Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կայն «…լույս չտեսավ այն պատճառով միայն, որ հրատարակիչը վախեցել է գիրՔՕ լույս ընծայել Մարքսի անունով, իսկ թարգմանիչը չի համաձայնել «Մանի– ֆեստը» ներկայացնել որպես իր աշխա– տությունը» (Կոմունիստական կուսակցու– թյան մանիֆեստը, 1973, էջ 27, 36): 1894-ին Հ. Աթաբեկյանը և Մ. Հովհան– նիսյանը (Մ. Վարդանյանը) թարգմանել են «Կ. կ. մ.», որը սակայն չի հրատարակ– վել: Աթաբեկյանը նամակով դիմել է էն– գելսին և խնդրել գրել առաջաբան «Մա– նիֆեստ»-ի հայ. հրատարակության հա– մար: էնգելսը, շնորհակալություն հայտնե– լով աշխատության թարգմանության հա– մար, պատասխանել է, որ ինքը անծանոթ լեզվով հրատարակվող գրքին առածա– բան գրել չի կարող: 1894-ին «Գաղափար» հանդեսում (JSf. 1, 2) հրատարակվել է «Կ. կ. մ.»-ի ներածությունը, 1872-ի գերմ. հրատարակության հեղինակների առա– շաբանը և I, II գլուխների հայերեն թարգ– մանությունը (թարգմանիչ՝ Մարո Նազար– բեկյան), իսկ մնացած մասը չի հրատա– րակվել հանդեսը փակվելու պատճառով: 1901-ին Թիֆլիսում «Մանիֆեստը» թարգ– մանվել է հայերեն, ռուս, երկրորդ հրա– տարակությունից: Աշխատությունը, «Մա– նիֆեստ կոմունիստական կուսակցու– թյան» վերնագրով, առանձին գրքով հրա– տարակվել է 1904-ին՝ ժնեի ՌՍԴԲԿ տպա– րանում, Ս. Շահումյանի և Մ. Մանուչար– յանի գերմաներենից կատարած թարգմա– նությամբ: Աշխատությանը կցված են եղել 1872-ի, 1883-ի, 1890-ի հրատարակություն– ների առաջաբանները, որպես հավել– ված՝ Կ. Կաուցկու «Որքա՜ն է հնացել կո– մունիստական մանիֆեստը» հոդվածը: Հետագայում «Կ. կ. մ.» թարգմանել են նաեՊ. Մակինցյանը (հրտ. 1918), Ա. Կաս– յանը (հրտ. 1927) և ուրիշներ: Մինչե 1979-ը «Կ. կ. մ.» առանձին գրքով հայե– րեն լույս է տեսել 17 անգամ: Գրկ. Հ ո վ հ ա ն ն ի ս յ ա ն Օ.Մ., «Կո– մունիստական պարտիայի մանիֆեստը» և նրա իդեաների կենսագործումը ՍՍՀՄ–ում և ժողովրդական դեմոկրատիայի երկրնե– րում, Ե., 1956: Բարսեղյան Ի*.Հ., Մարքսիզմի ծրագրային առաջին փաստա– թուղթը, Ե., 1974: Մ.Մեւիքյւսն

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ Ա Ս ՀՄ–ում 1919–35, կուսակցական, սո– վետական, արհմիութենական աշխատող– ների պատրաստման բարձրագույն կու– սակցական ուսումնական հաստատու– թյուններ: Առաջին՝ Ցա. Ավերդլովի անվ. կոմունիստական համալսարանում դասա– խոսություններ է կարդացել Վ. Ի. Լենինը: 1921-ին Մոսկվայում ստեղծվել են Ցու. Մարխլեսկու անվ. Արեմուտքի ազ– գային փոքրամասնությունների և Արևել– քի աշխատավորության Կ. հ.: 1931-ին ԱԱՀՄ–ում եղել են 45 կենտրոնական, հանրապետական և երկրային (մարզա– յին) Կ. հ.: Գործել են նաև կուսակցական մասնագիտացված ուսումնական և ու– սումնա–գիտական հաստատություններ: 1932-ին Կ. հ–ի մեծ մասը վերափոխվել է բարձրագույն կոմունիստական գյուղա– տնտեսական դպրոցների: 1939-ին ստեղծ– վել է ՍՄԿԿ ԿԿ–ին կից բարձրագույն կու– սակցական դպրոցը, 1946-ին՝ ՍՄԿԿ ԿԿ–ին կից՝ հասարակական գիտությունների ակադեմիան:

ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿՆԵՐ, աշխատանքի նկատմամբ կոմունիստա– կան վերաբերմունք արտահայտող՝ հա– սարակության բարօրության համար սո– վետական աշխատավորության կամավոր անվճար աշխատանքի ձև: Առաջին կո– մունիստական շաբաթօրյակը կազմա– կերպվել է ի պատասխան Վ. Ի, Լենինի կոչի, 1919-ի ապրիլի 12-ին, շաբաթ օրը (այդտեղից էլ՝ անվանումը)՝ Մոսկվա– Աորտիրովոչնայա դեպոյի կուսբջջի նա– խաձեռնությամբ: Այդ օրը դեպոյի 15 կո– մունիստներ մնացին արտաժամյա աշխա– տելու և նորոգեցին երեք շոգեքարշ: Մա– յիսի 10-ին Մոսկվա –Կազան երկաթուղու ենթաշրջանի կոմունիստների և համա– կրողների ընդհանուր ժողովի որոշմամբ կայացավ առաջին մասսայական կոմու– նիստական շաբաթօրյակը (մասնակցել է 205 մարդ): Երկաթուղայինների օրինակով շաբաթօրյակների դուրս եկան ճանապար– հաշինարարները, զինվորները, գյուղացի– ները, Մոսկվայի և այլ քաղաքների գործա– րանների ու ֆաբրիկաների բանվորները: ՌԿ(բ)Կ IX համագումարի որոշմամբ 1920-ի մայիսի 1-ին տեղի ունեցավ հա– մառուսաստանյան շաբաթօրյակ–մայովկա: Կրեմլում շաբաթօրյակին մասնակցում էր Վ. Ի. Լենինը: վ. Ի. Լենինը Կ. շ. անվա– նել է մեծ նախաձեռնություն, գնահատել որպես աշխատավորների գիտակցական, կամավոր, անձնվեր, հերոսական աշխա– տանք, կոմունիզմի փաստական սկիզբ: Կ. շ. կազմակերպվել են ՍՍՀՄ ժող. տնտ. վերականգնման, ինդուստրացման, Հայ– րենական մեծ պատերազմի (1941–45) տարիներին: Ներկայումս Կ. շ. կազմա– կերպվում են տնտ. օբյեկտների, դպրոց– ների, ակումբների շինարարության արա– գացման, քաղաքների կանաչապատման ևն նպատակներով:

ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ (1847– 1852), պատմության մեջ առաջին միջազ– գային կոմունիստական կազմակերպու– թյունը, որի հիմնադիրներն ու ղեկավար– ներն էին Կ. Մարքսը և Ֆ. էնգելսը: Ըս– տեղծվել է արմատապես վերակազմավոր– ված «Արդարների միության» հիման վրա: Մարքսը և էնգելսը պայքար ծավալեցին Կ. մ. «ճշմարիտ սոցիալիզմից», վայտլին– գականությունից (տես Վ. Վայտչինգ), բլանկիզմից և ուտոպիական սոցիալիզմի այլ դրսևորումներից ազատագրելու ու գիտական սոցիալիզմի դիրքերում կանգ– նեցնելու համար: «Արդարների միության» I կոնգրեսի (1847-ի հունիս, Լոնդոն) հաս– տատած կանոնադրության նախագծի մեջ մտցվեցին դեմոկրատիզմի, ցենտրալիզմի և ընտրովիության սկզբունքները: էնգելսի նախաձեռնությամբ (Մարքսը չէր կարողա– ցել ներկա լինել կոնգրեսին) «Արդարների միությունը» անվանափոխվեց Կ. մ.: Միու– թյան հին նշանաբանը՝ «Բոլոր մարդիկ եղբայրներ են», վւոխվեց Մարքսի և էն– գելսի առաջարկած «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՝ք» կոչով: Միությունից վտարվեցին վայտլինգականները: ԿԿ–ի նստավայրը դարձավ Լոնդոնը: Կ. մ. II կոնգրեսը (1847-ի նոյեմբեր–դեկտեմբեր, Լոնդոն) ընդունեց