Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


8ա. Կոլաս Վ*Պ. Կոլարով բռնկում, իսկ աստղի միջուկը հանդես է գալիս որպես նեյտրոնային աաող: Եթե միջուկի զանգվածը գերազանցում է 2 M, ապա աստղի միջուկը շարունակում է սեղմվել, և նրա ձգողության ուժերն այն– քան են աճում, որ ոչինչ չի կարող կանխել հետագա սեղմման պրոցեսը: Սկսվում է ռելյատիվիստական Կ.: Աստղի շառավիղը հավասարվում է այսպես կոչ– ված գրավիտացիոն շառավղին (մեծու– թյունը կախված է աստղի զանգվածից և հավասար է շուրջ 3 M0 կմ. M0^ աստղի զանգվածն է՝ արտահայտված Արեգակի զանգվածի միավորներով), ձգողության դաշտը puig չի թողնում ոչ մի ճառագայ– թում, ոչ մի մասնիկի արձակում: Երկնա– յին այսպիսի մարմինն անվանում են «սև խոռոչ»: է. Խաչիկյան,

ԿՈԼԱՍ Ցակուբ (իսկական անուն–ազգա– նունը՝ Կոնստանտին Միխայլովիչ Մ ի ց– կ և ի չ) [22.10(3.11).1882, գ. Ակինչիցի (այժմ՝ Մինսկի մարգում)–13.8.1956, Մինսկ], բելոռուս սովետական գրող, հա– սարակական գործիչ: Բելոռուսական սո– վետական գրականության հիմնադիրնե– րից, Բելոռուսիայի ժողովրդական բա– նաստեղծ (1926): ԲՍՍՀ ԳԱ անդամ (1928), ԲՍՍՀ ԳԱ առաջին վիցե–պրեզիդենտը (1929-56): ՍՄԿԿ անդամ 1945-ից: Հրա– տարակել է «Տրտմության երգեր* (1910), «Պատմվածքներ» (1912), «Հարազատ դեմ– քեր» (1914) ժողովածուները, որոնց հիմ– նական թեման աշխատավոր գյուղացու կյանքն է: Սովետական շրջանում լույս տեսան «Արձագանք» (1922) բանաստեղ– ծությունների, «Կյանքի հեքիաթներ» (1921) պատմվածքների ժողովածուները, «Երաժիշտ Սիմոնը» (1917–25) պոեմը են: Ինքնակենսագրական նյութի հիման վրա գրված «Քառուղիներում» (1923, 1927, 1954) եռերգությունը պատմում է 20-ական թթ. սկզբներին բելոռուս մտավորականու– թյան գաղափարական որոնումների մա– սին: «ճահճուտ» (1934) վիպակը պատկե– րում է բելոռուս ժողովրդի պայքարը 1918–20-ական թթ. քաղաքացիական կռիվներում: Հայրենական մեծ պատերազ– մի (1941–45) շրջանի բանաստեղծություն– ների շարքի և «Ձկնորսի տնակը» (1947) պոեմի համար արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1949): Պարգեատրվել է Լենինի 5 շքանշանով: Երկ. Լուսավոր ուղի, Ե., 1953, էջ 8–12, 45–48: Բելոռուսական գրականության ան– թոլոգիա, Ե., 1957, էջ 46-58: ՍՍՀՄ ժողո– վուրդների գրականություն, Ե., 1958, էջ 197– 214:

ԿՈԼԱՐՈՎ Վասիլ Պետրով [ 16(28).7.1877, Շումեն –23.1.1950, Մոֆիա], բուլղարա– կան և միջազգային բանավորական շարժ– ման, ԲԺՀ քաղաքական և պետական գոր– ծիչ: Տնտեսագիտական գիտ. դ–ր (1935), Բուլղարիայի ԳԱ ակադեմիկոս (1946): 1897-ից բուլղ. կոմունիստական կուսակ ցության (ԲԿԿ) անդամ: 1897–1900-ին սովորել է ժնեի համալսարանի իրավա– բանական ֆակուլտետում: 1902–04-ին եղել է Շումենի ս–դ. կազմակերպության քարտուղար, 1904–19-ին՝ ԲԲՍԴԿ (տես– նյակ սոցիալիստների, տ. ս.) կազմակեր– պության ղեկավար, 1919–23-ին՝ Բուլ– ղարիայի կոմունիստական (տ. ս.) կու– սակցության քարտուղար: Մասնակցել է II Ինտերնացիոնալի Շտուտգարտի (1907), Կոպենհագենի (1910) կոնգրեսներին, Ցիմերվալդի միջազգային սոցիալիստա– կան կոնֆերանսին (1915), ուր առաջին անգամ հանդիպել է Վ. Ի. Լենինին: 1921-ից՝ ԿԻԳԿ, 1922-ից՝ ԿԻԳԿ նախա– գահության անդամ, 1922–24-ին՝ ԿԻԳԿ գլխավոր քարտուղար: Գ. Դիմիտրովի հետ ղեկավարել է 1923-ի սեպտեմբերի հակաֆաշիստական ապստամբությունը: 1923-ի հոկտեմբերից ապրել է ՍՍՀՄ–ում: 1923–44-ին եղել է Բուլղարիայի կոմկուսի ԿԿ արտասահմանյան բյուրոյի անդամ, 1926–29-ին՝ ԲԿԿ օրգան «Կոմունիստիչես– կո զնամե» ամսագրի գլխավոր խմբագիր: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ ֆաշիզմի դեմ բուլ– ղար ժողովրդի պայքարի կազմակերպիչ– ներից էր: 1946–50-ին եղել է ժողովըր– դական մեծ ժողովի նախագահ, 1949– 1950-ին՝ ԲԺՀ Մինիստրների խորհրդի նախագահ: Նրա տեսական ուսումնասի– րություններում կարեոր նշանակություն ունեն ագրարային խնդիրներին նվիրված աշխատությունները: Կ. բուլղարահայ աշխատավորության մեծ բարեկամն էր: Տ. իսմիյանի, Մ. Շահ– բազյանի, Գ. Շիշմանյանի և ԲԿԿ աչքի ընկնող այլ հայ գործիչների հետ մեծ աշխատանք է կատարել բուլղարահայ աշխատավորությանը բուլղ. պրոլետա– րիատի ընդհանուր դասակարգային պայ– քարի մեջ համախմբելու գործում: 1920-ին Կ–ի նախաձեռնությամբ ստեղծվել է <Մա– մուչի կոմիտե* հատուկ մարմինը: Գրկ. T y c e b H. Փ., BacH/ib KojiapoB, M., 1963. ԿՈԼԲէ (Kolbe) Ադոլֆ Վիլհելմ Հերման (1818–1884), գերմանացի քիմիկոս: Մար– բուրգի (1851) և Լայպցիգի (1865) համալ– սարանների պրոֆեսոր: Սինթեզել է քա– ցախաթթու (1845), սալիցիլաթթու (1860) և մրջնաթթու (1861): Հայտնաբերել է հագեցած ածխաջրածինների ստացման եղանակ (1849)՝ միահիմն հագեցած ճար– պաթթուների ալկալիական աղերի ջրա– յին լուծույթները էլեկտրոլիգելով (Կու– բեի ռեակցիա): 1857-ին (Ա. Կեկոււեի հետ միաժամանակ) միտք է արծարծել ածխած– նի քառարժեքության մասին:

