շտաբը, համաչափությունները, սիմետ– րիան, ասիմետրիան, գույնը, ստվերը, ոիթմը, մետրական կարգը, արվեստների համադրումը են, որոնց ճիշտ ընտրության և համադրման շնորհիվ է նախագծողը հասնում իր առջև դրված գաղափարա– գեղարվեստական խնդիրների յուրօրինակ ստեղծագործական լուծումներին: Կ–ով է պայմանավորված ճարտ. ձևի արխիտեկ– տոնիկ կերպարը: Հաճախ Կ. են անվա– նում նաև ամբողջական ձևերի համադըր– վածքը կամ առանձին կառույցի տիպը: Կերպարվեստում Կ. ստեղծագործության գաղափարական և սյուժետա–թեմատիկ հիմքի կոնկրետ մշակումն է՝ տարածու– թյան մեջ առարկաների ու մարմինների տեղադրումով, ծավալների, լույսի ու ստվերի, գունաբծերի և այլ հարաբերակ– ցության հաստատումով: Կ–ի տիպերն են՝ «կայուն» (ուր կոմպոզիցիոն հիմնական առանցքները ուղիղ անկյան տակ փոխ– հատվում են ստեղծագործության երկրա– չափական կենտրոնում) և «դինամիկ» (ուր հիմնական առանցքները փոխհատ– վում են սուր անկյան տակ, գերիշխում են անկյունագծերը, շրջագծերն ու ձվածիր– ները), «բաց» (ուր գերակշռում են տա– րուղղված կենտրոնախույս ուժերը, իսկ պատկերը ըստ ամենայնի բացվում է դի– տողին) և «փակ» (ուր գերիշխում են կենտ– րոնաձիգ ուժերը՝ պատկերը ձգելով ստեղ– ծագործության կենտրոն): Կ–ի «կայուն» և «փակ» տիպերը գերակշռում են, օրի– նակ, Վերածննդի արվեստում, «դինամիկ» և «բաց» Կ–ները՝ բարոկկոյի շրջանում: Արվեստի պատմության մեջ մեծ դեր են խաղացել ինչպես ընդհանուր կոմպոզի– ցիոն կանոնները (օրինակ, հինարևել– յան, վաղմիջնադարյան, Բարձր Վերա– ծննդի, կլասիցիզմի արվեստներում), այն– պես էլ ավանդական խիստ կանոնական սխեմաներից անցումը ազատ կոմպոզի– ցիոն միջոցների, այսպես՝ XIX –XX դդ. արվեստում մեծ դեր է խաղացել արվես– տագետների անհատական ձգտումը դեպի ազատ Կ.: Երաժշտական Կ–ի, այսինքն՝ երաժշտական երկի կառուցվածքի մասին տես Երաժշտական ձև: 2. Երաժշտական, գեղանկարչական, քանդակագործական կամ գրաֆիկական ստեղծագործություն, կոմպոզիտորի կամ նկարչի, քանդակագործի ստեղծագոր– ծության վերջնական արդյունքը: 3. Արվեստների տարբեր տեսակներ միավորող գեղ. բարդ ստեղծագործու– թյուն (օրինակ, գրական–երաժշտական Կ.): 4. Երաժշտական ուսումնական հատուկ առարկա՝ երաժշտական ստեղծագործու– թյուն, որի ուսուցումը սերտորեն կապված է երաժշտա–տեսական մյուս առարկանե– րի՝ ներդաշնակության, ւցոչիֆոնիայի, գործիքավորման, երաժշտական երկերի վերլուծության ուսումնասիրմանը:
ԿՈՄՊՈԶԻՑԻԱ մաթեմատիկա– յ ու մ, այնպիսի գործողության ընդհա– նուր անվանումը, որը a և b տարրերից կազմում է երրորդ տարրը՝ c=a*b: Օրի– նակ, f(x) և g(x) ֆունկցիաների Կ. են անվանում h(x)=f[g(x)] ֆունկցիան: Մա– թեմատիկական անալիզում և հավանա– կանությունների տեսության մեջ Կ. են անվանում f(x) և g(x) ֆունկցիաներից երրորդը կազմելու որոշ այլ եղանակներ, օրինակ, h(x)=f(x)*g(x), որտեղ h(x)= + օօ = j f(x–y)g(y)dy: – ՕՕ
ԿՈՄՊՈՍՏ (գերմ. Kompost, իտալ. com- posta, <լատ. compositus–բաղադրամաս), միկրոօրգանիզմների կենսագործունեու– թյան ազդեցության հետևանքով զանազան օրգանական նյութերի քայքայումից ըս– տացվող պարարտանյութ: Կոմպոստաց– ման ժամանակ բույսերին մատչելի սնըն– դատարրերի (ազոտ, ֆոսֆոր, կալիում) պարունակությունը օրգ. զանգվածում բարձրանում է, վնասազերծվում են ախ– տածին միկրոֆլորան և ճիճուների ձվերը, թաղանթանյութի, հեմիթաղանթանյութի և պեկտինային նյութերի քանակությունը նվազում է, պարարտանյութը դառնում է սորուն, որը հեշտացնում է հողի պարար– տացումը: Կ. պատրաստվում է