զիկայի բնագավառի սովետական գիտ– նական: ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939-ից): Ավարտել է Պետերբուրգի տեխնոլոգիա– կան ինստ–ը (1907), 1932–35-ը եղել է կաթսայատուրբինների Մոսկվայի կենտ– րոնական ինստ–ի գիտական ղեկավարը: ՍՍՀՄ–ում առաջինն է հետազոտել կաթ– սայական ագրեգատներում ընթացող պրո– ցեսների ֆիզիկական էությունը: Կ. ջեր– մային մոդելավորման տեսության ստեղ– ծողն է: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցա– նակի (1941): Պարգևատրվել է Լենինի շքանշանով:
ԿԻՐՊՈՏԻՆ Վալերի Ցակովլեիչ [ծն. 29.10(10.11). 1898, Կաունաս], սովետա– կան գրականագետ, քննադատ, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1969): ՍՄԿԿ անդամ 1918-ից: 1918–20-ի քաղա– քացիական պատերազմի մասնակից: 1932–34-ին՝ ՍՍՀՄ ԳԱ կազմկոմիտեի քարտուղար: 1956-ից՝ Մ. Գորկու անվ. գրա– կանության ինստ–ի պրոֆեսոր: Գրել է աշ– խատություններ ռուս հեղափոխական դե– մոկրատների մասին, ուսումնասիրել Ֆ. Դոստոեսկու ստեղծագործությունը: Հանդես է գալիս սովետական, ժամանա– կակից արտասահմանյան գրողների և սո– ցիալիստական ռեալիզմի վերաբերյալ հոդվածներով: Երկ. Հայ ժողովրդի մեծ էպոսը, «Սասունցի Դա վիթը*», Ե., 1940: BepniHHbi: IlyniKHH, Jlep- mohtob, HenpacoB, M., 1970; /Ioctocbckhh h BejiHHCKHH, 2 flon., M., 1976.
ԿԻՐՈՒՆԱ (Kiruna), քաղաք Շվեդիայի հյուսիսում, Նորբոտենլենում: 25,3 հզ. բն. (1970): Արևմտյան Եվրոպայի երկաթի հանքաքարի արդյունահանման խոշոր կենտրոնն է: Ունի հարստացուցիչ ֆաբ– րիկա: Հանքաքարը արտահանվում է Նարվիկ (Նորվեգիա) և Լուլեո նավահան– գիստներով: Կ–ի մոտ կա տիեզերական հետազոտությունների հրթիռադաշտ: ԿԻՐՔ, ուժեղ, կայուն և երկարատև զգաց– մունք, որն ընդգրկում է անձին ամբող– ջությամբ և մղում նրան որևէ գերկարևոր նպատակի: Կ–ի հիմնական հատկանիշը գործուն բնույթն է, որը հիմնվում է հու– զական և կամային պահերի միասնության վրա, հնարավորություն տալիս հաղթա– հարել թույլ մոտիվացիայի դեպքում ոչ մատչելի թվացող ներքին և արտաքին արգելքները: Մեծ ինտենսիվության Կ. կարող է խախտեւ ինքնատիրապետումը, որի հետևանքով հակասություն է առա– ջանում Կ–ի և բանականության, մանա– վանդ Կ–ի և ինքնագիտակցության միջև: Այս հակասությունը հաճախ գիտակցված է և հիմք է դառնում Կ–ի էության տարբեր մեկնաբանությունների և գնահատական– ների համար: Երբ Կ–ի օբյեկտը (նպատա– կը) սևեռուն գաղափարի ձև է ընդունում, անձի ընկալման ոլորտը նեղանում է, երևակայության աշխատանքը կենտրոնա– նում մեկ ուղղությամբ, հոգեկան կյանքը դառնում միակողմանի, մերժվում են խե– լամիտ առարկություններն ու այլ արժեք– ների գոյության մասին ցուցումները: Այս– պիսի գերուժեղ Կ. կարող է պարպվել իմպուլսային և «իռացիոնալ» գործողու– թյուններում (օրինակ՝ Կ–ի աստիճանի հասած խանդի ազդեցությամբ կատարվող հանցագործ արարքը): Բացահայտելկոնկ– րետ Կ–ի հոգեբանական բովանդակու– թյունը, նշանակում է պարզել օբյեկտը (նպատակը), նրա հիմքում ընկած պա– հանջմունքները, դրանց գիտակցված կամ ոչ գիտակցված լինելը: Կ–ի ներքին դըր– դապատճառները կարող են լինել կոնցեպ– տուալիզացված, վերբալիզացված և գի– տակցված (օրինակ՝ կրքոտ հայրենասի– րություն, գաղափարական խոր համոզ– վածություն) կամ չգիտակցված (օրինակ՝ մոր նկատմամբ փոքր երեխայի սերը): Կ. իր հերթին կարող է դառնալ դրդապատ– ճառ շարժման մեջ դնելով մարդու պա– հեստային ուժերը՝ հիմնական և բարձր արժեք ներկայացնող նպատակ ձեռք բե– րելու համար: Կ. պասսիվ չէ, այն միշտ մղում է իր օբյեկտը նվաճելուն, հաստա– տելուն կամ ոչնչացնելուն: ^.CnHHosa B., H36p. npoH3B., t. 1, M., 1957; PydHHmTeiiH C. JI., Ocho- bh o6iu;eH ncnxojrorira, 2 H3fl., M., 1946; IHndyTaHH T., Con.ua JibHaa ncHxojioniH, M., 1969. {1.Նաչչաշյան