ԿՈԼԲԷԻ ՌԵԱԿՑԻԱ, կարբոնաթթուների աղերի լուծույթների էլեկտրոլի զով ած– խաջրածինների ստացման եղանակ (էլեկ– տրաքիմիական սինթեզ)՝ –e RCOO- >–RCOO • HR. + C02, 2R. ^R-R Տարբեր թթուների աղերի լուծույթների էլեկտրոլի զի դեպքում առաջանում են համաչափ (R–R, R՝–R՝)# նան անհա– մաչափ (R–R՝) ածխաջրածիններ: Կ. ռ–ով ստանում են բարձրագույն միակար– բոնաթթուներ (1) և երկկարբոնաթթուներ (2) (համապատասխան էսթերների հիդ– րոլիզից հետո)՝ RCOO- + R՝OOC(CH 2)nCOOt^ ^R(CH2)nCOORr (1) 2ROOC(CH2)„COO ► ^ROOC(CH2)nCOOR (2) Կ. ռ. կիրառվում է արդյունաբերության մեջ, օրինակ, սեբացինաթթվի _ստացման համար, որն օգտագործվում է պոլիամիդ– ների և հոտավետ նյութերի արտադրու– թյան մեջ: Ռեակցիան առաջարկել է գեր– մանացի քիմիկոս Ա. Կոչբեն, 1849-ին:

ԿՈԼԲԵ–ՇՄԻՏԻ ՌԵԱԿՑԻԱ, համապատաս– խան ֆենոլի ալկալիական աղի վրա Շ02-ի ազդեցությամբ արոմատիկ օ–օքսիթթունե– րի սինթեզի եղանակ՝ Կ–Շ. ռ–ի վրա են հիմնված ֆենոլից սալիցիլաթթվի, t/–ամինաֆենոլից «/-ամի– նասալիցիլաթթվի (ՊԱՍԹ), (Յ–օքսինավ– թոլից (3-օքսինավթոնաթթվի U այլ նյու– թերի արդ. ստացման եղանակները: Ռեակ– ցիան մշակել է Ա. Կուբեն% 1860-ին, կա– ւոարելագործել է գերմ. քիմիկոս Ռ. Շմիտը (R. Schmitt) 1885-ին:

ԿՌԼԲԵՐ (Colbert) ժան Բատիստ (1619– 1683), ֆրանսիական պետական գործիչ Լյուդովիկոս X/K-ի օրոք: 1660-ական թթ. վերջին իր ձեռքում կենտրոնացնելով Ֆրանսիայի ներքին քաղաքականությու– նը՝ Կ. ամրապնդել է կենտրոնական իշ– խանությունը, անցկացրել տնտեսա–ֆի– նանսական ուշագրավ միջոցառումներ և զարկ տվել արդյունաբերությանը: 1663– 1671-ին հիմնադրել է գրականության, գի– տությունների, երաժշտության և ճարտա– րապետության ակադեմիաներ; 1667-ին ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ: Հովանավորել է հայ առևտրա– կաններին, որոնք Ֆրանսիա էին ներմու– ծում մետաքս:

ԿՈԼԴՈհԵՎ, կղզի Բարենցի ծովում, Նե– նեցական ինքնավար օկրուգի կազմում: Տարածությունը՝ 3,2 հզ. կմ2: Այստեղ է Բուգրինո բնակավայրը:

ԿՈԼԴՈհԵԼ (Caldwell) էրսկին (ծն. 1903), ամերիկացի գրող: Գրական ասպարեզ է իջել «Ամերիկյան հողը» (1931) նովելների ժողովածուով: 1941-ի հունիս–սեպտեմբե– րին Մոսկվայում եղել է թղթակից, որի արդյունքն են «Մոսկվան կրակի տակ» (1942), «Ամեն ինչ նետված է Սմոլենսկ» (1942) հրապարակախոսական գրքերը,