ԿԻՐԳԻՋ.ՆԵՐ, ԴԸՐԴԸզներ, ազգ,
Կիրգիզական ՍՍՀ հիմնական բնակչու–
թյունը: Ընդհանուր թիվը ՍՍՀՄ–ում՝ 1 մլն
452 եզ., Կիրգիզական ՍՍՀ–ում՝ 1 մլն
285 հզ. (1970): Բնակվում են նաև Ուզբե–
կական, Տաջիկական, Ղազախական
ՍՍՀ–ներում, քիչ քանակությամբ՝ ՉԺՀ–ում և Աֆղանսաանի հս–արլ–ում: Պատկանում
են է1ոնղոչոիդ ռասայի հվ–սիբիրական
տիպին: խոսում են կիրգիզերեն: Հավա–
տացյալները սուննի դավանանքի մահմե–
դականներ են:
Սովետական գիտնականների կարծի–
քով Կ–ի կորիզը կամ նրանց կազմի մեջ
մտած հիմնական տարրերից մեկն ունի
կենտրոնական ասիական ծագում: Կ–ի
վաղ շրջանի էթնիկական պատմությունը
կապված է հոների, դինլինների, սակերի և ուսունների ցեղային միավորումների
հետ: Հետագայում Կ–ի կազմի մեջ մտան
VI – X դդ. Սայանո–Ալթայան Մերձիրտիշ–
յան, Արևելյան Տյան–Շանի թյուրքալեզու
բնակչության միջավայրում ձևավորված,
ինչպես նաև Ցոթնագետքի ու Մավերան–
նահրի թյուրքալեզու ցեղեր (կարլուկներ,
ույգուրներ), ապա՝ մոնղոլական, իսկ
XVI – XVII դդ.՝ ղազախա–նողայական ցե–
ղերի մի մասը: XIX դ. 1-ին կեսին Կ. Կո–
կանդի խանության տիրապետության տակ
էին, իսկ XIX դ. 60–70-ական թթ. նրանց
բնակեցրած տարածքի մեծ մասը մտավ
ռուս, կայսրության կազմի մեջ: Անցյա–
լում Կ. զբաղվում էին հիմնականում ար–*
տագնաց անասնապահությամբ, մասամբ՝
երկրագործությամբ: Սովետական իշխա–
նության տարիներին Կ. ստեղծեցին իրենց
պետականությունը, ձևավորվեցին իբրև
սոցիալիստական ազգ, անցան նստակե–
ցության, զարգացավ հողագործությունը:
Նրանց զգալի մասն աշխատում է արդյու–
նաբերության մեջ: Պատմության, տնտե–
սության և մշակույթի մասին տես Կիրգի–
զական Սովետական Սոցիափաոական
■հասրապԱաություն հոդվածում:
ԿՐՐծեԱԻԿԱ, Բարկա, սարավանդ Լի–
բիայի հյուսիս–արնելքում, Միջերկրական
ծովի ափին: Բարձրությունը մինչև 876 ՜մ է:
Կազմված է կրաքարերից: Զարգացած է
կարստը: Ունի միջերկրածովյան կլիմա:
Բուսածածկույթը կիսաանապատային է,
հս. լանջերին՝ մշտականաչ մակվիս, դափ–
նու, կաղնու և սոճու պուրակներ:
ԿԻՐ&Ա, 1. խիտ, ամուր, բազմաշերտ բամ–
բակե գործվածք, որը մշակվում է ոլորած
նուրբ մանվածքից: Կ. փոխարինում է
կաշվին, օգտագործվում է նաև ռետինա–
ծծված շարժափոկերի համար: 2. Պոլի–
գրաֆիայում. տեխնիկական մահուդ, որն
օգտագործվում է վիմագրական մեքենա–
ների տպագրական թմբուկների երես–
քաշման համար:
ԿԻՐԻթԱՏԻ, պետություն Խաղաղ օվկիա–
նոսում, Օուշն կղզում, Գիլբերտի, Լայն
և Ֆենիքս կղզիախմբերի վրա: Բնակչու–
թյունը՝ 60 հզ. (1979), հիմնականում՝ միկ–
րոնեզացիներ և պոլինեզացիներ, վար–
չական կենտրոնը՝ Տարավա: Զբաղվում
են կոկոսյան արմավի և հացի ծառի մշա–
կությամբ, ձկնորսությամբ: Արտահան–
վում է ոչ մեծ քանակությամբ կոպրա (կո–
