Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հեղափոխությունից հետո: ՍՍՀՄ–ում Կ. ս–ի մեջ լուրջ նեբղրում են հասարակա– կան կյանքի տարբեր կողմերին նվիրված 1920–30-ական թթ. ուսումնասիրություն– ները (Ե. Օ. Կաբո, Վլ. Զայցև, Ս. Գ. Ստրումիլին, Լ. Ս. Վիգոտսկի, Ն. Ա. Սե– մաշկո): Հաշվողական տեխնիկայի զարգացումը, հատկապես 1950–60-ական թթ., մեծ խթան ղարձավ Կ. ս–ի արագ զարգացման համար: Դա բխում էր պլանավորումը և կառավարումը գիտ. ինֆորմացիայի վրա հիմնելու պահանջից: Կ. ս–ի առանձնահատկությունը և նրա կազմում կոնկրետ սոցիոլոգիական հե– տազոտությունների առկայությունը պա– հանջում է սերտ կապ գիտության տարբեր բնագավառների հետ: Կոնկրետ սոցիոլո– գիական հետազոտությունները կազմա– կերպվում են փուլերով. 1. հետազոտման ծրագրի մշակում. 2. փորձնական հետա– զոտություն՝ մեթոդիկաների կազմում և նրանց ստուգում տիպային օբյեկտնե– րով, այնուհետև սկզբնական տվյալների հավաքման ամբողջ համակարգի ստու– գում. 3. ընտրակ՝ հետազոտման օբ– յեկտների և դիտման միավորների ընտրու– թյուն. 4. «դաշտային փուլ»՝ հետազոտման օբյեկտներից ինֆորմացիայի զանգվա– ծային հավաքում. 5. տվյալների մշակման ծրագրի վերջնական տարբերակի կազ– մում. 6. տվյալների մշակում և հավաքված նյութի վերլուծություն: Կոնկրետ սոցիո– լոգիական հետազոտությունների տվյալ– ները հավաքում են գիտ. դիտարկման, փաստաթղթերի քանակական և բովան– դակային վերլուծության, հարցումների (հարցազրույցներ, փորձամիջոցներ, սո– ցիոմետրիա) ևն մեթոդներով; Տվյալները մշակվում են խմբավորման, տիպայնաց– ման, տոկոսային վերլուծության եղանակ– ներով զանազան տիպի համահարաբե– րակցական կապեր գտնելով: Կոնկրետ սոցիոլոգիական հետազոտու– թյունները, հարստացնելով ընդհանուր սո– ցիոլոգիական տեսության դրույթները և զարգացնելով մասնավոր սոցիոլոգիական տեսությունները, օգնում են բացահայ– տելու դասակարգային տարբերություն– ների հաղթահարման կոնկրետ սոցիալա– կան նշանակությունը, գիտատեխնիկա– կան հեղափոխության հետևանքներն ու դրսևորումները, մարդկանց գործունեու– թյան տարբեր ոլորտներում աշխատան– քի բնույթի և բովանդակության փոփոխու– թյունը, նյութական և բարոյական զանա– զան խթանների սոցիալական նպատակա– հարմարությունը ևն: ՍՍՀՄ–ում Կ. ս–ի կարևոր կենտրոններ են ՍՍՀՄ ԴԱ սոցիոլոգիական հետազո– տությունների ինստ–ը (Մոսկվա), Սոցիալ– տնտեսական պրոբլեմների ինստ–ը (Լե– նինգրադ), Կ. ս–ի բաժիններն ու լաբորա– տորիաները միութենական հանրապետու– թյունների ԴԱ–ներում ու բուհերում: ՀՍՍՀ–ում Կ. ս–ի վերաբերյալ ուսում– նասիրություններ են կատարում ՀՍՍՀ ԴԱ փիլիսոփայության և իրավունքի ինստի– տուտի Կ. ս–ի