ԿԻՖԱՐԱ, կ ի թառ (հուն. xi՝Oapa), հին հունական լարային կսմիթավոր երա– ժըշտական գործիք, ազգակից էր քնարին: Կիրառվել է որպես նվագակցող և մենա– կատար նվագարան: Կիֆարա
ԿԼԱՅԲԷՈՆ, Կ լ ի բ և ռ ն (Cliburn), Հար– վի Լավան (կրճատ՝ Վան, ծն. 12.7.1934), ամերիկյան դաշնակահար: 1954-ին ավար– տել է Զուլիարդի երաժշտական դպրոցը (Նյու Ցորք): 1954-ին է. Լևենտրիտտի անվ. (Նյու Ցորք), 1958-ին Պ. Ի. Չայկովս– կու անվ. միջազգային մրցույթներում շահել է 1-ին մրցանակ: Ելույթներ է ունե– ցել նաև ՍՍՀՄ–ի քաղաքներում (այդ թվում՝ Երևանում): Առավել նշանավոր են Ռախմանինովի N« 3, Չայկովսկու N« 1 կոնցերտների, Լիստի JSP 12 ռապսոդիա– յի, Բեթհովենի, Պրոկոֆևի, Լիստի, Բար– բերի սոնատների, Սկրյաբինի վաղ շըր– ջանի երկերի նրա մեկնաբանումները: Հ. Կլայբեռնը ելույթի պահին 1959-ից Ֆորտ–Ուորտում (ԱՄՆ) անց են կացվում դաշնակահարների Կ–ի անվ. միջազգային մրցույթներ:
ԿԼԱՅԴ (Clyde), գետ Մեծ Բրիաանիայում, Շոտլանդիայի հարավում: Երկարությունը 208 կմ է, ավազանը՝ 4,1 հզ. կմ2: Սկիզբ է առնում Հարավ–Շոտլանդական բարձրու– թյան հս. լանջերից, թափվում Ֆորտ–օֆ Կլայդ ծոցը: Վարարում է աշնանը և ձմռա– նը: Զրի միջին ծախսը գետաբերանում 70 մ3/վրկ է: Ծովային նավերը բարձրանում են մինչև Գլազգո քաղաքը: Ջրանցքներով կապված է Հյուսիսային ծովի հետ: ԿԼԱՅ&ԵՆ (Claisen) Լյուդվիգ (14.1.1851, Քյոլն –5.1.1930, Բադ–Գողեսբերգ), գեր– մանացի քիմիկոս–օրգանիկ: Սինթեզել է օրգ. բազմաթիվ միացություններ (օրի– նակ, իզատին): 1887-ին հետազոտել է կոնդենսացման ռեակցիա, որը հայտնի է Կչայզենի կոնդենսացում անվամբ: 1900–05-ին ուսումնասիրել է ացետոքա– ցախաթթվի էսթերի տաուտոմեր փոխար– կումները: 1912-ին հայտնագործել է ֆենոլ– ների ալիլեթերների վերախմբավորումը համապատասխան ալիլտեղակալված ֆե– նոլների (տես Կչայզենի վերախմբավո– րում): ԿԼԱՏձէՆԻ ԿՈՆԴԵՆՍԱՑՈՒՄ, է սթե բա– յին կոնդենսացում, ալկալինե– րի առկայությամբ նույն կամ տարբեր Էսթերների փոխազդեցությամբ թ–կետո– (կամ (3-ալդեհիդա–) էսթերների ստացման եղանակ: Տիպական օրինակ է նատրիումի ալկոհոլատների, հիդրիդի կամ ամիդի առկայությամբ էթիլքացախատից ացե– տոքացախաթթվի էթիլէսթերի ստացումը՝ CH3COOC2H5+HCH2COOC2H5-» ->CH3C0CH2C00C2Hs+C2H50H: Մրջնաթթվի էսթերների օգտագործման դեպքում ստացվում են ալդեհիդաթթուե– րի ածանցյալներ՝ HCOOC2H5+C6H5CH2COOC2H5-* ->C6H5CH(C00C2H5)CH0+C2H50H: Կ. կ. կիրառվում է նաև թ–կարբոնիլային այլ միացությունների ստացման համար, օրինակ, էսթերների ռեակցիան նիտրիլ– ների հետ տալիս է թ–կետոնիտրիլներ՝ CH3COOC2H5+C6H5CH2CN-* ->CH3COCH(C6Hs)CN+C2HsOH, իսկ կետոնների հետ՝ դիկետոններ (օրի– նակ, ացետիլացետոն)՝ CH3COOC2H5+ ch3coch3–> -+CH3COCH2COCH3+ C2H50H: Կ. կ. լայնորեն կիրառվում է արդյունաբե– րության մեջ օրգ. տարբեր միացություն– ներ, օրինակ, ացետոքացախաթթվի էսթեր, ացետիլացետոն և դրանց ածանցյալներ ստանալու համար: Ռեակցիան հայտնաբե– րել է գերմանացի քիմիկոս Լ. Կչայզենը, 1887-ին: Գ. Շահնազարյան ԿԼԱՅ&ԵՆԻ ՎԵՐԱԽՄԲԱՎՈՐՈՒՄ, ֆենոլ– ների (1) կամ ենոլների (2) ալիլեթերնե– րում ալիլ– կամ տեղակալված ալիլխմբի տեղափոխություն, որի դեպքում առաջա– նում են, համապատասխանաբար՝ օրթոա– լիլֆենոլներ կամ կետո–ենոլների C-ալի– լածանցյալներ՝