Կ. վ. լայնորեն կիրառվում է օրգ., մաս– նավորապես, բնական միացությունների սինթեզում: Վերախմբավորումը հայտնա– գործել է գերմ. քիմիկոս Լ. Կչայզենը, 1912-ին: Ֆ. Կլայն
ԿԼԱՅՆ (Klein) Ֆելիքս (25.4.1849, Դյու– սելդորֆ –22.6.1925, Գյոթինգեն), գեր– մանացի մաթեմատիկոս, Բեռլինի ԴԱթղթ– անդամ (1913), Բոննի համալսարանի փի– լիսոփայության դ–ր (1868): 1872-ից՝ էր– լանգենի համալսարանի. 1875-ից՝ Մյուն– խենի յշարձրագույն ւոե]ս. դպրոցի, 1880-ից՝ Լայպցիգի, 1886– 1913-ին՝ Գյոթինգենի համալսարանների մաթեմատիկայի պրո– ֆեսոր: Հիմնական աշխատանքները վերա– բերում են ոչ–էվկլիդեսյան երկրաչափու– թյանը, անընդհատ խմբերի, հանրահաշ– վական հավասարումների, էլիպտիկ և ավտոմորֆ ֆունկցիաների տեսություննե– րին: Երկրաչափության վերաբերյալ իր գաղափարները Կ. շարադրել է «Երկրա– չափական նոր հետազոտությունների հա– մեմատական քննարկում» աշխատությու– նում (1872), որը հայտնի է «էրլանգենյան ծրագիր» անունով: Կ. ձգտել է բացահայ– տել մաթ. առանձին ճյուղերի, ինչպես նաե մաթ. և ֆիզիկայի ու տեխնիկայի ներքին կապերը: 1910–23-ին Ա. Զոմմեր– ֆեչդի աշխատակցությամբ գրել է «Հոլի տեսություն» քառահատոր աշխատությու– նը: Զբաղվել է մաթ. կրթության հարցե– րով:
ԿԼԱՅՆԻ ՇԻՇ, փակ միակողմանի մակե– րևույթ: Առաջինը դիտարկել է Ֆ. Կւայնը (1874): Կ. շ. կարող է ստացվել երկու ծայրն էլ բաց խողովակից (նկ. ա), եթե ճկելով այն, նեղ ծայրը անցկացվի իր պատի միջով և միմյանց «սոսնձվեն» (նույ– նացվեն) երկու շուրթերը՝ արտաքին, լայն շուրթը ծռելով ներս, իսկ ներքին, նեղ շուրթը՝ դուրս (նկ. բ): Այսպիսով, ստաց– վում է ինքնահատվող մակերևույթ: Առանց ինքնահատման Կ. շ. կարելի է կառուցել միայն քառաչափ տարածության մեջ:
ԿԼԱՅՊԵԴԱ (ն. Մեմել), քաղաք Լիտվա– կան ՍՍՀ–ում: Չսառչող նավահանգիստ է Բալթիկ ծովի ափին, երկաթուղային կա– յարան, ավտոճանապարհների հանգույց: 176 հզ. բն. (1979): Լիտվայի հնագույն քաղաքներից է: Զարգացած են նավաշի– նությունն ու նավանորոգումը, ձկնեղենի, թեթե, սննդի, փայտամշակման արդյունա– բերության ճյուղերը: Կ–ում գործում է Կաունասի պոլիտեխնիկական ինստ–ի երեկոյան ֆակուլտետը, կան 6 միջնա– կարգ մասնագիտական ուս. հաստատու– թյուն, դրամատիկական թատրոն, հայրե– նագիտական թանգարան: Քաղաք է 1252– 1253-ից:
ԿԼԱՆՈՒՄ ԱԼԻՔՆԵՐԻ, սղիքների էներ– գիայի փոխակերպումը էներգիայի այլ տեսակների: Պայմանավորված է միջա– վայրի կամ տարածման ճանապարհին գտնվող մարմինների հետ ալիքների փո– խազդեցությամբ: Ալիքների բնույթից ե տարածման միջավայրի հատկություններից կախված՝ կլանման մեխանիզմը կարող է տարբեր լինել (տես Կչանում չույսի, Կչա– նում ձայնի): Տարածման ժամանակ ալիք– ների թուլացումը կարող է պայմանավոր– ված լինել ոչ միայն կլանմամբ, այյե ուրիշ երևույթներով (օրինակ, ցրում), որոնց դեպքում ընկնող ալիքի էներգիան չի փո– խակերպվում, այլ վերածվում է ընկնող ալիքի ազոեօուաամբ առաջաօող երկրոր– դային ալիքների էներգիայի: Ալիքների թուլացման բնույթը տարբերելու համար կլանման երևույթը երբեմն անվանում են «իսկական կլանում»:
ԿԼԱՆՈՒՄ ԼՈՒՅՍԻ, նյութի միջով անցնե– լիս չույսի ինտենսիվության նվազում, պայմանավորված է նյութի հետ լույսի փոխազդեցության պրոցեսներով: Կ. լ. կարող է առաջ բերել նյութի տաքացում, իոնացում, ատոմների կամ մոլեկուլների գրգռում, լուսաքիմ. պրոցեսներ ևն, այ– սինքն՝ կլանման հետևանքով լուսային էներգիան կարող է փոխակերպվել էներ– գիայի այլ տեսակների կամ վերածվել սպեկտրային այլ բաղադրություն ունեցող երկրորդային ճառագայթման էներգիայի: Կ. լ. չպետք է նույնացնել չույսի ցրման հետ, որի դեպքում նույնպես տեղի է ունե– նում լույսի ինտենսիվության նվազում, սակայն այն չի ուղեկցվում վերոհիշյալ պրոցեսներով: Կլանման հետևանքով լույ– սի ինտենսիվության նվազումը նկարա– գրվում է Բուգեր–Լամբերւո–Բերի օրեն– քով: Լույսի կլանման երևույթը բնութա– գրող հիմնական մեծությունը կ յ ա ն– ման գործակիցն է, որը կախված է լույսի հաճախականությունից, այդ կա– խումն արտահայտվում է կլանման սպեկ– տրով: Միատոմ նոսր գազերի կլանման սպեկտրը բնորոշվում է կլանման կտրուկ գծերով, որոնց լայնությունը հաճախ հաս– նում է անգստրեմի հարյուրերորդական մասերի: Այդ գծերը համապատասխանում են ատոմի էլեկտրոնների սեփական տա– տանումների ..հաճախականություններին: Բազմատոմ գազերի կլանման սպեկտրը շատ ավելի բարդ է. առանձին գծերի փո– խարեն դիտվում են մեծ թվով խիտ դասա– վորված գծերի խմբեր (այսպես կոչված, շերտավոր սպեկտր): Պինդ մարմինների և հեղուկների կլանման սպեկտրները տա– լիս են կլանման լայն շերտեր: Մպեկտրի տեսանելի մասում կլանման ընտրողունա– կությամբ (սելեկտիվություն) է պայմանա– վորված մարմինների գույնը: Լույսի կլան– ման երևույթն օգտագործվում է նյութի կառուցվածքի ուսումնասիրման, նյութե– րի քիմ. վերլուծության (կլանման սպեկ– տրային վերլուծություն) համար: Գրկ. Լանդսբերգ Գ. Ս., Օպաիկա, Ե., 1973 (Ֆիզիկայի ընդհանուր դասընթաց, հ. 3): B օ p h M., B օ ji b Փ 3.» Ochobm on- thkh, nep. c aHrjx., 2 H3fl., M., 1973. ժ. Նինոյան
ԿԼԱՆՈՒՄ ՁԱՅՆԻ, ձայնային ալիքի էներ– գիայի փոխակերպումը էներգիայի այլ տեսակների, մասնավորապես, ջերմու– թյան: Բնութագրվում է կլանման a գոր– ծակցով, որը խիստ կախված է ջերմաստի– ճանից և խառնուկների առկայությունից: a-ն սահմանվում է իբրև այն հեռավորու– թյան հակադարձ մեծություն, որն անցնե– լիս ձայնային ալիքի ամպլիտուդը փոքրա– նում է e= 2,718 անգամ: Կ. ձ. բնութագըր– վում է նաև կորուստների e գործակցով կամ Q= 1/e բարորակությամբ: Գազերում կլանումր կախված է գազի ճնշումից, հե– ղուկներում՝ մածուցիկությունից: Պինդ մարմիններում Կ. ձ. հիմնականում պայ– մանավորված է միջավայրի ջերմահաղոր– դականությամբ և ներքին շփումով, իսկ բարձր հաճախականությունների և ցածր ջերմաստիճանների դեպքում՝ պինդ մարմնի ներքին գրգռումների (ֆոնոններ, էլեկտրոններ, սպինային ալիքներ ևն) հետ ձայնի փոխազդեցության պրոցեսնե– րով: Ձայնի կլանման երևույթն օգտագործ– վում է տարբեր նյութերի ներքին կառուց– վածքը հետազոտելու համար: Ծակոտկեն և թելավոր որոշ նյութեր, որոնցում կլա– նումն ուժեղ է, կիրառվում են ճարտարա– պետական ձայնագիտության մեջ՝ իբրև ձայնամեկուսիչներ: Տես Ձայնամեկուսա– ցում:
ԿԼԱՊԱՐԵԴ (Claparede) էդուար (24.3. 1873, ժնև –29.9.1940, ժնև), շվեյցա– րացի հոգեբան: ժնևի համալսարանի պրոֆեսոր (1908-ից): ժնևի ժ. ժ. Ռու– սոյի անվ. մանկավարժական ինստ–ի (1912, մանկավարժական հոգեբանության փորձարարական հետազոտությունների միջազգային կենտրոն) և «Հոգետեխնի– կայի միջազգային ընկերության» (1920) հիմնադիր: Կ. հոգեբանությունը հակա– դրել է ասոցիանիզմին, հարել Վ. Վունդի, Թ. Ռիբոյի և Ու. Զեմսի գաղափարներին, զարգացրել գիտակցության ակտիվության մասին ուսմունքը: Կ. «ֆունկցիոնալ հո– գեբանության» ներկայացուցիչ է; Կ. առաջ է քաշել օնտոգենեզի ընդհանրացման պրոցեսում որակապես տարբեր մակար–