Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Վահրամ Րաբունին իր պատմավիպա սանական պոեմում ոգեկոչել է ոչ միայն անցյալի, այլև իր օրերի հերոսական սխրանքները, դրվաաել հայ գործիչներին: Գրել է նաև գեղարվեստական արձակ ստեղծագործություններ: Կոստանդին Պեհեսնեցին (XIII – XIV դդ.) հայտնի է իբրև ձեռագրերի, ինչպես նաև մի մե ծարժեք մասնատուփի պատվիրատու: Վերջինս միջնադարյան կիրառական արվեստի գլուխ՜գործոցներից է: Այն ըս– տեղծվել է Հռոմկլայի անկման (1292) կապակցությամբ և նվիրված է նրա պաշտպանության ժամանակ ընկած հայ մարտիկների հիշատակին: Մասնատու փի վրա փորագրված են Կոստանդին Պեհեսնեցու բանաստեղծությունները, ո– րոնցից մեկը նվիրված է Հեթում Բ թա գավորին, մյուսը (ողբ, 104 տող)՝ Հռոմ– կլայի անկմանը: Ներսես Շնորհալու մի պոեմի սկզբնատողով վերնագրված «Ցի– սուս որդի» ժողովածուն բովանդակում է Ներսես Շնորհալու բոլոր չափածո գործե րը, հաճախ նաև թղթերը, Գրիգոր Տղայի, Ներսես Լամբրոնացու և ուրիշների ստեղ ծագործությունները: ժողովածուն եղել է ժամանակի լավագույն ընթերցարանը: Բա ցառիկ երևույթ են Կ. Հ–ում ծնված «Մանր ուսմունք» և «Խազգիրք» կոչվող ժողովա ծուները՝ կապված հայ երաժշտական գրա կանության հետ: Քաղաքական մտքի և գե ղարվեստական արձակի մեծարժեք հու շարձան է «Թուղթ ընդհանրական» ժողո վածուն: Մեծ կարևորություն ունեն Շա րակնոցի կիլիկյան խմբագրումները, Գան– ձարան–Տաղարանների, «Հարանց վար քերի», «Տոնամակ»-«Հայսմավուրքների» կազմավորման կիլիկյան արտահայտու թյունները: Ուշագրավ է «Մաշտոց» ծի սարանի կիլիկյան տարբերակը՝ հարըս– տացած նոր կանոններով: Գրականագի տական կարևոր երևույթ է Կ. Հ–ում Գրի գոր Նարեկացու ստեղծագործության գնա– nuimUum և մասսայականացման փաստը: Ա. ՄնացակաԱյան


Թատրոնը: Կ. Հ–ում ծաղկել է նաև թատրոնը: Այն եղել է քաղաքային միջա վայրի զարգացման արդյունք, միջնադար յան աշխարհիկ կյանքի գեղարվեստական արտահայտություն: Զարգացել է գրական մշակույթից անկախ, առաջավորասիական երգային–էպիկական ու խաղային բանա հյուսության հիմքի վրա, եղել դասական միջնադարին բնորոշ թատերական հա մակարգերից մեկը: Հատկանշվել է գեղար վեստական արտահայտության տարասեռ ձևերի (կրկեսային, պարային, խոսքա յին, երգային–երաժշտական) միակառու– ցությամբ: Գրիգոր Մարաշեցու և Գրիգոր Դ Տղայի անուղղակի վկայությունների հա մաձայն՝ քաղաքներում եղել են մշտական խաղավայրեր կամ թատերական շենքեր (մոտավորապես ժամանակակից կրկե սի նման)՝ հրապարակով (տեսլարան, ներկայիս՝ մանեժ), ամֆիթատրոնով (շուրջտեսանելիք) և տաղավարով (խո րան, ներկայիս՝ կուլիս): Գրիգոր Դ Տղան ակնարկում է, որ այնտեղ տեղի են ունեցել հեծելախաղեր («Ուր ձիավարժն ի թատերին»), կրկեսային ցույցեր, կատա կային տեսարաններ («կատակերգուքն ի