եպիսկոպոսի տնօրինության ներքո: VIII դ. սկզրին արաբ, նվաճողները գրավեցին Խ., և դարձրին զորակայան: Հայոց թագավոր Սմբատ Բ Բագրատունին IX դ. վերջին Խ. ազատագրեց Կայսիկյան ամիրայությունից և վերակառուցեց նրա ամրությունները: X դ. կեսին Խ. խլեց Համդանյան ամիրայությունը: X դ. վերջին Վասպուրականի Արծրունիները Տայոց Դավիթ Կուրապաղատի զինական օգնությամբ ազատագրեցին Խ, և միացրին իրենց թագավորությանը: 1021-ին այն գրավեցին բյուզանդացիները: XI դ. կեսին սելջուկյան նվաճողները Խ–ի կառավարումը հանձնեցին քուրդ Մերվանյան տոհմին: Սելջուկյան տիրակալության քայքայումիդ հետո հայերը դուրս քշեցին Մերվանյաններին և 1100-ին Խ. կամովին հանձնեցին ոմն Սոկմանի (նախկինում մամլուք, Մարանդ քաղաքի սելջուկ ամիրայի ստրուկ): Վերջինս հայերի համագործակցությամբ հռչակվեց «հայոց թագավոր» («շահ–ի–արմեն»), ընդարձակեց տիրապետությունը՝ հիմնելով Շահ–ի–Արմենների իշխանությունը: Շահ–ի–Արմենները սերտանալու հայերին, յուրացնելով նրանց բարքերն ու մշակույթը՝ իշխեցին մինչե 1207-ը: Խ ծաղկեց և նոր զարգացում ապրեց, որի մասին գովեստներով են խոսել հայ և արաբ պատմիչները: Հ. Լինչն իր ուղեգրություններում գրում է, որ Շահ–ի–Արմենների օրոք կատարած կառույցները կերտվել են գերազանցապես հայկ. ճարտարապետության ոճով: 1207-ին Խ. տիրեցին Այուբյան քրդերը: 1210-ին հայ–վրացական բանակը Զաքարեի և Իվանեի առաջնորդությամբ պաշարեց Խ., սակայն Իվանեի պատահական գերեվարումը խափանեց քաղաքի ազատագրումը (Իվանեն ազատվեց իր Թամթա դստերը սելջուկյան Կուզ սուլթանին կնության տալու և հաշտություն ստորագրելու պայմանով): 1229-ին Խ. գրավեց թաթար–մոնղոլներից հալածված Խվարազմի արքայազն Ջալալ ադ–Դինը, բայց 1330-ին պարտվեց Իկոնիայք Ալ ադ–Դին սուլթանից, և Խ. անցավ սելջուկներին: Սուլթանը պարգեեց Իվանեի դուստր Թամթային, որը նպաստեց նրա բարգավաճմանը: XIII –XIV դդ. Խ դեռևս ծաղկուն և խոշոր քաղաք էր, որն արաբ և պարսիկ պշխարհագիրները համեմատում են Դամասկոսի հետ՝ այն համարելով Հայաստանի գլխավոր քաղաք 1533 կամ 1534-ին Խ. նվաճեց օսմանյան սուլթան Սուլեյման I: 1548-ին Խ. գրավեց և կործանեց Պարսից Թահմազ խանը Սուլեյման I 1557-ին Խ–ի ավերակներից ոչ հեռու հիմնեց նոր բերդ: XIX դ. այն Խլաթ (Իխլաթ) կազայի կենտրոնն էր որը մտնում էր Բիթլիսի սանջակի մեջ Խ–ի ավերակները թուրքերն ու քրդերը անվանում են Թախտ–ի–Սուլեյման կամ Խարաբա–շեհր («ավեր քաղաք»), որտեղ XX դ. սկզբին բնակվող հայերը բնաջնջվեցին 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
Խ–ում է ծնվել հայ մատենագիր և բանաստեղծ Գրիգոր Խլաթեցին (1349–1425)
