Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սին Տամբովում կազմակերպել ն. ղեկա վարել է հրաձգային (հետագայում՝ 16-րդ) դիվիգիա: 1918-ի հունիսից 1919-ի հուն վարը մասնակցել է Կրասնովի դեմ մըղ– վող մարտերին: Զոհվել է մարտում: Կ–ի անունով են կոչվել 16-րդ հրաձգային դիվիզիան և Վոլգոգրադի մարզի Պրեոբ– րաժենսկայա ստանիցան:


ԿԻՄ ԻՐ ՍԵՆ (ծն. 15.4.1912, գ. Մանգյոն– դե, Փխենյանի մոտ), կորեական և մի ջազգային կոմունիստական շարժման, ԿԺԴՀ պետական և քաղաքական գործիչ: 1931-ին մտել է կոմկուսի շարքերը: 1932-ի ապրիլին ստեղծել է պարտիզանական ջոկատ, որը հետագայում վերածվել է ժո– ղովրդա–հեղափոխական բանակի և Կ. Ի. Ս–ի գլխավորությամբ Հս–Արլ. Չինաստա նում ու Կորեայի հս. շրջաններում ակտիվ պայքար է մղել ճապոնական զավթիչների դեմ: Կորեայի ազատագրումից հետո ըն տրվել է (1945) Կորեայի կոմկուսի Հյու– սիս–կորեական կազմբյուրոյի առաջին քարտուղար: 1946–49-ին եղել է Հյուսի սային Կորեայի Միացյալ դեմոկրատա կան ազգային ճակատի ԿԿ–ի, 1947– 1948-ին՝ ժողովրդական կոմիտեի, 1948– 1972-ը՝ ԿԺԴՀ Մինիստրների կաբի նետի նախագահ, 1972-ից՝ ԿԺԴՀ պրե– ցիդենտ: Կորեայի աշխատանքային կու սակցության ԿԿ գլխավոր քարտուղարն է 1966-ից, կորեական ժողովրդական բա նակի գերագույն գլխավոր հրամանա՝ տարը, ԿԺԴՀ մարշալ, ԿԺԴՀ կրկնակի հերոս, ԿԺԴՀ Աշխատանքի հերոս: Պար գևատրվել է Լենինի շքանշանով (1972):


ԿԻՄԵՐՅԱՆ ԾԱԼՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (< կի մերներ), մեզոզոյան դարաշրջանի ծալքա վորման, լեռնակազմության և գրանիտոի– դայինինտրուզիվ մագմատիզմի երևույթնե րի դրսևորման հիմնական տեկտոնական ժամանակաշրջանը: Տարբերում ենԿ. ծ–յան երկու փուլ, վաղ կիմերյան (հին կիմեր– յան)՝ տեղի է ունեցել տրիասի վերջում– յուրայբ սկգբում, և ուշ կիԱԵրյան (նոր կի– մերյան)՝ կատարվեւ է յուրայի վերջում– կավճի ժամանակաշրջանի սկզբում: Առա ջինն արտահայտվել է Ղրիմում, Թայմի– րում, Հյուսիսային Աֆղանստանում, Հա– րավ–Արևելյան Ասիայում, երկրորդը՝ Վեր– խոյանո–Չուկոտյան մարզում (կոլիմյան ծալքավորություն), Հյուսիսային Ամերի կայի Արևմտյան Կորդիլիերաներում (նե– վադյան ծալքավորություն), Անդերում (անդյան ծալքավորություն), ինչպես նաև Պամիրում, Կենտրոնական Իրանում, Կով– կասում և այլ շրջաններում:


ԿԻՄԵՐՆԵՐ, գամիրներ (աշուր. gimirrou, հուն. Kijijiepioi), կիսավաչ– կատուն ռազմիկ ցեղեր (ցեղային միու թյուն) Ազովի ծովի ափամերձ շրջաննե րում: Ազգակից են եղել իրանա–սկյու– թական ցեղերին: Առաջին անգամ հիշա տակվում են մ. թ. ա. VIII դ. ասորեստան– յան սեպաձև արձանագրություններում: Մկյութացի–սակերի ճնշմամբ Կ–ի հորդա ները Կովկասյան լեռնաշղթայի կիրճերով թափանցել են Անդրկովկասի և Փոքր Ասիայի հս–արլ. մի շարք շրջանները: Մ. թ. ա. 715-ին պարտության են մատնել Ռուսա Ա թագավորին և հաստատվել Ուրարտու պետության հս. շրջաններում: Արզիշտի Բ (մ. թ. ա. 714–685) և Ռուսա Բ Կիմ Իր Սեն Վ. է. Կինգիսեպ (մ. թ. ա. մոտ 685–645) կասեցրել են Կ–ի առաջխաղացումը, ապա դաշնակցելով նրանց՝ մասնակցել փոքրասիական մի շարք երկրների (Կապադովկիա, Պոնտոս, Փռյուգիա, Լիդիա) նվաճումներին: Կ–ի վարձկան զինվորների օգնությամբ նրանք հաջողությամբ պայքարել են իրենց գլխա վոր հակառակորդ Ասորեստանի դեմ: Մ. թ. ա. VII դ. 2-րդ կեսին Կ. թուլացել և ամփոփվել են Փոքր Ասիայի հս–արլ. շըր– ջաններում՝ աստիճանաբար ձուլվելով բնիկներին: Մինոպի շրջանում և Կապա– դովկիայում Կ. գոյատևել են մինչև մ. թ. ա. VI դ.: Հույն գաղութաբնակները Կերչի նեղուցը Կ–ի անունով կոչել են Կիմերյան Բոսպոր: Հայերը Կ–ի անունով Կապադով– կիան կոչել են Գամրաց երկիր կամ Գա– միրք: Գրկ . Մանանդյան Հ., Հին Հայաստանի և Անդրկովկասի մի քանի պրոբլեմների մասին, Ե., 1944: Дьяконов И. M., История Мидии.., M. – Л., 1956; Ельниц-кий. Л.A., Скифия Евразийских степей, Новосибирск, 1977.