գոմաղբից, տորֆից, գոմաղբահեղուկից, թռչնաղբից, վուշի և կանեփի կեղևանքից (կեղևացոլք), տերևներից, արևածաղկի ցողուններից, եգիպտացորենի կոթուններից, ոչ պիտանի կերերից և արտադրական թափոններից, աղբից ևն: Տարածված են տորֆագոմաղ– բային, տորֆակոյաջրային և տորֆաֆե– կալային, գոմաղբահողային, գոմաղբա– ֆոսֆորիտային Կ–երը: Կ. կիրառվում է բոլոր կուլտուրաների համար, գրեթե նույն չափաքանակով, ինչ գոմաղբը (15– 40 m/հա): Տրվում է ցելի, ցրտահերկի, կրկնավարի, ինչպես նաև սածիլման ժա– մանակ: Պարարտացնող հատկություննե– րով չի զիջում գոմաղբին, իսկ որոշ տե– սակները գերազանցում են:
ԿՈՄՊՐԱԴՈՐԱԿԱՆ ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱ (<իսպ. comprador–գնորդ), տնտեսապես հետամնաց երկրների բուրժուազիայի այն մասը, որը ներքին և արտաքին շու– կաներում առևտրական միջնորդի դեր է կատարում իր երկրի ու օտարերկրյա ըն– կերությունների միջև: Ծագել է իմպերիա– լիզմի գաղութային համակարգի ձևավոր– ման շրջանում, կազմավորվել ազգային շահագործող խմբերի և դասակարգերի այն մասից (վաճառականներ, վաշխառու– ներ, ֆեոդալներ, ցեղային վերնախավ), որը տնտեսապես ու քաղաքականապես անվերապահորեն ենթարկվում է օտար– երկրյա կապիտալին: Ունի հակաազգա– յին, պրոիմպերիալիստական դիրքորո– շում:
ԿՈՄՊՐԵՍ (ֆրանս. compresse, < լատ. com- pressus – սեղմված), բուժիչ նպատակով օգտագործվող վիրակապ: Տարբերում են չոր Կ. (սովորաբար՝ բամբակ–մառլյա– յին վիրակապ), որը դրվում է մարմնի հի– վանդ կամ վնասված (վերք, այրվածք) հատվածին, սառեցումից, արտաքին գըր– գըռիչներից պաշտպանելու, ինչպես նաև վերքի արտադրությունն արտածծելու նը– պատակով, թաց Կ.՝ սառը (թրջոց) և տաք (ջերմաթրջոց), տաքացնող Կ., թաց կտորի վրա դրվում է անջրաթա– փանց թուղթ կամ մոմլաթ և ծածկվում բամբակի շերտով, օգտագործվում է բոր– բոքային պրոցեսների դեպքում՝ որպես ներծծող և վարատող միջոց: Դեղո– րայքային Կ., նման է տաքացնող Կ–ին, սակայն ջրին ավելացվում է դեղա– նյութեր՝ քսուքներ, նովոկաին:
ԿՈՄՊՐԵՍՈՐ, օդը կամ այլ գազեր սեղ– մելու և ճնշման տակ մատուցելու սարք: Ըստ գործողության սկզբունքի Կ–ները լի– նում են՝ մխոցավոր, ռոտացիոն, կենտրո– նախույս. առանցքային և շիթավոր: Տար– բերվում են նաև ըստ սեղմվող գազի բնույ– թի (օդային, թթվածնային ևն), զարգաց– րած ճնշման (ցածր ճնշման՝ 0,3–1,0 Մն/մ2, միջին՝ մինչև 10 Մն/մ2, և բարձր՝ ավելի քան 10 Մն/մ2) և արտադրողակա– նության: Մխոցավոր Կ. հիմնականում բաղ– կացած է աշխատանքային գլանից և մխո– ցից, ունի ներծծման և մղիչ կափույրներ, մխոցին հետադարձ–համընթաց շարժում հաղորդող ծնկաձև լիսեռով շուռտվիկ– շարժաթևային մեխանիզմ: Ըստ սեղմման աստիճանի մխոցավոր Կ–ները լինում են մեկ և բազմաստիճան, մխոցների հորիզո– նական, ուղղահայաց կամ անկյունային դասավորությամբ, ինչպես նաև միակի և կրկնակի գործողության՝ մխոցի երկկող– մանի աշխատանքի դեպքում: Միաստի– ճան Կ–ներում սեղմման աստիճանը 7–8 է: Ավելի մեծ ճնշումներ ստանալու համար կիրառվում են բազմաստիճան Կ–ներ, որ– տեղ գազը հաջորդաբար սեղմվում է մի քանի գլաններում: Միաստիճան օդային մխոցավոր Կ–ի (նկ. 1) աշխատանքի սկըզ– բունքը հետևյալն է՝ ծնկաձև լիսեռի (1) պտտման դեպքում շարժաթևը (2) մխոցին (3) հաղորդում է հետադարձ շարժում և աշխատանքային գլանում (4). գլանի կա– Նկ. 1. մխոցավոր կոմպրեսոր. /. ծնկաձև լիսեռ, 2. շարժաթև, 3. մխոց, 4. աշ– խատանքային գլան, 5. գլանի կափարիչ, 6. մղիչ խողովակ, 7. մղիչ կափույր, 8. օդահա– վաքիչ, 9. ևերծծման կափույր, 10. հովացնող շրի մատուցման խողովակ