ժողովին»), ներկայացվել են միմոսային ինտերմեդիաներ և առակային (սյուժետա– յին) տեսարաններ (դիմակներով): Ներ կայացումների բնույթի մասին Գրիգոր Մարաշեցին (XII դ.) որոշակիորեն ակ նարկում է. «Ոմանք կամին խաղ առնել զխստութիւն գազանին, ի մագաղաթի զպատկերս գրեն և ցուցանեն իբրև զմարդ, իսկ նա առեալ պատառէ զմագաղաթն և անդ ցուցանէ զբնութիւն մարդատեցու– թեան» (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. N» 108, էջ 82 ա): Հեղինակի մյուս ակնարկը վերաբերում է բեմական կերպավորման արվեստին, «յետ գիշերոյն, յետ խաղուց անցանելոյ, յետ կերպարանելոյն յաչս տեսողացն՝ յետ տաղաւարին ապա քակտին դիմակքն և երևի ճշմարտութիւն» (նույն տեղում, էջ 93 բ): Հ. Հովհաննիսյան,

Կերպարվեստը: Արևելքի ևtԱրևմուտ քի երկրների մշակույթների շփման կենտ րոնում գտնվելը նպաստել է կերպարվես տի բարձր զարգացմանը Կ. Հ–ում: Առանձ նապես աչքի է ընկնում Կ. Հ–ի մանրա նկարչությունը, իր ճոխությամբ, նուրբ դիտողականությամբ, կենդանությամբ, գունային գամմայի և գեղարվեստական զանազան մոտիվների խոր ներդաշնա կությամբ, եվրոպական Վերածննդի ար վեստը կանխանշող մի քանի տարրերով (խորքի զգացողություն, մարդկային հոգե բանություն արտահայտող կերպարներ, կենդանի իրականությունից վերցված մանրամասներ ևն): XII դ. սկզբից Կ. Հ–ի վանքերին կից գրադարաններում հավաք վում են հին ձեռագրեր, ընդօրինակվում նորերը:tXII դ. կիլիկյան ձեռագրերը (1113-ի Ավետարանը՝ ծաղկված Դրա– զարկում, 1166-ի Ավետարանը՝ ծաղկված Հռոմկլայում, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. N* 6763 և N» 7347) ոճով դեռևս կապված են մայր Հայաստանի այն ձեռագրերի հետ, որոնք աչքի են ընկնում մոնումենտալությամբ, կերպարների, գույների, ճարտարապե տական դեկորների հարթաաաակերայ– նությամբ ու պայմանականությամբ: Կ. Հ–ի առաջին նշանավոր մանրանկարիչ ներն են Կոստանդինը և Գրիգոր Մլիճե– ցին, որոնք կապված էին Ներսես Լամբրո– նացու ժամանակ հռչակված Մկևռա և Մլիճ գրչատների հետ: Հայտնի են Ներ սես Լամբրոնացու պատվերով 1173-ին Գրիգոր Մլիճեցու ընդօրինակած և ծաղ կած «Նարեկը» (Երևանի Մեսրոպ Մաշ տոցի անվ. Մատենադարան, ձեռ. N« 1568) և 1197-ի «Մկևռայի Ավետարանը» («Լվովի Ավետարան»), որը նա ավարտել է Սկևռայում՝ Մտեփանոս քահանայի պատվերով: Նշված, նաև Կոստանդինի 1193-ին ծաղկած Ավետարանի (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. N« 1635) մանրանկարներն արդեն բովան դակում են կիլիկյան գրքարվեստի հիմ նական մոտիվները, ա. խորանների կա ռուցվածքը՝ ուղղանկյուն գլխազարդ, դըր– ված գերանին (քիվ), որը հանգչում է երկու կամ երեք սյուների վրա, իսկ վեր ջիններս՝ ժապավենաձև պատվանդանի վրա, ընդ որում, խորանները լրիվ դառ նալով դեկորատիվ՝ կորցրել են ճարտա րապետական այն ձևը, որ ունեն