ԿԻՊՐեՆՍԿԻ Օրեաո Ադամովիչ (1782– 1836), ռուս նկարիչ, ռոմանտիզմի ներ– կայացուցիչ: 1788–1803-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա– յում (1812-ից՝ ակադեմիկոս): 1805-ին՝ «Դմիտրի Դոնսկոյը Կուլիկովյան դաշ– տում» (Ռուսական թանգարան, Լենին– գրադ) նկարի համար արժանացել է ոսկե մեդալի: Հայտնի է որպես դիմանկարի Օ. Ա. Կ ի սյ– րեն ս կ ի. Դ. Ն. Ֆիլոսոֆովի դի– մանկարը (1826, Հայաստանի պե– տական պատկե– րասրահ, Երեան) վարպետ: Աշխատել է Մոսկվայում, Տվե– րում (այժմ՝ Կալինին), Պետերբուրգում, Իտալիայում: Կ–ի կերպարներն աչքի են ընկնում շեշտված անհատականությամբ և ռոմանտիկ հուզաշխարհով: Հանրա– հայտ են՝ «Ինքնանկար» (մոտ 1809), Ա. Չելիշչեի (մոտ 1809 կամ 1810–11), Ա. Պուշկինի (1827, երեքն էլ՝ Տրետյակով– յան պատկերասրահում), Ե. Դավիդովի (1809), Դ. խվոստովայի (1814, երկուսն էլ՝ Ռուսական թանգարանում) և այլոց դիմանկարները: Աշխատել է նաև գրաֆի– կայի բնագավառում: Կ–ի Դ. Ֆիլոսոֆովի դիմանկարը (1826) գտնվում է Հայաստա– նի պետական պատկերասրահում:
ԿԻՊՐԻԱՆՈՒ (Kujipiavou) Մպիրոս (ծն. 1932), Կիպրոսի Հանրապետության քա– ղաքական Ա պետական գործիչ: Կրթու– թյամբ՝ իրավաբան: 1959-ից արդարադա– տության, ապա՝ արտաքին գործերի մի– նիստր (մինչև 1972-ը): 1976-ին ընտրվել է Կիպրոսի պառլամենտի նախագահ: Պրեզիդենտ Մակարիոս ///-ի մահից (1977-ի օգոստոս) հետո նշանակվել է պրեզիդենտի պաշտոնակատար, 1978-ի հունվարից՝ պրեզիդենտ: Հանդես է գա– լիս Կիպրոսի Հանրապետության տերի– տորիալ ամբողջականության, անկախու– թյան և կիպրական հարցի արդարացի լուծման օգտին՝ ՄԱԿ–ի որոշումների հա– մաձայն: Ռ. Կոնդակչյան
ԿԻՊՐՕՍ, Կիպրոսի Հանրապե– տ ու թ յ ու ն (հուն. Kujtpoe, Kurtpicmri ձդ– noxpaxia), պետություն Արևմտյան Ասիա– յում, Կիպրոս կղզում, Միջերկրական ծովի արևելյան մասում: Մտնում է Բրիտանա– կան համագործակցության մեշ: Տարածու– թյունը 9251 կւէ2 է, բնակչությունը՝ 640 հզ. (1975): Մայրաքաղաքը՝ Նիկոզիա: Վար– չականորեն բաժանվում է 6 օկրուգի: Պետական կարգը: Կ. հանրապետու– թյուն է: Ըստ 1960-ի սահմանադրության, պետության գլուխը պրեզիդենտն է: Պրե– զիդենտը պետք է լինի ազգությամբ հույն, փոխպրեզիդենտը՝ թուրք: Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ պառլամենտն է՝ ներկայա– ցուցիչների պալատը (35 դեպուտատն ընտրվում է հուն., 15-ը՝ թուրք, համայն– քից): Գործադիր իշխանության բարձրա– գույն մարմինը Մինիստրների խորհուրդն է՝ պրեզիդենտի և փոխպրեզիդենտի գըլ– խավորությամբ: 1963-ից Կ–ի պառլա– մենտի, կառավարության և պետ. այլ հաստատությունների