Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դալը (բրոնզ, մոա 1500), դուքս Ֆրան– սուա II Բրետոնացու և Մարգարիտ դը Ֆուայի մահարձանը իրենց պատկերա– քանդակներով և 4 առաքինությունների արձաններով (ըսա ժ. Պեռեալի գծանկա– րի, մարմար, 1502–07, Նանտի տաճար), «Վիշապին հաղթող Ս. Գևորգը»– բարձրա– քանդակը՝ բնապատկերի ֆոնով (մար– մար, 1508–09, Լուվր, Փարիզ): Օգտա– գործելով գոթական ոճի ավանդույթները Ա իտալ. Վերածննդի կերպարվեստի տար– րերը (հատկապես զարդաքանդակում)՝ Կ. սկիզբ է դրել ֆրանս. Վերածննդի քան– դակագործությանը:

ԿՈԼՈՄԲՈ (սինգալերեն՝ Կ ա լ ա մ բ ու, անգլ. և պորտուգ.՝ Colombo), Շրի Լան– կայի մայրաքաղաքը: Գտնվում է Շրի Լանկա կղզու արմ. ափին: Երկրի տնտ. և կուլտուրական գլխավոր կենտրոնն է, նավահանգիստը: Երկաթուղային և ավ– տոճանապարհների հանզույց է, օդանա– վակայան: 611 հզ. բն. (1978): Միջին դա– րերում կոչվել է Կոլոնտոտա և կարևոր առևտրական կենտրոն է եղել Հնդկա– կան օվկիանոսի ավազանում:tXVI– XVII դդ. պորտուգալացիները, ապա հո– լանդացիները վերածել են ռազմ, ամրոցի: Կոլոմբո. պառլամենտի շենքը 1796-ին զավթել են անգլիացիները և դարձ– րել Ցեյլոն գաղութի վարչական կենտրո– նը: 1948-ից՝ Ցեյլոն պետության, 1972-ից՝ Շրի Լանկա Հանրապետության մայրա– քաղաքը: Կ–ում և շրջակայքում է կենտրո– նացած երկրի արդ. ձեռնարկությունների կեսից ավելին: Զարգացած է սննդի և թեթև արդյունաբերությունը, նավանորո– գումը, կաուչուկի վերամշակությունը: ՍՍՀՄ օգնությամբ (1967–68) կառուցվել է ավտոդողերի գործարան, մետալուրգիա– կան գործարանի գլանման արտադրամաս, աղացէլեատոր: Օւնի համալսարան, Վիղ– յալանկարա բուդդայական համալսարան, տեխ., գեղեցիկ արվեստների կոլեջներ, ԳՀԻ–ներ, հանրային գրադարան, ազգա– յին թանգարան:

ԿՈԼՈՄեՆՍԿՈՏԵ, գյուղ (1960-ից՝ Մոսկվա ք. տարածքում), նախկինում՝ ցարական դաստակերտ, XVI – XVII դդ. ճարտարա– պետական անսամբլ: Հիշատակվում է 1339-ից: Կ–ում է ռուս. ճարտ. լավագույն նմուշներից մեկը՝ Համբարձման եկեղե– ցին (1532, աղյուսաշեն, սպիտակ քարե մանրամասներով, մոտ 60 it բարձրու– թյամբ): Կենտրոնակազմ, վերձիգ համա– չափություններով կառույցն ընդգրկում է ստորին հարկից հաջորդաբար բարձրա– ցող խաչաձև և ութնիստ հատվածքներով ծավալներ ու ավարտվում հարթ գլխիկով պսակված, բարձր, վրանաձև ծածկով: Կ–ի համալիրի կազմում են XVI–XVII դդ. կա– ռույցներ: 1667–71-ին Կ–ում կառուցվել է փայտե պալատ, որը զարդարված է եղել ճոխ փորագրություններով և որմնանկար– ներով: խարխլված կառույցը 1768-ին քան– դըվել է: 1923-ից Կ. պետ. պատմական թանգարանի մասնաճյուղ է (այստեղ են տեղափոխված XVII դ. փայտի ճարտ. լա– վագույն նմուշներ, XVII– XX դդ. դեկորա– տիվ արվեստի հավաքածու): 1971-ից թան– գարան–արգելանոց է (ընդգրկում է նաե Դյակովսկոյե քաղաքատեղին):

ԿՈԼՈՄՆԱ, քաղաք ՌՍՖՍՀ Մոսկվայի մարզում. Օկա գետի ափին: Գետային նավահանգիստ է, երկաթուղային կայա– րան: 147 հզ. բն. (1979): Սովետական իշ– խանության տարիներին Կ. դարձել է արդ., գիտական և մշակութային խոշոր կենտրոն: Զարգացած է շինանյութերի և սննդի արդյունաբերությունը: Ունի ջեր– մաքարշային ԳՀԻ, մանկավարժական ինստ., համամիութենական հեռակա պո– լիտեխնիկական ինստ–ի բաժին, հայրե– նագիտական թանգարան: Կ. առաջին անգամ հիշատակվել է 1177-ին: Քաղաքի կրեմլից (1525–31) պահպանվել են աղյու– սե պարիսպները, 6 աշտարակ, մուտքի դարպասները, Ուսպենսկի տաճարը (1672–82), զանգակատանը (1825): Փո– ղոցները տարերայնորեն ստեղծվել են կրեմլի շուրջը: Կ–ում են Հովհաննես Նա– խակարապետի (XVI դ. սկիզբ), Բրուսենս– կի մենաստանի (1522) և այլ եկեղեցիներ, բարոկկո ոճի բնակելի տներ, կլասիցիզ– մի ոճով կառուցված Համբարձման (1799, ճարտ. Մ. Ֆ. Կազակովի նախագծով) եկե– ղեցի–ռոտոնդան ևն: Սովեաական շրջա– նում կառուցվել են հասարակական շեն– քեր (մշակույթի պալատ, պիոներների տուն ևն), բնակելի միկրոշրջաններ: Համբարձման եկնղեցին (1530–32) Կոլո– մենսկոյե գյուղում

