ԿՈԲԱԼՏԻ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՆԵՐ, կոքաի աի հիմքով համաձուլվածքներ: Գլխավո– րապես օգտագործում են բարձր ջերմաս– տիճաններում աշխատող դետալների (օրի– նակ, տուրրառեակտիվ շարժիչների թիակ– ների) պատրաստման համար: Զուլման Կ. հ. Co–Cr–C–X համակարգի համա– ձուլվածքներ են, որտեղ X–W, Mo, Nb, Ni ունեն ձուլման լավ հատկություններ: Քանի որ այս համաձուլվածքների ամ– րությունը ստեղծվում է հիմնականում կարբիդի ֆազերով, ապա նրանք պարու– նակում են 0,2–1,0%C: Կ. հ. ջերմային հոգնածության նկատմամբ ունեն բավա– կանին լավ դիմադրություն: Առավել կրա– կաամուր Կ. հ. աշխատունակությունը պահպանում են մինչև 1100°C ջերմաստի– ճանը, երկարատև ամրության սահմանը air ^70tCo–Cr–Ni–Mn համակարգի մինչև 50% Co պարունա– կող Կ. հ. (դեֆորմացվող Կ. հ.) ջերմային հոգնածության նկատմամբ ունեն բարձր դիմադրություն և բավականին լավ են մշակվում ճնշմամբ:
ԿՈԲԱԼՏԻՆ, կոբալտային փայլ, միներալ: Քիմ. կազմը՝ CoAsS: խառնուրդ– ների ձևով պարունակում է նիկել և տե– լուր: Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է: Առաջացնում է խորա– նարդի, օկտաէդրի, դոդեկաէդրի տեսքով բյուրեղներ, ավելի հաճախ՝ հատիկա– վոր ագրեգատներ: Գույնը՝ վարդագույն սպիտակ: Փայլը՝ մետաղական: Կարծրու– թյունը՝ 5,5, խտությունը՝ 6400 կգ/մ3: Հանդիպում է կոնտակտ–մետասոմատիկ հանքավայրերում, ոսկի–քվարցային երակ– ներում, Co–Ni–Ag–Bi–Ս ֆորմացիա– յի հանքավայրերում: Կոբալտի ստացման գլխավոր հանքային միներալներից է:
ԿՈԲԱՆՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, բրոնզի դարից երկաթի դարին անցման ժամանակաշըր– ջանի (մ. թ. ա. II հազարամյակի վերջ – մ. թ. ա. I հազարամյակի կես) հնագի– տական մշակույթ Հյուսիսային Կովկա– սում: Կոչվել է Կոբան (Հյուսիսային Օսե– թիա) գյուղի անունով, որի մոտ 1869-ին գտնվել են բրոնզե իրեր, կացիններ, գո– տու ճարմանդներ, ապարանջաններ, զեն– քեր, արմնկազրահներ, անոթներ, երկ– րաչափական նախշերով և կենդանակերպ պատկերներով խեցեղեն:
ԿՈԲԴԵՆ (Cobden) Ռիչարդ (1804–1865), Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչ, արդյունաբերական բուրժուազիայի գա– ղափարախոս, ֆրիթրեդերների (տես Ֆրիթրեդերականություն) պարագլուխ, գործարանատեր: 1841–57 և 1859–65-ին՝ համայնքների պալատի անդամ: Կողմ էր անսահմանափակ մրցակցության, որը կոչված էր ապահովելու արդ. բուրժուա– զիայի գերիշխանությունը երկրի ներսում և արտաքին շուկայում: Դեմ էր գործա– րանային օրենսդրությանն ու արհմիու– թյուններին: Կ. պացիֆիստ էր. մասնակցել է 1848–51-ի խաղաղության կոնգրեսների կազմակերպմանը: ԿՈԲԵ, քաղաք և նավահանգիստ ճապո– նիայում, Հոնսյու կղզու հարավում, Օսա– կա ծոցի ափին, Իփոգո պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը: 1289 հզ. բն. (1970): Արդ. խոշոր