Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Սովորական կկու կարճ են, ամուր, մոխրագույն, սե, սպի– տակ կամ դարչնագույն: Ապրում են ծա– ռերի, թփերի միջավայրում: Որոշ մասը մոնոգամ է, կան նաև պոլիգամներ: Կ–ից շատերը բներ են պատրաստում և թխսում սեփական ձվերի վրա: Բնային մակա– բույծ տեսակները ձվերը դնում են հարե– վան թռչունների բներում և չեն թխսում: Ապրում են ամենուրեք, բացի Անտարկ– տիդայից: Հայտնի է 1 ընտանիք, 38 սեռ, 128 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 6 տեսակ: Հայաս– տանում տարածված է սովորական կ կ ու ն (Cuculus conorus), որը բնային մակաբույծ է, ձվադրում է այլ թռչունների (խաղտտնիկներ, երաշտահավեր, շամփ– րուկներ ևն) բներում, յուրաքանչյու– րում 1 ձու, որի գույնը նմանվում է տվյալ բնի տիրոջ ձվերին: Ձագը ձվից դուրս գա– լուց հետո կկուն բնից նետում է տիրոջ ձագերին ու ձվերը և մնում միայնակ: Ձագերը բնից հեռանում են 20–22 օր հետո: Կ. սնվում են միջատներով, հարս– նյակներով, որոշ տեսակներ՝ մողեսնե– րով, օձերով, մյուսները՝ հատապտուղնե– րով, մրգերով:

ԿՂԱՐՋՔ, Կաղարջք, Կալարջք, Կլարջք, Կլարճք (հուն. KaXap- £7}vt), iiavap^vfi, վրաց. Կղարջեթի, արաբ. Qaeamt), գավառ Մեծ Հայքի, Գուգարք նահանգում, ճորոխի Շավշուր (Իմերաձոր) վտակի միջին և ստորին ավագանում: Նույնացվում է ուրարտ. սե– պաձև արձանագրություններում հիշատակ– վող Կատարզա և հին հայկ. Գոդերձական տուն գավառին: Մ. թ. ա. VIII դ. սկզբից ընդգրկվել է Ուրարտու թագավորության, ապա Մեծ Հայքի կազմում: Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո մտել է Վրաց մարզպանության մեջ: Կ–ում շարունակել է իշխել հայ նախարարական տներից մեկը, որի ավագը ժառանգաբար կրում էր «Տանուտեր Կղարջքի» տիտղոսը, իսկ գավառը կոչվում «տանուտիրություն Կղարջից»: Դժվարամատույց լեռներով ու անտառներով պատված Կ. VII–VIII դդ. եղել է արաբ, հալածանքներից փախչող հայերի համեմատաբար ապահով ապաս– տանը: VIII դ. վերջին Կ–ում հաստատվեց արաբ, նվաճողների դեմ հայոց պայքարի կազմակերպիչներից մեկը՝ իշխան Վա– սակ Բագրատունին: Նրա թոռը՝ Ատրներ– սեհի որդի Աշոտը, բյուզանդ. կայսրից կարգվեց Կ–ի և շրջակա գավալների կու– րապաղատ: Նա վերակառուցեց Արտա– նուջի բերդը և այն դարձրեց Կ–ի Բագրա– տունյաց ճյուղի իշխանանիստ ոստանը: 826-ին Աշոտ Ա կուրապաղատը սպանվեց, արաբները գրավեցին Կ. և ավերեցին Արտանուջի ամրությունները: Մակայն նրա որդիներ Ատրներսեհը, Բագրատը և Գուա– րամը (Գարամ) շուտով տիրեցին հայրե– նի կալվածքները և բաժանեցին միմյանց միջև: Կ–ի կուրապաղատ դարձավ Բագ– րատը: Այնուհետև կուրապաղատության մեջ էին Արտահան, Շավշեթ, Աճարա և Նիգալ գավառները, որի հս. սահմանը հասնում էր Սև ծով՝ ներառնելով Խուփթա նավահանգիստը: Ընդունելով Շիրակի Բագրատունիների հովանավորությունը՝ Կ–ի Բագրատունիները նրանց զինակցու– թյամբ մինչև X դ. իրենց ենթարկեցին գրեթե ամբողջ Հս. Հայաստանն ու Վրսա– տանը՝ հաստատելով իրենց ճյուղերի գե– րիշխանությունը: IX–X դդ. Կ. ապրել է տնտ. և քաղ. մեծ վերելք: Կոստանդին Ծիրանածինը Արտանուջ քաղաքը հիշա– տակում է որպես միջազգային առևտրի խոշոր կենտրոն: Կ–ում կառուցվում են բազմաթիվ հայկ. վանքեր ու եկեղեցիներ: X դ. վերջից Կ. միացվեց վրաց Բագրա– տունիների թագավորությանը: XI դ. սկըգ– բին այն նվաճեց Բյուզանդիան: Ըստ բյու– զանդ. կառավարիչ Եվստաթիոս Բոյիլասի կտակի, Կ–ի հայ բնակչության գերիշխող մասը կառչած էր իր ավանդական եկեղե– ցուն, իսկ որոշ մասը դարձել էր քաղկե– դոնական: Սելջուկյան թուրքերի նվաճում– ներից (XI դ. կես) և Բյուզանդիայի գերիշ– խանության թուլացումից հետո Կ. կրկին անցավ վրաց Բագրատունիներին: XIII դ. առաջին կեսին Կ. ենթարկվեց թաթար–մոն– ղոլների ավերածություններին: 1266-ից Կ. մտնում էր Սամցխե–Սաաթաբագոյի իշ– խանության մեջ: XIV–XV դդ. Կ–ի բնակ– չությունը մասամբ ենթարկվեց բռնի մահ– մեդականացման: XVI դարից Կ. զավթե– ցին օսմանյան թուրքերը: 1787–1833-ին Արտանուջը տիրող թուրք. Փաշենց Պոտի կոչված տոհմը շարունակ կողոպտել և նեղել Հ շրջակա հայ և վրացի բնակչու– թյանը: 1878-ից Կ. անցավ ցարական Ռու– սաստանին. այն որպես առանձին վար– չական միավոր (Արդվինի գավառ) մըտ– նում էր Բաթումի մարզի մեջ: 1921-ին Կ. դարձյալ անցավ Թուրքիային: Կ–ի Աղյուսո (Ախիզա), Անչա, Արտանուջ, Բեր– դակ (Բերթա), Խանձիթ (1սանձտու), Միջ– նաձոր, Նոր գեղ, Շատբերդ, Ոպիզա և այլ հին ու նոր բնակավայրերի հայերը ենթարկվեցին բռնի տեղահանման, մահ– մեդականացածները ձուլվեցին: Գրկ. Երեմյան U.S., Հայաստանը ըստ «Աշյսարհացոյց>-ի, Ե., 1963:tTeoprHH M օ p h y ji, 2KHTHe cb. TpuropHH XaHfl3THH- CKoro, BBea. 1 H3fl. nep. H. Mappa, CnB, 1911 (TeKCTM h pa3hicicaHHH no apMHHo-rpy- 3hhckoh վայւօյւօոա, kh. 7). Ս. Երեմյան

ԿՂԵՄԵՍ ԴԱԼԱՆՈՍ, տես Գաչանոս Կղե– Վհս:

ԿՂԵՍՈՒՐՔ (Կլեյսուրի), լեռնանցք Հայ– կական լեռնաշխարհում, Հայկական Տավ– րոս լեռնաշղթայի կենտրոնական մասում, 1360 Վ բարձրության վրա: Տիգրիս գետի ավազանը կապում է Արածանիի հովտի հետ: Կ–ով է անցնում Դիարբեքիր–Ռեշ– Դարխին–Դիադին–Գենչ ճանապարհը, որն ունի տեղական նշանակություն: Կ–ի հս. մասում է Ոլոր բերդը:

ԿՂԵՐԱ–ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ, հայ հասարակական–քաղաքական մտքի ուղ– ղություն XVIII–XIX դդ.: Արտահայտում էր բարձրաստիճան հայ հոգևորականու– թյան, արևելահայ մեծահարուստների, կալվածատերերի և պոլսահայ ամիրայու– թյան՝ շահագործող դասերի շահերը: Կ–ֆ. հ. ամենահետադիմական հոսանքն էր հայ հասարակական կյանքում: Նրա ներկայացուցիչները, որպես կանոն, Թուր– քիայում ծառայում էին սուլթանական, Ռուսաստանում՝ ցարական կառավարու– թյուններին, երկու պետությունների հայ հատվածներում պաշտպանում նրանց ազ– գային–գաղութային քաղաքականությու– նը: Կրոնը, եկեղեցին, նրա ժամասացու– թյան լեզուն՝ գրաբարը, նրանք համարում էին ազգի գոյության միակ հենարանը, իսկ դպրոցը՝ եկեղեցու գավիթը (ուստի արգելում էր աշխարհաբարի մուտքը դըպ– րոցներ): Կ–ֆ. հ–ի պարագլուխներն էին՝ արևելա– հայերի մեջ Գ. Այվազովսկին, Մ. Մսերյա– նը, Ի*. Լազարյանը, Ստ. Մանդինյանը, Մ. Զալալյանցը, Ա. Արարատյանը և ուրիշ– ներ, որոնց խոսափողներն էին «ճռաքաղ* և «Մասյաց աղավնի» պարբերականները, իսկ արևմտահայ հատվածում՝ Հ. Չա– Վուռճյանը, Մ. Տեյիրմենճյանը, Ա. Աղա– նուրը, Կ. Պոլսի ամիրաները և ուրիշներ (ունեին «Զոհալ», «Երևակ», «Արևելյան դար» ևն պարբերականներ): Կ–ֆ, հ. կա– տաղի պայքար էր մղում հայ լուսավորիչ– ներ Ւ*. Աբովյանքւ, Ստ. Նազարյանի, Մ. Նաչբանդյանի, Ն. Ռուսինյանի, Ն. Զո– րայանի և այլոց առաջադեմ գաղափարնե– րի դեմ: Հալածում և հետապնդում էին հայ առաջադեմ գործիչներին: XIX դ. 50–60-ական թթ., ֆեոդալիզմի քայքայման ու կապիտալիզմի զարգաց– ման պայմաններում, Կ–ֆ. հ. ջախջախիչ հարված ստացավ հայ առաջադեմ գործիչ– ներից, հատկասյես հեղափոխական–դեմո– կբատ Մ. Նտլբանղյանից, աստիճանաբար կորցրեց իր ազդեցությունը և որպես հոսանք դադարեց գոյություն ունենալուց: Գրկ .Հովհաննիսյան Ա.Գ., Նալ– բանդյանը և նրա ժամանակը, հ. 1–2, Ե., 1955–56: Հայ ժողովրդի պատմություն, հ. 3, Պարսամյան Վ. Ա., (1801 – 1917 թթ.), Ե., 1967: Ղազար յան Հ., Արևմտահայերի սոցիալ–տնտեսական և քաղաքական կացու– թյունը 1800–1870 թթ., Ե., 1967: Հայ ժողո– վըրդի պատմություն, հ. 5, Ե., 1974: վ. Պարսամյան

ԿՂԶԱՅԻՆ ԱՂԵՂՆԵՐ, մայր ցամաքներից օվկիանոսներին անցման զոնաներում ժա– մանակակից գեոսինկլինալային համա– կարգերի ստրուկտուրայի ռելիեֆում ար– տահայտված ձևեր: Կ. ա. երկայնակի ձըգ– ված լեռնային կառուցվածքներ են, որոնք բաժանում են եզրային ծովերի գոգավո– րությունները խորջրյա անդունդներից: Կ. ա–ի հիմքն են կազմում 40–50 կՎ–ից մինչև 200–400 կվ լայնությամբ, 1000 և ավելի կճ երկարությամբ ստորջրյա ւեռ– նաշղթաները, որոնք հիմնականում բաղ– կացած են հրաբխային ապարներից (բա– զալտներ, անդեզիտա–բազալտներ, անդե– զիտներ): Լեռնաշղթաների կատարային մասերը ջրի մակերևույթից վեր են բարձ– րանում կղզիների աղեղանման դասավոր– ված շարքերի ձևով (Կուրիլյան, Ալեության