մայր Հայաստանի IX–XI դդ. մանրանկար խորանները, բ. զարդարվեստում արևել յան տարրերի ճաշակավոր յուրացում, հակում մի կողմից դեպի բուսական ու կենդանական զարդերի բնականությունը (նուրբ դիտողականություն), մյուս կող մից՝ հմուտ ոճավորումը, խորանների շրջապատումը ծառերով, որը հատուկ չէ բյուգանդական արվեստին, գ. տերունա կան նկարներ, դ. պատվիրողի՝ իբրև խնդրարկուի, դիմանկարը Քրիստոսի կամ Տիրամոր առաջ, ե. պատմական անձանց (Գրիգոր Նարեկացի և ուրիշներ) կերպար ներ: Կոստանդին Ա կաթողիկոսի և ար քայական ընտանիքի անդամների պատ վերներով ծաղկված ձեռագրերն ունեն գեղագիտական նպատակասլացություն: Մանրանկարիչներ Կիրակոսի, Վարդա– նի, Հովհաննեսի ծաղկած մարդկային ֆիգուրները (ավետարանիչներ) օժտ ված են բնականությամբ, մանրանկար ները՝ ավելի հարուստ գույներով: Մյու– ժետային բազմազան պատկերների առա ջին մեծ վարպետը Կ. Հ–ում Թորոս Ռոս– ւինն է: 1256–1268-ին նրա պատկերա զարդած ձեռագրերն ունեն աննախադեպ պերճություն և վեհաշուքություն: 1262-ի Ավետարանում (Բալթիմոր, Ուոլստերի պատկերասրահ, ձեռ. N« 539) մանրա նկարները, ի տարբերություն էջով մեկ արվածների, ներկայացվում են նաև բնա գրի հետ: Ռոսլինյան ձեռագրերում ավե տարանական պատկերներն ուղեկցվում են իրականությունից ներշնչված յուրահա տուկ դրվագներով, որոնք դուրս էին ավանդական պատկերագրությունից: Նկա րիչը հատկապես շեշտում է հերոսների հոգեբանական նկարագիրը, նրանց վե հությունն ու հանդիսավորությունը, մարդ կային ֆիգուրների դասավորությամբ հասնում խորության պատրանքի: Ինչպես Թորոս Ռոսլինի, այնպես էլ Վասակ ար քայազնի համար պատկերազարդված և ռոսլինյան կնիքը կրող Վաշինգտոնի Ֆրիրի պատկերասրահի ձեռ. N* 3218 Ավե տարանին հատուկ է ոչ միայն պատմողա կանություն, այլև Հին և Նոր կտակարան ների զուգահեռություն (բնորոշ է Աղթամա– րի Մուրբ Խաչ եկեղեցու որմնաքանդակնե րին ու որմնանկարներին): Մակայն Թո րոս Ռոսլինը ոչ միայն ավետարանական տեսարաններն է զուգակցում Հին կտակա րանի մարգարեների պատկերներին, ինչ պես Բյուզանդիայում և Արևմուտքում, այլև՝ խորանները, որտեղ նրանք նկար ված մեդալիոններում բռնել են Քրիստո սի հայտնությունը գուշակող մակագրու թյուններով մագաղաթյա թերթեր: Թորոս Ռոսլինը զարդարվեստի մարզում շարու նակելով իրեն նախորդած վարպետների ավանդները՝ խորաններում և անվանա– թերթերում ներմուծում է մոտիվներ, որոնք դժվար է գտնել Կ. Հ–ից դուրս (ծաղիկ բռնած այծագլուխ մարդ, երկար վարսե րով մերկ կանայք, առյուծ հեծած մերկ մարդ ևն): Կ. Հ–ի մանրանկարչության հաջորդ փուլը կազմում են այսպես կոչված «ար քունի» (թագավորական ընտանիքի ան դամների համար պատկերազարդված) ձեռագրերը, որոնցում գերիշխում է դեկո րատիվ բարրոկո հիշեցնող ոճը: «Կե ռան թագուհու Ավետարանվ՜ում (1272,