կենտրոն է, տրանսպորտային հանգույց: Կ–ում են օտարերկրյա բանկե– րի, առևտրական և արդ. ֆիրմաների մաս– նաճյուղերը: Ունի բարձրագույն առևտրա– կան ինստ., համալսարան, աեխ. կոլեջ, աստղադիտարան, մետրոպոլիտեն, ազ– գային պարկեր: Տուրիզմի միջազգային կենտրոն է: ԿՈԲձԱ (թուրք.), լարավոր կսմիթային երաժշտական գործիք: Ունի լյուտնայա– տիպ իրան, սովորաբար՝ 8 լար: Երկա– րությունը՝ 520–530 մմ և ավելի: Նվա– գում են կնանւոոցով (վիրտուոզները՝ նաև մատներով): Կ. տարածված է Ուկրաինա– յի արմ. մարզերում, Մոլդավիայում, Ռու– մինիայում, մասամբ՝ Հունգարիայում: ԿՈԲ&ԱՐ, ուկրաինական ժողովրդական երգիչ, որը կոբզայով (բանդուրով) նվա– գակցում է ինքն իրեն: Կ–ներն արտահայ– տել են աշխատավոր ժողովրդի, առաջին հերթին, գյուղացիության սոցիալա– կան ակնկալությունները: Կ–ներից հայտ– նի են Անդրեյ Շուտը (մահ. 1873), Օստապ Վերեսայը (մոտ 1803–90), Իվան Կրյու– կովսկին (1820–1885), Ֆեոդոր Խոլոդ– նին (1832–1902), Միխայիլ Կրավչենկոն (1850–1917): ԿՈԲՈ Աբե (ծն. 1924, Տոկիո), ճապոնացի գրող: Ավարտել է Տոկիոյի համալսարանի բժշկ. ֆակուլտետը: Առաջին ուշագրավ գործը «Կարմիր բոժոժ» (1950) պատմված– քըն է: «Պատ: Հանցագործություն Տ: Կա– րումա» վիպակի համար ստացել է Ակու– տագավայի գրական մրցանակ (1951): Նրան ճանաչում են բերել «Չորրորդ սառ– ցադաշտային ժամանակաշրջանը» (1959, հայերեն հրտ. 1969), «Կինը ավազների մեջ» (1963), «Օտար դեմք» (1964), «Այր– ված խաղաթուղթ» (1967) վեպերը: Կ. հե– ղինակ է «Ստրուկների որսը» (1955), «Ուր– վականները մեր մեջ» (1958), «Ասք հսկա– ների մասին» (1960), «Ամրոց» (1962), «Բարեկամները» (1967), «Փայտ դարձած մարդը» (1969) պիեսների:
ԿՈԲՈԼ [COBOL, < անգլ. CO(mmon) B(usiness) O(riented) L(anguage)], ծրա– գրավորման ԼեզուՀ տնտեսական, հաշվառ– ման և հատկապես առևտրական խնդիրնե– րի լուծման ալգորիթմները նկարագրելու համար: Մտեղծվել է ԱՄՆ–ի ռազմ, մի– նիստրության նախաձեռնությամբ (1958– 1961): Նշված տիպի խնդիրների լուծմանն առանձնահատուկ է հաշվարկների փոքր քանակությունը և ներածման ու արտած– ման ենթակա տվյալների մեծ ծավալը: Կ–ում փոխանակման և վերամշակման հիմ– նական միավորն է տվյալների միանման կառուցվածք ունեցող խմբերի հաջորդա– կանությունը, որը կոչվում է ֆայլ: Կ. հար– մարեցված է ֆայլի խմբերը նույն ալգո– րիթմով վերամշակելուն: Կ. լեզվով նկա– րագրված խնդիրները ծրագրավորող ծրա– գրերի օգնությամբ թարգմանվում են մե– քենայական լեզվով գրված համարժեք ծրագրերի, որոնք իրականացնում են խնդրի լուծումը ԷՀՄ–ի օգնությամբ: <. Փիւիպոսյան