աշխատանքներին թուրք, համայնքի ներկայացուցիչները չեն մասնակցում: 1967-ից ստեղծվել է թուրք, գործադիր ադմինիստրացիա, իսկ 1975-ից միակողմանիորեն հռչակվել է թուրք, ֆեդերատիվ պետություն: Կ–ի դատական բարձրագույն ատյանը Գերագույն դատա– րանն է: Բնությունը: Կղզու ափերը ցածրադիր են, թույլ կտրտված, մակերևույթը լեռնա– յին է. հս. ափի երկայնքով ձգվում է Կի– րենիա լեռնաշղթան (բարձրությունը՝ մին– չև 1023 Ա), կենտրոնական և հվ. մասում՝ Տրոոդոս լեռնազանգվածը (բարձրությու– նը՝ մինչև 1951 it): Նրանց միշև Մեսաորիա հարթավայրն է (բարձրությունը՝ մոտ 200 it): Օգտակար հանածոներից կան քրոմիտ, երկաթ, պղինձ, ասբեստ: Կլի– ման մերձարևադարձային միջերկրածովա– յին է: Ամառը շոգ է (25–35°C), ձմեռը՝ մեղմ (10– 15°C): Տարեկան տեղումները հարթավայրում 300–500 մւէ են, լեռներում՝ 1000–1300 ւէւէ: Գետահուները շրով եև լցվում միայն ձմեռային անձրևներից հե– տո: Մինչև 500 it բարձրությունները գե– րակշռում են մշտադալար թփերի մացա– ռուտները, ավելի բարձր՝ կաղնու, նոճու, հալեպյան սոճու անտառները (գրավում են Կ“ի տարածքի մոտ 20% –ը): Բնակչությունը: Մոտ 78%-ը կիպրացի հույներ են, մոտ 18%–ը՝ կիպրացի թուր– քեր: Ապրում են նաև հայեր, անգլիացի– ներ, արաբներ: Պաշտոնական լեզուներն են հուն, և թուրք., կրոնները՝ քրստոնեու– թյունը և մահմեդականությունը, տոմարը՝ Գրիգորյանը: Միջին խտությունը 1 կւէ2 վրա 69,2 մարդ է (1975), քաղաքային բնակչությունը՝ 41%: Քաղաքները՝ Նի– կոզիա, Լիմասոլ, Ֆամագուստա, Լառ– նակա: Պատմական ակնարկ: Մ. թ. ա. XV դ. վերշին, XI դ. Կ. գաղութացրին աքայացի– ները, IX դ.՝ փյունիկեցիները: Կ. Կրետե– միկենյան մշակույթի կենտրոններից էր: VIII դ. վերշին կղզին նվաճեց Ասորես– տանը, VI դ. կեսին՝ Աքեմենյան Պարսկաս– տանը: 333–323-ին Կ. մտել է Ալեքսանդր Մակեդոնացու պետության, 294–58-ին՝ Պտղոմեյանների պետության կազմի մեշ, մ. թ. ա. 58-ին նվաճել է Հռոմը: Հռոմ. կայսրության բաժանումից (մ. թ. 395) հետո Կ. անցել է Բյուզանդիային, 648-ին գրավել են արաբները, 965-ին՝ Բյուզան– դիան: Բյուգանդական տիրապետության շրշանում Կ–ում զարգացել են ֆեոդալա– կան հարաբերությունները: 1191-ին կղզին զավթել են խաչակիրները: 1192-ին ստեղծ– վել է Կիպրոսի թագավորությունը (գո– յատևել է մինչև 1489-ը)՝ Լուսինյանների ֆեոդալական տան գլխավորությամբ: 1489–1571-ին Կ. պատկանել է Վենետի– կին, 1571-ին նվաճել է Թուրքիան: XIX դ. Կ–ում սկիզբ է առել Հունաստանի հետ միավորվելու (էնոզիսի) շարժումը: 1878-ի անգլո–թուրք. գաղտնի համաձայնագրով Անգլիան օկուպացրել է Կ., 1914-ին՝ բըռ– նակցել; 1925-ից