Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/516

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա. Մ. Կոլոնտայ պենհագենի (1910), Բազելի (1912) միջազ– գային սոցիալիստական կոնգրեսներում: Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո վերադարձել է Ռուսաստան: Եղել է Պետրոգրադի սովետի Գործադիր կոմի– տեի անդամ, ՌՍԴԲ(բ)Կ YII (ապրիլյան) կոնֆերանսի ու Սովետների I և II համա– գումարների պատգամավոր: ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարում ընտրվել է կուսակցու– թյան ԿԿ–ի անդամ: 1920-ին ՌԿ(բ)Կ ԿԿ–ի կինբաժնի վարիչն էր: Հակակուսակցա– կան «Բանվորական, օպոզիցիա» խմբի մասնակից: 1921–22-ին՝ Կոմինտերնին կից կանանց միջազգային քարտուղարու– թյան անդամ: Կ. աշխարհում առաջին կին դեսպանն է: Եղել է ՍՍՀՍ լիազոր ներկա– յացուցիչ Նորվեգիայում (1923–26, 1927– 1930), Մեքսիկայում (1926), դեսպանորդ, ապա դեսպան Շվեդիայում (1930–45): 1945-ից՝ խորհրդական ՍՍՀՄ ԱԳՄ–ում: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:

ԿՈԼՈՐԱԴՏԱՆ Բ&Ե&, կոլորադայի կարտոֆիլի բզեզ (Leptinotarsa decemlineata), տերևակերների ընտանիքի միջատ, կարտոֆիլի և այլ մորմազգի կուլտուրաների կարանտինային վտան– գավոր վնասատու: Մարմնի երկարությու– նը 9–11 մմ է, ձվաձև է, կորնթարդ և դե– ղին: Վերնաթևերի վրա կան սև շերտեր: Թևերը կարմրանարնջագույն են: Զուն՝ վառ նարնջագույն: Թրթուրը՝ մուզ դեղին կաւՏ կարմիր* սԱ գլխով, երկարությունը՝ մինչև 16 մմ, սեգմենտները (բացառու– Կոլորադյան բզեզ. /. բզեզը, 2. ձվա– դրումը, 3. թրթուրը, 4. կարտոֆիլի տերևնե– րը կրծող թրթուրները և բզեզը, 3. հարսնյակը թյամբ կրծքային 1-ի) կողմնամասերում ունեն երկու սև կետ: Հարսնյակը բաց կարմիր գույնի է: Հասուն բզեզը ձմեռում է հողի մեջ: Տարեկան տալիս է 1–2 սերունդ: Դրանց հիմնական զանգվածը մայիս–հու– նիսին հողից դուրս է գալիս (մի մասը մնում է հանգստի վիճակում մինչև գա– րուն) և սնվում տերևներով: 3–4 օր հետո ձվադրում են փոքր կույտերով տերևների ստորին մասերի վրա: Պտղատվությունը՝ մինչև 3000 ձու: Ձվադրումից 5–6 օր հետո դուրս են գալիս թրթուրները և սնվում տերևներով: 16–24 օր հետո մտնում են հողի մեջ և հարսնյակավորվում: Հարսն– յակները 1–2 շաբաթվա ընթացքում կեր– պափոխվում են բզեզների, որոնք ամռան շոգերին, մինչև ձմեռումը, կարող են թռչել 40–300 կմ: Հայրենիքը Հյուսիսային Ամե– րիկան է: ՍՍՀՍ–ում բազմանում է կարտո– ֆիլաբուծական շրջաններում: Անդրկով– կասում փոքր օջախներով կա Ադրբեջա– նական ՍՍՀ Ղազախի և ՀՍՍՀ Շամշադինի շրջաններում: Պայքարի միջոցները, կա– րանտինային միջոցառումներ, համատա– րած վարակված դաշտերում բույսերի մշա– կում միջատասպան միջոցներով կամ միկ– րոկենսաբանական պրեպարատներով (տարեկան մի քանի անգամ), մեխանիկա– կան ոչնչացում:

ԿՈԼՈՐԱԴՈ (իսպ. Colorado, բառացի՝ կարմիր, ներկված), գետ ԱՄՆ–ում, մա– սամբ՝ Մեքսիկայում: Երկարությունը 2740 կմ է (Գրին Ռիվեր վտակի ակուն– քից՝ 3200 կմ), ավազանը՝ 635 հզ. կմ2: Սկիզբ է առնում ժայռոտ լեռներից, թափ– վում Կալիֆոռնիայի ծոցը: Գետաբերա– նում առաջացնում է 8600 կմ2 դելտա: Հո– սում է Ցուտա և Արիզոնա նահանգների կիսաանապատային և անապատային շըր– ջաններով, Կոլորադո սարավանդում առաջացնում Մեծ Կանիոնը: Խոշոր վտակ– ներն են Գրին Ռիվերը, Սան Հուանը, Լիթլ Կոլորադոն:

ԿՈԼՈՐԱԴՈ (Colorado), նահանգ ԱՄՆ–ի արևմուտքում: Տարածությունը 270 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 2,2 մլն (1970): Վարչա– կան կենտրոնը՝ Դենվեր: Միջին մասում տարածքը հատվում է ժայռոտ լեռներով, արլ–ում Մեծ հարթավայրերն են, արմ–ում՝ Կոլորադո սարավանդը: Կլիման չափավոր ցամաքային է: Գլխավոր գետերն են Մաութ Պլաթը, Արկանզասը, Կոլորադոն, Ռիո Գրանդեն: Ինդուստրիալ–ագրարային նահանգ է: ԱՄՆ–ում առաջինն է մոլիբդե– նի հանույթով (Կլայմաքս հանքավայր): Արդյունահանում են հազվագյուտ և գու– նավոր մետաղներ, ուրան, ոսկի, նավթ, քարածուխ: Զարգացած է սննդի, քիմ., ռետինի արդյունաբերությունը, սև և գու– նավոր մետալուրգիան, մեքենաշինու– թյունը: Գյուղատնտեսության առաջատար ճյուղը մսատու անասնապահությունն է: Զբաղվում են նաև ճակնդեղի, կարտոֆիլի, ցորենի և կերային կուլտուրաների մշա– կությամբ:

ԿՈԼՈՐԱԴՈՅԻ ՍԱՐԱՎԱՆԴ, ՈԼ ր ա ն– վանադիումի հանքավայր, գտնվում է ԱՄՆ–ի հվ–արմ–ում, Կորդիլիե– րաներում, Կոլորադո, Նյու Մեքսիկո, Արի– զոնա և Ցուտա նահանգների տերիտո– րիայում: Տարածությունը 375 հզ. կմ2 է: Կազմված է բյուրեղային ապարներից, ծածկված՝ նստվածքային ապարների հզոր շերտով: Կ. ս–ի տեղամասերն ունեն սե– ղանաձև մակերևույթ և զառիթափ լան– ջեր: Տերիտորիան հատվում է Կոլորադոյի ու նրա վտակների կանիոններով: Կլիման չոր մերձարևադարձային է, ցամաքային, տարեկան տեղումները՝ 200–500 մմ: Բու– սածածկույթը տափաստանային և անա– պատային է: Կան ուրանի, վանադիումի, բազմամետաղային և ոսկու հանքավայ– րեր: Զարգացած է տուրիզմը:

ԿՈԼՈՐԱՏՈՒՐԱ (իտալ. coloratura – բա– ռացի՝ զարդարանք), վոկալ երաժշտու– թյան տեխնիկապես հագեցված, վիրտուո– զային, «զարդարուն» հատվածները (տես նաև Զարղհնչյուններ): XVII դարից (սկզբնապես իտալ. օպերայում) ստացել է մասնավոր նշանակություն՝ որպես արիայի բաղկացուցիչ մաս: Կ–ի կիրառ– ման կապակցությամբ ձևավորվել է այլա– զան մեղեդիական «զարդարանքներ» ա– զաա ու թեթև կատարող կոլորատուրա– յին ձայնի (մասնավորապես՝ կոլորատու– րային սոպրանոյի) հասկացությունը:

ԿՈԼՈՐԻՄԵՏՐԻԱ ( < լատ. color – գույն և …մեարիա), տես Գունաչափություն:

ԿՈԼՈՐԻՏ (իտալ. colorito, < լատ. co– lor – գույն, երանգ), գ ու ն և ր ա ն գ, կերպարվեստում (առավելաբար գեղա– նկարչության մեջ) իրականության գունա– յին բազմազանությունը գեղագիտորեն վե– րակերպավորող գունահարաբերումների համակարգ: Գեղագիտական–հուզական արտահայտչականության կարևորագույն միջոցներից է, գեղարվեստական կերպա– րի բաղադրիչներից մեկը: Կ–ի բնույթն առնչվում է ստեղծագործության ընդհա– նուր գաղափարին և բովանդակությանը, ժամանակաշրջանին, արվեստագետի ոճին ու անհատականությանը: Պատմականորեն ձևավորվել են կոլորիստական երկու մի– տում: Առաջինը կապված է քանակապես սահմանափակ լոկալ գույների համակար– գի, հաճախ նաե. գույնը սիմվոլիկ նշանա– կությամբ կիրառելու հետ (օրինակ՝ միջ– նադարյան արվեստում): Երկրորդի հա– մար բնորոշ է աշխարհի, տարածության և լույսի գունային պատկերը լրիվ հաղոր– դելու ձգտումը, աոնի, վաչյորի, ռեֆլեքսի կիրառումը: Ըստ գունահարաբերումների բնույթի Կ. լինում է հանգիստ կամ լար– ված, սառը (կապույտ, կանաչ, մանուշա– կագույն տոների գերակշռության դեպ– քում) կամ տաք (կարմիր, դեղին, նարըն– ջա գույն տոների գերակշռության դեպ– քում), լուսավոր կամ մուգ, իսկ գույնի հագեցվածությամբ և ուժգնությամբ՝ վառ, զուսպ, խամրած ևն: Յուրաքանչյուր ստեղ– ծագործությունում Կ. ձևավորվում է ներ– դաշնակության, լրացման և հակադրու– թյան օրենքներին համապատասխան՝ գույների անկրկնելի ու բարդ փոխհարա– բերության շնորհիվ: Քանդակագործու– թյան և ճարտարապետության մեջ գունա– հարաբերումների համակարգը սովորա– բար անվանում են րազմագունություն (պոլիքրոմի ա):

ԿՈԼՈԿՎԻՈՒՄ (< լատ. colloguium – խոսակցություն, զրույց), 1. կրթական հա– մակարգում ուս. պարապմունք, որի նը– պատակն է բացահայտել և բարձրացնել ուսանողների գիտելիքները: Կ–ի ընթաց–