ե համաճարակագիտության հիմնադիր: 1885–91-ին Բեռլինի համալսարանի պրո– ֆեսոր և հիգիենայի ինստ–ի, իսկ 1891 – 1904-ին՝ վարակիչ հիվանդությունների ինսա–ի դիրեկտոր: Վերջինս հետագայում անվանվել է Կ–ի անունով: Աշխատանք– ները վերաբերում են վարակիչ հիվանդու– թյունների հարուցիչների բացահայտմա– նը և նրանց դեմ պայքարի միջոցների մշակմանը: Կ. աոաջինն է ստացել սիբի– րախտի բացիլի մաքուր կուլտուրան և բացահայտել նրա՝ սպորներ առաջացնելու հատկությունը: 1882-ին հայտնաբերել է աուբերկուչոզի հարուցիչը: Մշակել է բակ– տերիալոգիական հետազոտությունների ընդհանուր մեթոդներ, առաջարկել վա– րակազերծման եղանակներ: Արժանացել է նոբելյան մրցանակի (1905): ԿՈԽ, հայկական ազգային ըմբշամարտ՝. Ռազմա–ֆիզիկական դաստիարակության համակարգում կիրառված մենամարտի տարատեսակ: Կազմել է նաև ազգային տո– նախմբությունների, ուխտագնացություն– ների, հարսանիքների և այլ հավաքույթ– ների անբաժան մասը: Հայտնի է եղել տարբեր անվանումներով՝ գոտեմարտ, գո– տեկռիվ, բազմամարտ, չոքագյուլաշ, գու– ռաշ, մերկակռիվ, չոքակռիվ, կուշտրի ևն: Դեռևս միջնադարյան Հայաստանում գո– յություն են ունեցել հատուկ տեղեր, որոնք կոչվել են զուպարատեղեր, մարզարան– ներ, մրցասպարեզներ, մեյդաններ: Մըր– ցումները կազմակերպել և անցկացրել են հատուկ անձինք (մարտադիրներ, գու– պարադիրներ, մարտուսույցներ): Ըմբիշ– ներից հայտնի են Սադուն Արծրունին (XIII դ.), Հակոբ Ջուղայեցին (XVII դ.)» Սիմոն Փեհլիվունը, Դագիկը ևն: Սովե– տական Հայաստանում կազմվել է Կ–ի մրցումների կանոնադրություն: 1922-ից սկսած ՀՍՍՀ–ում անցկացվում են Կ–ի մըր– ցումներ պատանիների, երիտասարդնե– րի և մեծահասակների միջև՝ համապա– տասխան քաշային կարգերով: Մրցումն անցկացվում է 9X9 մ հատուկ գորգի վրա, երաժշտության ներքո: Այն սկսվում է պա– րով (1 րոպե), ապա մրցավարի սուլոցից հետո սկսվում է գոտեմարտը, տևում 6– 8 րոպե: Կ. կարող է ավարտվել մաքուր հաղթանակով, կամ հաշվի են առնվում վաստակած միավորները: Հանրապետա– կան առաջնության մրցումներում երեք տարի անընդմեջ հաղթողը դառնում է սպորտի վարպետ:
ԿՈԽԱՆՈՎՍԿԻ (Kochanowski) Յան (1530–1584), լեհ բանաստեղծ: Գրել է «Համաձայնություն» (հրտ. 1564), «Սա– տիր» (մոտ 1564), «Դրոշ» (1569) պոեմ– ները: «Ֆրաշկի»-ն (գիրք 1–3, հրտ. 1584) կարճ բանաստեղծությունների ժողովածու է: Գրական լեզվի և բանաստեղծության զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել «Դավթի սաղմոսներ»-ի փոխա– դրությունը (1578): Կ. էական ազդեցու– թյուն է գործել լեհական պոեզիայի զար– գացման վրա:
ԿՈԽԵՐ (Kocher) Թեոդոր (1841, Բեռն– 1917, Բեռն), շվեյցարացի վիրաբույժ: Մշակել է խոշոր հոդերի վիրահատման հնարավորությունները, առաջարկել վի– րաբուժական մի շարք նոր գործիքներ (արյունահոսությունը դադարեցնող սեղ– միչներ, խպիպի վիրահատման ակոսա– վոր զոնդ, ապակյա դրենաժային խողո– վակ): Վահանագեղձի ախտահարման վի– րահատական բուժման աշխատանքների առթիվ Կ–ին շնորհվել է նոբելյան մրցա– նակ (1909): Պատվավոր անդամ է եղել մի շարք արտասահմանյան գիտական հիմ– նարկների և ընկերությունների, այդ թվում նաև Ն. Ի. Պիրոգովի անվ. ռուս, վիրա– բուժական ընկերության:
ԿՈԽՏԼԱ ՅԱՐՎԵ, քաղաք էստոնական ՍՍՀ–ում: Երկաթուղային կայարան է: 72 հզ. բն. (1977): Թերթաքարի արդյունա– հանության և թերթաքարի քիմ. արդյունա– բերության կենտրոն է: Ունի թերթաքարի ԳՀԻ, քիմ. տեխնիկում, բժշկ. ուսումնա– րան: Կ. Յ.–ում է գործում Տալլինի պոլի– տեխնիկական ինստ–ի ընդհանուր տեխ. երեկոյան ֆակուլտետը: Քաղաք է 1946-ից:
ԿՈԾՈՒԿ (Heracleum), հովանոցավորների ընտանիքի երկամյա կամ միամյա բույ– սերի ցեղ: Տերևները խոշոր են, փետրա– վոր, երբեմն՝ պարզ: Ծաղիկները սպիտակ են կամ դեղնականաչավուն, հավաքված բարդ հովանոցում: Պտուղները ձվաձև են, կլոր: Հայտնի է մոտ 70 տեսակ: Տարած– ված է հիմնականում Արևելյան կիսագնդի բարեխառն գոտում, մասամբ նաև (մեկ տեսակը)՝ Հյուսիսային Ամերիկայում: ՍՍՀՄ–ում կա մոտ 40 տեսակ (մեծ մա– սամբ՝ Կովկասում, ենթալպյան լեռնային գոտում), ՀՍՍՀ–ում՝ 5 տեսակ: Շատ տե– սակների տերևները, ցողունները և մատ– ղաշ ընձյուղները ուտում են: Օգտագործ– վում է հում և թթու դրած: Հարուստ է եթերայուղերով: Կան նաև դեկորատիվ տեսակներ: ԿՈԿ (Kock) Պոլ Շառլ դը (1793–1871), ֆրանսիացի գրող: 400-ից ավելի ստեղծա– գործության հեղինակ է: Հրատարակվել է 1812-ից (վեպ, մելոդրամա, կատակերգու– թյուն, բանաստեղծություն ևն): Կ–ի վեպե– րը ժողովրդականություն են վայելել հատկապես XIX դ. 90-ական թթ. և թարգ– մանվել են եվրոպական շատ լեզուներով: ծ/ւ^.Կին, խաղ, գինի, ԿՊ, 1880: Պարոն Շուպլան, ԿՊ, 1885: ԿՈԿ ՍԻՆ, ցավազրկող դեղանյութ: Ալկա– լոիդ է, պարունակվում է կոկաինի թփե– րում (տերևներում): Օգտագործվում է լուծույթներում և փոշիներում՝ մակերեսա– յին ցավազրկման նպատակով (ակնաբու– ժության, ուրոլոգիայի, քիթ–կոկորդ–ական– ջաբանության և ստոմատոլոգիայի բնա– գավառներում): Թունավոր է: Ներծծվելիս առաջացնում է գրգռվածություն, այնու– հետև՝ նյարդային համակարգի ընկճվա– ծություն: Հսկողության բացակայության պայմաններում Կ. կրկնակի օգտագործե– լիս կարող է առաջանալ հիվանդագին հակում՝ կոկաինիզմ: Տես նաև Նար– կոմանիա:
ԿՈԿԱՆԴ, քաղաք Ուզբեկական ՍՍՀ Ֆեր– գանայի մարզում, Ֆերգանայի հովտի արևմտյան մասում: Երկաթուղային և ավ– տոճանապարհների հանգույց է, արդ. տրանսպորտային և մշակութային կենտ– րոն: 153 հզ. բն. (1979): Տնտեսության առաջատար ճյուղը սննդի արդյունաբերու– թյունն է: Ունի մանկավարժական ինստ., դրամատիկական թատրոն: Կ–ում է գոր– ծում Ֆերգանայի պոլիտեխնիկական ինստ–ի ընդհանուր տեխ. ֆակուլտե– տը: Պահպանված ճարտ. հուշարձաններից ենՄեդրեսե–ի Միրը (XVIII դ. վերջ), Դահ– մա–ի Շոհոն խաների դամբարանների ան– սամբլը (1825), Խուդոյար խանի պալատը (1871), որ երեսապատված է դեղին ու կանաչ ջնարակված սալերով, քանդակա– զարդերով, որմնանկարներով (վարպետ– ներ՝ Մա–Ռասուլ, Մա–Աոլեխ և Հակիմբայ):
ԿՈԿԱՆԴԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1873- 1876, սկսվել է որպես քոչվոր կիրգիզների հակաֆեոդալական շարժում Կոկանդի Խու– դոյար խանի հարկային քաղաքականու– թյան դեմ: 1874–75-ին անհաջողություն կրելով ապստամբների դեմ կռիվներում՝ Ւաւդոյար խանը փախավ Տաշքենդ: Նոր խան Նասրեդդին բեկը, ապստամբներից գաղտնի, 1875-ի սեպտ. 22-ին Թուրքես– տանի գեներալ–նահանգապետի հետ պայ– մանագիր կնքեց և իրեն ճանաչեց Ռուսաս– տանի վասալ: Կ. ա. նոր վերելք ապրեց՝ ստանալով նաև հակացարական բնույթ: Խան հռչակվեց ապստամբության ղեկա– վար Փուլադբեկը: Սակայն ռուս, զորքերը ջախջախեցին ապստամբներին, իսկ Փու– լադբեկը մահապատժի ենթարկվեց:
ԿՈԿԱՆԴԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» (1917 –18), բուրժուա–նացիոնալիստական կառավարություն Թուրքեստանում: Հըռ– չակվել է Կոկանդում, մահմեդական երկ– րային IV արտակարգ համագումարում, 1917-ի նոյեմբ. 26–29 (դեկտ. 9– 12)-ին: Նպատակն էր վերացնել սովետական իշ– խանությունը Թուրքեստանում, վերա– կանգնել Կոկանդի խանությունը, երկրա– մասն անջատել Սովետական Ռուսաստա– նից և մահմեդականներին միավորել Թուր– քիայի հովանու տակ: Աջակցություն չըս– տանալով ժողովրդից՝ նացիոնալիստները ստեղծեցին զինված շոկատներ Իրգաշի գլխավորությամբ և 1918-ի հունվարի վեր– ջից սկսեցին բացահայտ պայքարը: Բայց 1918-ի փետր. 6–9-ին կարմիր գվարդիա– յի ջոկատները ջախջախեցին այդ ուժերը:
ԿՈԿԱՆԴԻ ՒԱՆՈՒԹՅՈՒՆ, ֆեոդալական պետություն Միջին Ասիայում (Ֆերգանա– յի հովտում) XYIII–XIX դդ.: Կենտրոնը՝ Կոկանդ: Մոտ 1710-ին Բուխարայի էմիրու– թյունից անջատված ոչ մեծ տիրույթը, 1750-ական թթ. ընդարձակվելով, վերջ– նականապես կազմավորվեց որպես Կ. խ.: XIX դ. առաջին քառորդին նրան միաց– վեցին Տաշքենդ և խոջենտ քաղաքները, կառուցվեցին նոր բերդեր՝ Աուլիե–Աթա (այժմ՝ Զամբուլ), Բիշբեկ (այժմ՝ Ֆրունզե): Ներքին խառնակություններն ու ապստամ– բությունները, ինչպես նաև Բուխարայի էմիրի ռազմ, գործողությունները XIX դ. 40-ական թթ., խիստ թուլացրին Կ. խ.: 1865-ի մայիսի 17-ին ռուս, զորքերը գրա– վեցին Տաշքենդը, իսկ 1866-ի մայիսի 24-ին՝ իյոջենտը: Հաջորդած հակաֆեոդա– լական ապստամբությունը (տես Կոկանդի ապստամբություն 1873–76) վերջնակա– նապես քայքայեց Կ. խ.: 1876-ի փետր. 19-ին Կ. խ. վերացվեց և նրա տեղում կազ– մավորվեց Ֆերգանայի մարզը, որը մտավ Ռուսական կայսրության Թուրքեստանի գեներալ–նահանգապետությ ան մեջ:
ԿՈԿԵՐ (< հուն. k6khoգ – հատիկ), գըն– դաձև բակտերիաներ, որոնց տրամագիծը