կոսյան ընկույզի միջուկ): Օուշն կղզում
կան ֆոսֆորի հանքեր: Կղզիները հայտ–
նաբերել են իսպանացիները, 1606-ին:
1892-ին դարձել է Մեծ Բրիտանիայի
պրոտեկտորատ, ապա՝ գաղութ, 1979-ի
հուլիսի 12-ից՝ անկախ պետություն:
ԿԻՐԻԼ ԵՎ ՄԵՖՈԴԻ, սլավոնական լուսա– վորիչներ, քրիստոնեության քարոզիչ– ներ, սլավոնական այբուբենի ստեղծող– ները, ժամագրքերը հունարենից սլավո– ներենի առաջին թարգմանիչները: Կիրիլը (մինչև 869-ին կուսակրոնություն ընդու– նելը՝ Կոստանդին, մոտ 827–869) և նրա ավագ եղբայր Մեֆոդին (մոտ 815–885) ծնվել են Մալոնիկում (Մոլոն): Կիրիլը կրթություն է ստացել Կոստանդնուպոլ– սում, բյուգանդական կայսր Միքայել Ill-ի արքունիքում: Տիրապեւոել է սլավ., հուն., լատ., եբր. և արաբ, լեզուներին: Մովորել է նաև Կոստանդնուպուսի Մագ– նավրա բարձրագույն ուս. հաստատու– թյունում, որտեղ նրան դասավանդել են հայազգի գիտնականներ՝ փիլիսոփա– աստվածաբան Փոտը և անվանի մաթեմա– տիկոս Լևոնը: Հրաժարվելով կայսրի առա– ջարկած վարչական ասպարեզից՝ դարձել է պատրիարքարանի գրադարանավար, այնուհետև դասավանդել փիլիսոփայու– թյուն: 850-ական թթ. եղել է Միրիայում, որտեղ հաղթել է մահմեդականների հետ ունեցած աստվածաբանական վեճերում: Մեֆոդին վաղ հասակից ընդունվել է զին. ծառայության, այնուհետև մտել է վանք: 863-ին բյուգանդական կայսրը Կ–ին և Մ–ին ուղարկել է Մորավիա՝ սլավ, լեզ– վով քրիստոնեություն քարոզելու: Մեկ– նելուց առաջ Կիրիլը ստեղծել է սլավ, այբուբենը և Մեֆոդիի օգնությամբ հու– նարենից սլավոներենի թարգմանել մի քանի ժամագրքեր: Կ. և Մ. 866-ին (կամ 867-ին) Հռոմի պապ Նիկողայոս 1-ի հրավերով մեկնելով Հռոմ՝ ճանապարհին Բլատենսյան իշխանությունում նույն– պես տարածել են սչավոնական գիրն ու աստվածաբանական ծեսեոո: . Հռոմում Կիրիլը վախճանվել է: Մեֆոդին եղել է Մորավիայի և Պանոնիայի արքեպիսկո– պոսը: 882–84-ին ապրել է Բյուզանդիա– յում, այնուհետև վերադարձել Մորավիա և զբաղվել Աստվածաշնչի սլավ, թարգ– մանությամբ: Կ. և Մ. իրենց գործունեու– թյամբ հիմք են դրել սլավ, գրին ու գրա– կանությանը:
ԿԻՐԻԼԵՆԿՈ Անդրեյ Պավլովիչ [ծն. 26.8 (8.9). 1906, Ալեքսեևկա (այժմ՝ Բելգորո– դի մարգում)], սովետական պետականն կուսակցական գործիչ, սոցիափստական աշխատանքի կրկնակի հերոս (1966, 1976): ՍՄԿԿ անդամ 1931-ից: 1936-ին Ռիբինսկի ավիացիոն ինստ–ը ավարտելուց հետո, որպես ինժեներ–կոնստրուկտոր, աշխատել է ավիացիոն գոծարանում: 1938-ին՝ Ուկ– րաինայի Կ(բ)Կ Զապորոժիե քաղաքի Վո– րոշիլովյան շրջկոմի առաջին, 1939– 1941-ին՝ Զապորոժիեի մարզկոմի երկ– րորդ քարտուղար: 1941–42-ին՝ Հարա– վային ռազմաճակատի 18-րդ բանակի ռազմ, խորհրդի անդամ, 1942–44-ին՝ Պաշտպանության պետական կոմիտեի լիազոր ավիացիոն գործարանում: 1944– 1962-ին կուսակցական ղեկավար աշ– խատանք է կատարել կուսակցության Զապորոժիեի, Նիկոլաևի, Դնեպրո– պետրովսկի, ապա Սվերդլովսկի մարզ– Ա.