Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


1960, t. 4^Մեղվաբուծություն, Ե., 1961: Մեղ– վաբուծությունն ու բնությունը, Ե.ք 1976:

ԿՈԺԵԴՈՒթ Իվան Նիկիտովիչ (ծն. 8.6. 1920), սովետական օդաչու, ավիացիայի գեներալ–գնդապետ (1970), Սովետական Միության եռակի հերոս (4.2.1944, 19.8. 1944, 18.8.1945): ՍՄԿԿ անդամ 1943-ից: Ավարտել է Չուգուեի օդաչուական ուսում– նարանը (1941): Հայրենական մեծ պատե– րազմի ժամանակ եղել է օղակի, էսկա– դրիլիայի հրամանատար, կործանիչ ավիագնդի հրամանատարի տեղակալ, կատարել է 330 մարտական թռիչք, մղել 120 օդային մարտ, անձամբ ոչնչացրել թշնամու 62 ինքնաթիռ: Պատերազմից հետո ավարտել է Ռազմաօդային (1949), Գլխավոր շտաբի ռազմ. (1956) ակադե– միաները: ՍՍՀՄ II–V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևա– տրվել է Լենինի, Կարմիր դրոշի 7, Ալեքսանդր Նևսկու, Կարմիր աստղի 2 շքանշաններով և մեդալներով: Գրել է «Հավատարմություն հայրենիքին» (1967) գիրքը:

ԿՈԺԵՎՆԻԿՈՎ Վադիմ Միխայլովիչ [ծն. 9(22).4.1909, Նարիմ (այժմ՝ Տոմսկի մար– զում)], ռուս սովեաական գրող: ԱՄԿԿ անդամ 1943-ից: 1939-ին լույս է տեսել պատմվածքների առաշին ժողովածուն («Գիշերային խոսակցություն»), այնու– հետև՝ «Մեծ կոչ» (1940), «Ահեղ զենք» (1941) վիպակները: 1941–45-ի Հայրենա– կան մեծ պատերազմի տարիներին եղել է «Պրավդա»-ի զինվորական թղթակից: Հրատարակել է «Պատմվածքներ պատե– րազմի մասին» (1942), «Մարտ–-ապրիլ» (1942), «Սիրելի ընկերներ» (1943), «Պա– տերազմի ճամփաներով» (1955) ժողովա– ծուները, «Տափաստանային արշավ» (1936–37), «Ծանոթացեք, Բալուև» (1960, համանուն ֆիլմ, 1963), «Թռչող օր» (1962) վիպակները, «Սուր և վահան» (1965, հա– մանուն ֆիլմ, 1968, Վ. Բասովի հետ), «ԿհսօյՓՆ uijvUiutv կալմում* (1973) վե– պերը.՝ «Հատուկ ստորաբաժանում» և «Պյոտր Ռյաբինկին» վիպակների համար 1971-ին արժանացել է ՍՍՀՍ պետ. մրցա– նակի: 1949-ից ՍՍՀՍ ԳՄ վարչության քարտուղար և «Զնամյա* ամսագրի գըլ– խավոր խմբագիր: Երկ. Հատուկ ստորաբաժանում, Ե.» 1974:

ԿՈԼԱԴԵՆ (< հուն. x6Xa a – սոսինձ և… գեն), սկլերոպրոաեինների խմբի ֆիբ– րիլային սպիտակուց, կենդանիների շա– րակցական հյուսվածքի կոլագենային թե– լիկների հիմնական մասն է: Կ–ի մոլեկու– լը կազմված է զսպանակաձև ոլորված պո– լիպեպտիդային 3 շղթայից: Կ. կազմում է կենդանիների սպիտակուցների -i -ը, շարակցական հյուսվածքի, կապանների, կռճիկների, մաշկի, ոսկրերի, ձկների թեՓուկների կարևոր կառուցվածքային բաղադրամասն է և հիմնականում կատա– րում է հենարանային ֆունկցիա: Դաբա– ղանյութերը բարձրացնում են Կ–ի թելիկ– ների կայունությունը քիմ., ֆիզիկական և բակտերային ազդեցությունների նկատ– մամբ, որի վրա հիմնված է կաշվի, մորթու մշակումը: Բույսերում Կ. բացակայում է:

ԿՈԼԱԳԵՆԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, կոլագենոզներ, հիվանդություն– ների խումբ, բնորոշվում է գերազանցա– պես տարբեր օրգանների շարակցական հյուսվածքի և անոթների պատերի հարա– ճուն ախտահարմամբ: Կ. հ. ընթանում են շարակցական հյուսվածքի առաջնային տարածուն ախտահարումով, դրանց բնո– րոշ ֆիբրինոիդ կազմափոխությամբ U առանձին օրգանների երկրորդային ախ– տահարմամբ: «Կ. հ.» տերմինն առաջար– կել է ամերիկացի գիտնական Պ. Կլեմ– պերերը, կոչագեն թելերի (շարակցական հյուսվածքի տարր) ուռչումով արտահայտ– վող պրոցեսը նշելու համար: Կ. հ–ին բնորոշ է շարակցական հյուսվածքի կա– ռուցվածքային բոլոր բաղադրիչ մասերի (թելեր, բջիջներ, միջբջջային նյութ) ախ– տահարումը, ուստի ավելի ճիշտ կլինի օգտագործել «շարակցական հյուսվածքի հիվանդություններ» տերմինը: Կ. հ–ի խըմ– բին են դասվում ռևմատիզմը, ռևմատոիդ հոդաբորբը, սիստեմային կարմիր գայ– լախտը և կարծրամաշկությունը, հանգու– ցավոր պերիարտերիտը: Ապացուցված է, որ շարակցական հյուսվածքի ֆիբրինոիդ փոփոխության հիմքում ընկած է կոլագեն թելերի քայքայումը, կոլագենային կոմպ– լեքսի և հիմնային անձև նյութի կազմա– լուծումը: Կ. հ–ով ախտահարվում են հա– ճախ երիտասարդ և միշին տարիքի մար– դիկ. սիստեմային գայլախտով և կարծրա– մաշկությամբ՝ գերազանցապես կանայք, հանգուցավոր պերիարտերիտով՝ տղա– մարդիկ: Կ. հ–ի կլինիկական ընթացքը բազմաձև է, ախտորոշումը՝ դժվար: Բոլոր Կ. հ–ի համար բնորոշ է քրոնիկական, ալիքաձև, հարաճուն ընթացքը, տենդը, օրգանիզմի բազմաթիվ համակարգերի ախտահարումը (հոդեր, մաշկ, լորձա– թաղանթներ, թոքեր, սիրտ, երիկամներ և նյարդային համակարգ): Կ. հ–ի զարգաց– ման մեխանիզմի բազմաթիվ տեսություն– ներից լայն ճանաչում է ստացել ինֆեկ– ցիոն–ալեր գի ականը: Բոլոր Կ. հ–ի Ժա– մանակ տարբեր ինքնահակամարմինների հայտնաբերումը ձեռք է բերել մեծ ախ– տորոշիչ նշանակություն և լայնորեն կի– րառվում է կլինիկական պրակտիկայում: Ընդհանուր իմունոլոգիական խանգարում– ների մեջ նշվում են արյան շիճուկում մուկոպրոաեիդների և գամմա–գլոբուլին– ների, շիճուկային սպիտակուցների կազ– մում՝ առանձին ամինաթթուների բաղա– դրության բարձրացում, ոսկրածուծում և ավշային հանգույցներում պլազմոցիտնե– րի և ռեթիկուլյար բջիջների ավելացում, ինչպես նաև տարբեր հակաօրգանային ինքնահակամարմինների ի հայտ գալը: Ցուրաքանչյուր Կ. հ. բնորոշվում են իմու– նոլոգիական ֆենոմենների յուրահատուկ հավաքածուով: Կ. հ–ի մեծ մասի դեպքում բուժիչ ազդեցություն են ունենում կորտի– կոստերոիդ հորմոնները և իմունոլոգիա– կան ռեակցիաները ճնշող տարբեր մի– ջոցները՝ իմունոդեպրեսանաները:

ԿՈԼԱՅԻ ԹԵՐԱԿՂ&Ի, ՍՍՀՄ եվրոպական մասի ծայր հյուսիս–արևմուտքում, ՌՍՖՍՀ Մուրմանսկի մարզում: Ողողվում է Բարեն– ցի և Սպիտակ ծովերով: Տարածությունը՝ մոտ 100 հզ. կմ2; Ար մ–ում են գտնվում Ւփբինի և Լովոզերյան տունդրայի լեռ– նազանգվածները (մինչև 1120 մ բարձրու– թյամբ), կենտրոնական մասում՝ Կեյվի շրբաժան բլրաշարը (մինչև 397 մ): Կան ապատիտի, նիկելի, երկաթի, փայլարի, տիտանմագնետիտի հանքավայրեր, հազ– վադեպ և գունավոր մետաղների երևա– կումներ: Կլիման համեմատաբար մեղմ է: Հունվարի միշին ջերմաստիճանը –8°Օից – 13°C է, հուլիսինը՝ 8°Օից 14°C: Հարուստ է սահանքավոր գետերով: Ւաշոր լճերից են Իմանդրան, Ումբոզերոն, Լովոզերոն: Գլխավոր քաղաքը և նավա– հանգիստը Մուրմանսկն է:

ԿՈԼԱՊՍ (< լատ. collapsus – անկում), անոթային սուր անբավարարություն, ուղեկցվում է զարկերակներում և երակնե– րում արյան ճնշման անկումով: Զարգա– նում է արյունատար անոթների տոնուսի կարգավորման խանգարման և վարակիչ հիվանդությունների, թունավորումների, մեծ քանակությամբ արյան կորստի, օրգանիզմի խիստ շրազրկման, սրտա– մկանի ախտահարման (միոկարդի սուր ինֆարկտ) դեպքում: Կ–ին բնորոշ է դեպի սիրտը արյան հոսքի նվազումը և կենսա– կան կարևոր օրգանների արյան մատակա– րարման դժվարացումը, հիպօքսիայի զար– գացումը: Ախտանշաններն են. դեմքի մաշկի գունատություն, երբեմն՝ գիտակ– ցության կորուստ, հաճախացած և մա– կերեսային շնչառություն, արագացած պուլս, մածուցիկ քրտինք, արյան ճնշման անկում: Ծանր Կ. կարող է անմիշապես մահվան պատճառ դառնալ: Բ ու ժ ու մ ը. կենտրոնական նյարդային համակարգի, սրտի, անոթների գործունեությունը խթա– նող դեղանյութեր, արյան և արյանը փո– խարինող հեղուկների ներարկում, հիմ– նական պատճառի վերացում:

ԿՈԼԱՊՍ (լատ. collapsus) գ ր ա վ ի տ ա– ց ի ո ն, ձգողության ուժերի ազդեցու– թյամբ աստղի կործանարար արագ սեղ– մում: Համաձայն արդի տեսական պատ– կերացումների, Կ. որոշիչ դեր է խաղում մեծ զանգվածով աստղերի զարգացման վերշին փուլում: Սովորաբար, աստղը գտնվում է հավասարակշռված վիճակում, ձգողության ուժերը, որոնք ձգտում են սեղմել աստղի նյութը, հավասարակշըռ– վում են աստղի շիկացած գազի ճնշման ուժերով, որոնք դիմադրում են սեղմման պրոցեսին: Գազի ջերմաստիճանը, ուստի և ճնշման ուժերը արդյունք են աստղի ընդերքում տեղի ունեցող ջերմամիջուկա– յին ռեակցիաների: Մի քանի մլրդ տարվա ընթացքում աստղի ջերմամիջուկային էներգիայի աղբյուրներն աստիճանաբար սպառվում են, իսկ աստղը շարունակում է ճառագայթել հսկայական էներգիա (մա– կերևույթից՝ լույս, իսկ ընդերքից՝ նեյտ– րինո): Դա հանգեցնում է աստղի դան– դաղ սեղմման: Աստղի հետագա վիճակը կախված է նրա զանգվածից: Եթե զանգ– վածը հավասար է կամ գերազանցում է 1,2 M (M-ը Արեգակի զանգվածն է), ապա աստղի կենտրոնական տիրույթում խտու– թյան աճման հետ շատ արագ աճում են գրավիտացիոն ուժերը (համեմատած ճնշման ուժերի հետ): Հավասարակշռու– թյունը խախտվում է, և ձգողության ուժերի շնորհիվ աստղը սրընթացորեն սեղմվում է: Տեղի է ունենում Կ., որը կատարվում է վրկ–ի մասերի ընթացքում: Որպես Կ–ի հետևանք դիտվում է գերնոր աստղի