ԿՈՄԻՍԻՈՆ ԱՌԵՎՏՈՒՐ, ապրանքների առք ու վաճառք, որն իրականացվում է միջնորդ օղակի միջոցով՝ որոշակի վար– ձատրությամբ: ՍՍՀՄ–ում Կ. ա. կատար– վում է երեք ձևով. ա. գյուղատնտ. մթերք– ների վաճառք սպառողական կոոպերա– ցիայի կողմից՝ կոմիսիոն հիմունքներով, բ. ոչ պարենային ապրանքների կոմիսիոն վաճառք և, գ. կոմիսիոն եղանակով ար– տադրամիջոցների մեծածախ առևտուր: Ըստ առաջին ձևի՝ սպառողական կոոպե– րացիան կոլտնտեսություններից, կոլտըն– տեսականներից և բանվոր–ծառայողնե– րից ընդունում է գյուղատնտ. մթերքների ավելցուկի մի մասը՝ նախօրոք պայմանա– վորված գներով և քաղկոոպի մանրածախ առևտրի ցանցի միջոցով իրացնում քա– ղաքներում և բանվորական ավաններում: Վաճառքը կատարվում է մթերք հանձնող– ների և սպառողական կոոպերացիայի կազմակերպությունների փոխադարձ հա– մաձայնությամբ սահմանված (միջին շու– կայականից ցածր) գներով: Սպառողա– կան կոոպերացիայի ծառայությունների դիմաց տրվում է կոմիսիոն վարձատրու– թյուն՝ ապրանքների վաճառքի հետ կապ– ված ծախսերը փոխհատուցելու, անհրա– ժեշտ շահույթ ապահովելու համար: Ոչ պարենային ապրանքների Կ. ա. իրակա– նացվում է հատուկ խանութների միջոցով, բնակչությունից հետագա օգտագործման համար պիտանի իրերն ընդունվում և վաճառվում են, որպես կարգ, պետ. ման– րածախ գներից ցածր գներով: Հանձնված ապրանքները գնահատվում են մանրա– ծախ գնացուցակով՝ ելնելով մաշվածու– թյան աստիճանից: Կոմիսիոն խանութն իրավասու է իջեցնելու ապրանքի գինը (համաձայնեցնելով հանձնողի հետ), եթե այն 45 օրվա ընթացքում չի վաճառվում, նաև՝ վաճառքի հետ կապված ծախսերի դիմաց գանձել ապրանքի արժեքի 7%–ը (կոմիսիոն վարձ): Կոմիսիոն եղանակով արտադրամիջոցների մեծածախ առևտու– րը կատարվում է նյութատեխնիկական մատակարարման վարչությունների մի– ջոցով: Նպաստում է գերնորմատիվային պաշարների արագ իրացմանը: Իրակա– նացնում են մանրամեծածախ հատուկ խա– նութները՝ հիմնարկ–ձեռնարկություննե– րից ավելորդ նյութերի, սարքավորումնե– րի, դազգահների ընդունման և վաճառա– հանման եղանակով: Ռ. Միրզոյէսն
ԿՈՄԻՏԱՍ [Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, 26.9(8.10).1869, Քյոթահիա (Թուրքիա)–22.10.1935, Փա– րիզ], հայ կոմպոզիտոր, երաժիշտ–բա– նահավաք, երաժշտագետ, երգիչ, խմբա– վար և մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը: 1881-ին որբացած պատանուն բերել են էջմիածին և ուսման տվել Գևորգյան հոգե– վոր ճեմարանում, ուր գեղեցիկ ձայնի և երաժշտական ունակության համար հա– տուկ ուշադրություն է դարձվել նրա երա– ժըշտական դաստիարակությանը: Սահակ Ամատունու ղեկավարությամբ հիմնովին ուսումնասիրել է եկեղեցական երաժշտու– թյան տեսականն ու գործնականը, հայ– կական նոտաներով հեղինակավոր աղ– բյուրներից գրի առել հնագույն հոգևոր եղանակներ: Ապագա կոչման համար Կոմիտաս վճռական նշանակություն է ունեցել նրա ամենօրյա շփումը Արարատյան դաշտի գեղջկական երգերին, որոնք նույնպես վաղ հասակից գրի է առել և ուսումնասի– րել: Ստեղծագործական փորձերը սկսել է 1890-ական թթ. սկզբից՝ K Աբովյանի, Հ. Հովհաննիսյանի, իր կրտսեր դասըն– կեր Ա. Իսահակյանի և այլոց բանաստեղ– ծություններով երգեր և խմբերգեր, ինչ– պես նաև գյուղական ու քաղաքային ժողո– վըրդական երգերի դաշնակումներ հորի– նելով: 1891-ին «Արարատ» ամսագիրը տպագրել է նրա «Ազգային օրհներգ»-ը (խոսք՝ ճեմարանի ուսանող Ա. Թաշճյանի)՝ երկձայն, միաժամանակ նաև եռաձայն ու քառաձայն խմբի համար: 1893-ին ճեմա– րանն ավարտելով՝ նշանակվել է տեղի երաժշտության ուսուցիչ և խմբավար՝ Մայր տաճարում: 1894-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա, նրան շնորհել են VII դ. բանաստեղծ ու երաժիշտ կաթողի– կոս Կոմիտասի անունը, իսկ 1895-ին դարձել է վարդապետ և այնուհետև կոչվել Կոմիտաս վարդապետ: Նույն տարվա աշնանը Թիֆլիսում մի կարճ ժա– մանակ Մ. Եկմալյանի մոա հարմոնիա պարապելուց հետո, 1896–99-ին ուսումը շարունակել և ավարտել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիա– յում և Արքունական համալսարանում (ուսուցիչների թվում, բացի Ռ. Շմիդտից, եղել են Օ. Ֆլայշերը, Հ. Բելլերմանը, Մ. Ֆրիդլենդերը), ուսումնասիրել է կոմ– պոզիցիայի տեսություն, երաժշտության պատմություն, նաև հոգեբանություն ու փիլիսոփայություն, մշակել է ձայնը, սո– վորել դաշնամուր, երգեհոն, խմբավարու– թյուն: Դարձել է Միջազգային երաժշտա– կան ընկերության (ՄԵԸ) առաջին ան– դամներից, Բեռլինի բաժանմունքի ժո– ղովներին հանդես եկել հայ երաժշտու– թյան ուսումնասիրություններով, գերմա– նացի երգիչներից կազմած քառյակով ցուցադրել ժող. երգերի իր դաշնակում– ները, աշխատակցել ընկերության հան– դեսին: Այդ տարիներին գրել է երգեր, ռո– մանսներ և խմբերգեր գերմանացի բա– նաստեղծների խոսքերով, մշակել ժող. երգեր: Վերադառնալով էջմիածին՝ եռանդուն շարունակել է գիտական և մանկավարժա– կան աշխատանքը (նշանավոր աշակերտ– ներից են Մ. Մելիքյանը և Հ. Հարություն– յանը), խորացել կոմպոզիցիայում, այլ գործերի հետ (գեղջուկ երգերի մշակում ձայնի, երգչախմբի համար, Հ. Թուման– յանի, Հ. Հովհաննիսյանի խոսքերով ըս– տեղծագործություններ) ձեռնարկել է «Անուշ» օպերայի ստեղծմանը, ճեմարանի խմբով համերգներ ավել էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում ու Բաքվում: 1906-ին ֆրանսիական «էամուրյո» համերգային ընկերության երգչախմբով հայ ժող. ու հոգևոր երգերն իր մշակումներով, հայոց լեզվով, ցուցադրել է Փարիզում, նույն երգերի մասին Ռ. Ռոլանի «Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում» կարդացել դասախոսություն (1907): Հա– մերգներ է տվել և դասախոսել նաև Շվեյ– ցարիայի քաղաքներում և Վենետիկի Մխի– թարյան միաբանությունում: 1910-ին, էջ– միածնի վանական միջավայրն իր գործու– նեության համար նեղ նկատելով, տեղա– փոխվել է Կ. Պոլիս, կազմել բազմամարդ «Գուսան» (1912-ից՝ «Հայ գուսան») երգ– չախումբը: Մասնագետ երաժիշտներ պատ– րաստելու նպատակով երաժշտության տե– սության առանձին դասեր է ավել երգչա– խմբի մի շարք մասնակիցների (Բ. Կանաչ– յան, Մ. Թումաճան, Վ. Մարգսյան, Վ. Մըր– վանձտյան, Հ. Մեմերճյան, որոնք հայտնի են «Կոմիտասյան հինգ սաներ» անունով): Իոքբեր է կազմակերպել և համերգներով ու դասախոսություններով, Կ. Պոլսից բացի, հանդես եկել նաև Քյոթահիայում, Բրու– սայում, Ադաբազարում, Իզմիրում, Ար– մաշում, Պարտիզակում, Ալեքսանդրի ա– յում ու Կահիրեում: Մամուլում նշվել է Կ–ի արվեստի նշանակությունը ոչ միայն հայերի, այլև Արևելքի այլ ժողովուրդնե– րի երաժշտության զարգացման համար: 1913-ին Կ. Պոլսի «Ազատամարտ»-ում տպագրել է «Հայն ունի ինքնուրույն երա– ժըշտություն» հրապարակախոսական բնույթի փայլուն հոդվածը: 1914-ին Փա– րիզում հայկ. ժող. և հոգևոր երաժշտու– թյան վերաբերյալ մի քանի զեկուցում– ներով հանդես է եկել ՄԵԸ հերթական կոնգրեսում: Ավստրիական նշանավոր երաժշտագետ է. Վելլեշը Կ–ի երգերին այստեղ ծանոթանալով՝ հետագայում նը– րան բնութագրել է որպես ներդաշնակու– թյան և պոլիֆոնիայի հազվագյուտ վար– պետի: Բնակվելով Կ. Պոլսում՝ Կ. մասնակցել է նաև թուրք, մշակութային կյանքին, թուրք բանաստեղծների հետ բարեկամական կա– պեր է պահպանել, երգեր հորինել Մեհ– մեա էմինի խոսքերով, զանազան երաժըշ– տական հանձնաժողովներում բերել իր հեղինակավոր մասնակցությունը, Ստամ– բուլի Բայազետ թաղի «Թուրք օջախ» մշա– կութային կենտրոնի հատուկ հրավերով դասախոսել նրա 1915-ի ապրիլի 2-ի և 3-ի բացառիկ երեկույթներին, մեներգել և իր երգչախմբով կատարել է իր ստեղծա– գործությունները, որոնք մեծ ընդունելու– թյուն են գտել: Նույն՝ 1915-ի ապրիլի 24-ին թուրք, կառավարության ձեռնարկած հայ– կական կոտորածը (տես Մեծ եղեռն) ան– սպասելիորեն ընդհատեց Կ–ի բեղմնավոր գործունեությունը, եղեռնի տպավորու– թյան տակ, ինչպես նաև անձամբ կրելով աքսորի մղձավանջը, նա կորցրեց մտա– վոր հավասարակշռությունը և մինչև կյան– քի վերջը (1919-ից՝ Փարիզի հոգեբուժա– կան հիվանդանոցներում) չապաքինվեց: Հիվանդության առաջին տարիներին զգա– լի տուժեց նաև նրա ձեռագրային ժառան– գությունը, հատկապես ցրիվ եկավ դրա երաժշտագիտական բաժինը, որը բացի ժող. արվեստի ուսումնասիրություններից