ՍՍՀՄ առավել խոշոր Կ–ները գտնը– վում են Մոսկվայում («Մոսֆիլմ», Մ. Գոր– կու անվ. մանկապատանեկան ֆիլմերի Կ.), Կինում (Ա. Դովժենկոյի անվ. Կ.), Լենինգրադում («Լենֆիլմ»): Կ–ներ կան նաև բոլոր միութենական հանրապետու– թյուններում: ՀՄՄՀ–ում գործում են «Հայ–՝ ֆիլմ», Հայաստանի վավեյլագրական ֆիլ– մերի և «Երևան» հեռուստատեսային ֆիլ– մերի Կ–ները:
ԿԻՆՈՍՑԵՆԱՐ, տես Կինոդրամատուր– գիա:
ԿԻՆՈՎԱՐ (< հուն. KivvaPapi), մինե– րալ: Քիմ. կազմը՝ HgS, պարունակում է 86,2% Hg: Բյուրեղագիտական համա– կարգը տրիգոնային է: Առաջացնում է ռոմբոէդրիկ բյուրեղներ, հատիկավոր, կամ փոշեխառն զանգվածներ: Գույնը՝ վառ և շագանակագույն կարմիր, փայլը՝ ալ– մաստի: Կարծրությունը՝ 2–2,5, խտու– թյունը՝ 8000 կգ/մ3: Կ. սնդիկի առավել տարածված միներալն է: Հանդիպում է հիդրոթերմալ մերձմակերևութային քվար– ցի, կալցիտի, բարիտի, սակավ՝ ռեալ– գարի, բնածին ոսկու հետ: Հանքավայ– րերը հայտնի են ՄՄՀՄ–ում (Ուկրաինա, Կիրգիզիա, Ալթայ), Իսպանիայում, Հա– րավսլավիայում, Իտալիայում, ԱՄՆ–ում: Կիրառվում է սնդիկի ստացման, գեղար– վեստական ներկերի պատրաստման հա– մար: Որպես գեղարվեստական ներկ, Կ. օգտագործում էին տակավին Հին Եգիպ– տոսում:
ԿԻՆՈՏԵԻՆԻԿԱ, տեխնիկայի բնագավառ, կազմավորվել է կինոնկարների արտա– դրության, բազմացման և ցուցադրման զարգացման շնորհիվ: Կ. օգտագոր– ծում է լուսանկարչությունը, օպտիկան, մեխանիկան, լուսատեխնիկան, էլեկտրո– նիկան ևն: Լայնորեն կիրառվում է գեղար– վեստական խաղարկային և վավերագրա– կան կինեմատոգրաֆիայում, գիտական հետազոտությունների, ինֆորմացիայի պահպանման, ուսուցման, հրահանգման և սիրողական նպատակների համար: Հիմնական պրոցեսը կինոժապավենի վրա նկարահանման օբյեկտի շարժման կամ վիճակի հաջորդական փուլերի պատկե– րումն է և, կինոպրոյեկցիոն էկրանի վրա, որոշակի արագությամբ այդ փուլերի վե– րարւհադրումը: Կ. կինոարվեստի տեխ. բազան է: Կինեմատոգրաֆի հայտնադոր– ծումից հետո (1895) Կ–ի հիմնական տեխ. միջոցներն են. կինոնկարահանման ապա– րաւոը, կինոպրոյեկցիոն ապարատը և կինոժապավենը: Կինեմատոգրաֆիայի զարգացման պրոցեսում ստեղծվեցին հայտածման մեքենաները, կինոպաաճե– նահան ապարատները, լուսավորման սար– քավորումը ևն: Կ–ի զարգացման էտապ– ներն են՝ համր, հնչուն, ցերեկային (տես Հնչուն կինո, Ցերեկային կինո), գունավոր, լայնէկրան, պանորամային (տես Լայնէկ– րան կինո, Պանորամային կինո), լայնֆոր– մատ կինոն և սաերեոկինոն: Համր կինոն կինեմատոգրաֆի գոյության առաջին 30 տարիների անվանումն է, երբ Կ–ի մա– կարդակը դեռևս հնարավորություն չէր տալիս թողարկել հնչուն կինոնկարներ: Գունավոր կինոն գունավոր կինոնկար– ների արտադրությունն ու ցուցադրումն