կատարելագործված կանոնադրություն և Մարքսին ու էնգելսին հանձնարարեց մշակել Կ. մ–յան ծրագիրը: Կ. մ–յան ծրագիր դարձավ «Կոմունիստա– կան կուսակցության մանիֆեսաը>: Միու– թյան հիմնական հենակետերը գտնվում էին Լոնդոնում, Փարիզում, Բրյոաելում, Շվեյցարիայում, մոտ 30 համայնք (սկըզբ– նական կազմակերպություններ) գործում էր Գերմանիայում (անլեգալ): 1848–49-ի հեղափոխության շրջանում Կ. մ–յան գոր– ծունեության կենտրոնը դարձավ Գերմա– նիան: Հեղափոխության օրերին միությու– նը թույլ գտնվեց մասսաների վրա ազդե– լու համար և, որպես միասնական կազմա– կերպություն, դադարեցրեց իր գործունեու– թյունը: Բայց նրա անդամներն ակտիվորեն մասնակցեցին հեղափոխությանը: Մարք– սը, էնգելսը և ուրիշ կոմունիստներ համա– խմբվեցին 1848-ի հունիսից Քյոլնում հրա– տարակվող <Նոր հռենոսյան չրագիր> թերթի շուրջը: խմբագրությունը, Մարքսի գլխավորությամբ, փաստորեն փոխարի– նում էր Միության ԿԿ–ին, իսկ ինքը՝ թեր– թը, դարձավ ամբիոն, որտեղից կոմունիստ– ները ժողովրդին կոչ էին անում հեղափո– խությունը հասցնել մինչև հաղթական ավարտ: Հեղափոխության պարտությու– նից հետո Միության ԿԿ–ի գրեթե բոլոր անդամները հավաքվեցին Լոնդոնում: 1850-ի սկզբներին սկսեց լույս տեսնել «Նոր հռենոսյան լրագիր: Քաղաքական– տնտեսական տեսություն» ամսագիրը, որը փաստորեն դարձավ Կ. մ–յան տեսական օրգանը: Միությունը կապեր հաստատեց չարտիզմի ձախ թևի ներկայացուցիչների և ֆրանս. վտարանդիների հեղափոխա– կան մասի հետ, մասնակցեց Մեծ Բրիտա– նիայի դեմոկրատական կազմակերպու– թյունների աշխատանքներին: Հետագա գործունեության ընթացքում Մարքսը և էնգելսը հանգեցին այն եզրակացության, որ մոտակա ժամանակաշրջանում նոր հեղափոխությունը անհնար է: 1850-ի սեպտ. 15-ի խորհրդակցության ժամանակ Միությունը պառակտվեց: Միության նստա– վայրը Լոնդոնից տեղափոխվեց Քյոլն: Քյոլնի Կենտկոմի փորձերը՝ ակտիվաց– նել Միության գործունեությունը Գերմա– նիայում, ապարդյուն անցան: Կ. մ–յան նը– կատմամբ պրուսական կառավարության բացած դատավարությունից (տես ՔյոԼնի կոմունիստների դատավարություն 1852) հետո՝ 1852-ի նոյեմբ. 17-ին, Մարքսի առաջարկությամբ, Միությունը ցրվեց: Կ. մ. նշանակալից դեր է խաղացել միջազ– գային բանվորական շարժման պատմու– թյան մեջ, այն առաջին պրոլետարական կազմակերպությունն էր, որ հենվում էր գիտական կոմունիզմի սկզբունքների վրա: Կ. մ. բանվորական շարժման հետ գիտական կոմունիզմի միացման սկիզբը դրեց: ^.Մարքս Կ., Էնգելս Ֆ., Կոմու– նիստական կուսակցության մանիֆեստը, Ե., 1973: Նրանց, Կենտրոնական կոմիտեի դիմումը կոմունիստների միությանը, Ընտիր երկ., հ. 1, Ե., 1972: 3 hr 6 J1 & c Փ., K HCTO– PHH COK)3a KOMMYHHCTOB, CoH., 2 H3fl. , T. 21; MnxafijioB M. H., Hctophh Coio3a kom- myhhctob, M., 1968v

ԿՈՄՈՒՏԱՏՈՐ (նոր լատ. commutator, < լատ. commuto – փոխել, փոփո– խել), փոխարկիչ, բաշխիչ,