Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ե ր կ ա ն ց ու մ ա յ ի ն Կ. ս., որոնց աշխատանքը հիմնված է p–n–p կամ n–p–ո կազմագոյացում առաջացնող եր– կու փոխկապակցված p–ո անցումների տիրույթում ընթացող ֆիզիկական պրո– ցեսների վրա: Դրանց շարքն են դասվում երկբևեռ (լիցքակիրները էլեկտրոնները և խոռոչներն են) տրանզիստորները, որոնք էլեկտրոնային սխեմաների հիմնական ակ– տիվ տարրերից են: Ե ռ ա ն ց ու մ ա յ ի ն Կ. ս., որոնց աշխատանքը հիմնված է p–ո–p–ո կազ– մագոյացում առաջացնող երեք փոխկա– պակցված p–ո անցումների տիրույթում ընթացող ֆիզիկական պրոցեսների վրա: Դրանց թվին են պատկանում տիրիստոր– ները, որոնք իրենց յուրահատուկ (բանա– լիանման) վոլտ–ամպերային բնութագրի շնորհիվ կարող են գտնվել բաց կամ փակ վիճակում: էլեկտրոդների թվից կախված՝ տիրիստորները բաժանվում են դինիս– տորների (երկէլեկտրոդ Կ. ս.) և տրի– նիստորների (եռէլեկտրոդ Կ. ս.): Դաշտային Կ. ս., որոնց գործողու– թյունը հիմնված է կիսահաղորդչի հիմ– նական լիցքակիրների ստեղծած հոսան– քի և արտաքին էլեկտրական դաշտի փո– խազդեցության վրա: Դրանց թվին են պատկանում միաբևեռ (ւիցքակիրները կամ էլեկտրոններն են, կամ խոռոչները) տրանզիստորները, որոնք բնութագրվում են մուտքի մեծ դիմադրությամբ, սպառ– ման փոքր հզորությամբ, բարձր խանգա– րումակայունությամբ և մի շարք այլ առա– վելություններով՝ երկբևեռ տրանզիստոր– ների համեմատությամբ: Ինտեգրալային Կ. ս., որոնք պարունակում են միննույն կիսահաղորդ– չային բյուրեղի վրա միասնական տեխնո– լոգիայով մշակված մի քանի տարրեր: Դրանց շարքն են դասվում ինտեգրալային սխեմաները (ԻՍ) և մեծ ինտեգրալային սխեմաները (ՄԻՍ), որոնք միմյանցից տարբերվում են տարրերի տեղավորման խտությամբ և, համապատասխանաբար, ֆունկցիոնալ հնարավորություններով (ՄԻՍ–ի կիսահաղորդչային բյուրեղի I մմ2 վրա կարող է տեղավորվել 1000 և ավելի տարր): Կ. ս. կարելի է դասակարգել նաև ըստ հաճախային հատկությունների, ցրվող հզորության, պատրաստման տեխնոլո– գիայի, կառուցվածքի, կիրառության բնա– գավառի: Գրկ .OefloxoB H.A., Ochobm Փ**3աա n0Jiynp0B0flHHK0Bbix npudopoB, 2tHcnp. h flon., M., 1969; IlacwHKOB B.B., Hhpkhh JI.K., IIIhhkob A.#.» ITojiy- npoBOflHHKOBbie npn6opbi, M., 1973; Mhk- poajieKTpoHHKa h nouynpoBOflHHKOBMe npn- 6opbi, C6. cxaTefif nofl. pea. BacemcoBa A. A. h OeaoTOBa H. Փ., M., 1976. Ս. Բույուկյան.

ԿԻՍԱՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ՏԵՒՆԻԿԱՅԻ

ԳՈՐԾԱՐԱՆ Երևանի փորձնա– կան, ՄՍՀՄ էլեկտրատեխնիկական ար– դյունաբերության ձեռնարկություն: Հիմ– նադրվել է 1958 թվականին: Կիսահա– ղորդչային տեխնիկայի հատուկ կոնստ– րուկտորական տեխնոլոգիական բյուրո– յի մշակած տեխնիկայի վւորձարկման և մասսայական թողարկման բազան է: 1959-ից արտադրում է հաստատուն մագ– նիսներ և մետաղակերամիկական շին– վածքներ, 1971-ից՝ հիմնականում կիսա– հաղորդչային տեխնիկա (1977-ին՝ 3,7 մլն ռ.): 1965-ից անցել է սերիական ար– տադրության: Հիմնական արտադրամա– սերն են՝ մեխանիկական–նախապատրսա– տական, կիսահաղորդչային վերակազ– միչների, հավաքման–տեխնոլոգիական: Կոոպերացված կապերի մեջ է ՍՍՀՄ մե– քենաշինական և էլեկտրատեխնիկական արդյունաբերության ձեռնարկությունների հետ: Արտադրանքն իրացվում է ՄՄՀՄ–ում, առաքվում Բուլղարիա, Լեհաստան, Ռու– մինիա, Հունգարիա, Հարավսլավիա, Հնդկաստան ևն:

ԿԻՍԱՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ՖՈՏՈԷԼԵՄԵՆՏ, ֆոտոէֆեկտի շնորհիվ կլանված լուսային էներգիան էլեկտրական ազդանշանի փո– խակերպող կիսահաղորդչային սարք: Ներ– քին ֆոտոէֆեկտով պայմանավորված ֆո– տոհաղորդականության Կ. ֆ. կոչվում է ֆ ո տ ո դ ի մ ա դ ր ու թ յ ու ն, իսկ վեն– տիլային ֆոտոէֆեկտի հիման վրա աշխա– տող Կ. ֆ.՝ վենտիլային կամ վւ ա– կող շերտով ֆոտոէլեմենտ: Արտաքին էլեկտրական լարման կիրառ– մամբ աշխատող վենտիլային ֆոտոէլե– մենտը կոչվում է ֆոտոդիոդ, իսկ ֆոտո– հոսանքի ներքին ուժեղացման հատկու– թյուն ունեցող ո–p–ո կամ p–ո–p ան– ցումով համակարգը՝ ֆոտոտրիոդ կամ ֆոտոտրանզիստոր: Տես նաև Ֆոտո– էչեմենտ:

ԿԻՍԱՆԳԱՆԻ (Kisangani) (մինչև 1966-ը՝ Ատենլիվիլ), քաղաք Զաիր Հանրա– պետությունում, Վերին Զաիր նահանգի վարչական կենտրոնը, 229,6 հզ. բն. (1970): Նավահանգիստ է Կոնգո գետի վրա, ավտոճանապարհների հանգույց է, կարևոր առևտրաբաշխիչ և արդ. կենտ– րոն:

ԿԻՍԱՆԴՐԻ, կիսարձան, մարդու դեմքը, ինչպես նաև մինչև կուրծքը կամ գոտկատեղը պատկերող կլոր քանդակ: Երևան է եկել Հին Եգիպտոսում և Հին Հունաստանում: Վերջնականապես ձևա– Ա. Սարգսյան. կոմպոզիտոր Ն. Թ. Տիգրանյանի կի– սանդրին, փայտ (1940, "տայասաանի պետական պատ– կերասրահ, Երեան) վորվել է Հին Հռոմի դիմաքանդակային արվեստում, ուր հորինվածք է ներմուծ– վել պատվանդանը: Հետագայում տարած– վել է Վերածննդի ժամանակաշրջանում: Կ. ամենուր լայն տարածում ունի մեր օրե– րում:

ԿԻՍԱՇՓԱԿԱՆՆԵՐ, աֆրիկատ, հ ը– պաշփական, պայթաշփա– կան, կիսապայթական, բաղա– ձայններ, որոնց արտասանության ժամա– նակ բերանում ստեղծված փակվածքն աս– տիճանաբար վերածվում է ճեղքվածքի, որի շնորհիվ հնչյունի ելքում լսվում է շփման ձայն: Կ–ի արտաբերման առաջին պահը հպում է, երկրորդը՝ շփում: Ըստ կազմավորման տեղի, հայերենի Կ. բա– ժանվում են ատամնայինների՝ ծ, ձ, ց, և առաջնաքմայինների՝ ճ, ջ, չ, ըստ շնչե– ղացման և ձայնեղացման հատկանիշների՝ կազմում են եռանդամ հակադրություններ (ձայնեղ, խուլ, շնչեղ խուլ): Ավանդական դասակարգման մեջ հայերենի Կ. բնու– թագրվում են որպես բարդ հնչյուններ՝ բաղկացած երկու կամ նույնիսկ երեք հնչյունից: Այս դասակարգումը հակասում է Կ–ի՝ որպես ինքնուրույն հնչույթների ըմբռնմանը: (Տես նաև Շփականներ): Ա. Խաչատրյան

ԿԻՍԱՏՈՆ, 12-աստիճանանոց երաժշտա– կան համակարգում երկու աստիճանների միջև ամենակարճ տարածությունը: Հա– վասարաչափ տեմպերացված լարվածքում կազմում է օկտավայի 1/12 մասը: Լադային նշանակության յուրահատկության տեսա– կետից տարբերում են որևէ աստիճանի և նրա ածանցված տարբերակի (դո–դո– դիեզ, ռե–բեմոլ–ռե), երկու հարևան աս– տիճանների (դո–դիեզ–ռե, սի–դո) և որևէ աստիճանի ու նրանից հաշված երրորդ աստիճանի միջև գոյացող Կ–երը, որոնք համապատասխանաբար կոչվում են քրո– մատիկ, դիատոնիկ և էնհարմոնիկ: Տար– բեր լադերի հնչյունաշար երում Կ–երի քանակն ու դիրքը այդ լադերի բնույթը որոշող կարևոր գործոններ են: Արևելյան երաժշտության մեջ կան հնչյունների Կ–ից փոքր տարածություններ ևս: Տես նաև Տոն:

ԿԻՍԱՏՐՈՀՄԱՆ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ, տես Ռադիոակտիվություն:

ԿԻՍԱՖԱԲՐԻԿԱՏ, աշխատանքի արդյունք, որը մինչև անձնական կամ արտադրական օգտագործման համար պիտանի պատ– րաստի արտադրանք դառնալը պետք է անցնի մշակման մեկ կամ մի քանի փուլ: Լինում է սեվւական արտադրության և գնովի: Առաջինին վերաբերում են լրիվ չմշակված աշխատանքի արդյունքները, որոնք պատրաստված են մի արտադրա– մասում և պետք է մշակվեն մյուսներում (սև և գունավոր մետաղների, քիմ. մանրա– թելերի նախապատրաստուկներ ևն): Գնո– վի Կ–ները ստացվում են կոոպերատիվ մատակարարումով (օրինակ, ձուլման գործարաններում արտադրված ձուլածո հենոցները Կ. են հաստոցաշինական գոր– ծարանների համար):

ԿԻՍԵԼՅՈՎ Տիխոն Ցակովլևիչ [ծն. 30.7 (12.8).1917, գ. Օգորոդնյա (այժմ՝ Գոմելի մարզում)], սովետական պետական և կու– սակցական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1940-ից: Ստացել է մանկավարժական բարձրա– գույն կրթություն: 1946-ին ավարտել է ՀամԿ(բ)Կ ԿԿ–ին կից բարձրագույն կու– սակցական դպրոցը: 1946–52-ին պատաս– խանատու աշխատանքներ է կատարել