Կ. անգլ. գաղութ էր: 1926-ին ստեղծված Կ–ի կոմկուսը գլխա– վորել է աշխատավորների ազգային–ազա– տագրական շարժումը, որը հատկապես ուժեղացավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: 1955-ին Կ–ում մւոցը– վեց արտակարգ դրություն, արգելվեց Կիւց– րոսի աշխատավոր ժողովրդի առաջադի– մական կուսակցության (ԱԿԷԼ, հիմն. 1941-ին) գործունեությունը: Մակայն կիպ– րոսցիների չդադարող պայքարը գաղութա– րարներին ստիպեց բանակցություններ սկսել Կ–ին անկախություն տալու շուրշը: 1959-ի Ցյուրիխ–լոնդոնյան համաձայնա– գրով [Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի (Կ–ի անկախության երաշխա– վորներ) միշև] ճանաչվեց Կ–ի անկախու– թյան իրավունքը (Կ. անկախ հանրապե– տություն հռչակվեց 1960-ի օգոստ. 16-ին), բայց Անգլիան ստացավ կղզում ռազմ, բա– զաներ (Ակրոտիրի, Եպիսկոպի և Դեկե– լիա) ունենալու, իսկ Հունաստանն ու Թուր– քիան՝ զորամասեր պահելու արտոնու– թյուն: 1960-ի օգոստոսին դիվանագիտա– կան հարաբերություններ հաստատվեցին Կ–ի և ՄՄՀՄ–ի միշև, սեպտեմբերին Կ. դարձավ ՄԱԿ–ի անդամ: Պրեզիդենտ Մա– կարիոս III-ի կառավարությունը հռչակեց «դրական չեզոքության» և բոլոր երկրների հետ բարեկամական կապեր զարգացնե– լու քաղաքականություն: 1963-ին ՆԱՏՕ–ի երկրները զինված ընդհարում հրահրեցին կղզու հուն, և թուրք, համայնքների միշև, որի հետևանքով երկրում սկիզբ առավ քաղ. սուր ճգնաժամ: 1964-ին կղզի մտցվե– ցին ՄԱԿ–ի զորքեր: 1974-ի հուլիսին հուն, զինվորականությունն ու ներքին հետա– դիմությունը խռովություն բարձրացրին օրինական կառավարության դեմ՝ պա– հանջելով կղզին միացնել Հունաստանին: Դրան հաշորդեց թուրք, զորքերի ներխու– ժումը կղզի, որոնք 1974-ի հուլիս–օգոս– տոսի ընթացքում զավթեցին Կ–ի տերի– տորիայի 40%–ը (հս–ում); 1975-ի փետըր– վարին կղզու թուրք, համայնքի ղեկավա– րությունը միակողմանիորեն հայտարա– րեց Կ–ի թուրք, ֆեդերատիվ պետություն ստեղծելու մասին, որն ավելի սրեց դրու– թյունը կղզում և նոր դժվարություններ հարուցեց Կ–ի պրոբլեմի լուծման ճանա– պարհին: Մովետական կառավարությունը դատապարտեց այդ ակտը և պահանջեց, վերջ տալ օտարերկրյա ռազմ, միջամտու– թյանը Կ–ի ներքին գործերին և Կ–ի հարցը լուծել ՄԱԿ–ի շրջանակներում հրավիրված միջազգային կոնֆերանսում: 1977-ի փետրվար–մարտին պրեզիդենտ Մակարիոսի և թուրք, համայնքի ղեկավար Դենքթաշի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ միջհամայնքային բանակ– ցությունների միջոցով հարցը ֆեդերա– տիվ, երկհամայնք, միասնական և ան– կախ կիպրական պետություն ստեղծելու հիման վրա լուծելու շուրջը: Բայց թուրք.