Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/547

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ե եռակի (ազուո–ֆոսֆոր–կալիումական), ըստ արտադրման եղանակի՝ բարդ, բարդ– խառը և խառը: Կիրառում են բոլոր կուլ– տուրաների, բարդ պարարտանյութերը՝ առաջին հերթին տեխ. կուլտուրաների (բամբակենի, շաքարի ճակնդեղ են) հա– մար: P ա ր դ պարարտանյութերը ստանում են ելային բաղադրիչների՝ ամոնիակի, ֆոսֆորական և ազոտական թթուների, ֆոսֆորիտների, ապատիաների, կալիու– մի բնական աղերի և այլ նյութերի քիմ. փոխազդեցությամբ: Թողարկում են հա– տիկավորված: ՍՍՀՄ–ում առավել տա– րածված են ամոֆոսը (սննդանյութերի պարունակությունը՝ 56–64%), դիամո– ֆոսը (71–74%), նիտրոֆոսը (38%), կա– լիումական բորակը (57%), նիտրոամո– ֆոսկան (50–54% ), նիտրոֆոսկան (36% ): Բար դ–խ առը պարարտանյութերն ստանում են պատրաստի պարարտանյու– թերը խառնելով, ապա՝ մշակելով ծծմբա– կան և ազոտական թթուներով, ամոնիա– կով կամ ամոնիակատներով: Սննդանյու– թերի պարունակությունը դրանցում կախ– ված է ելային բաղադրիչներից U հաս– նում է 58%–ի: Ւ^առը պարարտանյութերը պատրաս– տի պարարտանյութերի մեխանիկական խառնման արդյունք են (հիմնականում՝ սուպերֆոսֆատը ազոտական պարար– տանյութերի և կալիումի քլորիդի հետ): Խառնուրդների ֆիզ. հատկությունները բարելավելու նպատակով ավելացնում են չեզոքացնող նյութեր՝ կիր, դոլոմիտ, ցե– մենտի փոշի են: Լավագույն ՝խառը պա– րարտանյութերը ստացվում են հատիկա– վորված բաղադրիչներից: Սննդանյութե– րի հարաբերակցությունը խառը պարար– տանյութերում կախված է բույսերի պա– հանջներից և հողի հատկություններից:

ԿՈՄՊԼԵՔՍԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, խ և լ ա– տաչափություն, տրիլոնաչա– փ ու թ յ ու ն, տիտրաչափական վերլու– ծության եղանակ (տես Տիարաչափու– թյուն), հիմնված է գրեթե բոլոր կատիոն– ների և ամինաբազւքակարբոնաթթուների փոխազդեցության դեպքում ջրում լավ լուծվող և քիչ դիսոցվող կոմպլեքս միա– ցությունների ստացման վրա: Տիտրման վերջնակետը հաստատում են կոմպլեքսա– չափական և այլ ինդիկատորների օգնու– թյամբ: Պղտոր կամ խիստ գունավորված լուծույթների համար օգտագործում են առանց ինդիկատորի տիտրման եղանակ– ներ, օրինակ, պոտենցաչափություն, կոն– դուկտաչափություն են: Կ. կիրառում են հանքանյութերում, մետաղագործական արտադրանքներում, դեղագործական պատրաստուկներում մետաղի պարունա– կությունը, ջրի կոշտությունը որոշելու համար:

ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՍՍՀՄ (ՍՍՀՄ ԿՄ, 1932–57-ին՝ Սովետա– կան կոմպոզիտորների մի ու– թ յ ու ն), հասարակական ստեղծագոր– ծական կազմակերպություն, որ միավո– րում է ՍՍՀՄ կոմպոզիտորներին և երա– ժըշտագետներին: Ստեղծվել է 1932-ին, ՀամԿ(բ)Կ Կենտկոմի «Գրական–գեղար– վեստական կազմակերպությունների վե– րակառուցման մասին» որոշմամբ: ՍՍՀՄ ԿՄ–յան հիմնական խնդիրներն են՝ միա– վորել նրա անդամներին գաղաՓարապես բարձր, գեղարվեստորեն նշանակալից այնպիսի երկեր ստեղծելու նպատակով, որոնք հավաստում են սոցիալիստական ռեալիզմի սկզբունքները, զարգացնում ՍՍՀՄ ժողովուրդների ազգային մշակույթի ավանդույթները, կոմպոզիտորներին U երաժշտագետներին դաստիարակել կո– մունիստական գաղափարախոսության ոգով, նպաստել նրանց ստեղծագործա– կան աճին ու պրոֆեսիոնալ վարպետու– թյան զարգացմանը: 1932–40-ին ՍՍՀՄ ԿՄ–յան կազմակերպություններ են ըս– տեղծվել Մոսկվայում և Լենինգրադում, միութենական ու ինքնավար հանրապե– տությունների մայրաքաղաքներում, մի քանի մարզային կենտրոններում: 1939-ից գործել է ՍՍՀՄ ԿՄ–յան կազմկոմիտեն: Կոմպոզիտորների I համամիութենական համագումարը 1948-ին ընդունել է ՍՍՀՄ ԿՄ–յան կանոնադրությունը և ընտրել վարչության կազմ: ԿՄ–յան բարձրագույն մարմինը համամիութենական համագու– մարն է (II համագումարը՝ 1957-ին, 111-ը՝ 1962-ին, IV-Ը՝ 1968-ին, V-ը՝ 1974-ին): Գործադիր մարմինը վարչությունն է, որ անց է կացնում պլենումներ, ընտրում քարտուղարություն: 1948-ից վարչության գլխավոր (հետագայում՝ 1-ին) քարտու– ղարն է Տ. Խրեննիկովը: ՍՍՀՄ ԿՄ ընդ– գրկում է 1936 անդամ (առ 1-ը հունվ. 1976): Նրա տնօրինության տակ են «Սո– վետսկի կոմպոզիտոր» հրատարակչու– թյունը, «Սովետսկայա մուզիկա» («Co- BeTCKaa My3biica») և «Մուզիկալնայա ժիզն» («My3biicajibHafl >KH3Hb») ամսա– գրերը: Կից գործում են Սովետական երա– ժըշտության պրոպագանդման համամիու– թենական բյուրոն (կազմակերպում է հա– մերգներ, –հեղինակային երեկոներ, փա– ռատոներ), ՍՍՀՄ երաժշտական ֆոնդը: ՍՍՀՄ ԿՄ–յան ներկայացուցիչները մի– ջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՑՈԻՆԵՍԿՕ–ին կից միջազգային երաժշտական խորհրդի, երաժշտական դաստիարակման գծով միջազգային ընկե– րության անդամներ են: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1968): Հայաստանի կոմպոզիտոր– ների միությունը (ՀԿՄ) միավո– րում է հանրապետությունում բնակվող պրոֆեսիոնալ կոմպոզիտորներին և երա– ժըշտագետներին: Կազմակերպվել է 1932-ին: I համագումարը տեղի է ունեցել 1939-ին (ll-Ը՝ 1947-ին, III-ը՝ 1952-ին, IV-ը՝ 1956-ին, V-ը՝ 1962-ին, YI-ը՝ 1968-ին, VII-ը՝ 1973-ին): 1933–35-ին ՀԿՄ–յան նախագահն էր Ա. Ոսկերչյանը (կազմկո– միտեի նախագահ), 1935–39-ին՝ Մ. Աղա– յանը, 1939–47-ին՝ Հ. Մտեփանյանը, 1947–52-ին՝ Ա. Սաթյանը, 1952–54-ին՝ Գ. Եղիազարյանը, 1954–57-ին՝ Ղ. Սար– յանը, 1957-ից՝ է. Միրզոյանը: Բարձրա– գույն ղեկավար մարմինը հանրապետա– կան համագումարն է, որտեղ ընտրվում է վարչության կազմը: ՀԿՄ ընդգրկում է 114 անդամ (առ 1-ը հունվ. 1978): ՀԿՄ–յան տնօրինության տակ են ՍՍՀՄ երաժշտա– կան ֆոնդի հայկ. բաժանմունքը, Հայ սովետական երաժշտության պրոպագանդ– ման բյուրոն և Կոմպոզիտորների տունը (կազմակերպում է ստեղծագործական հանդիպումներ, համերգներ, կուլտ՜մաս– սայական միջոցառումներ):tcr. Բերկո

