Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Ամբողջ գիշերը» (1942) վեպը: 60-ական թթ. գրել է «Զեննի», 1961 (հայերեն հրտ. 1973), «Հենց տան մոտ» (1962) վեպերը: Հետագա ստեղծագործությունները հրա– պարակախոսական և փաստագրական բնույթի են («Գրական աշխատանքը Ամե– րիկայում», 1967, «Խուլ Հարավ: Հուշեր և խորհրդածություններ», 1968): Գրկ.HiieHKo B.H., 3pckhh Ko-nflyejiji, HpKyTCK, 1967.

ԿՈԼԵԳԻԱԼ ՂԵԿԱՎԱՐՈՒ՛ԹՅՈՒՆ ՏՆՏԵ–

ՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ, տես Դեմոկրատական ցենտրաչիզմ:

ԿՈԼԵԳԻԱՆԵՐ (լատ., եզ.՝ collegium), Հին Հռոմում ընդհանուր պաշտամուն– քով կամ մասնագիտությամբ կապված անձանց ընկերություններ: Եղել են կրո– նական, քրմական, արհեստավորական են: Կ–ի գլուխ կանգնած էր ընտրովի մագիս– տրոսը: Մ. թ. ա. I դարից (առանձնապես արհեստավորական և թաղամասերի բնա– կիչների) գործուն մասնակցություն են ունեցել քաղ. կյանքին: Կայսրության ժա– մանակաշրջանում գործել են միայն կա– ռավարության թույլտվությամբ: Ուշ կայս– րության ժամանակաշրջանում արհեստա– վորական Կ–ի մեծ մասում անդամակցու– թյունը դարձել է հարկադրական:

ԿՈԼԵԹ (Colette) Գաբրիել Սիդոն (1873– 1954), ֆրանսիացի կին գրող: Գոնկուր– ների ակադեմիայի անդամ (1944): Սկըզ– բում ստորագրել է Վիլլի (առաջին ամուս– նու անունը) կեղծանունով: Լավագույն ստեղծագործություններից են «Կլոդինի տունը» (1922), «Սիդո» (1930) վեպերը: «Երեկոյան աստղ» (1946) օրագիրը գեր– մանաֆաշիստական զավթիչների կողմից Ֆրանսիայի օկուպացման U Դիմադրու– թյան շարժման մասին է:

ԿՈԼԵԺ (ֆրանս. college), ուսումնական հաստատություն Ֆրանսիայում, Բելգիա– յում, Շվեյցարիայի ֆրանսախոս կանտոն– ներում և Ֆրանսիայի նախկին գաղութ– ներդ^; Ֆ՚րաՆսիայ ում աոաջիՆ Կ–Ները ստեղծվել են միջին դարերում՝ համալսա– րաններին կից: 1808-ին «Կ.» անունը տըր– վեց տեղական իշխանությունների բյու– ջեի հաշվին գործող կամ մասնավոր ան– ձանց պատկանող միջնակարգ դպրոցնե– րին: Մինչև 1959-ի ռեֆորմը ֆրանսիա– կան Կ. լրիվ միջնակարգ ուս. հաստատու– թյուն էր՝ հավասարազոր չիցեյին: Ռե– ֆորմից հետո լրիվ միջնակարգ դպրոցի միակ տիպը դարձավ լիցեյը: Միաժամա– նակ ստեղծվեցին հանրակրթական Կ–ներ (ոչ լրիվ միջնակարգ ուս. հաստատու– թյուն՝ քառամյա ուսուցմամբ): Ավարտող– ներն իրավունք են ստանում ընդունվելու միայն միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություններ և լիցեյի բարձր դա– սարաններ: 1963-ին Ֆրանսիայում ստեղծ– վեցին միջնակարգ կրթության Կ–ներ՝ 11–15 տարեկան երեխաների համար: Աֆրիկայի և Ասիայի երկրներում (Ալժիր, Մարոկկո, Լաոս, Կամպուչիա ևև) Կ–ները ոչ լրիվ միջնակարգ դպրոցներ են, Բել– գիայում՝ իգական միջնակարգ դպրոց– ներ:

ԿՈԼԵԿՏԻՎ սոցիալիստական (< լատ. collectivus – հավաքական), սո– ցիալիստական հասարակության կարևոր բջիջ, հարաբերականորեն հավաք սոցիա– լական խումբ, որը համախմբում է հասա– րակական որոշակի խնդիրներ լուծող մարդ– կանց: Համակցում է անհատի, հասարա– կության շահերը և հիմնվում է նպատակ– ների ընդհանրության, սոցիալիստական համագործակցության վրա: Գործունեու– թյան տեսակներին համապատասխան տարբերում են աշխատանքային, ուսում– նական, ռազմական, կենցաղային, սպոր– տային, գեղարվեստական ինքնագործու– նեության և այլ Կ–ներ: Հասարակության մեջ հիմնականը աշխատանքային Կ–ներն են, հատկապես արտադրական Կ–ները: Կ–ում մարդու դիրքն ու արժեքը որոշվում է նրա անձնական հատկություններով ու ունակություններով: Ցուրաքանչյուր մարդ սովորաբար պատկանում է մի քանի Կ–նե– րի (աշխատանքային, կենցաղային, սպոր– տային ևն), ուր զարգանում են նրա տար– բեր ունակությունները: Կ–ի անդամը բա– րոյապես պատասխանատու է ոչ միայն իր, այլև Կ–ի մյուս անդամների գործու– նեության և ամբողջ Կ–ի համար: Կ. գոր– ծունեությունը և անդամների փոխհարա– բերությունը իրականացվում է կոչեկտի– վիզմի և կոլեկտիվ կարգապահության պահանջներին համապատասխան: Առան– ձին անհատը եր_՚եմն կարող է ավելի լավ հասկանալ Կ–ի խնդիրները, քան նրա ան– դամների մեծամասնությունը: Այդ դեպ– քում անհատը իրավունք ունի և բարոյա– պես պարտավոր է հանճէ*ւս գալու Կ–ի ան– դամների մեծամասնության դեմ՝ ելնելով հասարակության և վերջին հաշվով հենց Կ–ի շահերից: Զարզացած սոցիալիստա– կան հասարակարգում աճում է հասարա– կության, աշխատանքային Կ–ի և անհատի շահերի համապատասխանությունը: Այդ բանում կարևոր է սոցիաւիսաական մրցու– թյան դերը՝ որի հիմնական նպատակնե– րից մեկը թույլ զարգացած Կ–ների բարձ– րացումն է առաջավորների մակարդակին: Կ. մեծ դեր է կատարում կոմունիստական աշխարհայացքի ձևավորման, աշխատան– քի նկատմամբ կոմունիստական վերա– բերմունքի և գիտակցական կարգապա– հության դաստիարակության, գիտակցու– թյան և վարքի մեջ անցյալի մնացուկների վերացման գործում: Աշխատանքային Կ–ում իրականանում է կուսակցության կենտրոնական խնդիրներից մեկը՝ աշ– խատավորների ավելի լայն ընդգրկումը արտադրության և հասարակության կառա– վարման մեջ (տես նաև Կոմունիստական աշխատանքի կոչեկտիւխեր հ հարվածա– յիններ):

ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, պետու– թյունների համագործակցություն՝ հանուն միջազգային խաղաղության ամրապընդ– ման, խաղաղությանն սպառնացող վտան– գի կանխման ու վերացման և, անհրաժեշ– տության դեպքում, ագրեսիայի ակտի դադարեցման: Հարձակումը պայմանա– գրի մասնակիցներից որևէ մեկի վրա հար– ձակում է դիտվում նրա բոլոր մասնակից– ների վրա: Կ. ա. կարող է իրագործվել ինչպես համընդհանուր, համակողմանի միջազգային կազմակերպության (օրի– նակ, ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդ), այնպես էլ ռեգիոնալ կազմակերպություն– ների և փոխադարձ համաձայնություննե– րի շրջանակներում: ՍՍՀՄ Կ. ա–յան ըս– տեղծումը դիտում է զինաթափման ու միջազգային խաղաղության ամրապընդ– ման կարևոր պայման (1933-ին ՍՍՀՄ պայքարը ֆաշիստական Գերմանիայի դեմ «Արևելյան պակտի» կնքման, հետա– գայում՝ ֆաշիստական Գերմանիայի ջախ– ջախման, ետպատերազմյան շրջանում՝ կայուն խաղաղություն հաստատելու հա– մար ևն): ՍՍՀՄ ջանքերով ՄԱԿ–ի կանո– նադրությունում ամրապնդվել են Կ. ա–յան մի շարք դրույթներ: Կ. ա. ստեղծելու առաջարկություններով ՄՄՀՄ հանդես է եկել միջազգային բարձր կարգի խորհըր– դակցություններում: Կ. ա–յան սովետա– կան առաջարկները մերժելու, ռազմա– քաղաքական բլոկներ (ՆԱՏՕ, ՍԵԱՏՕ ևն) ստեղծելու կապիտալիստական երկրների ագրեսիվ կուրսի պատճառով Եվրոպայի սոցիալիստական երկրները պաշտպանա– կան նկատառումներով կնքեցին Վարշա– վայի պայմանագիրը (տես Վարշավայի պայմանագիր 1955): ՍՍՀՄ և սոցիալիս– տական մյուս երկրները իրենց ջանքերն ուղղում են Եվրոպայում և Ասիայում Կ. ա–յան համակարգ ստեղծելուն:

ԿՈԼԵԿՏԻՎ ՄԵԹՈԴՆԵՐ արագացման, հիմնված են կոլեկտիվ դաշտերի օգտագործման սկզբունքի վրա, ըստ որի՝ լիցքավորված մասնիկն իր արագացման համար անհրաժեշտ էներգիան ստանում է այլ մասնիկների էլեկտրամագնիսական դաշտի, պլազմայի կամ էլեկտրամագնիսական ճառագայթման հետ փոխազդելիս։ Կ. մ–ի զարգացման գործում էական դեր խաղացին սովետական ֆիզիկոսներ Վ. Ի. Վեքսլերի, Գ. Ի. Բուդկերի և Ցա. Վ. Ֆայնբերգի առաջարկությունները (50-ական թթ.)։ Ի տարբերություն արագացման «դասական» մեթոդների, երբ արագացնող դաշտերն ստեղծվում են արտաքին տեղակայանքներով (տես Արագացուցիչներ), Կ. մ. հնարավորություն են տալիս ստանալ ավելի ուժեղ դաշտեր և բարձրացնել արագացման արդյունավետությունը՝ այն միջին էներգիան, որ էլեկտրական դաշտը հաղորդում է մասնիկին՝ արագացման սարքի միավոր երկարության վրա։ Առավել մշակված մեթոդներն արագացման համար օգտագործում են լիցքի խտությունը։ Այսպես, էլեկտրոնային փնջերով իոնների արագացման պարզեցված սխեման հետևյալն է. մեծ խտության էլեկտրոնային փունջը, ընկնելով գազով լցված մետաղե խողովակի մեջ, ստեղծում է ուժեղ էլեկտրական դաշտ, արգելակվում այդ դաշտում և կորցնում արագությունը։ Առաջանում է էլեկտրոնների առավելագույն խտության տիրույթ։ Այդ տիրույթն ընկած դրական իոնները պահվում են էլեկտրոններով և դրանց հետ շարժվում խողովակի երկայնքով։ Ընդ որում, իրենց զանգվածի շնորհիվ իոնները ձեռք են բերում ավելի մեծ էներգիա, քան էլեկտրոնները։ Այս մեթոդի դեպքում արագացման արդյունավետությունը հասնում է 100 Մէվ/մ–ի։

Մյուս եղանակը իոնների արագացումն է էլեկտրոնային օղակներով, որի դեպքում ստեղծվում է էլեկտրոնային կայուն թանձրուկ, և վերջինիս մեջ ներմուծվում են դրական իոններ։ Երբ արտաքին դաշտն արագացնում է թանձրուկը, արագացում