Գրկ. Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա հ. 1, Վնտ., 1806: Նույնի, Ստորագրությիոն Հին Հայաստաննեայց, Վետ., 1822: Սարգսյան Ն., Տեղագրութիւն ի Փոքր և ի Մեծ Հայս, Վնա., 1864: Միրախորյան Մ., Նկարագրական ուղեորութիւն ի հայաբնակ գաւառս արևելյան Տաճկաստանի, մաս 1, Կ. Պոլիս, 1884: Հովհաննիսյան Մ., Հայաստանի բերդերը, Վնտ., 1970: Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի ու Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ. 2, Ե., 1964: Թուրքական աղբյուրներ, հ. 3, Էվլիյա Չելեբի, Ե., 1967: Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, Ե., 1965: Линч X. Ф. Б., Aрмения…, т. 2, Тифлись, 1910. Մ. Կատվալյան
ԽԼԱԽՏ (Malleus), մարդու և կենդանիների (առավելապես միասմբակավորների) վարակիչ, մեծ մասամբ քրոնիկ հիվանդություն: Բնորոշվում է լորձաթաղանթների, մաշկի վրա, թոքերում յուրահատուկ հանգույցների առաջացմամբ: Խ–ով (շատ հազվադեպ) հիվանդանում են նաև ուղտերը, կատուների ընտանիքի գիշատիչ կենդանիները: Հիվանդությունն առաջինը նկարագրել է Արիստոտելը, հարուցիչը հայտնաբերել է Լյոֆլերը (1882-ին): ՍՍՀՄ–ում Խ. վերացված է: Հարուցիչը B. Mallei ոչ սպորավոր ցուպիկն է: Ինֆեկցիայի աղբյուրը հիվանդ կենդանիներն են: Խ. զարգանում է թոքերում, քթի խոռոչում և մաշկի վրա: Քթային Խ–ի դեպքում նկատվում են լորձաթաղանթի հիպերեմիա, հանգույցներ, որոնք, հետագայում քայքայվելով, վերածվում են խոցերի, ավշային հանգույցների մեծացում, մաշկայինի դեպքում՝ հանգույցներ, խոցեր: Թոքային Խ. թաքնված բնույթի է: Խ. ախտորոշում են կլինիկական, բակտերիալոգիական, ախաանատոմիական և ալերգիական հետազոտություններով: Հիմնական մեթոդը ալերգիականն է. կատարվում է ակնային, երբեմն՝ ենթամաշկային եղանակով և հայտնի է մալեինացում անունով: Ակնային մալեինացում կատարվում է երկու անգամ՝ 5–6 օր ընդմիջումով: Բուժումը չի մշակված: Կանխարգելումը, անապահով տնտեսություններում հայտարարվում է կարանտին, պայմանական առողջ կենդանիներին պարբերաբար ստուգում են կրկնակի մալեինացմամբ (կլինիկական հիվանդ, կասկածելի և դրական ռեակցիայով կենդանիներին այրում են): Կանխարգելման նպատակով ապահով տնտեսություններում ամեն տարի ալերգիական եղանակով ստուգում են կենդանիներին: Կարանտինը հանվում է վերջին հիվանդի հայտնաբերումից 45 օր հետո:
ԽԼԱԾԱՂԿԱԶԳԻՆԵՐ (Scrophulariaceae), երկշաքիլավոր բույսերի ընտանիք: Հիմնականում բազմամյա խոտաբույսեր են, կիսաթփեր, հազվադեպ՝ թփեր: Տերևները պարզ են, ամբողջական կամ փետրաձև, հերթադիր կամ հանդիպակաց: Ծաղիկները երկսեռ են, անկանոն, երբեմն համարյա կանոնավոր: Առէջքները 4-ն են կամ 2-ը, հազվադեպ՝ 5-ը: Վարսանդը երկբուն է, վերնադիր: Պտուղը տուփիկ է կամ հատապտուղ: Հայտնի է մոտ 3 հզ. տեսակ՝ տարածված ամբողջ երկրագնդում: ՀՍՍՀ–ում աճում են հիմնականում նախալեռնային, լեռնային և անտառային գոտիներում: Կան կիսամակաբույծ տեսակներ, որոնք աճելով մարգագետիններում, իջեցնում են կերաբույսերի արժեքը: Խ–ի որոշ տեսակներ պարունակում են բարդ գլյուկոզիդներ, որոշները թունավոր են: Մատնոցուկը (Digitalis purpureae) արժեքավոր դեղաբույս է և լայնորեն կիրառվում է դեղագործության մեջ: Առանձին տեսակներ դեկորատիվ են:
նկարում` Խլահավ
ԽԼԱՀԱՎ (Tetrao urogallus), հավազգիների կարգի մայրահավերի ընտանիքի թռչուն: Արուները խոշոր են, մարմնի երկարությունը՝ 80–110 սմ, քաշը՝ 3,5–6,5 կգ: Արուների գլխի վերին մասը, պարանոցը և մեջքը մոխրագույն են, թևերը՝ դարչնագույն, քուջը՝ սև: Նստակյաց թռչուն է, երբեմն չվում է: Ապրում է Եվրոպայի, Ասիայի փշատերև, խառն անտառներում: Խ–ի քանակը և տարածման վայրերը վերջին 100–200 տարում խիստ կրճատվել են: ՍՍՀՄ–ում հանդիպում է Արևելյան Կարպատներում, Վոլինսկի, Բրյանսկի, Ուրալի, Սիբիրի և Ղազախստանի անտառներում: Բնադրում է գետնին, դնում 5–16 ձու: Թխսում է էգը: Սնվում է ընձյուղներով, ծաղիկներով, բողբոջներով, հատապտուղներով: Պոլիգամ է, ամեն տարի գարնանը կտղուցականչի են հավաքվում հատուկ վայրերում: Արժեքավոր որսորդական օբյեկտ է:
ԽԼԱՄԻԴՈՄՈՆԱԴ (Chlamydomonas), վոլվոքսայինների կարգի կանաչ, միաբջիջ ջրիմուռ: Շարժվում է 2 մտրակների շնորհիվ: Բջջի ետին մասում գտնվում է կանաչ, բաժականման քրոմատոֆոբը, առջևի մասում՝ անգույն պրոտոպլազման կորիզով: Մեծ մասամբ Խ. ունի կծկվող 2 վակուոլներ, կարմիր աչք: Բազմանում է զոոսպորներով, սեռական ճանապարհով: Տարածված է քաղցրահամ, հատկապես ազոտային միացություններով հարուստ փոքր ջրամբարներում:
ԽԼՈԲՈՐՈԲ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հյուսիս: Սովետական տնտեսությունն զբաղվում է թեյի, ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ: Ունի տարրական դպրոց, ակումբ–կինո: Գյուղը հիմնել են Տրապիզոնից և Սամսունից եկած հայերը, 1910-ին:
ԽԼՈԴՎԻԳ I (Chlodwig) (466-511), ֆրանկների թագավոր (481-ից), Մերովինգների դինաստիայից: 486-ին (Սուասոնի ճակատամարտում) նվաճեց վերջին հռոմ. տիրույթը Գալիայում, որով սկզբնավորվեց ֆրանկական պետության կազմավորումը: Նվաճեց նաև ալեմանների հողերի մեծ մասը (496), Հարավային Գալիայից քշեց վեստգոթերին (507): 496-ին Խ. I ընդունեց քրիստոնեություն ուղղափառ ձևով, որը նպաստեց նրա իշխանության ամրապնդմանը և ապահովեց հոգեվորականության ու գալլա–հռոմեական