Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

0,5–2 մկմ է: Անշարժ են, գրամդրական, սպորներ չեն առաջացնում, բազմանում են լայնությամբ կիսվելով: Կ–ին են պատ– կանում միկրոկոկերը, ստրեպաոկոկերը, սաաֆիլակոկերը, դիպլոկոկերը, սարցին– ները: Լինում են շղթայաձև, զույգ–զույզ, խառը կամ խորանարդաձև կուտակումնե– րով, ինչպես նաև ձվաձև կամ նշտարաձև: Սննդարար խիտ միջավայրում Կ. գոյաց– նում են կլոր, Ոարթ, ուռուցիկ գաղութ– ներ, որոնք ունենում են սպիտակ, դեղին, կարմիր կամ մոխրագույն գունավորում: Ստրեպտոկոկերը և սաաֆիլակոկերը խմորում են ածխաջրերը, անջատում են պրոտեոլիտիկ ֆերմենտներ, պնևմոկո– կերն ունեն միայն սախարոլիտիկ ակտի– վություն: Կ. լայնորեն տարածված են բնության մեջ, հողում, օդում, սննդանյու– թերում: Կաթնաթթվային ստրեպտոկո– կերը կիրառվում են կաթի, թթվասերի, մածնի պատրաստման համար: Ախտա– ծին Կ. առաջացնում են մաշկի, լորձա– թաղանթի և շարակցական հյուսվածքի թարախային բորբոքումներ, անգինաներ, էնդոկարդիտներ, սննդային թունավորում– ներ: Տես նաև Բակւոերիաներ:

ԿՈԿԻԱ, գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքա– լաքի շրջանում, Ախալքալաքից հյուսիս: Ունի 130 տուն հայ ու վրացի բնակիչ (1975): Միավորված է Ալաստանի սովե– տական տնտեսության հետ: Զբաղվում են երկրագործությամբ և անասնապա– հությամբ: Գործում էtութամյա դպրոց (հայկական և վրացական): Կ–ի հայերը գաղթել են 1830-ին, Արևմտյան Հայաս– տանի էրզրումի նահանգից:

ԿՈԿԻՍՈՆ, հին բերդաքաղաք Կիլիկիայի հյուսիս–արևելյան սահմանում, Անտիտավ– րոսի փեշին, համանուն գետի ավփն: 405-ին Կ. այցելած Հովհան Ոսկեբերանն այն անվանում է հայաբնակ, որի հայ իշխան Սոբատրոսի մասին գովեստով է խոսում: Կ–ի հայ եպիսկոպոս Դիոսկորո– iaijltKyvui-վիրելtL, հայկ. եկեղեցի՝ հայոց տոնախմբությունը նախագահելու: Կ–ի խստաշունչ ձմեռը Ոսկեբերանն անվանում է «հայկական ձմեռ»: Արաբ մատենագիրները Կ–ի հա– յերին հիշատակում են որպես «քաջ և հանդուգն մարտիկներ», որոնց 700-ական թթ. չկարողացան նվաճել արաբները: XII դարից Կ. միացել է Կիլիկյան Հայաս– տանին: Ըստ ավան դա խառն տեղեկու– թյան, Կիլիկիայի թագավորության ան– կումից հետո իշխան Հեթումի կին Զար– մանուհին 300 մարտիկներով տիրել է Կ. և Կապան բերդը, հիմնել անկախ իշխա– նություն, որը գոյատևել է 65 տարի: Հետա– գայում Կ. ավերել են թուրք, նվաճողները:

ԿՈԿԼԵՆ (Coquelin), Կ n կ լ և ն–Ա վ ա գ Բենուա Կոնստան (1841 – 1909), ֆրան– սիացի դերասան: 1859–60-ին սովորել է Փարիզի կոնսերվատորիայի դրամատի– կական դասարանում: 1860–92-ին (ընդ– միջումներով) եղել է «Կոմեդի Ֆրանսեզ»-ի դերասան: ճանաչվել է Ֆիգարոյի (Բո– մարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», «Սևիլյան սափրիչ»), Սիրանոյի (Ռոստա– նի «Սիրանո դը Բերժրակ») դերակատա– րումներով: Նրա արվեստին բնորոշ էր բեմական բարձր կուլտուրան, բնութա– գրող խոսքը, արտաքին վերամարմնավոր– ման վարպետությունը, կերպարի սուր անհատականացումը: Հայտնի էր նաև Կ–ի եղբայրը՝ 1868-ից «Կոմեդի Ֆրանսեզի» դերասան Էռնեստ Ալեքսանդր Օնորեն (Կ.-Կ ր տ ս և ր, 1848–1909):

ԿՈԿՈՅԱՆ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԴՊՐՈՑ, հիմնվել է 1877-ին, Նոր Նախիջևանում, ըստ վա– ճառական Կոկոյտնի կտակի: Նպատակը հոգատար և գրագետ մայրեր դաստիարա– կելն էր: 1913-ին դարձել է գիմնազիա: Մինչև 1905-ը սանուհիների թիվը տատան– վել է 80– 150-ի միջև, գիմնազիա դառնա– լուց հետո՝ 350–400-ի: Ունեցել է գիշերօ– թիկ բաժին: Փակվել է 1920-ին: Հ. Ներսիսյան.

ԿՈԿՈՇԿԱ (Kokoschka) Օսկար (ծն. 1886), ավստրիացի նկարիչ: էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ: Սովորել է Վիեննայի գե– ղարվեստա–արդյունաբերական դպրոցում (1904–09): Աշխատել է Վիեննայում, Դրեզ– դենում, Պրագայում, Լոնդոնում, Զալցբուր– գում (1954-ից՝ Միջազգային գեղարվեստի ակադեմիայի դիրեկտոր): Նրա քաղաքա– յին բնանկարներն աչքի են ընկնում քնա– րականությամբ և հարուստ գուներանգով («Վենետիկ», 1924, «Զալցբուրգ», 1950, երկուսն էլ՝ Նոր պինակոտեկայում, Մյուն– խեն), իսկ դիմանկարները՝ բնավորու– թյան գծերի դիպուկ բնութագրմամբ («Ա. Ֆորել», 1908, Կունստհալե, Ման– հայմ): Ստեղծել է հակաֆաշիստական ծաղրանկարներ, պլակատներ: Հանդես է եկել նաև որպես բանաստեղծ և դրամա– տուրգ:

ԿՈԿՈՇՆԻԿ, ճարտարապետական դեկո– րատիվ տարր: Տես Զւսկոմարա:

ԿՈԿՈՍՅԱՆ ԱՐՄԱՎԵՆԻ (Cocos nucifera), արմավենիների ընտանիքի բույս: Խոշոր, չճյուղավորվող ծառ է, բարձրությունը՝ մինչև 30 մ: Տերևները փետրաձև են, ծառի գագաթում հավաքված: Պտուղը կորիզա– պտուղ է՝ կոկոսյան ընկույզ, որն ունի 30x20 սմ մեծություն և մինչև 8 կգ քաշ (թարմ վիճակում); Պաղի արտաքին թա– ղանթը թելաշար է, ներքինը ամուր է, 3 անցքերով, որոնք տանում են դեպի 3 սերմնաբողբոջները: Վերջիններից միայն մեկից է զարգանում սերմը, որի էնդոս– պերմը սկզբում թաֆանցիկ հեղուկ է, ապա վեր է ածվում կաթնագույն էմուլսիայի, այնուհետև խտանում է և կոշտանում: Հասուն էնդոսպերմը պարունակում է 30– 35% յուղ և արժեքավոր հումք է սննդային ու տեխ. յուղերի ստացման համար: Ոչ հասուն ընկույզի էնդոսպերմը՝ կոկոսյան կաթը, օգտագործվում է սննդի մեջ: Ծաղ– կաբույլի հյութից ստանում են շաքար, օշարակ, գինի: Պտուղների թաղանթի թե– լերից, ինչպես նաև տերևների թելիկնե– րից, պատրաստում են ճոպաններ, խոզա– նակներ և այլն: Բնափայտը արժեքավոր շինանյութ է: Հնագույն ժամանակներից հայտնի է 2 կիսագնդերի արևադարձե– րում, հիմնականում Ֆիլիպիններում, Մա– լայան արշիպելագի կղզիներում, Մալա– կա թերակղզում, Հնդկաստանում: Մշակ– վում է նաև Սև ծովի ափին:

ԿՈԿՈՐԴ (մարդու), շնչառական համա– կարգի սկզբնական բաժին, ձայնառա– ջացման օրգան: Կ. ապահովում է օդի ան– ցումը դեպի շնչափող (տես Շնչառության օրգաններ) և խոչընդոտում վերջինիս մեջ Մ ա ր դ ու կո– կորդը (տեսքը եւոնից). /. մակկո– կորդ, 2. ենթալեզ– վային ոսկրի մեծ եղջյուրներ, 3. կա– պաններ ենթալեզ– վային ոսկրի և վահանաճառի մի– շե, 4. շերեփաձև աճառներ, 5. վա– հանաճառ, 6. մա– տանի աձե աճառ, 7. շնչաՓող, 8. սանսարին յան ա– ճառներ պինդ և հեղուկ նյութեր ընկնելուն: Տե– ղադրված է պարանոցի առաջային հատվածում, 4–6-րդ պարանոցային ող– ների մակարդակին: Հիմքը կազմված է աճառներից, մակկոկորդ, վահանաճառ, մատանիաձև և շերեփաձև 2 աճառներ: Կ. բաժանվում է 3 մասի, մուտք կամ նա– խադուռ, փորոք կամ միջին հատված և ստորին բաժին: Վերին, ավելի լայն մա– սը միջին փորոքայինից բաժանված է կեղծ ձայնալարերով: Միջին և ստորին հատվածները սահմանազատվում են իս– կական ձայնալարերով, որոնց միջև գտնը– վում է ձայնային ճեղքը: Աճառային հենքի վրա տեղադրված են մկաններ, որոնցից ամենախոշորը՝ մատանիաձևը, միացնե– լով համանուն աճառները և կծկումների ժամանակ տեղաշարժելով վահանաճա– ռը դեպի ներքև, ձգում է իսկական ձայ– նալարերը և նեղացնում ձայնաճեղքը: Մյուս մկանները (վահանա–շերեփաձև, ետին և կողմնային մատանիա–շերեփաձև, լայնական և թեք–շերեփաձև) կպած են շերեփաձև աճառներին և կծկվելիս լայ– նացնում նն ձայնաճեղքը: Կ. արյուն է ստանում վերին և ստորին կոկորդային զարկերակներից: Նյարդավորվում է թա– փառող նյարդերի ճյուղերով՝ վերին և ստորին կոկորդային նյարդերով:

ԿՈԿՈՐԴԱԲՈՐԲ, լարինգիտ (հուն. XapuvS– կոկորդ), կոկորդի լորձաթաղան– թի բորբոքում: Լինում է սուր և քրոնիկա– կան: Ս ու ր ը հաճախ պայմանավորված է ինֆեկցիայով և առաջանում է գրիպի, սուր շնչառական հիվանդությունների դեպքում: Կարող է լինել նաև վարակիչ հիվանդությունների (կարմրուկ, քութեշ) ախտանշան: Առաջացմանը նպաստում են օրգանիզմի գերսառեցումը, թունավոր գա– զերի շնչումը ևն: Ախտանշանները, կո– կորդի չորություն, քերծման զգացում, այ– նուհետև չոր հազ: Սկսվում է ձայնառա– ջացման խանգարում (դիսֆոնիա), իսկա– կան ձայնալարերի ոչ լրիվ միացման պատ– ճառով: Պրոցեսը կարող է անցնել քթի և ըմպանի լորձաթաղանթին, շնչափողին և բրոնխներին: Քրոնիկական Կ. առաջանում է կրկնվող սուր Կ–ի դեպքում, ինչպես նաև ձայնային ապարատի ծանրա– բեռնումից (երկար խոսելիս): Նպաստող գործոնները, ծխելը, ալկոհոլային խմիչք– ների օգտագործումը: Հիմնական ախտա– նշանները. ձայնառաջացման խանգարում–