Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ԿԻՆՈՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ, կինոնկարի ըս– աեղծման կարևոր փուլ, որը գեղար– վեսաա–սաեղծագործական և միաժամա– նակ արաադրաաեխնիկական պրոցես է: Կինոնկարի ստեղծմանը մասնակցում են նկարահանող խմբի հիմնական անձնա– կազմը (դերասաններ, օպերատորներ, նկարիչներ, հնչյունային օպերատորներ՝ ասիստենտներով և օգնականներով, մոն– տաժողներ, արտադրության կազմակեր– պիչներ), ինչպես նաև կինոստուդիայի ար– աադրամասերի և բաժինների աշխատա– կիցներ՝ բեմադրող ռեժիսորի ղեկավա– րությամբ: Կ. իրականացվում է կինոնկա– րահանման ապարատի, երբեմն նաև հա– տուկ սարքավորումների օգնությամբ: Տարբերում են տաղավարային (կինոստու– դիայի հատուկ սարքավորված տաղավար– ներում), շրշիկ (կինոստուդիայից դուրս տեղադրված շինություններում) և բնու– թյան մեջ կատարվող Կ.: Նկարահանման պրոցեսում մեծ նշանակություն ունի լու– սավորումը, որը նկարահանվող օբյեկտի ֆակտուրայի դրսևորման, գուներանգու– թյան փոփոխման, տարածականության հաղորդման, ինչպես նաև հատուկ էֆեկտ– ների ստեղծման համար է: Տեխնոլոգիա– կան տեսակետից Կ. լինում է սինխրոն (միաժամանակ կատարվում է ձայնա– գրում) և համր (հնչյունավորումը կատար– վում է նախապես կամ հետագայում, կամ չի կատարվում):

ԿԻՆՈՇՐՋԻԿ, դյուրակիր կինոտեղակա– յանք՝ կինոպրոյեկցիոն ստացիոնար սար– քավորում չունեցող փոքր հանդիսասրահ– ներում հիմնականում նեղ ժապավենով (16 մմ) կինոնկարներ ցուցադրելու հա– մար: Կիրառվում է հեռավոր գյուղական շրջաններում, դաշտակացարաններում, ձմեռանոցներում, հետախուզական ար– շավախմբերում, անտառահատման և նը– ման օբյեկտներում, ինչպես նաև ուսում– նական աշխատանքում: Կ–ի մեջ մտնում են կինոպրոյեկցիոն ապարատը, ձայնա– յին հաճախականությունների էլեկտրա– կան ազդանշանների ուժեղացուցիչը, 127 վ և 220 վ լարման ավտոտրանսֆորմա– տորը, կինոպրոյեկցիոն հավաքովի էկ– րանը:

ԿԻՆՈՊԱՏՃԵՆԱՀԱՆ ԱՊԱՐԱՏ, կինոժա– պավենի վրա պատկերի և ֆոնոգրամի տպման ապարատ: Ըստ տպման եղանակի տարբերում են կոնտակտային (լուսակայ– ման ժամանակ կինոժապավենները կիպ սեղմվում են միմյանց) և օպտիկական (պատճենահանվող պատկերը օպտիկա– 12Պ–12 կինոպատ– ճենահան ապա– րաա կան համակարգի միշոցով պրոյեկավում է կինոժապավենի լուսազգայուն շերտի վրա): Օպտիկական Կ. ա–ները, բացի 1:1 մասշտաբով պատճենահանումից, թույլ են տէսլիս պատկերը փոխադրել մի ֆոր– մատից մյուսը (օրինակ, 35 մմ ժապավե– նից 16 մմ–ի և 8 մմ–ւ, 16 ւ/ւ/-ից՝ 35 մմ–ի վրա ևն), ինչպես նաև ստանալ համակց– ված պատկերներ, կադրի վրա մակագրու– թյուն ավելացնել են: Պատկերի տպումը կարող է ընթանալ ընդհատ կամ անընդ– հատ: Ֆոնոգրամների տպումը կատար– վում է կինոժապավենների անընդհատ շարժման ժամանակ: Կ. ա–ների մեծ մասի հնարավոր լուսակայումների թիվը 20 է:

ԿԻՆՈՊՐՈՅԵԿՑԻՈՆ ԱՊԱՐԱՏ, կինո– պրոյեկտոր (<կինո… և լատ. pro- jicio – նետում եմ առաշ), էկրանի վրա կինոնկարի պրոյեկտման ապարատ: ԿՊ–ՅԲ կինոպրո– յեկցիոն ապարատ Կ. ա–ի հիմնական տարրերն են. ժապավե– նաձիգ մեխանիզմը, մատուցման և ըն– դունման կասետները, լուսավորող–պրո– յեկտող համակարգը, ձայնի վերարտադըր– ման, ապարատի աշխատանքի էլեկտրա– կան սնուցման և կառավարման սարքա– վորումները: Լինում է ստացիոնար և շարժական:

ԿԻՆՈՊՐՈՅԵԿՑԻՈՆ ԷԿՐԱՆ, հարթ կամ կոր մակերևույթ, որի վրա պրոյեկտվում է կինոնկարը: Լույսի հավասար ցրման դեպքում հանդիսասրահի ցանկացած կե– տում Կ. է–ի պայծառությունն ընկալվում է միևնույն ձևով: Պատկերի պայծառու– թյունը պայմանավորված է Կ. է–ի լուսա– տեխնիկական բնութագրերով և կինո– պրոյեկցիոն ապարատի օգտակար լու– սային հոսքով: Հիմնական լուսատեխնի– կական բնութագրերից են պայծառության գործակիցը, ցրման անկյունը՝ անկյունա– յին զոնան: Ըստ կինոպրոյեկտման եղա– նակի Կ. է. լինում է լուսանդրադարձնող (մակերևույթը անթափանց է, պատկերը դիտվում է այն կողմից, որ կողմից պրոյեկտվում է կինոնկարը) և լուսաթա– փանց (էկրանը կիսաթափանց է, կինո– նկարը էկրանի վրա պրոյեկտվում է հան– դիսատեսի հակառակ կողմից): Առավել տարածված են լուսանդրադարձնող Կ. է–ները, որոնք, ըստ լույսի ցրման, լի– նում են դիֆուզային–ցրող (սպիտակա– փայլատ) և ուղղորդված–ցրող: Ստերեո– պրոյեկտման համար կիրառվում է ռասա– րային Կ. է.: Լուսաթափանց Կ. է–ները կիրառվում են ցերեկային լույսով աշ– խատող կինոսարքավորումներում կամ արհեստականորեն լուսավորված շինու– թյուններում: Կ. է–ները տարբերվում են նաև ըստ կինեմատոգրաֆի տեսակների: Խոշոր կինոթատրոնում Կ. է–ի լայնությու– նը հասնում է 30 մ և ավելի, իսկ սիրո– ղական նպատակների համար՝ 0,8 it և ավելի:

ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ (< կինո… և իտալ. studio – ուսումնասիրություն, պարապ– մունքների սենյակ), կինոնկարներ ար– տադրող ձեռնարկություն, ուր զուգակց– վում են գեղարվեստա–ստեղծագործական (նկարահանող խումբ) և արտադրա–տեխ– նիկական (տեխնիկական արտադրամա– սեր) պրոցեսները: Կ. ապահովում է կի– նոնկարների ստեղծման ողշ պրոցեսը՝ սցենարից մինչև ֆիըէապատճենը՝. Ըստ արտադրվող ֆիլմերի բնույթի՝ տարբե– րակվում են գեղարվեստական, փաաոա– վավերա գրական, գիտահանրամատչելի, ուսումնական և մուլտիպլիկացիոն կինո– նկարների Կ–ներ: Արտադրական հիմնա– կան օղակում՝ նկարահանող խմբում են՝ բեմադրող–ռեժիսորը, դերասանները, նկարիչները, օպերատորները, հնչյունա– յին օպերատորները, երաժիշտները, ին– ժեներատեխնիկական աշխատողները և բազմաթիվ այլ տարբեր մասնագիտու– թյան բանվորներ ու աշխատողներ, գրի– մարարներ, մոնտաժողներ, կոմբինաց– ված նկարահանման մասնագետներ և ուրիշներ: Սցենարական բաժինը պատվի– րում է հեղինակին, խմբագրում, ստեղծում ֆիլմի սցենարը: Նախապատրաստական փուլում ընտրվում են դերասանները, կա– տարվում դեկորների, զգեստների էսքիզ– ները ևն: Կ–ի արտադրամասերն ու ար– հեստանոցները պատրաստում են հա– գուստը, կահույքը և նկարահանման ան– հրաժեշտ բոլոր հարմարանքները: Կինո– նկարահանման շրշանում ծավալուն աշ– խատանք են կատարում դեկորատիվ– տեխնիկական կառույցների բաժինը, նկա– րահանման տեխնիկայի, ձայնատեխնիկա– յի, լուսատեխնիկայի, կոմբինացված նկա– րահանումների, կինոնկարի մոնտաժի և մշակման արտադրամասերը: Գեղարվես– տական ֆիլմերի զգալի մասը ստեղծվում է նկարահանման տաղավարներում, ինչ– պես և Կ–ին կից կամ նրանից դուրս հա– տուկ հրապարակներում և ջրավազաննե– րում: Այդպիսի նկարահանումների ժա– մանակ օգտվում են շարժական սարքե– րից: Բազմաթիվ տեխնոլոգիական գոր– ծողություններ են կատարվում հնչյունի գրանցման ժամանակ, մոնտաժման սեն– յակներում: Կոմբինացված նկարահանում– ների համար օգտագործվում են հատուկ սարքեր: Գիտամասսայական, ուսումնա– կան և տեխ. ֆիլմերի արտադրության առանձնահատկությունը արագընթաց, ստորջրյա և միկրոնկարահանումների օգ– տագործումն է: Մուլտիպլիկացիոն ֆիլ– մերի Կ–ում կիրառում են միապլանային և բազմապլանային մուլտիպլիկացիոն հաստոցներ, ւքասնագիտացված նկարա– հանող կինոապարատներ: Կ–ի գեղարվես– տական խորհուրդը (կազմված առաջա– տար մասնագետներից) քննարկում է սցե– նարը, դիտում նկարահանված նյութը, լսում կոմպոզիտորի գրած երաժշտությու– նը, գնահատում է ավարտված ֆիլմը: