Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


խակրթարան էր (6 դասարան) և կոչվում էր Կիլիկյան գաղթականաց վարժարան: 1960-ին անվանվել է Կիլիկյան ճեմարան: 1963-ին դարձել է միջնակարգ (7–9-րդ դասարան), 1966-ին՝ երկրորդական (10– 12-րդ դասարան): Գտնվում է Հարթ–Միսի թաղամասում, արդիական հարմարու թյուններ ունեցող երկու շենքերում: 1967-ից առաջնորդվում է պետ. ուս. ծրա գրով: Ուսուցումը արաբերեն է, մայրենի լեզվով ավանդվում են հայոց լեզու և գրա կանություն, կրոն: Պահվում է աշակերտ ների կրթաթոշակներով, բարեգործական միությունների, հայրենակցական կազմա կերպությունների և անհատ բարերարների նվիրատվություններով: Շրջանավարտնե– րըն իրավունք ունեն համալսարան ընդուն վելու: 1953-ից տնօրենն է Ռ. Տիրարյանը: 1977–78 ուս. տարում սովորում էր 950 երկսեռ աշակերտ: Կ. ճ. սերտ կապի մեջ է Սովետական Հայաստանի հետ, ստա նում է դասագրքեր, պարբերականներ, գրականություն: Լ. Սյոււահյան


ԿԻԼԻԿՅԱՆ ՏԱՎՐՈՍ, լեռնաշղթա Արև մտյան Հայաստանում: Տես Կենտրոնա կան Տավրո ս:


ԿԻԼԻՄԱՆՋԱՐՈ (անգլ. Kilimanjaro, սուա– խիլի լեզվով՝ ցրտի աստծու լեռ), հրա բխային զանգված Արևելյան Աֆրիկա– յում, Տանզանիայում: Բարձրությունը 5895 մ է (Աֆրիկայի ամենաբարձր կետը): Բաղկացած է 3 հանգած հրաբուխներից՝ Կիբո (5895 մ), Մավենզի (5355 մ) և Շիրա (4006 մ): Կազմված է գլխավորապես տրա– խիբազալտներից և ֆոնոլիտներից: Գա գաթներին կան սառցադաշտեր, ռելիեֆի սառցադաշտային ձևեր:


ԿԻԼՈ… (ֆրանս. kilo…, < հուն. xiXiac;– հազար), ելակետային միավորից 1000 անգամ մեծ միավորի անվանումը կազմե լու համար գործածվող նախածանց: Կըր– ճատ նշանակվում է կ (միջազգային նշա նակումը՝ k): Գրվում է ելակետային միա վորի հետ միասին, օրինակ, կիլոմետր (կմ), կիլոգրամ (կգ) ևն: Ընդունվել է չա փերի մետրական համակարգի հաստատ ման ժամանակ:

ԿԻԼՈԳՐԱՄ (< կիչո… և գրամ), զանգվա ծի միավորը Միավորների միջազգային համակարգում: Հավասար է կիլոգրամի միջազգային նախատիպի (պլատինաի– րիդիումային ուղիղ գլան, որի բարձրու թյունը և տրամագիծը հավասար են 39 մմ. պահվում է Չափերի ու կշիռների միջազ գային բյուրոյում) զանգվածին: Հայերեն կրճատ նշանակումն է կգ (միջազգային նշանակումը՝ kg):

ԿԻԼՈԳՐԱՄԱՄԵՏՐ, կ ի լ n գ ր ա մ–ու ժ– մ և տ ր, աշխատանքի և էներգիայի միա վորը միավորների MkGS (տեխնիկական) համակարգում: Հավասար է 1 մ ճանա պարհի վրա 1 կԳ ուժի կատարած աշխա տանքին, եթե ուժի կիրառման կետը տե ղափոխվում է ուժի ուղղությամբ: Նշանակ վում է կԳմ (միջազգային նշանակումը՝ kgf.m կամ kG-m): 1tկԳմ= 9,80665ջ= = 9,80665-107 Էրգ:


ԿԻԼՈԳՐԱՄ–Ոհժ, ուժի միավորը միավոր ների MkGS (տեխնիկական) համակար գում: Հայերեն կրճատ նշանակումն է կԳ (միջազգային նշանակումը՝ kgf կամ kG): Կ–ու. այն ուժն է, որը կիւոգրամի միջազ գային նախատիպի զանգվածին հաղոր դում է 9,80665 մ/վրկ2 արագացում (ազաա անկման նորմալ արագացումը ընդուն վել է չափերին ու կշիռներին վերաբերող 3-րդ գլխավոր կոնֆերանսում, 1901, Փա րիզ): 1 ԿԳ= 9,80665 ն= 9,80665.103 դև: Եվրոպական մի շարք երկրներում (Գեր մանիա, Շվեդիա, Ավստրիա ևն) այդ միա վորը կոչվում է կիլոպոնդ և նշանակվում է kp:


ԿԻԼՈՆ (KtjXcov, ծն. և մահ. թթ. անհտ.), մ. թ. ա. մոտ 640-ին Աթենքում եվպաարիղ– ների իշխանության դեմ ուղղված դավա դրության («Կիլոնյան խռովություն») ղե կավար: Կողմնակիցների հետ գրավել է Ակրոպոլիսը և ընկել* շրջապատման մեջ: Կ. եղբոր հետ փախել է, իսկ կողմնակից ները զոհվել են: Կ–ի դավադրությունը մ. թ. ա. VII դ. Աթենքում սրված հասարա– կական–տնտ. հակասությունների արտա հայտությունն էր:

ԿԻԼՈՎՍՏՏ–ԺՍՍ՛ (< կիչո… և վաաա– ժամ), աշխատանքի և էներգիայի արտա– համակարգային միավոր, հավասար է այն էներգիային, որն արտադրում է 1 կվա հզորության էներգիայի աղբյուրը մեկ ժամվա ընթացքում: Հայերեն կրճատ նշա նակումն է կվա՝ժ (միջազգային նշանա կումը՝ kWh): 1 կվա–ժ= 3,6 • 106շ= 3,6 • 1013 Էրգ: Կիրառվում է հիմնականում էլեկ տրատեխնիկայում :


ԿԻԿԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սվազի վիլայեթի Ցոզղատի գավառում: XX դ. սկզբին ուներ 125 (25 ընտանիք) հայ բնակիչ, որոնք բռնությամբ տեղա հանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:


ԿԻԿԼԱԴՆԵՐ (KuxXaSe^), արշիպելագ Եգե– յան ծովի հարավում: Պատկանում է Հու նաստանին: Ընդգրկում է ավելի քան 200 կղզի: Տարածությունը 2,6 հզ. կմ1 է, բարձ րությունը՝ մինչև 1008 մ: խոշոր կղզիներն են Նակսոսը, Անդրոսը, Թինոսը, Պարոսը, Միլոսը: Ակտիվ սեյսմիկ շրջան է: Կլիման և բուսածածկույթը միջերկրածովային են: Զբաղվում են անասնապահությամբ, ձըկ– նորսությամբ: Կան երկաթի, բոքսիտի, հղկաքարի հանքավայրեր:

ԿԻԿԼՈՊՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, մեծածավալ քարերով, առանց շաղախի զանգվածեղ շինություններ: Անվանումը ծագում է Հին Հունաստանից (Եգեյան մշակույթի նման կառույցները վերագրվել են միակնանի առասպելական հսկաներին՝ կիկչոպնե– րին): Կ. կ–ի դասական օրինակներ են Միկենքի և Տիրնթոսի (մ. թ. ա. Ill–II հազարամյակներ) պաշտպանական կա ռույցները, պալատները, տաճարները, դամբարանները, սարդինական աշտա րակաձև նուրագիները: Պահպանվել են նաև հնագույն մշակույթ ունեցող և քարա– ռատ այլ երկրներում (Պերու, Բալեարյան և Մալթա կղզիներ են): ՄՄՀՄ–ում Կ. կ. կան Անդրկովկասում, Ղրիմում, Տաջիկ ստանում, Սիբիրում: Հայաստանում պահպանված Կ. կ. հիմ նականում ամրոցներ են, հնագույնները վերաբերում են էնեոլիթից բրոնզի դարին անցնելու ժամանակաշրջանին (մ. թ. ա. III հազարամյակ, Հոռոմ և Մառնաղբյուր գյուղերի մոտ գտնվող ամրոցների նախ– Գառնհովիա գյուղի մեծ ամրոցի պարսպի կիկլոպյան շարվածքը Կիկլոպյան ամքւոցի հատված Կամոյի շրշանի Լճափ գյուղի մոա նական պարիսպները, Ձյանբհրդ ամրոցը՝ Արագածոտն գյուղի մոտ), իսկ վերջին ները՝ վաղ երկաթի դարին (մ. թ. ա. I հազարամյակի սկիզբ): Դրանք տարած ված են Մեանի ավազանում, Շիրակում և Արա գա ծ լեռան լանջերին: Մի շարք Կ. կ. (դոչմեններ, կրոմչեխներ, մենաքարեր են), բացի դամբարաններ ծառայելուց, եղել են հնագույն պաշտամունքային կա ռույցներ: Պայմանականորեն Կ. կ. են կոչվում Հայաստանի մ. թ. ա. II հազա րամյակի երկրորդ կեսին և I հազարամ յակի սկզբին պատկանող մի քանի հար յուր ամրոց–բնակատեղիները՝ բերդ–շենե– րը, որոնց զգալի մասը կառուցված է եղել այժմ արդեն չպահպանված կավաշաղա խով: Տես նաև Մեգափթյան կառույցներ:


ԿԻԿԼՈՊՆԵՐ (KukXcdjI£(;), առասպելա կան միակնանի հսկաներ: Հոմերոսի պատկերմամբ Կ. այրաբնակ էին: Հեսիո– դոսը Կ–ին համարել է Ուրանոսի և Գեա– յի զավակները, որոնց հայրը իբրև պա հում էր երկրի ընդերքում: Կռոնոսը, աշ խարհը Կ–ի օգնությամբ տիրելուց հետո, շղթայել է նրանց: Զևսն ազատել է Կ–ին և դարձրել Հեփեստոսի օգնականներդ, որոնք զենքեր են կռել հերոսների հա մար: Մի զրույցի համաձայն՝ Կ–ին ոչըն– չացրել է Ապոլլոնը: Հնում Կ–ին են վերա գրել վիթխարի քարերով կառուցված բեր դերն ու ամրությունները (տես Կիկւոպ– յան կառույցներ):


ԿԻԿՎԻՁԵ Վասիլի Իսիդորի (1895–1919), 1918–20-ի քաղաքացիական պատերազ մի հերոս: 1917-ին ընտրվել է 6-րդ հեծե լազորային դիվիզիայի զինվորական կո միտեի և Հարավ՜արևմտյան ռազմաճա կատի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ: Որպես կարմիրգվարդիական ջոկատի հրամանատար Ուկրաինայում կռվել է Կենտրոնական Ռադայի զորքերի և գերմ. զավթիչների դեմ: 1918-ի մայի