միանում՝ առաջացնելով մեծ բյուրեղ: Այս պրոցեսի պատճառով բաժանման մակե– րեսը վերանում է: Կ. կիրառական արժեք ունի հատկապես էմուլսիաների շերտա– վորման համար, օրինակ, նավթի ջրազըր– կումը:
ԿՈԱԼԻՑԻԱ (<ուշ լատ. coalitio – դա– շինք), 1. երկու կամ մի քանի պետու– թյունների ժամանակավոր ռազմա–քա– ղաքական դաշինք՝ որևէ պետության կամ պետությունների խմբի դեմ համատեղ գործողությունների նպատակով (օրինակ, հակահիտլերյան կոալիցիա), 2. երկու կամ մի քանի քաղաքական կուսակցու– թյունների միջև համաձայնություն, որը հաճախ ստեղծվում է կառավարություն (կոալիցիոն) կազմելու նպատակով: Լայ– նորեն կիրառվում է բուրժուական պետու– թյուններում, երբ կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չունի պառլա– մենտում:
ԿՈԱՑԷՐՎԱՑԻԱ (<լատ. coacer vat io–կ ու– տակում), բարձրամոլեկուլային միացու– թյունների լուծույթում լուծված նյութով հագեցած կաթիլների առաջացումը: Կոա– ցերվատ կաթիլների միացումը (կոալես– ցենցիա) կարող է նախորդել դրա հետևան– քով գոյացած փուխր Փաթիլանման ագրե– գատների առաջացմանը (ֆլոկուլացիա) և բարենպաստ պայմաններում հանգեցնել համակարգի բաժանմանը խիստ սահմա– նազատված 2 շերտերի՝ հավասարա– կշռված հեղուկի շերտ և խիտ կամ պոլիմերով հարուստ կոացերվ tu– rn ui յ ի ն շերտ: Կ. տեղի է ունենում ջեր– մաստիճանի կամ համակարգի փոփոխու– մից, երբ բաղադրիչ նյութերը կորցնում են միմյանց մեջ լուծվելու ունակությունը: Տարբերում են պարզ և բարդ Կ.: Պարզ Կ. լուծված պոլիմերի և ցածրամոլե– կույային նյութի (օրինակ, ժելատինի և սպիրտի) վւոխազդեցության արդյունք է: Րարդ դիտվում է 2 պոլիմերների փո– խազդեցության դեպքում, որոնց մակրո– մոլեկուլները տարբեր լիցքերով են լից– քավորված (օրինակ, ժելատինի և արա– բական խեժի ջրային լուծույթները խառ– նելիս): Կոացերվատների առաջացումը շատ կարևոր որակական փուլ է հանդիսա– ցել մեր մոլորակի վրա կյանքի ծագման ժամանակ: Ըստ Ա. Օպարինի կյանքի ծագման հիպոթեզի, Կ. սկզբունքորեն կարևոր դեր է խաղացել շրջապատող մի– ջավայրի մեկուսացած հատվածներում սպիտակուցային նյութերի կուտակման համար: Համաձայն նշված հիպոթեզի, առանձին հիդրատացված մակրոմոլե– կուլների միավորումը և հաջորդական կու– տակումը կոացերվատ կաթիլներում հան– գեցրին նախնական կենսաբանական հա– մակարգերի առաջացմանը առաջնային օվկիանոսի ջրերում: Այդ պատճառով հե– ռավոր երկրաբանական դարաշրջանում Կ. հանդիսացավ կյանքի ծագման ընթաց– քի կարևորագույն որակական աստիճան– ներից մեկը:
