ների միշև ընկած ժամանակամիջոցում Կ–յան գործերը կառավարում է վարչու– թյունը (նախագահի ղեկավարությամբ): Վարչության և պաշտոնատար անձանց գործունեությունը հսկելու համար ընտըր– վում է վերստուգիչ հանձնաժողով: Կա– ռավարման և վերստուգիչ մարմինները ընտրվում են բաց կամ գաղտնի քվեար– կությամբ: Գյուղատնտեսության պլանային ղեկա– վարությունը իրականացվում է կենտրո– նացված պլանավորման և առանձին ձեռ– նարկությունների տնտ. ինքնուրույնու– թյան ճիշտ զուգակցման հիման վրա: Կ–նե– րը պետությունից պլանային առաջադրանք են ստանում միայն գյուղատնտ. արտա– դըրանքի վաճառքի գծով: Պետության հան– դեպ պարտավորությունները կատարելուց հետո յուրաքանչյուր Կ., իր կանոնադրու– թյանը համապատասխան, որոշում է, թե ինչպես օգտագործի ստացած արտադրան– քը և դրամական միջոցները: Կ–յան ընդհանուր ղեկավարությունը իրականացնում են ՍՍՀՄ գյուղատնտե– սության մինիստրությունը և նրա տեղա– կան մարմինները: Ջրային կառույցների շինարարության և շահագործման, գյու– ղաանտ. մթերքների մթերման, նյութա– տեխնիկական մատակարարման հարցե– րով զբաղվում են (համապատասխանա– բար) ջրային տնտեսության և մելիորա– ցիայի, մթերումների մինիստրություննե– րը, համամիութենական «Գյուղտեխնիկա» միավորումը և դրանց տեղական մարմին– ները: ՍՍՀՄ–ում մասսայական կոլեկտիվա– ցումը (1929–33) իրականացվել է երկրի տեխնիկա՜տնտեսական հետամնացությու– նը հաղթահարելու համար սովետական ժողովրդի բոլոր ուժերի մոբիլիզացիայի պայմաններում և ուղեկցվել կուլակների դեմ դաժան պայքարով: Համատարած կո– լեկտիվացման հիմքի վրա վերացվեց շա– հագործողական վերջին, առավել մեծաթիվ դասակարգը՝ կուլակությունը: Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին (1941–45) կոլտնտեսային գյու– ղացիությունը մեծ կազմակերպվածու– թյամբ և համախմբվածությամբ կարողա– ցավ ապահովել բանակի ու բնակչության պարենային պահանջները և արդ. հում– քի մատակարարումը: Ետպատերազմյան տասնամյակներում շարունակվեց Կ–ների հետագա զարգացումը: ՍՄԿԿ Կենտկոմի սեպտեմբերյան (1953), մարտյան (1965), մայիսյան (1966), հուլիսյան (1978) պլե– նումների և ՍՄԿԿ XXIV–XXV համագու– մարների որոշումների մշակած միջո– ցառումների շնորհիվ որակապես փոխվեց Կ–ների արտադրական գործունեությունը, կատարելագործվեցին արտադրության և գնումների պլանավորումը, գնագոյացու– մը, վարկավորումը, աշխատանքի վարձա– տրության ձևերը, ամրապնդվեց նյութա– տեխնիկական բազան, բարձրացավ տեխ. զինվածությունը, սոցիալիստական արտա– դրության և աշխատանքի հետագա հան– րայնացման հիման վրա լայն թափ ստա– ցավ գյուղատնտեսության ինտենսիվացու– մը, մասնագիտացումը և համակենտրո– նացումը: 1978-ին ՍՍՀՄ–ում գործում էին 8 հզ. միջտնտեսային ձեռնարկություն և միավորում: 1965–77-ին գյուղի սոցիա– լական զարգացման մեջ կապիտալ ներ– դրումները գերազանցեցին 40 մլրդ ռուբ– լուց: Տասնմեկերորդ հնգամյակում «Տըն– ւոեսական նպատակահարմարության հա– մեմատ, աստիճանաբար կստեղծվեն ագրարաարդյունաբերական միավորում– ներ, որոնցում գյուղատնտեսությունը օր– գանապես զուգորդվում է իր արտադրան– քի արդ. վերամշակման հետ՝ գյուղատնտե– սական և արդյունաբերական ձեռնարկու– թյունների ռացիոնալ մասնագիտացմամբ և կոոպերացմամբ հանդերձ: …Տնտեսա– կան պայմանների տեսակետից կոլտնտե– սությունները կհավասարվեն գյուղատըն– տեսության համաժողովրդական ձեռնար– կություններին» (ՍՄԿԿ ծրագիր, 1974, էջ 132): Գրկ. ւոես Գյուղատնտեսության կոչեկտի– վացում հոդվածի դրականությունը:
ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԲԱԺԱՆԵ– ԼԻ ՖՈՆԴԵՐ, կոլտնտեսության հիմնա– կան և շրջանառու արտադրական ու հիմ– նական ոչ արտադրական ֆոնդերի ամ– բողջությունը, որը ենթակա չէ բաշխման կոլտնտեսության անդամների միջև և պլանաչափորեն, նպատակային նշանակ– մամբ օգտագործվում է ընդլայնված վե– րարտադրության, կոլտնտեսականների կուլտուր–կենցաղային սպասարկման մա– կարդակի բարձրացման համար: Հողի պետ. սեփականության հետ կազմում են կոլտնտեսային կարգի տնտ. հիմքը: Նրա ձևավորման և լրացման հիմնական աղ– բյուրներն են. կոլտնտեսության դրամա– կան եկամուտներից տարեկան պարտա– դիր մասհանումները, տնտեսության տար– բեր ճյուղերում կոլտնտեսականների ան– միջական աշխատանքային ներդրումները, պետությունից անհատույց ստացած մի– ջոցները ևն: Կոլտնտեսությունն անբաժա– նելի ֆոնդի մի մասը կարող է միավորել այլ կոլտնտեսությունների կամ սովետա– կան տնտեսությունների միջոցների հետ՝ միջկոլտնտեսային և պետ. կոլտնտեսա– յին միավորումներ ստեղծելու համար: Նրա մեծությունը և աճը կոլտնտեսություն– ների հանրային տնտեսության զարգաց– ման կարևորագույն ցուցանիշներն են: 1977-ին, 1940-ի համեմատ, ՀՍՍՀ Կ. ա. ֆ. ավելացել են 11,4 անգամ, կազմել 379,1 մլն ռ.:
ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒ–
ՄԱՐՆԵՐ 1928, 1931 Հ ա յ ա ս տ ա ն ու մ: 1. Կայացել է Երևանում, նոյեմբերի 17– 21-ը: Նպատակն էր ամփոփել կոլտնտե– սային շարժման առաջին արդյունքները: Մասնակցում էին Հայաստանի 80 կոլտըն– տեսությունների (գյուղացիական տնտե– սությունների 1,1%) ներկայացուցիչներ: Քննարկվեցին Հայգյուղկոոպի կոլտնտ– սեկցիայի հաշվետվությունը, կոլտնտեսու– թյուններում աշխատանքի կազմակերպ– ման, վարձատրության և միջոցների կու– տակման մասին զեկուցումը: Որոշում ընդունվեց կազմակերպել Հայաստանի կոլեկտիվ տնտեսությունների միություն (Կոլտնտկենտրոն): 2. Կայացել է Երևանում, մարտի 5–8-ը: Մասնակցում էին 625 կոլտնտեսություն– ների ներկայացուցիչներ (գյուղացիական տնտեսությունների 18%): Քննարկվեցին Կոլտնտկենտրոնի հաշվետվությունը, ա– նասնաբուծության զարգացման և կադ– րերի պատրաստման խնդիրների մասին զեկուցումները: Ընտրվեցին Կոլտնտկենտ– րոնի ղեկավար մարմիններ (վարչություն և վերստուգիչ հանձնաժողով): Կ. հ. նպաստեցին ՀՍՍՀ–ում կոլտնտե– սային շարժման ընդլայնմանը: Գրկ. Կոլեկտիվ տնտեսությունների համա– հայաստանյան առաջին համագումարի որո– շումները (17–21 նոյեմբերի 1928 թ.), Ե., 1929: Վ. Ղազախեցյան