ԿՈՄՊՈԶԻՑԻԱ (< լատ. compositio – կազմում, հորինում), հորինվածք, կառուցվածք, 1. գեղարվեստական ստեղծագործության կառուցվածքը, որը պայմանավորված է նրա բովանդակու– թյամբ, ինչպես և բնույթով ու նշանակու– թյամբ: Կ. գեղ. ձևի կարևորագույն, կազ– մակերպող բաղադրիչն է, ստեղծագործու– թյանը հաղորդում է միասնություն և ամ– բողջականություն, նրա տարրերը հա– մաստորադասում միմյանց և ամբող– ջին: Գեղ. պրակտիկայի, իրականության գեղագիտական իմացության ընթացքում կազմավորված Կ–ի օրենքները այս կամ այն չափով իրական աշխարհի երևույթ– ների օբյեկտիվ օրինաչափությունների ու փոխկապակցությունների գեղարվեստո– րեն մարմնավորված արտացոլումն ու ընդհանրացումն են՝ կապված արվեստի տեսակի, ստեղծագործության գաղափարի ու նյութի և այլ բաների հետ: Գրական ու թյան մեջ Կ. գրա– կան ստեղծագործությունների բոլոր բա– ղադրամասերի կառուցվածքը, խմբավո– րումը, դասավորությունն ու փոխադարձ կապն է: Գրական ստեղծագործության կառուցվածքը պայմանավորված է նրա թեմայով և գաղափարով: Փոքր ծավալի երկերում Կ. ավելի պարզ է, ծավալուն երկերում՝ բարդ: Կառուցվածքային ձևե– րից են պատումի շարադրանքը հեղինա– կի, ականատեսի, գլխավոր հերոսի կող– մից, նամականին, օրագրությունը: Գրա– կան երկի կառուցման միջոցներից են կերպարների ընդհանրացված գնահատա– կանը, նրանց դիմանկարը, ապրումների և հոգեկան վիճակների, կենցաղային մի– ջավայրի և իրերի նկարագրությունը, բնու– թյան տեսարանները, հերոսների ուղղակի խոսքը, հեղինակային շեղումները: Պատ– մողական և դրամատիկական ստեղծա– գործություններում Կ–ի կարևորագույն բաղադրամասերից է նաև գործողություն– ների և դեպքերի ընթացքը՝ սյուժեն: Ջրբաշյան Տարածական արվեստն ե– ր ու մ Կ. միավորում է գեղ. ձևի կառուց– ման միջոցները (տարածության և ծավալի իրական կամ պատրանքային ձևակազ– մում, սիմետրիա և ասիմետրիա, մաս– շտաբ, ռիթմ և համաչափություն, նրբե– րանգ և հակադրություն, հեռանկար, խըմ– բավորում, գունային լուծում ևն): Կ. կազ– մակերպում է ստեղծագործության ինչ– պես ներքին կառուցվածքը, այնպես էլ նրա հարաբերակցությունը շրջապատող միջավայրի ու դիտողի հետ: ճարտարապետության մեջ Կ–ի հիմքում ընկած է կառույցի, կոմպլեքսի, քաղաքի գեղարվեստա–գաղափարական ֆունկցիո– նալ, կառուցվածքային սկզբունքների, ար– տահայտչամիջոցների ներդաշնակ համա– դըրումը: Դարերով մշակված ճարտարա– պետության գիտական վերլուծումով բա– ցահայտվել են մի շարք օրինաչափություն– ներ, որոնց բնորոշումն ու դասակարգումը կազմում են «ճարտարապետական կոմ– պոզիցիա» առարկայի հիմունքները: ճարտ. կոմպոզիցիոն միջոցներից են մաս–