է, առաջացել է կինեմատոգրաֆի ստեղծման հետ միաժամանակ: Լայնֆորմատ կինոն կինեմատոգրաֆիայի տեսակ է, որը կինո– նկարների նկարահանման և ցուցադրման համար օգտագործում է լայն (50, 55, 65, 70 մմ) ժապավեններ: Կ. անընդհատ կա– տարելագործվում է, լավանում է պատ– կերի և ձայնի որակը, ընդլայնվում են կինոցուցադրման արտահայտիչ հնարա– վորությունները, ստեղծվում ավելի լու– սազգայուն կինոժապավեններ:
ԿԻՆՏԱԼԻ ԿՈՆՖԵՐԱՆՍ 1916, Ցիմեր– վալդյան կոնֆերանսում (տես Ցիմեր– վաւդյան կոնֆերանս 1915) ստեղծ– ված՝ Ցիմերվալդյան միավորման մաս– նակիցների 2-րդ կոնֆերանսը: Բացվել է 1916-ի ապրիլի 24-ին, Բեռնում (Շվեյցա– րիա), ապա՝ շարունակվել Կինտալ ավա– նում: Մասնակցել են ավելի քան 40 պատ– վիրակներ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Լեհաստա– նից, Մերբիայից, Շվեյցարիայից և Պոր– տուգալի այից: խաղաղության հարցի և Միջազգային սոցիալիստական բյուրոյի (ՄՄԲ) գումարման հարցի նկատմամբ պրոլետարիատի վերաբերմունքը քննար– կելիս, ծավալվեց սուր գաղափարա–քա– ղաքական պայքար՝ մի կողմից Վ. Ի. Լենինի գլխավորությամբ Ցիմերվաւդյան ձախ խմբի և մյուս կողմից՝ կոնֆերանսի աջ ցենտրիստական թևի (Ռ. Գրիմ. Ա. Հոֆ– ման, Զ. Մոդիլյանի և ուրիշներ) միջև: Դիմելով պատերազմող ժողովուրդներին՝ ձախերի բանաձևը կոչ էր անում զենքն ուղղել ընդհանուր թշնամու՝ կապիտալիս– տական կառավարությունների դեմ: Քանի որ ցենտրիստների մեծամասնությունը մերժեց ձախերի նախագիծը, կազմվեց բանաձևի կոմպրոմիսային նախագիծ, որը, Վ. Ի. Լենինի և նրա կողմնակիցների պնդմամբ բարելավվելուց հետո, ընդուն– վեց: ՄՄԲ–ի հարցը քննարկելիս աջերը հանդես եկան նոր գումարում հրավիրելու պահանջով: Ձախերի բանաձևը պահան– ջում էր «ստեղծել գաղաՓարական և կազ– մակերպչական նախադրյալներ նոր ին– տերնացիոնալի նախապատրաստման հա– մար»: Փոխզիջումների շնորհիվ ընդուն– ված բանաձևը կոչ էր անում «մերկացնել նացիոնալիստական սոցիալիզմի իրական մտադրությունները»: Կ. կ–ի մանիֆես– տում նշված էր, որ պատերազմները խան– գարելու միակ միջոցը պրոլետարիատի կողմից քաղ. իշխանության նվաճումն է: Կ. կ. մեծ դեր խաղաց ձախ խմբերի ակ– տիվացման գործում, նրանցից հետագա– յում կազմավորվեց Կոմունիստական Ին– տերնացիոնալի կորիզը: Գրկ. Լենին Վ.Ի., Երկրորդ սոցիալիս– տական կոնֆերենցիայի գումարման մասին որոշման նախագիծ, Երկ., հ. 22: Նույնի, 1916 թ. ապրիլի 24-ի կոնֆնրենցիայի առթիվ: Դելեգացիայի առաջարկություն, նույն տե– ղում: Ն ու յ ն ի, «Հաշտության ծրագրի» մա– սին, նույն տեղում: Hctophh KIICC, t. 2, M., 1966; JleHHH h MejK/jyHapoAHoe pa6oqee abh- tfceHHe, M.f 1969; T e m k h htIJhm- MepBajibfl-KHHTajib, M., 1967.
