նելմա են: Վերին Պեչորայի ավազանում է գտնվում Պեչորա–Իլյիչյան արգելավայրը: Բնակչությունը: Հիմնականում կոմի ժողովուրդն է: Բնակվում են նաև ռուսներ, ուկրաինացիներ, բելոռուսներ և այլք: Համեմատաբար խիտ են բնակեցված Պե– չորայի և Վիչեգդայի հովիտները: Քաղա– քային բնակչությունը 71% է, միշին խտու– թյունը 1 կմ2 վրա՝ 2,7 մարդ: Քաղաքներն են Սիկտիվկարը, Վորկուտան, Ուխտան, Ինտան, Պեչորան են: Բոլոր քաղաքները, բացի Սիկտիվկարից, ստեղծվել են սովե– տական իշխանության տարիներին: Պատմական ակնարկ: Այս տարածքում մարդիկ բնակվել են տակավին միշին հին քարի դարում: Նոր քարի դարում Մերձ– կամայից Վիչեգդայի և Պեչորայի ավա– զանն են թավւանցել տարբեր ցեղեր: Մ. թ. ա. I հազարամյակում և մ. թ. I հա– զարամյակի սկզբներին այդ ավազանում ապրել ենանանինյան մշակ ու յ– թ ի ցեղեր: Մ. թ. II հազարամյակի սկըգ– բին ավարտվել է ժամանակակից կոմի– ների (զիրյանների) բուն նախնիների ցե– ղային միությունների կազմավորումը: Այդ ցեղերը հիմնականում զբաղվում էին որսորդությամբ և ձկնորսությամբ: Աստի– ճանաբար անցում է կատարվել նստակե– ցության, առաշացել են արհեստագործա– կան կենտրոններ: XI–XII դդ. շարունակ– վել են նախնադարյան–համայնական կար– գերի քայքայումն ու ֆեոդալական հա– րաբերությունների կազմավորումը: XII– XIV դդ. կոմիները հարկատու էին Մեծ Նովգորոդին: XIV դ. ուժեղացել ԷՄոսկով– յան իշխանության ազդեցությունը, և դա– րավերջին տարածվել քրիստոնեությունը: Եղջերուների հոտ Կ. Ռուսաստանին միացավ 1478-ին և ընդ– գրկվեց համառուսաստանյան շուկայի մեջ: Հիմնադրվեցին Ուստ–Սիսոլսկը (այժմ՝ Սիկտիվկար), Ուստ–Վիմը և այլ քաղաքներ: XVI դ. վերջին Աերյոգովոյում կազմակերպվեց աղի արդյունահանումը, XVIII դ. կեսերին ստեղծվեցին Նյուվչիմի, Կաժիմի և Նյուչպասի երկաթաշինական գործարանները, նավթազտիչ ձեռնարկու– թյուն ուխտա գետի վրա ևն: Կազմավոր– վեց կոմի ազգությունը (տես Կոմիներ): XIX դ. 1-ին կեսին տեղի ունեցան գյուղա– ցիական զանգվածային ելույթներ: XIX դ. վերջերին Կ–ի տնտեսության մեջ թափան– ցեցին կապիտալիստական հարաբերու– թյուններ: XX դ. սկզբին Ուստ–Աիսոլս– կում և Ուստ–Ցիլմայում քաղ. աքսորյալ– ները ստեղծեցին ս–դ. առաջին խմբակնե– րը, որոնք 1905–07-ին կազմակերպեցին գործադուլներ և ցույցեր: 1917-ի Փետըր– վարյան հեղափոխությունից հետո Կ–ում հաստատվեց երկիշխանություն՝ ի դեմս գավառական ժամանակավոր կոմիտենե– րի և Սովետների: 1918-ի հունվար–մար– տին Կ–ում հռչակվեց սովետական իշխա– նություն, իսկ ամռան–աշնան ամիսներին առաջացան բոլշևիկյան կազմակերպու– թյուններ: 1919-ին Կ. գրավեցին Կոլչակի զորքերը: Սովետական իշխանությունը վերականգնվեց 1920-ի մարտին: 1921-ի օգոստ. 22-ին ՌՍՖՍՀ կազմում ստեղծվեց Կոմի (Զիրյանի) ԻՄ: Սոցիալիստական շինարարության տարիներին մարզը Ռու– սաստանի հետամնաց ծայրամասից վե– րածվեց ինդուստրիալ–ագրարային շըր– ջանի, գյուղում հաղթանակեց կոլտնտե– սային կարգը, հաջողությամբ իրականաց– վեց կուլտուրական հեղափոխությունը: 1936-ին դարձավ ԻՍՍՀ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45)
ԿԻՍՍՀ–ի զավակները մարտնչեցին ռազ– մաճակատներում: Ավելի քան 13 հզ. մարդ պարգևատրվեց շքանշաններով և մեդալ– ներով, 13-ը արժանացան Սովետական Միության հերոսի կոչման: Թիկունքում հերոսական աշխատանքի համար շքա– նշաններ ու մեդալներ ստացան 2860 առաջավորներ: Ետպատերազմյան տարի– ներին ԿԻՍՍՀ–ի տնտեսությունն ու մշա– կույթը հետագա վերելք ապրեցին, զգա– լիորեն բարելավվեց ժողովրդի կենսա– մակարդակը: Հանրապետությունը պար– գևատրվել է Լենինի (1966), Հոկտեմբեր– յան հեղափոխության (1971) և ժողովուրդ– ների բարեկամության (1972) շքանշան– ներով: Տնտեսությունը: Կոմի ԻՍՍՀ վառելի– քաէներգետիկ և անտառարդյունաբերա– կան կարեոր բազա է ՍՍՀՄ–ում: ժող. տնտեսության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալում արդյունաբերու– թյունը կազմում է 90% : Առաջատարը ար– դյունահանող արդյունաբերությունն է (ամբողջ արտադրանքի 54%–ը): Զարգա– ցած են անտառամթերման, ածխի, նավթի և գազի ճյուղերը: Կա փայտասղոցման, փայտամշակման և թաղանթանյութի–թըղ– թի, թեթե և սննդի արդյունաբերություն: Փայտամշակման հիմնական կենտրոն– ներն են Սիկտիվկարը, Ուխտան, Պեչորան, ժեշարտը, ժելեզնոդորոժնին: Յուրաց– վում է Ցարեգի տիտանի հանքավայրը: