միջնադարի առաջավորասիական և դա– սական միջնադարի եվրոպական ժողո– վըրդական աշխարհիկ թատրոնի ընդեր– քում են: Ձևավորվել է սկսած XIV դ. և իր բարձրագույն ծաղկումն է ապրել XVI – XVII դդ.՝ որոշակի ազդեցություն կրելով ֆրանսիական ֆարսից և Վերածնության դարաշրջանի իտալական կատակերգու– թյունից (կոմեդիա էրուդիտա): Սյուժենե– րի և կերպարների ընդհանուր նկարա– գրով Կ. դ. ա. մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական դրամատուրգիայի ու թատ– րոնի վրա (Վ. Շեքսպիր, Մոլիեր, Կ. Գոլ– դոնի)՝ պահպանելով իր հետքերը մինչև XIX դ. վերջը: Կ. դ. ա. գրական տեքստ չի ունեցել, այլ սյուժետային պատրաստի սխեմաներ՝ տասնյակ տարբերակներով, և անփոփոխ դիմակ–ամպլուաներ, որոնց հիման վրա խաղի կենդանի ընթացքում դերասանները հորինել են խոսքը (հիմ– նականում չափածո) և բեմական իրադրու– թյունները՝ այդ ամենը զուգորդելով երգի, նվագածության, պարի, կատակային միջ– նարարների (միմական ինտերմեդիա) և կրկեսային–բուֆոնադային (տես Բուֆո– նադ) տեսարանների հետ: Կ. դ. ա–ին հա– տուկ է եղել կերպարների երգիծական– գրոտեսկային խտացումը, դիմակների որոշակի կազմով ու քանակով: Վերջին– ներս ունեցել են իրենց մշտական անուն– ները՝ Պանտալոնն (բուրժուա, վաճառա– կան), Կապիտան (զինվորական, ազնվա– կան), Դոկտոր (կեղծ գիտնական), ծառա– ներ՝ Առլեկին, Բրիգելլա, Պուլչինելլա, Սկամարուչչա, Տարտալյա ևն: Կ. դ. ա–ի որոշ արտահայտչաձևեր և բեմադրական եղանակներ օգտագործել են XX դարա– սկզբի թատերական արվեստի նորարար– ները (Վ. Մեյերխոլդ, Ա. Թսփրով, Ե. Վախ– թանգով): Գրկ.fljKHBejieroB A., HTajibjracKaa HapoAHaa KOMeflHfl, 2 H3#., M., 1962. Հ. Հովհաննիսյան ԿՈ Մ ԵՆ ՍԿԻ (Komensky, Comenius) Ցան Ամոս (28.3.1592, Նիվնիցե, Հարավային Մորավիա –15.11.1670, Ամստերդամ), չեխ մանկավարժ–հումանիստ, հասարա– կական գործիչ: Տարրական կրթությունը ստացել է եղբայրական, ապա՝ լատ. (1608–10) դպրոցներում, այնուհետև՝ Հեր– բորնի ակադեմիայում և Հայդեչբերգի հա– մաւսարանում, որտեղ ձեռնամուխ է եղել «Իրերի հանդես» (1614–27) յուրօրինակ հանրագիտարանի և «Չեխերեն լեզվի գանձարան» (1612–56) բառարանի ըս– տեղծմանը: 1618–21-ին ապրել է Ֆուլնե– կում: Կաթոլիկների կողմից հալածանքի ենթարկվելով՝ 1627-ին տեղափոխվել է Լե– հաստան (Լեշնո), որտեղ ավարտել է «Դի– ղակտիկա»-ի չեխերեն տարբերակը (1632), այնուհետև վերամշակել ու թարգմանել է լատիներենի և անվանել «Մեծ դիդակտի– կա» (1633–38): Կազմել է «Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ» (1631), «Աստղաբաշխություն» (1632), «Ֆիզիկա» (1633) դասագրքերը, գրել ընտանեկան դաստիարակության մասին պատմության մեջ առաջին՝ «Մայրական դպրոց» (1632) ուղեցույցը: Կ. զբաղվել է պանսոֆիական գաղափարների (ուսուցում բոլորը բո– լորին) ուսումնասիրմամբ: 1650-ին հրա– վիրվել է Հունգարիա՝ դպրոցներ կազմա– 0ա. Ա. Կոմենսկի կերպելու. այստեղ ավարտել է «Զննական աշխարհ նկարներով» (1658) առաջին պատկերազարդ դասագիրքը: Տեղափոխ– վելով Ամստերդամ՝ ավարտել է «Համ– ընդհանուր խորհուրդ մարդկանց գործե– րի կարգավորման» ծավալուն աշխատու– թյունը (առաջին երկու մասերը հրատա– րակվել են 1562-ին, ամբողջությամբ աշ– խատությունը հրատարակվել է 1966-ին, Պրագայում): Կ. ընդունել է իմացության 3 սկզբնաղբյուր՝ զգայություն, բանակա– նություն, հավատ: Աշխարհաճանաչո– ղության և ուսուցման ընթացքում առաջ– նակարգ նշանակություն է տվել զգայա– կան ընկալումներին և զննականությանը: Դաստիարակության հիմքում, ըստ Կ–ի, ընկած է բնահարմարության սկզբունքը: Քանի որ մարդը բնության մի մասնիկն է, նա պետք է ենթարկվի բնության ընդհա– նուր օրենքներին, և մանկավարժական բոլոր միջոցները պետք է լինեն բնակա– նին համապատասխան: Ուսուցման մեջ կարևորել է հաջորդականության, համա– կարգայնության և մատչելիության