լաբորատորիան, ֆիզկուլ– տուրայի հայկ. պետ. ինստ–ը, Երևանի պետ. համալսարանի փիլիսոփայության բաժինը: Կան նաև Կ. ս–ի հասարակական հիմունքներով գործող կենտրոններ: Գրկ. Կոնկրետ սոցիոլոգիական հետազո– տությունների մեթոդաբանության և մեթոդի– կայի հարցեր, Ե., 1973: ՀովսեՓյան Ա. Ա., Կառավարման սոցիոլոգիայի մի քանի հարցեր, Ե., 1975: HejioBeK h ero pa6oTa, (c6.), M., 1967; A p y t io h sl h K).B.,Om>iT coiiiHOJiorinecKoro H3yqeHna cejia, M., 1968; 3flpaB0Mbicji0B A. ., MeTOflojiorHH h npoijeflypa coijiiojiorHqecKHx HccJieflcmaHHH, M., 1969; III y 6 k h h B.H., CoimojiorH- necKHe onbiTM, M., 1970; 51 fl o b B« A., Coi^HOJioraqecKoe uccjieflOBaHHe: MeTOflojiorHH, nporpaMMa, MeToflbi, M., 1972; Bopohob 30. n., MeTOflti cdopa HH<hopMau;iffl b cou.ho- jrorHHecKOM HccjieaoBamra, M., 1974; M h- x a h ji o b C., 3MiiHpHqecKoe cou,HOJiora- necKoe Hccjieflosairae, nep. c 6om, M., 1975; AKTHBHOCTb JIHHHOCTH B COEtHaJIHCTH^eCKOM odinecTBe, M., 1976; Pa6oqaa KHHra coijHOJiora, 2tM., 1977. է. Կյուրեղյան

ԿԻՐԳԻԶԱԿԱՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ, Կիրգի– զական Ա լ ա տ ա ու, Կիրգիզական ՍՍՀ–ում: Ձգվում է Զամբուլ քաղաքից մինչև Չու գետի Բոամսկիի կիրճը: Երկա– րությունը 375 կմ է, բարձրությունը՝ մինչև 4875 մ (Արևմտյան Ալամեդին գագաթ): Կազմված է նստվածքային և մետամորֆա– յին ապարներից, պորֆիրիտներից ու գրանիտներից:

ԿԻՐԳԻԶԱԿԱՆ ՁԻ, հեծկան–լծկան հնա– գույն տեղական ձի: Բուծվել է Կիրգ. ԱՍՀ և նրան սահմանակից Ուզբեկական, Տաջ. ու Ղազախական ՍՍՀ–ների լեռնային շըր– ջաններում: Ցածրահասակ է (մնդավի բարձրությունը՝ 136–138 սմ), ունի կարճ, ամուր վերջավորություններ, ամուր մարմ– նակազմ, բուծվում է երամակային պահ– վածքի պայմաններում: Օգտագործվում է նաև որպես մսատու և կաթնատու կեն– դանի: Զամբիկների օրական կաթնատը– վությունը՝ մինչև 16 կգ:

ԿԻՐԳԻԶԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍ–

ՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅՈհՆ (Կիրգիզ Սովետիկ Սոցիալիստիկ Ռեսպուբլի– կասի), Կիրգիզիա (Կիրգիզստան) Բովանդակ ու թյ ու և I. Ընդհանուր տեղեկություններ 453 II. Պետական կարգըt 453 III. Բնությունըt 453 IV. Բնակչությունըt 454 V. Պատմական ակնարկ t 454 VI. Կիրգիզիայի կոմունիստական կուսակցությունըt 454 VII - Կիրգիզիայի լենինյան կոմու– նիստական երիտասարդա– կան միությունըt 455 VIII. Արհմիություններըt 455 IX. Տնտեսությունըt 455 X. Առողջապահությունը t 455 XI. ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմ– նարկները t 456 XII. Գիտությունը և գիտական հիմ– նարկները t 456 XIII. Մամուլը, ռադիոհաղորդումնե– րը, հեռուստատեսությունը 457 XIV. Դրականությունըt 457 XV. ճարտարապետությունը և կեր– պարվեստը t 458 XVI. Երաժշտությունըt 458 XVII. Թատրոնըt 459 XVIII. կինոն t 459 I. Ընդհանուր տեղեկություններ 1924-ի հոկտ. 14-ին կազմվել է Կարա– Կիրգիզական (1925-ի մայիսից՝ Կիրգիզա– կան) ԻՄ՝ ՌՍՖՍՀ կազմում: 1926-ի փետր. 1-ից դարձել է Կիրգիզական ԻՍՍՀ, 1936-ի դեկտ. 5-ից՝ Կիրգիզական ՍՍՀ: Դտնվում է Միջին Ասիայի հս–արլ–ում, գլխավորա– պես Տյան–Շանի արմ. և կենտրոնական մասում: Հս–ում սահմանակից է Ղազախա– կան ՍՍՀ–ին, արմ–ում՝ Ուզբեկական ՍՍՀ–ին, հվ–արմ–ում՝ Տաջիկական ՍՍՀ–ին, հվ–արլ–ում և արլ–ում՝ Չինաստանին: Տա– րածությունը 198,5 հզ. կմ2 է, բնակչու– թյունը՝ 3529 հզ. մարդ (1979): Մայրա– քաղաքը՝ Ֆրունզե: Բաժանվում է 3 մարզի և 37 շրջանի: Ունի 18 քաղաք, 31 քտա: Քարտեզը տես 417-րդ էջից առաջ՝ ներ– դիրում: II. Պետական կարգը Կ. սոցիալիստական համաժողովրդա– կան պետություն է, միութենական հան– րապետություն: Կիրգ. ՍՍՀ սահմանա– դրությամբ (1978)՝ պետ. իշխանության բարձրագույն մարմինը՝ հանրապետու– թյան Դե րա գույն սովետը, կազմում է հանրապետության կառավարություն՝ Մի– նիստրների խորհուրդ, ընդունում է օրենք– ներ, ընտրում հանրապետության Դերա– գույն դատարան: Տեղական իշխանության մարմինները ժողովրդական դեպուտատ– ների մարզային, քաղաքային, շրջանային, ավանային, գյուղական և աուլային սո– վետներն են: Կիրգ. ՍՍՀ–ի դատախազին նշանակում է ՍՍՀՄ գլխավոր դատախազը՝ 5 տարի ժամկետով: III. Բնությունը Կ. գտնվում է Տյան–Շանի և Պամիրա– Ալայի լեռնային համակարգերի միջև: Տարածքի կեսից ավելին ունի 1000– 3000 մ, 1 /3-ը՝ 3000–4000 մ բարձրու– թյուն: Առավել բարձր լեռնագագաթներն են Հաղթանակի պիկը (7439 մ), Լենինի պիկը (7134 մ) և Ւոսնտենգրին (6995 մ): Լեռնաշղթաները բաժանված են Իսսիկ– Կուլի, Նարինի գոգավորություններով, Տալասյան, Ալայան, Չուի հովիտներով, Ֆերգանայի իջվածքով: Ներքին և Կենտ– րոնական Տյան–Շանում հանդիպում են բարձրլեռնային հարթավայրեր՝ սիրւոեր: Կ. գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում: Լեռնաշղթաները հիմնականում կազմված են թերթաքարերից, կրաքարերից, ավա– զաքարերից, գրանիտներից, գոգավորու– թյունները՝ ցամաքային նստվածքներից: Օգտակար հանածոներից կան բազմա– մետաղներ, հազվագյուտ մետաղներ, անագ, ոսկի, ծծումբ, նավթ, բնական գազ, քարածուխ, կերակրի աղ, շինանյութեր, կան հանքային աղբյուրներ: Կլիման ցա– մաքային է: Հունվարի միջին ջերմաստի– ճանը հովիտներում –1,5°Շ–ից –8°C է, հուլիսինը՝ 20–27°C: Տարեկան տեղում– ները լեռներում 750–1000 մմ են, գոգա–