ԿՈԲՍՏԱՆ, Կ Ո բ ու ս տ ա ն, ցածրա– դիր նախալեռնային շրջան Ադրբեջանա– կան ՍՍՀ–ում, Ապշերոնյան թերակղզուց արևմուտք և հարավ–արևմուտք: Կան ցե– խային հրաբուխներ, Զեյրան–կեչմազ գե– տի ավազանում՝ միջին քարի դարից մին– չև միջնադարյան ավելի քան 4 հզ. վւորսք գիր ուրվագծային, ուրվանկարային, գե~ ղանկարչական ժայռապատկերներ՝ հնձի, զոհաբերության, պարերի տեսարաննե– րով, մարդկանց, կենդանիների, թիերով նավակների պատկերներով: ժայռապատ– կերների մոտ՝ քարայրերում և ապաս– տարաններում հայտնաբերված են քարե– դարյան կայաններ: Բացվել են նաև մ. թ. ա. Ill հազարամյակի բնակատեղիներ, բրոնզի դարի դամբարանաբլուրներ և հե– տագա շրջանների այլ հուշարձաններ: Կ–ի տարածքը պատմա–գեղարվեսաական արգելանոց է:
ԿՈԲՐԱՆԵՐ (Naja), ասպիդների ընտանի– քի թունավոր օձերի սեռ: Հայտնի է 10 տեսակ՝ տարածված Աֆրիկայում, Հա– րավային Ասիայում: Վտանգի ժամանակ, գրգռված վիճակում, Կ. բարձրացնում են մարմնի առջևի մասը, լայնացնում պա– րանոցը սկավառակի տեսքով և իրարից հեռացնում առջևի ութ զույգ կողերը: Վե– րին ծնոտի առջևի մասում են գտնվում թունավոր մեծ ատամները, ետևի մասում՝ 1–3 փոքր ատամները: Հնդկական կոբրան կամ ակնոցավոր օձը (N. naja) Կ–ից ամենահայտնին է, հանդի– պում է Հարավային Ասիայում, ՍՍՀՄ–ում՝ Թուրքմենիայի, Ուզբեկաոանի հվ–ում և Տաջիկստանի հվ–արմ–ում: Մարմնի երկա– րությունը 160–180 սմ է, մեջքի կողմում, մարմնի լայնացող մասում ունի ակնոց հիշեցնող կլորավուն բաց գույնի նախշեր (այստեղից էլ՝ «ակնոցավոր օձ» անվա– նումը): ՍՍՀՄ–ում ապրում են նաև միջին– ասիական Կ. (N. naja oxiana), որոնց մարմնի երկարությունը մինչև 180 սմ է, շատ նման են ակնոցավոր օձերին, սա– կայն նախշեր չունեն: Ապրում են քարերի, թփերի միջև, կրծողների բներում, լըք– ված շինություններում: Լավ լողում են, կարող են ծառ բարձրանալ: Դնում են 8–45 ձու: Մնվում են երկկենցաղներով, կրծողներով, երբեմն թռչուններով: Ամե– նախոշորը և ամենաթունավորը թագավո– րական Կ. են, որոնց մարմնի երկարությու– նը 4–5,5 մ է, ապրում են Հնդկաստանի, Բիրմայի, Հնդկաչինի ջունգլիներում:
ԿՈԳԱՆ Լեոնիդ Բորիսովիչ (ծն. 14.11. 1924, Եկատերինոսլավ, այժմ՝ Դնեպրո– պետրովսկ), սովետական ջութակահար և մանկավարժ: ՍՍՀՄ ժող. արտիստ (1966): ՄՄԿԿ անդամ 1954-ից: 1948-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: 1944-ից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար: Համերգացանկն ընդգրկում է տարբեր դարաշրջանների և ոճերի ստեղծագործու– թյուններ, այդ թվում Յո. Ս. Բախի, Վ. Ա. Մոցարտի, Լ. Բեթհովենի, 0ո. Բրամսի, Մ. Պրոկոֆևի, Դ. Շոստակովիչի կոնցերտ– ները: Բազմիցս հանդես է եկել Երևանում (առաջին անգամ՝ 1950-ին): Լենինյան մրցանակի դափնեկիր (1965):
ԿՈԳԱՆ Պյոտր Մեմյոնովիչ (1872–1932), սովետական գրականագետ, քննադատ: Գրել է «Ակնարկներ արևմտաեվրոպա– կան գրականությունների պատմության» (հ. 1–3, 1903–10), «Ակնարկներ հին գրականությունների պատմության» (հ. 1, «Հունական գրականություն», 1907), «Ակ– նարկներ ռուսական նորագույն գրակա– նության պատմության» (հ. 1–3, 1908–