Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/538

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Պերեպելիցայի «Ցագ–Մորւո» («Անտառի մարդը») ազգային առաշին բալետը (1961) և «Աստղերի երգը» օպերետը (1963), Պ. Ի. Չիստալյովի «Իլիչում» օպերան (1971), «Ծաղիկներ ձյան մեշ» երաժշտական կո– մեդիան (1964), Բ. Ի. Արխիմանդրիտովի «Կալիկովի դոմնան» օպերան (1967) են: ճանաչված կոմպոզիտոր–երգաստեղծնե– րից են Վ. Ա. Սավինը, Ա. Գ. Օսիպովը, 0ա. Ս. Պերեպելիցան, երգիչներից՝ Պ. Ա. Օսիպովը, Վ. Վ. Եսեան, Ե. Ա. Օռլովան: Հանրապետությունում գործում են (1973)՝ Կոմի հանրապետական երաժշտական թատրոնը (հիմն. 1958), ֆիլհարմոնիան (1939-ից), Կոմի ԻՍՍՀ երգի և պարի ան– սամբլը (1939-ից), երկու երաժշտական ուսումնարան՝ Սիկտիվկարում (1943-ից) և Վորկուտայում (1969-ից), 37 քաղաքա– յին և 12 գյուղական մանկական երաժըշ– տական դպրոց: Թատրոնը: Սովետական իշխանու– թյան առաշին տարիներին Ուստ–Սիսոլսկ քաղաքում կազմակերպվել է մշտական սիրողական թատերախումբ (ղեկավար՝ Վ. Ա. Սավին), որը 1917-ին կոմի լեզվով բեմադրել է Ն. Գոգոլի «Ամուսնություն»-ը: 1936-ին Սիկտիվկարում ստեղծվել է Կոմի դրամատիկական թատրոնը, բեմադրու– թյուններից են՝ Գորկու «Եգոր Բուլըչեը և ուրիշները» (1936), կոմի դրամատուրգնե– րի պիեսներից՝ Ն. Մ. Դյակոնովի և Ս. Ի. Երմոլինի «Ագռավներ» (1939), «Կալիկովի դոմնան» (1942) են: Հայրենական մեծ պատերազմի տարիներին բեմադրվել են Ա. Կոռնեյչուկի «Ռազմաճակատ», Կ. Սի– մոնովի «Ռուս մարդիկ», ետպատերազմ– յան տարիներին՝ Դյակոնովի «Օժիտով հարսանիք»-ը (ներկայացվել է նաև ՍՍՀՍ բազմաթիվ թատրոններում, այդ թվում՝ Երեանի Ստանիսլավսկու անվ. և Ար տա– շատի Ամո Խարազյանի անվ. թատրոննե– րում, 1952-ին): 1950–60-ական թթ. խա– ղացանկում հիմնական տեղը գրավել են TOtiquafti՝u ղրասատուրգ՚սսրր՝ V. Պիստի– նի, Գ. Ֆեոդորովի, Վ. 6ուխն(ւնհ, Գ. Լի– տինսկու, Մ. Կալինինի և ուրիշների պիես– ները: «Հրացանավոր մարդը», «Կրեմլյան կուրանտներ» պիեսների ներկայացում– ներում Վ. Ի. Լենինի դերակատարումով հանդես է եկել Պ. Միսովը: Թատերական գործիչներից են (1973)՝ ՌՍՖՍՀ և Կոմի ԻՍՍՀ Ժող. արտիստներ Ի. Ավրամովը, Գ. Սիդորովան, Կոմի ԻՍՍՀ ժող. ար– տիստներ Ն. Սուրկովան, Գ. Լիտկինան, է. Պոպովը: Վորկուտայում գործում են դրամատիկական (1942–56-ին՝ երաժըշ– տա–դրամատիկական) և տիկնիկային (1956-ից) թատրոններ: 9-Ti^.OqepKH no hctophh Komh ACCP, t. 1–2, CbiKTMBKap, 1955–62; BHT«3eBa B. A., Komh ACCP, CbiKTMBKap, 1956; III h ա– k h h H. H., Komh ACCP, 3K0H0MHK0-re0- rpatjtmqecKaH xapaKTepHcmfca, M., 1959; Oqep- KH HCTOPHH KOMH JIHTepaiypbl, CbiKTMBKap, 1958; IlHcaTejiH Komh ACCP, CbiKTMBKap, 1970; OcnnoB A.,0 komh My3MKe h My- ■BMKaHTax, CbiKTMBKap, 1969; Ո օ n օ b a C. M., CTpaHHU,bI HCTOPHH KOMH TeaTpa, CbiK– TMBKap, 1965. ԿՈՄԻ ԼԵ&Ոհ, տես Ուգրո–ֆիննական չե– զուներ:

ԿՈՄԻԿ (<հուն. xco|iLK6g), տես Կատա– կերգակ:

ԿՈՄԻՆԵՐ, 1. երկու ազգակից, ընդհա– նուր ծագում ունեցող ժողովուրդների՝ բուն Կ–ի (հնում՝ զիրյաններ) և կոմի–պերմ– յակների ինքնանվանումը: 2. Կոմի ԻՍՍՀ հիմնական բնակչությունը: Ապրում են նաե Տյումենի մարզում, Ցամալո–Նենե– ցական և Խանաի–Մանսիական ազգային օկրուգներում, Կոլա թերակղզում: Ընդ– հանուր թիվը՝ 322 հզ. (1970): Խոսում են կոմի լեզվով: Սովետական շրշանում ձևա– վորվեց Կ–ի գրական լեզուն: Հավատաց– յալ Կ. ուղղափառներ են, կան նաև հնա– ծեսներ: Նախկինում զբաղվել են հողա– գործությամբ, անասնապահությամբ, որ– սորդությամբ և ձկնորսությամբ: Պատմու– թյան, տնտեսության և մշակույթի մասին տես Կոմի Ինքնավար Սովեաական Սո– ցիաչիսաական Հանրապեաությոմւ հոդ– վածում:

ԿՈՄԻՇԵ ՕՊԵՐ» («Komische Oper»), օպե– րային թատրոն Բեռլինում, ԳԴՀ–ի երա– ժըշտական առաշատար թատրոններից: Բացվել է 1947-ին, 6ո. Շտրաուսի «Չղշիկ» օպերետի բեմադրությամբ: «Կ. օ.»-ի ստեղ– ծագործական սկզբունքները մարմնավո– րող լավագույն բեմադրություններից են՝ Բիզեի «Կարմեն» (1949), ԳԴՀ–ի Ազգային մրցանակի արժանացած 5 օպերա (Վեբերի «Ազատ նետաձիգը», 1951, Մոցարտի «Կա– խարդական սրինգ», 1954, Ցանաչեկի «Խո– րամանկ աղվես», 1956, Վերդիի «Օթելլո», 1959, և Սմետանայի «Վաճառված հարսնա– ցուն», 1960), Մատուսի «Վերշին կրակոց» (1967), Պրոկոֆեի «Սեր առ երեք նարինջ– ները» (1968), Գերշվինի «Պորգի և Բես» (1970): ԿՈւքԻ–ՊԵՐԱ՚ՑԱԿՆ ԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՕԿ– ՐՈՒԳ, ՌՍՖՍՀ Պերմի մարզի կազմում: Կազմվել է 1925-ի փետր. 26-ին: Տարածու– թյունը 32,9 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 173 հզ. (1979): Բաժանվում է 6 շրշանի: Ունի 1 քաղաք, 3 քտա: Վարչական կենտ– րոնը՝ Կուղիմկար: Գտնվում է նախաուրա– լուս, Կամայի ավազանում: Մակերևույթը բլրավոր հարթավայր է: Հս–ում Հյուսի– սային Ուվալներն են, արմ–ում՝ Վերին Կամայի բարձրությունը: Առավելագույն բարձրությունը 280 մ է: Կլիման ցամաքա– յին է՝ ձյունառատ դաժան ձմեռով: Հուն– վարի միշին շերմաստիճանը՝ –15,7°C (Կուդիմկար), տարեկան տեղումները՝ 500–550 մմ: Խոշոր գետը Կաման է՝ Կո– սա, Ինվա, Վեսլյանա, Լուպյա, Լեման վտակներով: Հողերը գլխավորապես պոդ– զոլային, ճմապոդզոլային են, տեղ–տեղ՝ տորֆաճահճային: Կենդանիներից կան սկյուռ, նապաստակ, կզաքիս, աղվես, կուղբ, հս. եղշերու, որմզդեղն, թռչուննե– րից՝ աքար, խլահավ, ցախաքլոր: Բնակիչ– ները հիմնականում կոմի–պերմյակներ են (ապրում են նաև ռուսներ): Բնակչության միշին խտությունը 1 կմ2 վրա 5,3 մարդ է (1979), քաղաքային բնակչությունը՝ 24% : Կոմի–պերմյակները Կամայի շրշակայքում երևացել են X դ. վերշին: Ռուս, աղբյուր– ներում նրանց վերաբերյալ առաշին հի– շատակությունը եղել է XII դ.: XV դ. II կե– սից նրանց հողերը միացվել են Մոսկվայի պետությանը, և դեպի այդ վայրերն սկըս– վել է ռուսների հոսք: Հոկտեմբերյան հե– ղափոխությունից հետո, 1918-ին, ընտրվեց Կուդիմկարի գավառակային խորհուրդ: 1919-ին կոմի–պերմյակների տերիտորիան զավթեցին սպիտակգվարդիականները, սակայն 1920-ի մարտին վերականգնվեց սովետական իշխանությունը: 1923-ին կո– մի–պերմյակների տերիտորիան մտավ Ուրալի մարզի մեշ, որի կազմում 1925-ի փետր. 26-ին կազմավորվեց Կ–պ. ի. օ.: 1934-ին Ուրալի մարզի բաժանման ժամա– նակ օկրուգը մտավ Սվերղլովսկի, իսկ 1938-ին՝ Պերմի մարզի կազմի մեշ: Զար– գացած է անտառային արդյունաբերությու– նը: Գյուղատնտեսության հիմնական ճյու– ղերն են մսակաթնատու անասնապահու– թյունը և հացահատիկային կուլտուրա– ների (տարեկան, վարսակ, ցորեն) մշակու– թյունը: Օկրուգն ունի 132 մասսայական գրադարան, 289 ակումբ, պիոներների պալատ, հայրենագիտական թանգարան, դրամատիկական թատրոն, օկրուգային թերթ:

ԿՈՄԻՍԱՐԺԵՎՍԿԱՅԱ Վերա Ֆեոդորովնա [27.10(8.11).1864, Պետերբուրգ –10(23).2. 1910, Տաշքենդ], ռուս դերասանուհի: Բե– մական գործունեությունն սկսել է 1888-ին, Պետերբուրգում, ապա հանդես եկել Նո– վոչերկասկում, Վիլնյուսում: 1896-ին հրա– վիրվել է Պետերբուրգի Ալեքսանդրյան թատրոն, հռչակվել ամենից առաշ Նինա Զարեչնայայի դերակատարմամբ՝ Ա. Չե– խովի «ճայը» պիեսում (1896): 1904-ին Պետերբուրգում բացել է սեփական թատ– րոն, հանդես եկել Մ. Գորկու (Վարվառա Միխայլովնա, «Հովեկներ», Լիզա, «Արևի զավակներ»), Հ. Իբսենի (Նորա, «Նորա») պիեսներում: 1906–07-ին Վ. Մեյերխոլդի հետ սիմվոլիստական պայմանական թատ– րոն ստեղծելու որոնումները սուր տարա– ձայնություններ են առաշացրել նրանց միշև (միակ նշանակալից կատարումը եղել է Բեատրիսան Մ. Մետեռլինկի «Քույր Բեատրիսա» պիեսում): Կ. հյուրախաղերի է մեկնել Հյուսիսային Ամերիկա (1908), ապա՝ Ռուսաստանի քաղաքները (1908– 1910): Չնայած այդ ելույթների հաշողու– թյանը, ժամանակակից թատրոնի վիճա– կից դժգոհ՝ Կ. հուսահատություն է ապ– րել: 1909-ին վճռել է թողնել բեմը և նվիր– վել նոր դերասանի դաստիարակման, ստուդիա–դպրոցի միշոցով նոր թատրոն ստեղծելու գործին: Սակայն վախճանվել է հյուրախաղերի ժամանակ: Ս. Ադամյանին կոչել են հայ բեմի Կ.: Գրկ. PbidaKOBa 10., KoMMHcapaceB- cicaa, [JI., 1971].

ԿՈՄԻՍԻԱ (լատ. commissio, < commit to– միացնում եմ, հանձնարարում եմ), քաղա– քացիական իրավունքում՝ պայմանագիր, որով մեկ կողմը՝ կոմիսիոները (հանձնա– կատար), պարտավորվում է վարձատրու– թյամբ, մյուս կողմի (կոմիտենտի) հանձ– նարարությամբ և նրա օգտին իր անունից երրորդ անձի հետ կնքել գործարքներ: Առավել տարածված է առուծախի Կ.: Պայ– մանագրով կոմիսիոն խանութները քաղա– քացիներին վաճառում են լայն սպառման ու տնային գործածության առարկաներ, սպառողական կոոպերացիայի կազմա– կերպությունները՝ պետությանը գյու– ղատնտ. արտադրանքի վաճառման պար– տավորությունները կատարելուց հետո կոլտնտեսությունների գյուղատնտ. ար– տադրանքի ավելցուկը: Տ.Բարսեղյան