Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

3. 8ա. Կիսելյով կուսակցության Բրեստի մարզկոմում, ապա ԲԿ(բ)Կ ԿԿ–ում: 1952–55-ին եղել է կուսակցության Բրեստի մարզկոմի առա– շին, 1955–56-ին՝ Բելոռուսիայի կոմկուսի ԿԿ քարտուղար, 1956–59-ին՝ երկրորդ քարտուղար: 1958–62-ին՝ ՍՍՀՄ Գերա– գույն սովետի Ազգությունների սովետի նախագահի տեղակալ: 1959-ից ԲՄՄՀ Մինիստրների խորհրդի նախագահն է: ՍՄԿԿ XXII–XXV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ անդամ: ՍՍՀՄ IV–IX գումարումների Գերագույն սովե– տի դեպուտատ է: Պարգեատրվել է Լենինի երկու և «Պատվո նշան» շքանշաններով:

ԿԻՍԷԼՅՈՎՍԿ, քաղաք ՌՄՖՄՀ Կեմերո– վոյի մարզում: Գտնվում է Մալաիրյան բլրաշարի նախալեռնային շրջանում, Աբա գետի վերին հոսանքում: 122 հզ. բն. (1979): Երկաթուղային կայարան է, ած– խարդյունահանության կենտրոն:

ԿԻՍԼՈՎՈԴՍԿ, քաղաք ՌՄՖՄՀ Մտավրո– պոլի երկրամասում, Կովկասյան հան– քային ջրեր առողջարանների խմբի բալ– նեո–կլիմայական խոշորագույն առողջա– րան: Միներալնիե վոդիից 64 կմ հեռու, երկաթուղու ճյուղի վերջին կայարանը: 101 հզ. բն. (1979): Գտնվում է Մեծ Կովկասի նախալեռներում, 720–1060 մ բարձրու– թյան վրա, ամառը տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 19°C), ձմեռը՝ չափավոր մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ – 51 ,Q°C.^ՏսյեկսՆ տեղումները1 600 մմ: Բուժիչ միջոցները. «Նարզան» աղբյուրի ածխաթթվային հիդ– րոկարբոնատ–սուլֆատային կալցիում– նատրիումային ջուրը՝ հետեյալ քիմ. բա– ղադրությամբ. m Ո RlVftHC0347S0440 « C020, I,s Ca59Nal5Mg24 T140?116՛1՛ օգտագործվում է լոգանքների և տարալըց– ման նպատակով: Բուժիչ նպատակով խմելու համար օգ– տագործվում է «Դոլոմիտային Նարզան» աղբյուրի ջուրը. PO 9tHC0361S0427 2 , 4,0tCa55Mg22(Nat+tK)21 T17°CpH6,3 JSP 23 հորատանցքի ջուրը. CO’3’5M^ Ca 4854Mg3425 T13°CpH6,2: Բուժում են արյան շրջանառության օրգան– ների, շնչառական օրգանների ոչ տուբեր– կուլոզային, միզուղիների հիվանդություն– ները, նյութափոխանակության խանգա– րումները և վերջիններիս ուղեկցող՝ մար– սողության համակարգի հիվանդություն– ները:

ԿԻՍԿԻՄ, գավառակ Արեմտյան Հայաս– տանում, էրզրումի վիլայեթում, ՃԼորոխ գե– տի միջին հովտում: Ընդգրկում էր նախկին Բերդագրակ գավառակի տարածքը: Ուներ մոտ 20 գյուղ: Կենտրոնն էր Կիսկիմ գյու– ղը (ճ.որոխի աջ ավւին), որը հիշատակ– վում, է XVI դ. սկզբին (1512) որպես են– թակա Մպերի իշխանին: XX դ. սկզբին բնակչության մեծ մասը հայ–մահմեդա– կաններ էին (բռնի մահմեդականացած XVIII դ. վերջում), կային նաև հայ քրիս– տոնյաներ (հիմնականում՝ Կարմիրք, Կուդ– րաշեն, Մոխրկուտ գյուղերում): XIX դ. և XX դ. սկզբին տնտեսության հիմնական ճյուղերը այգեգործությունը, խաղողագոր– ծությունը, մեղվաբուծությունը և անաս– նապահությունն էին: Կ–ի քրիստոնյա հա– յերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռ– նի ժամանակ: Գրկ. Տ ա շ յ ա ն Տ., Հայ բնակչությունը Սե ծովեն մինչե Կարին, Վնն., 1921: Նույնի, Տայք, Դրացիք և Ւատորջուր, «ՏԱ», 1972, No 10–12: Ռ. Մաթևոսյան