սկըզ– բունքը: Պայքարել է սխոլաստիկ կրթու– թյան դեմ, մերժել ուսուցման տառահե– գական մեթոդը, շարադրել հնչյունային մեթոդը: Առաջարկել է ուսուցման դաս– դասարանային համակարգը: Մշակել է միասնական դպրոցական համակարգը, մայրական դպրոց (մինչև 6 տարեկան՝ դաստիարակություն ընտանիքում, մոր ղեկավարությամբ), 6–12 տարեկանների մայրենի լեզվի դպրոց, 12–18 տարեկան առավել ընդունակների համար՝ լատինա– կան դպրոց կամ գիմնազիա: Յուրաքան– չյուր պետություն պետք է ունենա ակա– դեմիա՝ բարձրագույն դպրոց (18–24 տա– րեկան երիտասարդների համար): Կ–ի տեսությունը դրական ազդեցություն է ունեցել XIX դ. հայ մանկավարժական մտքի զարգացման վրա: Մամուլում տպա– գրվեի են բազմաթիվ հոդվածներ՝ նվիր– ված Կ–ի գործունեությանը և աշխատու– թյուններին, թարգմանվել են «Մեծ դի– դակտիկայի» առանձին հատվածներ, այն ամբողջապես առաջին անգամ թարգման– վել է 1962-ին: Գրկ .Հարությունյան Վ. Խ., Ցան Ամոս Կոմենսկին և նրա «Մեծ դիդակտիկան», Ե., 1970: K p a C H Օ B C K H Ց A.A., H. A. KoMeHCKHH, M., 1953. Վ. Հարությունյան ԿՈՄԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱ–
ԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Կոմի Ավտոնոմնոյ Մովետսկոյ Սոցիալիստիչես– կոյ Ռեսպուբլիկա), Կոմի ԻՍՍՀ, ՌՍՖՍՀ կազմում: Որպես ինքնավար մարզ կազմ– վել է 1921-ի օգոստ. 22-ին, ԻՍՍՀ՝ 1936-ի դեկտ. 5-ին: Գտնվում է ՍՍՀՄ եվրոպա– կան մասի հս–արլ–ում: Տարածությունը 415,9 հզ. կմ2 է, բն.՝ 1118 հզ. (1979): Ունի 15 վարչական շրջան, 7 քաղաք, 47 քտա: Մայրաքաղաքը՝ Սիկտիվկար: Պետական կարգը: Կոմի ԻՍՍՀ սովե– տական սոցիալիստական համաժողովըր– դական պետություն է: Գործող սահմա– նադրությունն ուժի մեջ է 1978-ից: Պետ. իշխանության բարձրագույն մարմինը հանրապետության միապալատ Գերա– գույն սովետն է և նրա Նախագահությունը: Գերագույն սովետը կազմում է հանրա– պետության կառավարություն՝ Մինիս– տըրների խորհուրդ, ընտրում հանրապե– տության Գերագույն դատարան: ՄՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սո– վետում Կոմի ԻՍՍՀ–ից ներկայացվում է 11 դեպուտատ: Պետ. իշխանության տեղա– կան մարմինները ժող. դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սովետներն են: Կոմի ԻՍՍՀ–ի դատախազին նշանակում է ՍՍՀՄ գլխա– վոր դատախազը՝ 5 տարի ժամկետով: Բնությունը: Տերիտորիայի մեծ մասը հարթավայրային է, հվ–արլ–ից հս–արմ. հատվում է Տիմանի բլրաշարով, որի առա– վել բարձր կետը 456 մ է (Չետլասսկի Կա– մեն): Արլ–ում բարձրանում են Հյուսիսա– յին, Մերձբևեռային և Բևեռային Ուրալի լեռները: Կոմի ԻՍՍՀ–ի և ամբողջ Ուրալի առավել բարձր կետը Նարոդնայա յեռն է (1895 մ): Տիմանի բլրաշարի և Ուրալի միջև է գտնվում Պեչորայի դաշտավայրը: Կոմի ԻՍՍՀ հարուստ է օգտակար հանա– ծոներով՝ քարածուխ, նավթ, բնական գազ, այրվող թերթաքարեր, ասֆալտիտ, տիտան, բոքսիտ, քարաղ, գիպս, կրաքար, հանքային ջրեր: Առավել մեծ է վառելի– քա–էներգետիկ պաշարների նշանակու– թյունը: Հանրապետության մեծ մասում կլիման չափավոր ցամաքային է: Սիկտիվ– կարում հունվարի միջին ջերմաստիճա– նը–15,1°C է, հուլիսինը՝ 16,6°C, Ուխ– տայում՝ – 17,3°C, 15,3°C, Վորկուտա– յում՝ –20,4°C, 11,7°C: Հս–ում և հս– արլ–ում բազմամյա սառածություև է (տա– րածքի 14% –ը): Տարեկան տեղումները 600–700 ւէմ են, Ուրալյան լեռներում՝ մինչև 1500 till: Վեգետացիոն շրջանը 90– 150 օր է: Խոշոր գետերն են Պեչորան, Վի– չեգդան, Մեզենը, որոնք նավարկելի են: Մեծ լճերից են Ցամոզերոն և Սինդորսկո– յեն: Հողերը պոդզոլային և տունդրային տիպի են: Տարածքի 69%–ը անտառա– ծածկ է (28,7 մլն հա): Կենդանիներից տարածված են բևեռաղ– վես, կզաքիս, ջրասամույր, սկյուռ, աղ– վես, նապաստակ, թռչուններից՝ հավա– բազե, խլահավ, բադ, աքար, հս–ում՝ սպիտակ կաքավ, ձկներից՝ օմուլ, սիգ, Ուխաայի նավթամշակման գործարանը