ԿԻՆՏԱՈՒՐԻ, վրացական քաղաքային պար: Ձևավորվել է XIX դ. վերջերին, պա– րում էին կինտոները: Մենապար է: Շար– ժումները կտրուկ են, շեշտավորված: Պարի ընթացքում կատարողները ցուցադրում են իրենց ճարպկությունն ու արագաշարժու– թյունը: Ռիթմը և տեմպը փոփոխական են: Հետագայում Կ. մտել է կովկասյան պա– րտշարքի մեջ:
ԿԻՆՈՒԳԱՍԱ Տեյնոսկե (ծն. 1896), ճապո– նացի կինոռեժիսոր: 1932-ին ստեղծել է ճապոնական առաջին հնչուն ֆիլմերից մեկը՝ «47 սամուրայներ»-ը: Կ–ի «Օսակա– յի դղյակի ամառային պաշարումը» (1937) նպաստել է ճապոնական պատմական կի– նոնկարների զարգացմանը: «Տիրոջ մի գիշերը» (1948) ֆիլմը մերկացնում է ֆեո– դալական կարգերը: Առավել հանրահայտ է Կ–ի «Դժոխքի դարբասները» ֆիլմը (1954), որ արժանացել է եվրոպական մի շարք կինոփառատոների մրցանակների: է. կիշ ԿԻՇ (Kiss), Գ ի շ (Կիշյան, հնագույն տոհ– մանունը՝ Ագոնց), էրնե Օգոստինոսի [1799, Տիմիշոարա (այժմ՝ Ռումինի ա– յում)–6.10.1849, Արադ (այժմ՝ Ռումինիա– յում], 1848–49-ի հունգարական հեղա– փոխության հայազգի հերոս և զորավար: Գերդաստանը սերել է Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայ Ագոնց– ներից: Այնուհետև Կիշերը տ՞եղափոխվել են Բանատ, գնել կալվածքներ (էլեմերում, էտեբեում, Կովաչ Հազայում, Կունակա– տայում և այլուր) և 1760-ին ստացել ազ– նըվականության տիտղոս: 1817-ից Կ. մտել է զինվորական ծա– ռայության և ենթասսյայից հասել աս– պետի ու գնդապետի (1842) աստիճանի, նշանակվել Հանովերյան հեծելազորային գնդի հրամանատար: Հեղափոխության սկզբին (1848, մարտ) միացել է հեղափո– խական զորքերին՝ հեղափոխության տրա– մադրության տակ դնելով իր գերդաստանի հարստությունը (գնահատվում էր 6–7 մլն ֆլորին): Մեծ դեր է խաղացել Բանատում սերբական հակահեղափոխական զորքե– րին ջախջախելիս, որի համար ստա– ցել է (1848) գեներալի կոչում, պարգևա– տրվել հեղափոխության շքանշանով և նշանակվել հունգ. հեղափոխական բանա– կի հվ. ուժերի ընդհանուր հրամանատար: Սեպտ. 11-ին ազատագրել է Պերլաշը, ապա՝ էլեմերը: Հոկտեմբերին, կայսերա– կան բանակի կողմն անցնելու հորդորով, Կ–ին հատուկ նամակ է հղել Բանատի ավստ. զորքերի հրամանատարությունը: Կ. մերժել է, դեկտ. 14-ին գրավել Տոմա– շևացի բերդը և միացել գեն. Ցա. Դամյա– նիչի հեղափոխական ուժերին: Այնուհետև, հեղափոխության վայրէջքի ժամանակ, երբ հունգ. հեղափոխական զորքերի գըլ– խավոր հրամանատար գեն. Ա. Գերգեյը հանձնվելու բանակցություններ էր վա– րում հակառակորդների հետ, հեղափոխա– կան կառավարությունը Կ–ին ուղարկեւ է Ա. Գերգեյի մոտ, որպեսզի նրան պար–