և ուսումնական հաստատությունների
բաժնի վարիչ (1969–75): ՀՍՍՀ արտաքին
գործերի մինիստր (1975-ից), ՀԿԿ Կենտկո–
մի անդամ՝ 1966-ից: ՀՍՍՀ VII–IX գումա–
րումների Գերագույն սովետի դեպուտատ:
ՍՍՀՄ–ԳԴՀ բարեկամության ընկերու–
թյան հայկ. բաժանմունքի նախագահն է:
Կ–ի գիտ. գործունեությունը նվիրված է
հայ ժողովրդի, միջազգային հարաբերու–
թյունների, Արեելքի ժողովուրդների նոր և նորագույն պատմության հարցերին:
Կազմել և խմբագրել է «Հայաստանը մի–
ջազգային դիվանագիտության և սովետա–
կան արտաքին քաղաքականության փաս–
տաթղթերում. 1828–1923» (1972) ժողո–
վածուն: Պարգեատրվել է Աշխատանքային
կարմիր դրոշի շքանշանով (1971):
Երկ. Առաջին համաշխարհային պատերազ–
մը և արևմտահայությունը, Ե., 1967: Բուր–
ժուա կան դիվանագիտությունը և ■՝Հայաստա–
նը, Ե., 1978:tAHTJIHHCKaHtHHTepBeHI^HHtB
HpaHe, 1918–1921 it., M., 1954; 3anaflHaa
ApMeHHH b roflbi nepBOH mhpoboh bohhm, E.,
1971.
Կ ԻՐԱՆՑ (մինչե 1967-ը՝ Գ և տ ա շ և ն),
գյուղ Հայկական ՍՍՀ Իջեանի շրջանում,
շրջկենտրոնից Հ> կմ հյուսիս: Կոլտըն–
տեսությունն զբաղվում է պտղաբուծու–
թյամբ, ծխախոտագործությամբ և անաս–
նապահությամբ: Ունի տարրական դպրոց,
ակումբ, գրադարան, բուժկայան: Հիշա–
տակվում է YII դարից՝ Կունեն անունով:
Կ–ից արմ. գտնվում է Կիրանց վանքի հա–
մալիրը (XIII դ.)՝ բաղկացած աղյուսա–
շեն, սրբատաշ քարե մանրամասներով
երեք եկեղեցուց, սրահ–գավիթներից,
սեղանատնից, հվ–ից՝ բնակելի և տնտե–
սական շենքերից, կամարակապ մեծ դար–
պասով պարսպից: Գլխավոր եկեղեցին
մեկ զույգ մույթով գմբեթավոր շենք է,
որի ութնիստ թմբուկով գմբեթը կրում են
մույթերի ու բեմի աբսիդի անկյունների
միջե ձգվող կամարները: Աբսիդի երկու
կողմերին ուղղանկյուն ավանդատներ են:
- րլ. ճակատը մշակված Հ զույգ նռաՆկյու–
նաձե խորշերով: Երկու i/ուտքերը, որոնց աոջե կառուցված են կամարակապ լայն բացվածքներով սրահ–գավիթներ, հվ–ից և արմ–ից են; Մուտքերի բացվածքների եզրե– րը, շարված սրբատաշ քարից, ծածկված են բուսական ու երկրաչափական զարդա– քանդակներով: Գմբեթի վերձիգ թմբուկի զարդագոտիները կազմված են աստղեր ու լուսին պատկերող բազմագույն ջնարա– կած սալիկներից: Գլխավոր եկեղեցուն հս–ից և հվ–ից կից են մյուս երկու, միա– նավ դահլիճ տիպի եկեղեցիները: Մեղա– նատունը, կառուցված անմշակ և կիսա– Կիրանց վանքի (XIII դ.) ընդհանուր տեսքը մշակված ավազաքարից, գետաքարից, երեք թաղակիր կամարներով մեծ թաղա– ծածկ դահլիճ է: Միջնադարյան աշխար– հիկ ճարտ. արժեքավոր հուշարձաններից: Գլխավոր եկեղեցու և սեղանատան ինտե– րիերները որմնանկարազարդ են, որոնց վրացատառ և հունատառ մակագրություն– ները վկայում են վանքի պատկանելու– թյունը՝ հայ քաղկեդոնականներին: Գրկ. Եղիազարյան Հ., Իջեանի շըր– 2ան (ուղեցույց), Ե., 19Հ7 (Սովետական Հա– յաստանի պատմական հուշարձանները, սյր. 5): Մ.Հասրաթյան
ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ, ստեղծագործա– կան մի շարք ճյուղեր ընդգրկող արվեաոի բնագավառ, որն ստեղծում է հիմնականում կենցաղի համար նախատեսված գեղար– վեստական առարկաներ: Տես Դեկորա– էոիվ–կ}հրառական արվես՜տ, Ստեղծագոր– ծություն ժողովրդական, Գեղարվեստա– կան արդյունաբերություն:
ԿԻՐԱՌԱԿԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱ, սոցիոչոգիա– յի բաժին, ուսումնասիրում է անհատների, սոցիալական խմբերի, դասակարգերի, մարդկային այլ հավաքականությունների գործունեության մեջ հասարակական ընդ– հանուր օրինաչափությունների դրսեոր– ման ձևերը և գործողության մեխանիզմ– Կիրանց ները տարբեր պատմական պայմաննե– րում և իրադրություններում: Կ. ս. ներա– ռում է մասնակի (հատուկ) սոցիոլոգիա– կան տեսությունները («աշխատանքի սո– ցիոլոգիա», «ընտանիքի սոցիոլոգիա», «գյուղի սոցիոլոգիա», «անհատի սոցիո– լոգիա» են) և կոնկրետ սոցիոլոգիական հետազոտությունները: Կ. ս. հետազոտ– վող երևույթը դիտում է որպես մարդկա– յին հավաքականությունների գործունեու– թյան արդյունք՝ այդ արդյունքը պայմա– նավորող օբյեկտիվ և սուբյեկտիվ գոր– ծոնների ամբողջության մեջ: Կ. ս–ի խըն– դիրն է բացահայտել տվյալ երևույթը բնորոշող և միմյանց հետ փոխազդող սոցիալական գործոններից յուրաքան– չյուրի տեսակարար կշիռը: Կ. ս. կատարում է գործնական, ճանաչո– ղական, գաղափարախոսական ֆունկցիա– ներ: Առաջինը թույլ է տալիս մշակելու կոնկրետ առաջարկություններ սոցիալա– կան կյանքի տարբեր ոլորտների զարգաց– ման պրոցեսները գիտականորեն կառա– վար ելու համար, երկրորդը, հարստաց– նելով և զարգացնելով ընդհանուր սոցիո– լոգիական տեսության դրույթները, հասա– րակության զարգացման օբյեկտիվ օրի– նաչափությունների մասին տալիս է գիտե– լիքներ, երրորդը ծառայում է մարդկանց գաղափարական դաստիարակությանը և բուրժ. գաղափարախոսության դեմ պայ– քարին: Կ. ս. ձևավորվել է XVII–XVIII դդ., երբ առաջ եկավ հասարակությունը կ առա վա– րելու համար բնակչության և նյութական ռեսուրսների մասին ինֆորմացիայի պա– հանջ: XIX դ. Կ. ս. զարգանում էր հիմնա– կանում Օ. Կոնտի և Հ. Մպենսերի պոզի– տիվիզմի ազդեցությամբ: Այն ինտենսի– վացել է XX դ., հատկապես 20-ական թթ. սկսած (է. Դյուրկհեյմ, Վ. Թոմաս, Ֆ. Զնա– նեցկի, Տ. Պարսոնս, Ռ. Մերտոն, Լ. Թերս– տոն, Պ. Լազարսֆելդ, ժ. Ֆրիդման); Րուրժ. երկրներում՜ ընդհանուր սոցիոլո– գիական տեսության բացակայությունը հանգեցնում է տեսական մոդելների և փորձնական հետազոտությունների միջև անհամաձայնության և խզման: Դրանով է պայմանավորված այդ հետազոտու– թյուններից ստացված արդյունքների և ընդհանրացումների սահմանափակու– թյունը, իրականությանը ոչ լրիվ համա– պատասխանությունը: Ի տարբերություն բուրժ. սոցիոլոգիայի, մարքսիզմի դա– սականները իրենց երկերում (Կ. Մարքսի «Կապիտալը», «Լուի Բոնապարտի Բրյու– մերի տասնութը», Ֆ. Էնգելս ի «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում», «Բնակարանային հարցի շուրջը», Վ, Ի. Լենինի «Կապիտալիզմի զարգացումը Ռու– սաստանում», «Սոցիոլոգիան և վիճա– կագրությունը») սկզբից ևեթ կիրառել են այն կարևորագույն սկզբունքը, ըստ որի առանձին վերցրած սոցիալական երևույթ– ևերը կարելի է հասկանալ միայն կոնկրետ հասարակական ամբողջի մեջ նրանց տեղը և դերը հաշվի առնելով: Այդ գործերը մինչև այժմ էլ պահպանում են իրենց մե– թոդաբանական և մեթոդական նշանակու– թյունը: Կ. ս–ի զարգացման նոր հնարավորու– թյուններ ստեղծվեցին սոցիալիստական