենիքի և ազատության թեմաները: Կ. Հ–ում շարու նակեց զարգանալ ժող. բանահյուսությու նը. ստեղծվեցին գողտրիկ երգեր, զրույց ներ, առակներ, հանելուկներ, որոնք թա փանցեցին գրականության մեջ: Լևոն ար քայորդու մասին ժողովրդի ստեղծած «Աւաղ, ըզԼէոնն ասեմ» հայրենասիրա կան երգը, որի մեջ Լևոնը դրվատվում է որպես աննկուն ազգային հերոս, գրված է հայրենների տաղաչափությամբ: ժողո– վըրդա–գուսանական հայրենների տա րածվածության մասին են վկայում Ներ սես Շնորհալու հանելուկների մի քանի նմուշներ, Վարդան Բարձրբերդցու հայրեն ների շարքը, Լևոն Գ–ի մի բանաստեղծու թյունը: Ուշագրավ են նաև արձակ բանա հյուսության գանձերը: Լիպարիտ զորա վարի մասին պահպանված զրույցներում նկարագրված են նրա քաջագործություն