դակների մասին գաղափարը, որը որո– շակի ազդեցություն է ունեցել գենետիկա– կան հոգեբանության վրա: Հայտնի է Կ–ի խաղի տեսությունը: Երկ. Լ*association des idees, P., 1903; L’education fonctionelle, P., 1931; IlcHxo^orHa pe6eHKa h 9KcnepnMeHTajibHaH neflarormca, CIIB, 1911; IIpoieccHOHaJibHaji opHeHTau,H5i, ee npo6jieMbi h MeTOflbi, M., 1925. Գրկ. Edouard Claparede, Geneve, 1941.
ԿԼԱՊԵՅՐՈՆ (Clapeyron) Բենուա Պոլ էմիլ (26.1.1799, Փարիզ –28.1.1864, Փա– րիզ)» ֆրանսիացի ֆիզիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1858): Ավարտել է Փարիզի պոլի– տեխնիկական դպրոցը (1818): 1820– 1830-ին աշխատել է Պետերբուրգի հաղոր– դակցության ճանապարհների ինժեներ– ների ինստ–ում, այնուհետե վերադարձել է Ֆրանսիա և դարձել Փարիզի կամուրջ– ների և ճանապարհների դպրոցի պրոֆե– սոր: 1834-ին, հետաքրքրվելով Ս. Կառ– նոյի աշխատանքներով, կրկնել է նրա դատողությունները և թերմոդինամիկա– յում առաջինը կիրառել գրաֆիկական մե– թոդը: Հետազոտելով Կառնոյի ցիկլը՝ արտածել է իդեալական գազի վիճակի հավասարումը (տես Կչապեյրոնի հավա– սարում): Գտել է հալման և եռման կետե– րի կախումը ճնշումից (տես Կչաւցեյրոն– Կչաուզիրւսի հավասարում): Գրկ./lydpoBCKHii O.B., KjianeiipoH h ero pa6oTa «Օ flBHacymeK CHJie TenjioTbi», «Tpy/jbi JleHHHrpa/jcKoro Kopa6jiecTpoHTejib- Horo HH-Ta», 1953, b. 11.
ԿԼԱՊԵՅՐՈՆԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, Կլա– պ և յ ր ո ն–Մ ենդելեեի հավա– սար ու մ (Բ. Կչապեյրոնի և Դ. Ի. Մեն– դեչենի անունով), իդեալական գազի վի– ճակի հավասարում. pV^RT, որտեղ p-ն ճնշումն է, V^-ն՝ գազի մոլային ծավա– լը, T-ն՝ բացարձակ ջերմաստիճանը, R-ը՝ ունիվերսալ գազային հաստատունը: |i մո– լային զանգվածով իդեալական գազի կա– մայական M զանգվածի համար Կ. հ. ունի M pV– RT տեսքը (V-ն գազի ծավալն է): Կ. հ–ից բխում են Բոյւ–Մարիուոի օրենքը, Գեյ–Լյուսակի օրենքը և իդեալական գա– զերին վերաբերող մասնավոր այլ օրենք– ներ: Կ. հ–ով որոշակի ճշտությամբ նկա– րագրվում են փոքր խտության իրական գազերը բարձր ջերմաստիճանների դեպ– քում:
ԿԼԱՊԷՅՐՈն–ԿԼԱՈՒձԻՈՒՍԻ ՀԱՎԱՍԱ– ՐՈՒՄ [Բ. Կչաւցեյրոնի և գերմանացի ֆի– զիկոս Ռ. Կլաուզիուսի (R. Clausius, 1822–88) անունով], առնչություն ֆազա– յին հավասարակշռության մեջ գտնվող թերմոդինամիկական համակարգի ճընշ– ման U ջերմաստիճանի փոփոխությունների dp q միջե՝ ^j՜ , որտեղ p-ն ճնշումն է, T-ն՝ ջերմաստիճանը, q-ն՝ ֆազային անցման (թաքնված) ջերմությունը, Vi-ը, V2-i առաջին և երկրորդ ֆազերում մեկ մասնիկին բաժին ընկնող ծավալը: Առա– ջին կարգի ֆազային փոխարկումների ժամանակ Կ–Կ. հ. արտահայտում է (սուբ– լիմացում, եռում, հալում են) ջերմաս– տիճանների կախումը ճնշումից: Կ–Կ. հ. ֆազերի հավասարակշռության կորի դի– ֆերենցիալ հավասարումն է:
ԿԼԱՌՆԵՏ [իտալ. clarinetto, < լատ. clarus – պարզ (հնչյուն)], փայտե փո– ղայինների ընտանիքի երաժշտական գոր– ծիք: Ստեղծվել է սրինգից: Կազմված է եռամաս Փողից (590–680 մմ) և կտուցաձև ծվանից, որի վրա ամրացված է եղեգնյա պիպիչը: ժամանակակից Կ. ունի մոտ 20 կափույր և 7 անցք: Լինում են տարբեր լարվածքի, առավել օգտագործվում են սի–բեմոլ և լյա Կ–ները: Տարատեսակներն են՝ փոքր Կ., ալտային կամ տենորային Կ. (հայտնի է բասետհոռն անվանումով), բաս–Կ., կոնտրաբասային Կ.:
ԿԼԱՍԻԿ, տես Դասական:
ԿԼԱՍԻՅԻ&Մ (< լատ. classicus – դա– սական, օրինակելի), գեղարվեստական ոճ և գեղագիտական ւււղղություն՝ XYII դ.– XIX դ. սկզբի եվրոպական արվեստի ու գրականության մեջ: Կ–ի ձևավորման հա– սարակական–քաղաքական նախադրյա– լը ֆրանս. բացարձակ միապետությունն էր, իսկ փիլ. մեթոդաբանական հիմքը՝ ռացիոնաւիզմը (Ռ. Դեկարա): Գեղարվես– տի բարձրագույն տիպարն ու չափանիշը կլասիցիստ գրողներն ու արվեստագետ– ները տեսնում էին անտիկ գրականության և արվեստի մեջ, այնտեղից վերցնում սյուժեներ ու կերպարներ՝ արտահայտե– լով ժամանակի հասարակական–քաղա– քական խնդիրները: Անտիկ տեսաբաննե– րը (Արիստոտել, Հորացիոս) և արվես– տագետները համարվում էին անառար– կելի հեղինակություններ, իսկ անտիկ ար– վեստը՝ հավիտենական, անփոփոխ ու բացարձակ գեղեցկի արտահայտություն: Կ–ի գեղագիտական սկզբունքները ի վեր– ջո հանգում են անտիկ, դասական հեղի– նակներին նմանվելու պահանջին: Կ–ի պոետիկայի գլխավոր դրույթը բանակա– նության սկզբունքներին հետևելու պա– հանջն էր՝ ձևի ենթարկումը բովանդակու– թյանը, գաղափարի ամբողջականություն, հստակություն, գեղարվեստական ձևի կա– տարելություն: Այստեղից էլ բխում էր գրական ժանրերի ազատության քննա– դատությունը և կանոններ սահմանելու անհրաժեշտությունը: Կ–ի տեսաբանները բանականության ու տրամաբանության օրենքներով էին հիմնավորում արվեստի երկի համամասնության, ներդաշնակու– թյան ու հստակության սկզբունքները: Կ–ի գեղագիտության հիմնական դրույթ– ներից է «բնությանն ընդօրինակելու», նը– րան նմանվելու, բանականության միջո– ցով այն գեղարվեստական կարգավոր– ման ենթարկելու խնդիրը: Բանական և «գեղեցիկ բնություն» համարվում էր արիս– տոկրատիայի կյանքը, որը և արժանի էր պատկերվելու արվեստում: Թեմաների և գրական ժանրերի ըմբռնման և ստորա– կարգման հարցում դրսևորվել է Կ–ի դա– սային–հիերարխիական բնույթը: Կ–ի գե– ղագիտությունը պարտադրում էր որոշա– կի օրենքներ ու կանոններ, սահմանում ժանրերի խիստ հիերարխիա՝ դրանք բա– ժանելով «բարձրի» (ողբերգություն, էպո– պեա, ձոն, իսկ գեղանկարչության մեջ՝ պատմական, դիցաբանական և կրոնա– կան ժանրեր) և «ցածրի» (կատակերգու– թյուն, երգիծանք, առակ, իսկ գեղանկար– չության մեջ՝ այսպես կոչված «փոքր ժանրը»՝ բնանկար, դիմանկար, նատյուր– մորտ): Կ–ի գեղագիտությունը խստորոշ սահման էր դնում վեհի և նսեմի, ողբեր– գականի ու կատակերգականի, հերոսա– կանի ու առօրեականի միջև: Դրամատուր– գիան կառուցվում էր «եռամիասնության օրենքի» (տեղի, ժամանակի և գործողու– թյան միասնություն) հիման վրա, որը պահպանվում էր խստորեն: Վերածնու– թյան դարաշրջանի հումանիստական գա– ղափարները Պ. Կոռնելի և ժ. Ռասինի ող– բերգություններում բեկվում էին ռացիոնա– լիզմի պրիզմայով, նրանցում մարդկա– յին անհատականությունը ենթարկվում էր հասարակական սկզբունքին ու բարոյա– կան պարտքին, զգացմունքները զոհա– բերվում էին գահի ու հայրենիքի գաղա– փարներին: Կլասիցիստական ողբերգու– թյան դասական օրինակներ են Կոռնելի «Սիդը», «Հորացիոսները», «Նիկոմեդը», Ռասինի «Անդրոմաքեն», «Ֆեդրան», «իֆի– գենիան» ևն: Կ–ի գեղագիտությունը հըս– կայական նշանակություն էր տալիս ար– վեստի հասարակական–դաստիարակչա– կան դերին: Գրական ու թյան մեջ Կ. իր ամբողջական դրսևորումը գտավ XVII դ. 1. «Աուստերլիցյան սկահակ», նկարազարդումը՝ Պ.-Ն. Բերժերեի, ճենապակի, Սևրի մա– նուֆակտուրա (1806, Մալմեզոն պալատ, Փարիզ), 2. Մ.-Գ. Բիեննե. արգանակի աման, ոսկեջրած արծաթ (մոտ 1800, ռեզիդենցիայի թանգարան, Մյունխեն), 3. Պ.-Ֆ. Տոմիր, «Կորիոլան և Վոլումնիա» ժամացույցը, բրոնզ (մոտ 1810, էրմիտաժ, Լենինգրադ)