Պ. Կիրիլենկո կոմներում: 1962-ի մայիսից –1966-ի ապ– րիլը՝ ՌՍՖՍՀ գծով ՍՄԿԿ ԿԿ բյուրոյի նախագահի առաշին տեղակալ, 1966-ի ապրիլից՝ ՄՄԿԿ ԿԿ քարտուղար: ՀամԿ(բ)Կ XVIII կոնֆերանսի (1941-ի փետր.), ՄՄԿԿ XIX–XXV համագումար– ների պատգամավոր, XX–XXII, XXIV– XXV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ անդամ: 1957–61-ին եղել է ՍՄԿԿ ԿԿ Նախագահության անդամության թեկ– նածու, 1962-ի ապրիլից –1966-ի ապրիլ՝ անդամ, 1966-ից ՍՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ: Եղել է ՍՍՀՄ III–X գումարում– ների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի 6 շքանշանով:
ԿԻՐԻԼԻՆ Վլադիմիր Ալեքսեևիչ [ծն. 7(20).1.1913, Մոսկվա], սովետական պե– տական և կուսակցական գործիչ, էներ– գետիկայի և ջերմաֆիզիկայի բնագավառի գիտնական, ՄՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1962, թղթակից անդամ՝ 1953-ից): ՍՄԿԿ անդամ 1937-ից: 1936-ին ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստ–ը: Աշխատել է Կա– շիրայի ՀԷԿ–ում, Մոսկվայի էներգետիկա– յի ինստ–ում (1952-ից՝ պրոֆեսոր): Հայրե– նական մեծ պատերազմի տարիներին (1941–45) ծառայել է ռազմածովային նավատորմում: 1954–55-ին եղել ՛է ՍՍՀՄ բարձրագույն կրթության մինիստրի տե– ղակալ, 1955–62-ին՝ ՍՄԿԿ ԿԿ բաժնի վստհ*. 1963–65-հն՝ ՍՍՀՄ ԳԱ փւփայրե– զիդենտ: 1965-ին նշանակվել է ՍՍՀՄ Մի– նիաորների խորհրդի նախագահի տեղա– կալ և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի գի– տության և տեխնիկայի պետական կոմի– տեի նախագահ: 1961-ից՝ ՍՍԿԿ ԿԿ անդաւքության թեկնածու, 1966-ից՝ ան– դամ, ՍՍՀՄ VI–X գումարումների Գերա– գույն սովետի դեպուտատ: Արժանացել է ՍՍՀՄ պետ. (1951) և լենինյան (1959) մըր– ցանակների: Պարգևատրվել է Լենինի 4, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան– ներով:
ԿԻՐԻԿՈ (De Chirico) ԶորջոԴե (ծն. 1888), իտալացի նկարիչ, արվեստաբան: «Մե– տաֆիզիկական դպրոցի» հիմնադիր: Աշ– խատել է Փարիզում, Իտալիայում: «Մետա– ֆիզիկական գեղանկարչության» բնորոշ գծերը պարզորոշ արտահայտված են «Մքանչելի օրվա մելամաղձությունը» (1913, Բ. Գոլդշմիդտի հավաքածու, Բրյու– սել), «Խռովահույզ մուսաներ» (1916–17, Գ. Մատիոլիի հավաքածու, Միլան) նկար– ներում: Մեծ ազդեցություն է ունեցել ապա– գա սյուրռեալիստների վրա, հետագա– յում հրաժարվել նախկին սկզբունքներից, հարել ակադեմիզմին: ԿԻՐխՀՈՖ (Kirchhoff) Գուստավ Ռոբերտ (12.3.1824, Քյոնիգսբերգ –17.10.1887, Բեռլին), գերմանացի ֆիզիկոս, Բեռլինի