ԿՈԼՅՈՎ Ալեքսեյ Վասիլևիչ (1809–1842), ռուս բանաստեղծ: 1835-ին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գրքույկը: Կ. երգել է աշխատանքի բերկ– րանքը, մարդու և բնության միաձուլու– թյունը («Մաճկալի երգը», «Բերք», «Հընձ– վորը»): Կ–ի հասուն շրջանի բանաստեղ– ծությունները հատկանշվում են վառ պատ– կերներով, ժողովրդա–երգային ստեղծա– գործության հարազատությամբ ներթա– փանցված լեզվով, սոցիալական խոր իմաս– տով: Նրա շատ բանաստեղծությունների համար գրվել է երաժշտություն: Եբկ.Շօդ.ք M., 1966; Հատընտիր, Ե., 1959:
ԿՈԼՅՈՎ Միխայիլ Եֆիմովիչ (իսկական ազգանունը՝ Ֆրիդլյանդ, 1898–1942), ռուս սովետական գրող, ժուռնալիստ, հասա– րակական գործիչ: ՍՍՀՄ ԳԱ թղթ–անդամ (1938): ՍՄԿԿ անդամ 1918-ից: 1917-ի Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափո– խությունների մասնակից: 1922-ից «Պրավ– դա»-ի մշտական ֆելիետոնիստը և ակ– նարկագիրը: Ծաղրել է բյուրոկրատներին ու հարմար վողականներին («Բթամտու– թյան հարցի առթիվ», 1931, «Իվան Վա– դիմովիչ, մակարդակով մարդ», 1933), մերկացրել սովետական իշխանության թշնամիներին («խլեստակովը Գատչինա– յի մոտ», 1922, «Գազանի որջում», 1932, «Դիմիտրովը մեղադրում է», 1933): Կ. «դրական» ֆելիետոնի վարպետ է («145 տող լիրիկա», 1924, «Առաջնեկի ծնունդը», 1925, «Արի, ուժեղ մարտիկը: Ն. Օստրովս– կու հիշատակին», 1936 ևն): Մասնակցել է Իսպանիայի ազգային–հեղափոխական պատերազմին: 1936–37-ին «Պրավդա»-ում տպագրված ակնարկաշարը 1938-ին լույս է ընծայել առանձին գրքով՝ «Իսպանական օրագիր» խորագրով: Հիմնադրել ու խմբա– գրել է «Օգոնյոկ» («OroHeK»), «Չուդակ» («Hy,aaK»)f «Կրոկոդիլ» («KpoKoaHji») հանդեսները, Մ. Գորկու հեա պատրաս– տել «Աշխարհի օրը» (1937) ժողովածուն: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: Երկ .H36p. npOH3B., T. 1–3, M.» 1957.
ԿՈԼՈՒՄՐԱՐԻՈՒՄ (լատ. columbarium, ըս– կըզբնական նշանակությունը՝ աղավնա– տուն, < columba – աղավնի), աճյունա– սափորների զետեղարան: Հին Հռոմում Կ–ները ներսում կիսաշրջանաձև խորշերի շարքերով, ստորգետնյա կամ վերգետնյա, 1–3 հարկ բարձրությամբ կառույցներ էին (օրինակ, մ. թ. ա. I ղ. Ապիյան ճանա– պարհին կառուցված Կ. հայտնաբերվել է 1726-ին): Ներկայիս Կ–ները կից են գկրեզ– մանատներին և դիակիզարաններին: 1957-ին Երևանի Նոր Արեշ թաղամասում հայտնաբերվել է մ. թ. ա. I հազարամյակի 1-ին քառորդի ուրարտական Կ.: Գրկ .Մ արտիրոսյան Հ., Մնա– ցականյան Հ., Նոր–Արեշի ուրարտա–