ԿԻՍՐԱՐՈՒԹՅՈՒՆ, հողի վարձակալման ձե, երբ հողի սեփականատիրոջը տրվող վարձավճարը (որպես կանոն՝ բնամթեր– քով) կազմում է բերքի կեսը: Առաջացել է հողի մասնավոր սեփականության հետ մեկտեղ, լայն տարածում գտել կապիտա– լիզմի պայմաններում: ԱԱՀՄ–ում Կ., որոշ սահմանափակումներով, պահպանվել է մինչե 1930-ը:

ԿԻՍՈՒՄ, օրգանիզմների ու բջիջների բազմացման եղանակ: Բակտերիաների Կ. իրականանում է ընդլայնական միջնա– պատերի առաջացումով, որին նախորդում է նուկլեոիդի ԴՆԹ–ի թելիկների կրկնա– պատկումը (ոեւցչիկացիա): Բջջային կո– րիզով օժտված միաբջիջ կենդանիների և ջրիմուռների Կ. միաժամանակ անսեռ բազմացում է: Կ. կարող է ընթանալ ե՝ ակտիվ, ե՝ հանգստի վիճակում (ցիստա– վորված): Միաբջիջ օրգանիզմներում (առանձին բացառությամբ) Կ. իրականա– նում է որպես միւոոզ: Նրան նախորդում է ԴՆԹ–ի ռեպլիկացիան և քրոմոսոմների կրկնապատկումը՝: Բազմաբջիջ օրգանիզմ– ների բնիշների Կ. ընկած է անհատական զարգացման՝ օնտոգենեզի և սեռական բազմացման (տես Մեյոզ) հիմքում: Բազ– մաբջիջ բույսերի և կենդանիների օրգա– նիզմում առաջ են եկել բազմացման այլ եղանակներ, օրինակ, բողբոջումը: Բազ– մաբջիջ կենդանիներից Կ–ման ճանապար– հով բազմացումը բնորոշ է որոշ թարթի– չավոր որդերի: ԿԻՎ, գյուղ Արեմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Բաբերդ գավառում: 1909-ին ուներ 26 տուն հայ բնակիչ: Զբաղ– վում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ: Գյուղում կար եկեղեցի: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանա– պարհին, Կամախի կիրճում:

ԿԻՎԱՁ (<ֆին. Kiivas–սրընթաց, ջրա– ռատ), ջրվեժ Կարելական ԻՍՍՀ–ում, Սու– նա գետի վրա: Գահավիժում է 11 մ բարձ– րությունից, օգտագործվում է ՀԷԿ–ի հա– մար: ԿԻՏ ՊԻԿԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, ԱՄՆ–ի ազ– գային աստղադիտարան: Գտնվում է Կիտ Պիկ լեռան (Kitt Peak, 2095 մ) վրա, Թու– սոն քաղաքից (Արիզոնայի նահանգ) 72 կմ հարավ–արեմուտք: Գործում է 1959-ից (պաշտոնական բացումը կատարվել է 1960-ին): Պատկանում է աստղագիտական հետազոտությունների նպատակով կազ– մակերպված համալսարանների ասոցիա– ցիային, որի մեջ մտնում են ամերիկյան 11 համալսարան և Կալիֆոռնիայի տեխ– նոլոգիական ինստ–ը: Հիմնական գոր– ծիքներն են՝ 4 մ, 2,1 մ ն 1,3 մ տրամա– գծով աստղադիտակները և աշխարհում խոշորագույն արեգակնային դիտակը: Նրա գիտական ղեկավարությամբ գոր– ծում է միջամերիկյան Չերո Տոլոլո աստ– ղադիտարանը Չիլիում, որտեղ նույն– պես տեղադրված է 4 մ տրամագծով աստ– ղադիտակ: Կ. Պ. ա. ամենազինվածն է իր երկրում: Հետազոտությունները վե– րաբերում են աստղերի, գալակտիկանե– րի, ինչպես նաև Արեգակի ֆիզիկական ուսումնասիրությանը: ԿԻՏԱ&ԱՏՈ Շիբասաբուրո (Kitasato Shi- basaburo) (20.12.1856–13.6.1931), ճապո– նացի մանրէաբան: Մովորել է Տոկիոյի և Կումամուոոյի բժշկական դպրոցներում: Բժշկի դիպլոմն ստացել է 1883-ին: 1885– 1891-ին աշխատել է Գերմանիայում, Ռ. Կոխի ինստ–ում: 1893-ից՝ Տոկիոյի Բակտերիալոգիական ինստ–ի դիրեկտոր: 1889-ին անջատել է փայտացման բացիլի մաքուր կուլտուրան: 1890-ին է. Բերինգի հետ ստացել է փայտացման և դիֆթերիա– յի անտիտոքսինը և շիճուկային բուժման հիմքը դրել: 1894-ին Աոյամի հետ (Իերսե– նի հետ միաժամանակ) բացահայտել է ժանտախտի հարուցիչը:

ԿԻՏԱԿՅՈՒԱՅՈՒ, քաղաք և նավահան– գիստ ճապոնիայում, Կյուսյու կղզու հյու– սիսում, Ֆուկուոկա պրեֆեկտուրայում: Կազմվել է 1963-ին՝ Ցավատա, Տոբատա, Կոկուրա, Մոձի, Վակամացու քաղաքների միավորումից: 1042 հզ. բն. (1976): Տրանս– պորտային հանգույց է, ինդուստրիալ խո– շոր կենտրոն: Միմոնոսեկի–Մոձի ստոր– ջըրյա բազմահարկ թունելով Կ. կապված է ՜Տոնսյու կղզու 1ւէւտ: ԿԻՏՈ (Quito), էկվադորի մայրաքաղաքը, երկրի քաղաքական և մշակութային կենտ– րոնը: Գտնվում է Պիչինչա հրաբխային զանգվածի հվ. լանջին, 2818 մ բարձրու– թյան վրա: Մոտ 600 հզ. բն. (1977): Կ–ում են գտնվում էկվադորի կենտրոնական և կաթոլիկական համալսարանները, Ազգա– յին պոլիտեխնիկական դպրոցը, էկվադորի ԳԱ–ն, բժշկ. ակադեմիան, թանգարան– ներ, թատրոններ: Հիմնել է իսպանական կոնկիստադոր Մ. Բելալկասարը 1534-ի դեկտ. 6-ին՝ հնդկացիների հին քաղաքի տեղում: Իսպ. տիրապետության ժամա– նակ եղել է Կ–ի մարզի կենտրոն: 1822-ին Կ–ի մոտ, Պիչինչայի ճակատամարտում, իսպանական բանակը գլխովին ջախջախ– վել է, և Կ–ի մարզը մտել է Մեծ Կոլումբիա– յի մեջ: 1830-ին դարձել է էկվադորի Հան– րապետության մայրաքաղաքը:

ԿԻՏՈՆ (Keaton) Բեստեր (իսկական անու– նը՝ Ջ ո զ և ֆ Ֆրենսիս, 1896, Պի– կուեյ –1966, Հոլիվուդ), ամերիկացի կա– տակերգակ դերասան և կինոռեժիսոր: 1917-ից նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմերում: Համաշխարհային ճանաչում ունեն Կ–ի «Երեք դարաշրջան», «Մեր հյու– րընկալությունը» (երկուսն էլ՝ 1923-ին), «Շեռլոկ–կրտսեր», «Ծովագնացը» (երկուսն