ԿՈԼՈՆ (Colon), քաղաք և նավահանգիստ Պանամայում, Կարյւբյան ծովի ափին: Կոլոն նահանգի վարչական կենտրոնն է: 65,6 հզ. բն. (1969): Հիմնադրվել է 1850-ին:

ԿՈԼՈՆԱՏ (ուշ լաա. colonatus, < լաա. co- lonus – հողագործ), Հին Հռոմում խոշոր հողաաերի և անմիջական արտադրողի՝ կոլոնի միջև ձևավորվող արտադրական հարաբերությունների հատուկ ձև: Սե– փականատերը հողը բաժանում էր մա– սերի (պարցելների) և վարձով տալիս ազատ կամ իրենից կախում ունեցող կո– լոններին: Կոլոնն ուներ սեփական տնտե– սություն վարելու ինքնուրույնություն, ուստի և շահագրգռված էր բարձրացնելու աշխատանքի արտադրողականությունը: Սկզբում (մ. թ. ա. II դ–մ. թ. I դ.) նա ի– րավաբանորեն ազատ և տնտեսապես ան– կախ էր. իրավունք ուներ վարձակալած հողամասում օգտագործել նաև ստրուկի աշխատանքը: II դարից սկսած, ցածր ար– տադրողականության հետևանքով, սահ– մանափակվեց ստրուկների աշխատանքի օգտագործումը, և մանր ու միջին ստրկա– տերերը քայքայվեցին, մանր ստրկատեր կոլոնը, կորցնելով ինքնուրույնությունը (ամուսնության, ժառանգման, տեղաշարժ– ման իրավունք) և ազատությունը, վերած– վեց անմիջական արտադրողի, իսկ հո– ղատերը՝ պատրոն–հովանավորի: Կալ– վածքին ամրացված կոլոնը պարտավոր– վում էր որպես վարձատրություն հողա– տիրոջը բերքից մաս հանել (1/4–1/3-ի չափով) և մասնակցել վարին, ցանքին, բերքահավաքին: Սոցիալական և իրա– վական դրությամբ ստրուկներին ազատ– ներից բաժանող այս խումբը միջնադար– յան ճորտ գյուղացու նախորդն էր:

ԿՈԼՈՆԻՍ, Կ ո ղ ո ն ի ա, հնագույն քա– ղաք Փոքր Հայքում, Գայլ գետի (այժմ՝ Քելքիտ չայ) ափին (այժմ՝ գ. Կոյուլհի– սար, Թուրքիայի Սվազի վիլայեթում): Մ. թ. ա. I հազարամյակի սկզբին Կ–ի տե– ղում եղել է Անիակա քաղաքը: Ըստ Մով– սես խորենացու, մ. թ. ա. II ղ. Կ–ի մոտ Հայոց թագավոր Վաղարշակը պարտու– թյան է մատնել փոքրասիական պետու– թյունների դաշնակից զորքը: Մ. թ. ա. I դ. նվաճել է Հռոմը: Հռոմ. զորավար Պոմպեոսը ամրացրել է քաղաքը և անվա– նել Կ. (Colonia – գաղութ): Մ. թ. 395-ից գտնվել է Բյուզանդիայի կազմում: Հուս– տինիանոս I (527–565) վերակառուցել է պատերազմներից ավերված Կ., բնակ– չությանը տվել դրամ տնտ. վերականգնե– լու համար և վարչ. վերափոխումների ժա– մանակ մտցրել Ներքնագույն (Առաջին) Հայքի մեջ: VII–XI դդ. եղել է բյուգանդա– կան գինեգործությամբ հայտնի Կոյոնիա բանակաթեմի կենտրոնը: Սեդ. ԿյւկյաշաէէյաՆ

ԿՈԼՈՆՏԱՏ (ծննղյամբ՝ Դ n մ n ն ա ո– Վ Ի չ) Ալեքսանդրա Միխայլովնա [19(31). 3.1872, Պետերբուրգ –9.3.1952, Մոսկվա], միջազգային և ռուսական հեղափոխական շարժման գործիչ, սովետական դիվանա– գետ: ՌՍԴԲԿ անդամ 1906-ից, հարել է մենշևիկներին: Կոմունիստական կուսակ– ցության անդամ 1915-ից: Հեղափոխական շարժման մեջ է եղել XIX դ. 90-ական թթ.: 1908-ին տարագրվել է: ՌՍԴԲԿ պատ– գամավոր է եղել Շաուտգարտի (1907), Կո–