ԿԻՄՈՆ (Ki^cov, մ. թ. ա. մոտ 507–449), աթենական զորավար և քաղ. գործիչ: Միչտիադեսի որդին: Վաղ հասակից մաս նակցել է պարսիկների դեմ պատերազ մին: Մ. թ. ա. 478–477-ին ընտրվել է ստրատեգոս, մասնակցել Դելոսյան միու թյան ստեղծմանը: Մ. թ. ա. 476–475-ին պարսիկներից գրավել է էյոն ամրոցը (Թրակիայում) և Մկիրոս կղզին: Կ. դար ձել է Աթենքի օլիգարխիական խմբավոր ման առաջնորդը՝ Թեմիստոկչեսի, ապա՝ Պերիկչեսի քաղ. հակառակորդը: Մ. թ. ա. 469–468-ին կարևոր հաղթանակներ է տարել պարսիկների դեմ: Արտաքին քաղ. ասպարեզում կողմնորոշվել է դեպի Մպար– տան: Մ. թ. ա. 461-ին վտարվել է Աթեն– քից, մոտ 456-ին վերադարձել և մասնակ ցել պարսիկների դեմ ռազմ, գործողու թյուններին: Մ. թ. ա. 449-ին գլխավորել է ծովային արշավանքը Կիպրոս, այնտեղ էլ մահացել:


ԿԻՆԳԻՍԵՊ Վիկտոր էդուարդովիչ (1888– 1922), Ռուսաստանի և էստոնիայի հեղա փոխական շարժման գործիչ: Կոմկուսի անդամ 1906-ից: 1907–17-ին կուսակցա կան աշխատանք է կատարել Տալլինում և Պետրոգրադում: 1917-ին էստոնիայի բոլ շևիկյան կազմակերպության ղեկավար: 1918-ին աշխատել է Մոսկվայում, Գերա գույն հեղափոխական տրիբունալում և ՎՉԿ–ում (Համառուսաստանյան արտա կարգ հանձնաժողով): Ընտրվել է Համա– ռոաաստանյան ԿԳԿ անդամ, ապա՝ էստո նիայի կոմկուսի Կենտկոմի և քաղբյուրոյի անդամ: Կազմակերպել է ընդհատակյա տպարաններ, հրատարակել է «Կոմու նիստ» («KoMMyHHCT») թերթը: Ձերբակալ վել և գնդակահարվել է էստոնիայի բուրժ. կառավարության կողմից:


ԿԻՆԳՍԹՈՆ (Kingston), ճամայկայի մայ րաքաղաքը: Գտնվում է ճամայկա կղզու հվ. ափին: 614 հզ. բն. (արվարձաններով, 1976): Մենթ Անդրուի հետ առաջացնում է առանձին վարչական միավոր: Երկրի գըլ– խավոր առևտրա–արդյունաբերական և մշակութային կենտրոնն է, նավահանգիս– տը, երկաթուղային և ավտոճանապարհ ների հանգույցը:


ԿԻՆԵՄԱՏԻԿԱ (< հուն. ttiVTiiua – շար ժում), մեխանիկայի բաժին, որն ուսում նասիրում է մարմինների շարժումնե րի երկրաչափական հատկությունները, առանց մարմինների զանգվածներն ու դրանց վրա ազդող ուժերը հաշվի առնե լու: Դասական մեխանիկայում դիտարկ վում է մակրոսկոպիկ մարմինների՝ ւույսի արագությունից փոքր արագություններով շարժումների Կ.: (Լույսի արագությանը մոտ արագություններով շարժումների Կ–ի մասին տես Հարաբերականության հա տուկ տեսություն, իսկ միկրոմասնիկների շարժումների մասին՝ Քվանտային մե խանիկա): Կ–ում սահմանվող մեթոդներն ու առըն– չություններն օգտագործվում են շարժում ների կինեմատիկական հետազոտություն ներ կատարելիս, ինչպես նաև դինամի կայի խնդիրներ լուծելիս: Կախված ուսում նասիրվող մարմնի հատկություններից՝ տարբերում են կետի Կ., պինդ մարմնի Կ՝., անընդհատ փոփոխվող միջավայրի (դեֆորմացվող մարմին, հեղուկ, գազ) Կ.: Ցանկացած մարմնի շարժումը Կ–ում ուսումնասիրում են մեկ ուրիշ մարմնի (հաշվարկման մարմին) նկատմամբ, որի հետ կապում են հաշվարկման համակարգ (x, y, z առանցքների համախումբը, նկ. 1), որի նկատմամբ ժամանակի յուրա քանչյուր պահին որոշում են շարժվող մարմնի դիրքը: Կ–ի հիմնական խնդիրն է տալ կետի կամ մարմնի շարժման հա վասարումները և որոշել շարժման հա մապատասխան կինեմատիկական բնու թագրերը (հետագիծ, շարժվող կետի արա գություն ու արագացում, պտտվող մարմնի անկյունային արագություն ու արագա ցում ևն): Կետի շարժումը տրվում է բնա կան, կոորդինատային և վեկտորական եղանակներով: ա. Բնական եղանակն օգտագործվում է, երբ հաշվարկման ընտրված համակար