ԿՈԱՔՍԻԱԼ ՄԱԼՈհԻ» [< լատ. co (cum)- համատեղ և axis – առանցք], մեկ կամ մի քանի (մինչև 20) կոաքսիալ զույգերից կազմված ւէաւուխ, որոնցում երկու հա– ղորդալարերը (ներքին ու արտաքին) օդա– յին–պոլիէթիլենային մեկուսացումով ան– ջատված համառանցք գլաններ են: Ծա– ռայում է ռադիոտեխնիկական ապարա– տուրայի հանգույցներն ու բլոկները մի– մյանց միացնելու, կապի բազմականալ համակարգում (տես Բազմականաւային ռադիոկապ) հեռուստատեսային ծրագրե– րի և հեռախոսային խոսակցությունների (միաժամանակ մինչև 3600 խոսակցու– թյուն, երկու կոաքսիալ զույգով) միջքա– ղաքային հաղորդումների համար:
ԿՈԲԱԼԱՄԻՆ, տես Ցիանակոբաւամին:
ԿՈԲԱԼՏ (լատ. Cobaltum), Co, պարբերա– կան համակարգի VIII խմբի առաջին եռյակի քիմիական տարր: Կարգահամա– րը 27 է, ատոմական զանգվածը՝ 58,9332: Կ. վարդագույն երանգով արծաթագույն, ծանր մետաղ է: Ունի մեկ կայուն իզո– տոպ՝ 59Co, արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից արժեքավոր է 60Co(Ti/2= = 5,27 տարի), 7՜ճառագայթիչ է, կիրառ– վում է բժշկության մեջ ուռուցքների ճա– ռագայթային թերապիայի և դեղամիջոց– ների մանրէազերծման, տեխնիկայում՝ գամմա–դեֆեկտոսկոպիայի համար: Հին Եգիպտոսում, Բաբհլոնում և Չի– նաստանում Կ–ի օքսիդը կիրառվում էր ապակին և արծնը կապույտ ներկելու հա– մար: Նույն նպատակով XVI դ. Արևմտյան Եվրոպայում օգտագործվում էր քրքումա– ներկը, որն ստանում էին «կոբոլդ» կոչ– վող հանքանյութերի ջերմային մշակմամբ, որի ընթացքում անջատվում էր մեծ քա– նակությամբ թունավոր ծուխ, իսկ ջերմա– յին մշակման նյութերից չէր հաջողվում մետաղ ձուլել: Միջնադարյան հանքա– փորներն ու մետաղագործներն պյդ երե– վույթը համարում էին առասպելական էակների՝ կոբոլդների (< գերմ. Kobold – տան ոգի, գնոս) արարքներ: 1735-ին շվեդ, քիմիկոս Գ. Բրանդը քրքումա– ներկի, քարածխի և ֆլյուսի խառնուրդը հնոցում տաքացնելով ստացավ մետաղ U անվանեց «կոբոլդի ձուլահատիկ»: Հե– տագայում այն վերանվանվեց «կոբոլտ», ապա՝ <կոբալտ»: Կ–ի պարունակությունը երկրակեղևում 1,8* 10~3% է (ըստ զանգվա– ծի): Կ–ի միներալները (թվով 30 հատ) հազվագյուտ են և չեն առաջացնում նշա– նակալի հանքակուտակումներ: ժտությու– նը 8900 կգթ է (20°0ում), հալ. ջերմաս– տիճանը՝ 1493°C, եռմանը՝ 3100°C: Ատո– մի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը 3d74s2 է: Միացություննե– րում ցուցաբերում է փոփոխական արժե– քականություն: Պարզ միացություններում առավել կայուն է երկարժեք Կ., կոմպլեքս– ներում՝ եռարժեքը: Միարժեք և քառարժեք Կ–ի համար ստացված են միայն քիչ թվով կոմպլեքս միացություններ: Մովորական ջերմաստիճանում հոծ Կ. կայուն է ջրի և օդի ազդեցության նկատմամբ: Մանրաց– րած Կ., որն ստացվում է 250օՇ–ում նրա օքսիդը ջրածնով վերականգնելիս (հրա– կիր Կ.), օդում ինքնաբոցավառվում է՝ փոխարկվելով CoO-ի: Հոծ Կ. սկսում է օքսիդանալ միայն 3006Շ–ից բարձր: Կար– միր շիկացման ջերմաստիճանում Կ. քայ– քայում է ջրային գոլորշին՝ C0+H2O= = CoO+H2: Տաքացնելիս Կ. հեշտու– թյամբ է միանում հալոգեններին՝ առա– ջացնելով հալոգենիդներ՝ CoX2: Նույն պայմաններում Փոխազդում է ծծմբի, սե– լենի, ֆոսֆորի, զառիկի, ածխածնի, սի– լիցիումի, բորի և այլ տարրերի հետ, ընդ որում ստացված նյութերի բաղադրու– թյունը երբեմն չի համապատասխանում վերը հիշատակված արժեքային վիճակ– ներին (օյփնակ, Co*P, Co2As, Co3C ևն): Նոսր աղաթթվի և ծծմբական թթվի հետ դանդաղ է փոխազդում, դուրս է մղում ջրածին և առաջացնում, համապատասխա– նաբար, քլորիդ՝ CoCl2, և սուլֆատ՝ C0SO4, իսկ նոսր ազոտական թթվի հետ՝ ազոտի օքսիդներ և նիտրատ: խիտ HN03-n պաս– սիվացնում է Կ.: Շօ2+-ի աղերի լուծույթ– ներից ալկալիները նստեցնում են կա– պույտ հիդրօքսիդը՝ Co(OH)2, որն աստի– ճանաբար մգանում է օդի թթվածնով մինչև Co(OH)3 օքսիդանալու պատճառով: 400– 500°0ում թթվածնում CoO-ն տաքացնելիս առաջացնում է սև ենթօքսիդ–օքսիդ՝Շօ304, կամ Co0-Co203: Կ–ի արդ. ստացման հիմ– նական աղբյուրը նիկեչի հանքանյութերն են, որոնցում այն գտնվում է խառնուրդի ձևով: Այդ հանքանյութերի մշակումը շատ բարդ է և դրա եղանակը կախված է հան– քանյութի բաղադրությունից: Նիկելից Կ. անջատում են ըստ 2C0Cl2+NaC10+4Na0H+H20= =2Co(OH)4+5NaCl ռեակցիայի: Համարյա ամբողջ նիկելը մնում է լուծույթում: Ջուրը հեռացնելու համար Co(OH)3–h սև նստվածքը շիկաց– նում են: Մտացված Co3C>4 օքսիդը վերա– կանգնում են ջրածնով կամ ածխածնով: 2–3% խառնուրդներ (Ni, Fe, Cu ևն) պա– րունակող Կ. կարելի է մաքրել էլեկտրո– լիզով: Կ. կիրառվում է գլխավորապես հա– մաձուլվածքների ձևով, որպես ջերմակա– յուն ու ջերմադիմացկուն նյութեր, հաստա– տուն մագնիսներ և կտրող գործիքներ ևն պատրաստելու համար: Փոշենման Կ. և 0օ304-ը կատալիզատորներ են: Թենարի կապույտը (ՇօՕ*Ճ12Օյ) և հատկապես Կ–ի սիլիկատը (կալիումի սիլիկատի հետ) կիրառվում են խեցեգործության և ապակու արդյունաբերության մեջ՝ որպես ներկեր, աղերը՝ գյուղատնտեսության մեջ (միկրո– պարարտանյութ), ինչպես նաև կենդա– նիների կերաբաժնում: Կ. օրգանիզմում: Մշտապես գտնվելով կենդանիների և բույսերի հյուս– վածքներում* Կ. մասնակցում է նյութա– փոխանակության պրոցեսներին: Կ–ի նկատմամբ մարդու օրական պահանջը 7–15 Վկգ է, կենդանիներինը կախված է նրանց տեսակից, տարիքից և մթերատվու– թյունից: Կերաբաժնում Կ–ի անբավարա– րությունը նվազեցնում է կենդանիների մթերատվությունը, խախտվում է նյութա– փոխանակությունը և արյունաստեղծումը, առաջանում որոճողների ակոբալտոզ: Կ. ազդում է սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի նյութափոխանակության, նուկ– լեինաթթուների սինթեզի, կենդանի օրգա– նիզմում օքսիդավերականգնման ռեակ– ցիաների վրա: Կ–ի արյունաստեղծումը և էրիտրոպոետինների սինթեզն ակտիվաց– նող հզոր միջոց է: Գրկ. HeKpacOB E. B., OcHOBhi 06- men xhmhh, t. 3, M., 1970; Htoahh E.A., Ko6aJlbT B 3KH3HH pacTeHHH, M., 1970.